Շեշտ.am (shesht.am) - Feed

Ճեպընթաց երկաթուղով Երևանից Թբիլիսի 2-3 ժամում հնարավոր կլինի հասնել
Հայաստանը և Վրաստանը դիտարկում են ճեպընթաց երկաթուղի կառուցելու հնարավորությունը, որի միջոցով Երևանից Թբիլիսի հնարավոր կլինի հասնել ընդամենը 2-3 ժամում:

Որոշումն ընդունվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդվել է, նախաձեռնության նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Հայկական կողմն առաջարկել է նաև քննարկել զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտների մի շարք համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը, որոնք կարող են ավելի լայն ընդգրկում ունենալ:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ից գործարկվել է Երևան-Թբիլիսի-Բաթումի նոր գնացքը: Տոմսերը հնարավոր է գնել Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի, Թբիլիսիի, Բաթումիի կայարանամերձ տոմսարկղերում, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» պաշտոնական կայքում:

Վրաստանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 15-ի
Վրաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Նոր տեսակի վիրուսի նախազգուշացման և դրա դեմ պայքարի շտաբի տվյալներով՝ 141 մարդ Վրաստանում կարանտինում են գտնվում, 51 քաղաքացի բժշկական հսկողության ներքո են:

Վարակվածներից 14-ը բուժում են ստանում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը՝ Իմերերիի շրջանի Սաչխերեի բժշկական կենտրոնում: Հաղորդվում է, որ վարակվածներից երկուսի վճակը ծանր է, իսկ մեկի մոտ ախտանիշներ ի հայտ չեն եկել. վիրուսը հայտնաբերվել է միայն լաբորատոր հետազոտությամբ:

Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է աճել, քանի որ Չինաստանի սահմաններից դուրս համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ:

Դեպի Հայաստան տոմսերը թանկացել են
Օգոստոս ամսվա Մոսկվա-Երեւան չվերթների տոմսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43,8%-ով թանկացել են՝ հասնելով 15 109 ռուբլու։

Փորձագետները կարծում են, որ գնաճի պատճառը դեպի Վրաստան թռիչքների արգելքն է, որը շարունակվում է արդեն ամսից ավել։

Վրաստանում նախատեսած հանգստից չհրաժարվելու համար ռուսաստանցիները թռչում են Երեւան եւ Բաքու, ապա՝ ավտոբուսներով հասնում վրացական քաղաքներ։

Դիտարկվել է նաեւ, որ ուղեւորները չեն հրաժարվում նաեւ դեպի Վրաստան տարանցիկ չվերթների տոմսերից, որոնց գինն անհամեմատ ավելի բարձր է։

Օրինակ՝ ամենաբարձր գնաճն արձանագրվել է Սանկտ-Պետերբուրգ – Թբիլիսի ուղղության համար. տոմսերը թանկացել են 69,2%-ով՝ հասնելով 15 242 ռուբլու։

Հիշեցնենք, հուլիսի 8-ից հետո ռուսական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Վրաստան։ Ուղեւորափոխադրումներն իրականացվում են հիմնականում Երեւանով։

40 հազար ուղևոր Մոսկվայից Թբիլիսի կթռչի Երևանով՝ առանց հավելավճարի
Georgian Airways (Վրացական ավիաուղիներ) ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմս գնած ուղեւորներին առաջարկել է Վրաստան հասնել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա այլընտրանքային օդուղով։

Հաղորդվում է, որ հուլիսի 8-ից մինչեւ ս.թ. հոկտեմբեր ամսվա համար Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղության տոմս է ձեռք բերել 40 հազար մարդ։

Վրացական ավիաուղիների ներկայացուցիչները նշում են, որ տոմսերի փոխանակումը կլինի առանց հավելավճարների՝ չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային ուղղությունն ընկերության վրա 10-15% հավելյալ ծախս է առաջացնելու։

Ներկայումս Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթներն իրականացվում են օրական 3 անգամ, իսկ հուլիսի 8-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարանցիկ չվերթները օրական 2 անգամ կիրականացվեն։ Այսինքն, երկուական թռիչք կիրականացվի Թբիլիսի-Երևան ուղղությամբ, իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքները կիրականացվեն ոչ միայն առկա չվերթներով, այլև կավելացվեն նորերը։

Georgian Airways

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թբիլիսիի ուղղությամբ ուղեւորահոսքով պայմանավորված՝ հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա՝  վերականգնելով դեռևս 2016թ․-ից դադարեցված թռիչքները։

Նախատեսվում է չվերթների ժամերը մոտեցնել դեպի Վրաստան փոխադրումներ իրականացող միակ ընկերության ժամերին․ Երևանից Թբիլիսի չվերթը տևում է ընդամենը 25 րոպե, այստեղ ուղևորները մնալու են մոտավորապես 50 րոպե եւ ուղեւորվելու են Մոսկվա,- նշել էր «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը։

Միաժամանակ, կհամալրվեն նաև ՌԴ-ից դեպի Հայաստան մյուս չվերթները․ ««Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթների հաճախականությունը և կիրականացնի հավելյալ 8 չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով։ Ներկայումս օրական մեկ անգամ են իրականացվում այս ուղղությամբ թռիչքները։

Երկու ավիաընկերություն էլ կփոխեն օդանավերի տիպերը. «Աերոֆլոտ» ընկերությունն իր բոլոր՝ 6 չվերթներից յուրաքանչյուրին կավելացնի 40 նստատեղ, իսկ Nord Wind ավիաընկերությունը ներկայիս 3-ի փոխարեն 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

Հիշեցնենք, որ դեպի Վրաստան ավիափոխադրումներն անորոշ ժամկետով դադարեցնելու մասին ՌԴ նախագահի որոշումը հուլիսի 8-ից կմտնի ուժի մեջ։ Որոշումը պայմանավորված էր վրաց խորհրդարանում ռուսական պատվիրակության եւ տեղի պատգամավորների միջեւ ծագած կոնֆլիկտի եւ դրան հետեւած հակառուսական բողոքի ցույցերի հետ։

ՌԴ տրանսպորտի նախարարության որոշմամբ այդ օրը կդադարեցվեն նաեւ Վրաստանից դեպի Ռուսաստան չվերթները։ Ռուսական կողմը նշել էր, որ չվերթները կվերականգնվեն միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորելու դեպքում։

Ինչպե՞ս արտահայտվեց Վրաստանի հակառուսական բողոքի ակցիան՝ սոցցանցերում
Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։

Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։ Բողոքի ցույցերը Վրաստանում ընթացան ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով, ինչի արդյունքում տուժել են ավելի քան 200 քաղաքացի, 300-ից ավելի մարդ բերման է ենթարկվել: Ցույցերն արդեն մի քանի օր է չեն դադարում:

https://www.instagram.com/p/By-yoe_AXhU/

https://www.instagram.com/p/BzAhuVfBds9/

https://www.instagram.com/p/BzAtqoCBuQY/

https://www.instagram.com/p/By_O4gSAdUd/

https://www.instagram.com/p/BzF5XsGi4Rv/

https://www.instagram.com/p/BzFe4uII0Ih/

https://twitter.com/tvrain/statuses/1141826553862643717

https://www.instagram.com/p/BzD89hBB26E/

https://www.instagram.com/p/BzDmf_Totum/

https://www.instagram.com/p/By9f9zBg_tR/

https://www.instagram.com/p/BzDaXIoiu1t/

https://www.instagram.com/p/BzB5I9xpXkY/

https://www.instagram.com/p/By_BJB7Cj2R/

https://www.instagram.com/p/BzIAuSZAdv2/

https://www.instagram.com/p/BzBwNJoi2-g/

https://www.instagram.com/p/By-_s-EhRpO/