Շեշտ.am (shesht.am) - Feed

Մի շարք կայքեր արգելափակելը ճիշտ կլինի. Ռուսլան Մարտիրոսյան
Հայաստանում գիտության և հանրամատչելի տեղեկատվության զարգացման, պատվաստումային գործընթացի և դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին հարցազրույցում հանրահայտ Naked Science ամսագրի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստման նկատմամբ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը գիտության բացակայությունն է:

Նրա խոսքով՝ գիտության անկմանը զուգահեռ՝ նվազել է նաև գիտությամբ զբաղվողների, գիտնականների թիվը: Ի հակառակ դրան՝ հասարակության շրջանում առկա մեծ թվով «հակապատվաստումայինները» կարծիք են ձևավորում բնակչության մյուս հատվածի մոտ, քանի որ այլ խելամիտ կարծիքներ քիչ են հնչում:

Մարտիրոսյանը շեշտել է, որ գիտական մոտեցումը պակասում է նաև մանկավարժների ու դասախոսների մոտ, ովքեր չեն նպաստում գիտական տեղեկատվության տարածմանը:

https://youtu.be/0-xx1mRKV1M
Գիտության և պատվաստումների մասին / © Լրատվական Ռադիո

Պատճառների շարքում Մարտիրոսյանը նշել է նաև մեդիադաշտի բարձիթողի վիճակը: Կառավարության կողմից, նրա խոսքով, որևէ քայլ չի ձեռնարկվում այս ոլորտի կարգավորման ուղղությամբ:

Ռուսլան Մարտիրոսյանը համոզված է, որ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ քարոզչությունը թերանում է: Այստեղ նա առաջարկում է, որպես լուծում, արգելափակել պատվաստումների դեմ քարոզչություն իրականացնող կայքերը՝ կարգավորելով օրենսդրական բացերը:

Խոսքի ազատության հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հիշեցրել է նախորդ տարվա իրավիճակը, երբ Ադրբեջանը պատերազմում էր ոչ միայն Արցախի դեմ, այլև տեղեկատվական պատերազմ էր վարում հայկական տիրույթում և հասնում էր հաջողության: Նրա կարծիքով՝ հակապատվաստումային քարոզչություն իրականացնող ֆեյսբուքյան հայալեզու խմբերը հնարավոր է՝ հենց ադրբեջանցիներ են կառավարում:

Տեղեկատվական դաշտի կարգավորումը, ինչպես նշում է, ազգային անվտանգության կարևոր անհրաժեշտություն է այսօր Հայաստանի համար: Մարտիրոսյանի խոսքով՝ ազգային անվտանգության և խոսքի ազատության միջև սահմանը շատ նուրբ է, սակայն խնդիրը շտապ լուծում է պահանջում՝ ինչպես նախորդ տարվա ցավալի սխալները, այնպես էլ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացումը հաշվի առնելով:

Գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափը կբարձրանա. ի՞նչ է որոշել Կառավարությունը
Կառավարության մայիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է, որ 2022թ.-ից սկսած մինչև 2025թ.-ը գիտաշխատողների նվազագույն վարձատրության չափն աստիճանաբար կբարձրանա:

Այսպես, եթե ներկայումս գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90,400 դրամ է, փոփոխությունից հետո վարձատրությունը 2025թ. կհասնի 276,000 դրամի։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայումս 141,400 դրամ է, իսկ 2025 թ. կկազմի 477,200 դրամ։

Ի՞նչ է որոշվել

Որոշման համաձայն` պետբյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար բազային աշխատավարձը 2022թ. հունվարի 1-ից սահմանվում է 66 140 դրամ:

Նշվում է, որ յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

Աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից է ընդունվում տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը՝ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:

Աշխատավարձի հաշվարկման գործակիցները / © ՀՀ կառավարություն

Նախատեսված կարգավորումները գործելու են 2022թ. հունվարի 1-ից` այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել նշված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ:

2022թ. կամ դրանից հետո գիտական կադրերի որակավորում իրականացրած գիտական կազմակերպությունների համար նախատեսված կարգավորումները գործելու են որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով: 2025թ. հետո գործելու է 2025թ. համար սահմանված գործակիցը:

Բացի այդ` նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր 2021 թվականին գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում իրականացնելու համար, որը հնարավորություն կտա արտահերթ ատեստավորումն անցած գիտական կադրերին վարձատրվելու այս նախագծով առաջարկվող բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:

Նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում:

Այսպիսով, 2021 թվականին պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ նախագծի ընդունումից հետո 2022-2025 թվականների համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ:

Գիտությունն արագ «ծերանում է» և այլ խնդիրներ

Նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գիտության ոլորտի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկը գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության հարցն է:

Նշվում է, որ գիտական կադրերի, առաջին հերթին՝ երիտասարդների զգալի արտահոսք կա գիտության ոլորտից, այդ թվում նաև` դեպի արտերկիր, ինչի հետևանքով գիտությունն արագ «ծերանում է», գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակը որակական փոփոխության է ենթարկվում, խախտվում է սերնդափոխության սահուն ընթացքը:

Գերատեսչությունն ընդգծում է, որ մի շարք համաշխարհային առաջատար ոլորտներում Հայաստանն ունի մասնագիտական ներուժի բացակայություն կամ ծայրահեղ ցածր թվաքանակ:

Ակնկալվող արդյունքը

Գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդի վերանայում չէր իրականացվել սկսած 2010թ.-ից, ինչի հետևանքով, հաշվի առնելով գնաճը և դրամի արժեզրկումը` գիտաշխատողների բազային պետական աշխատավարձը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա` միջինում կազմելով 100 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչը գիտության ոլորտը երիտասարդ կադրերի համար դարձնում է ոչ գրավիչ և միևնույն ժամանակ չի մոտիվացնում գիտաշխատողներին` պատրաստել նոր կադրեր:

Հիմնավորման համաձայն` որոշումը նպատակ ունի գիտական կադրերին ապահովել աշխատանքային և սոցիալ-տնտեսական բավարար պայմաններով, ներդնել աշխատանքային կարիերայի շարունակական զարգացման արդարացի մեխանիզմներ և հասարակության մեջ բարձրացնել գիտության գրավչությունն ու հեղինակությունը:

Բացի այդ` բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:

Հնարավոր է՝ Մոսադն Ադրբեջանն է օգտագործել «միջուկային Սուլեյմանիի» սպանության համար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքները սպանության վայրից լուսանկարներ են հրապարակում՝ հաստատելով նրա սպանությունը: Տեղեկությունը հաստատել է նաև Իրանի Պաշտպանության նախարարությունը:

Ուշագրավ է, որ երկու տարի առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է Ֆահրիզադեի մասին՝ որպես միջուկային տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր մասնագետներից մեկի: Իսրայելցի նախկին պաշտոնյաներից մեկը Ֆահրիզադեին անվանել էր «միջուկային Սուլեյմանի»: Լիբանանյան աղբյուրն իր հերթին հիշեցրել է Նեթանյահուի հայտարարությունը. «Այս շաբաթ շատ բան արեցի, բայց չեմ կարող ասել, թե՝ ինչ»: Կարծիք են հայտնում, որ խոսքն անվանի գիտնականի սպանության մասին է, որը, նույն աղբյուրի տեղեկություններով, Թել Ավիվի և Վաշինգտոնի «ձեռքի գործն է»:

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության գործում Իսրայելի մասնակցության նշանները՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել այդ հանցագործությունը: Տելեգրամ-ալիքներից մեկը (Ekhnar-e Suriye) իր հերթին պնդում է, որ «սիոնիստական ռեժիմի» ահաբեկիչները, ովքեր սպանել են գիտնականին, Իրանի տարածք են ներթափանցել Ադրբեջանից:

Լուսանկարներ՝ գիտնականի սպանության վայրից / © IRGC

Ինչպես արդեն հայտնի է՝ Բաքուն և Անկարան Սիրիայից շուրջ 4 հազար ահաբեկիչ են տեղափոխել Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու: Ռազմական գործողությունների ավարտից հետո վարձկան-ահաբեկիչները մնացել են Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հիմնական թիրախն Արցախյան պատերազմում հենց Իրանն էր: Այդ մասին, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին հայտարարեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Իրանն այս ընթացքում մեծ ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ անթույլատրելի համարելով իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությունը:

Հավելենք նաև, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մ.Բ.Գալիբաֆը հայտարարել է, որ ժողովուրդը վճռական պատասխան է հասցնելու գիտնականի սպանության մեղավորներին:

Օձերն ինքնապաշտպանության համար չեն թունավոր դարձել
Ամեն տարի թունավոր օձերի խայթոցից մահանում է 100 հազարից ավել մարդ: Գոյություն ունի թունավոր օձերի 700-ից ավելի տեսակ, և նրանցից ոչ մեկը չի հարձակվում մարդկանց վրա միայն ինքնապաշտպանության համար: Նման միջոցը շատ արդյունավետ է և թե՛ մեզ, թե՛ բազմաթիվ խոշոր կենդանիների ստիպում է հեռու մնալ օձերից: Զուր չէ, որ կենսաբանները մինչ օրս չեն կարողացել պարզել, թե հատկապես ինչի համար են օձերն ի սկզբանե սկսել օգտագործել թույնը՝ հարձակմա՞ն, թե՞ պաշտպանության:

Հանելուկի պատասխանը, կարծես, գտել է Սուոնսիի բրիտանական համալսարանից Վոլֆգանգ Վյուստերի թիմը: Գիտնականները նշել են, որ ցանկացած «պաշտպանական» թույնի առանցքային հատկանիշը պետք է լինի ցավային շոկի առաջացման մեծ արագությունը. միայն այդ դեպքում գիշատիչն իսկույն կդադարեցնի հարձակումը և օձին հանգիստ կթողնի: Սակայն եթե թույնն աստիճանաբար է գործում՝ ոչ անմիջապես ցավ առաջացնելով, ապա այն քիչ օգտակար կլինի այսրոպեական պաշտպանության համար:

Այդ ժամանակ Վյուստերը համահեղինակների հետ միասին առցանց հարցում է անցկացրել մասնագետ-հերպետոլոգների, այն մարդկաց, ովքեր կենդանի բնության մեջ աշխատում են թունավոր օձերի հետ, ինչպես նաև սողուններին սիրողական պահող մարդկանց շրջանում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է շուրջ 400 մարդ՝ տարբեր երկրներից:

Գիտնականները ստացել են թունավոր օձերի մոտ 600 խայթման և ցավային զգացումների զարգացումների մասին: Ինչպես պարզվել է, որ նրանցից շատ քչերի մոտ է բավարար չափով ցավը միանգամից զգացվել: Օրինակ, հնդկական վտանգավոր բունգարուսը (կրայթ) նույնիսկ անցավ է խայթում, որ չի էլ զգացվում՝ հաճախ շփոթելով անվնասի հետ. իսկ հետո արդեն ուշ է լինում:

Ավելին, դիտարկելով նման հետևանքի հանգեցնող այդ խմբի էվոլյուցիոն տիրույթում օձերի դիրքը՝ կենսաբանները նկատել են, որ եթե մի տեսակի խայթոցն ուժգին ցավ է առաջացնում, ապա նրա «նախնիների» մոտ այդ հատկանիշն արագ թուլանում է:

Հետազոտության հեղինակներից Կևին Էրբաքլը նշել է, որ արդյունքները ցույց են տալիս, որ թունավոր օձերի էվոլյուցիայում այդ գործառույթն էական դերակատարում չի ունեցել, թեև կան հետաքրքիր բացառություններ, ինչպիսին թքող կոբրան է: Նրան երկրորդել է Վոլֆգանգ Վյուստերը՝ նշելով, որ կարող է թվալ, թե սեփական կյանքի փրկությունը կարող է ուտելիք հայթայթելուց ավելի կարևոր լինել, սակայն, ինչպես երևում է, հենց սննդակարգն էլ պայմանավորել է թույնի էվոլյուցիան օձերի մոտ:

Գիտնականները կոչ են արել չհավատալ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին կեղծ լուրերին
Գերմանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի և այլ երկրների առողջապահության ոլորտի գիտնականների և փորձագետների խումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` հերքելով տարածվող տեղեկություններն այն մասին, թե կորոնավիրուսային հիվանդության վիրուսը միտումնավոր կերպով ստեղծվել է լաբորատորիայում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հանրային առողջության ոլորտի գիտնականներն ուշադիր հետևել են Covid-19 հիվանդության ծագմանը և խիստ անհանգստացած են ամբողջ աշխարհում մարդկանց առողջության և բարեկեցության վրա ազդեցությամբ: Նրանք հետևել են, թե ինչպես են հանրային առողջության ոլորտի մասնագետները և հատկապես Չինաստանի բուժաշխատողները սրտացավորեն և արդյունավետ կերպով բացահայտել հարուցիչը, ձեռնարկել միջոցներ` դրա ազդեցության նվազեցման ուղղությամբ և միջազգային հանրության հետ կիսվել են իրենց արդյունքներով: Գիտնականները հայտարարությունը ստորագրել են որպես սոլիդարություն Չինաստանի բոլոր գիտնականների և բուժաշխատողների հետ, ովքեր շարունակում են կյանքեր փրկել և պահպանել մարդկանց առողջությունը: Նրանք նշել են, որ կանգնած են չինացի գործընկերների կողքին՝ ընդդեմ նոր սպառնալիքի: Նրանց խոսքով՝ բռնկման մասին տվյալների արագ և բաց տարածումը ներկայումս վտանգի տակ է վիրուսի ծագման մասին շշուկների և ապատեղեկատվության պատճառով:

Հայտարարությունը ստորագրած անձինք քննադատել են կանխամտածվածության տարբերակը, ըստ որոնց՝ Covid-19-ն արհեստական ծագում ունի: Տարբեր երկրների գիտնականները հրապարակել են SARS-CoV-2 հարուցիչի գենոմները, հետազոտել, և, համաձայն հայտարարության, մեծաամասնությունը եզրակացրել է, որ այս կորոնավիրուսը ծագել է վայրի բնությունից, ինչպես և շատ այլ պաթոգեններ: Դա, ըստ գիտնականների, հաստատում է նաև ԱՄՆ-ի Գիտությունների, ինժեներիայի և բժշկության ազգային ակադեմիայի, ինչպես նաև գիտական հանրության անունից ուղղված նամակը: Նշվում է, որ դավադրության տեսությունը ստեղծում են վախը, կանխակալությունը, շշուկները, որոնք վտանգում են գլոբալ համագործակցությունն այդ վիրուսի դեմ պայքարում: Գիտնականները սատարում են ԱՀԿ-ի ղեկավարի կոչին՝ նպաստելու գիտական տվյալների տարածմանը և միասնական պայքարելու ապատեղեկատվության դեմ: Հայտարարության ներքո ստորագրածներն իրենց աջակցությունն են հայտնել Չինաստանի գիտության և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ վիրուսի դեմ պայքարում:

Դիմումի վերջում գիտական հանրության ներկայացուցիչները կոչ են անում ցանկացողներին ստորագրել հանրագիրը՝ ընդդեմ Covid-19-ի վերաբերյալ կեղծ լուրերի: Այս հրապարակման տեղադրման պահին հայտարարությունը ստորագրել է ավելի քան 2300 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին տեղեկությունն ավելի վաղ հերքել էր Յուհանի վիրուսոլոգիական ինստիտուտը: Հաստատությունը հայտարարել է, որ բամբասանքները ոչ միայն ոչ մի գիտական հեղինակավոր հաստատում չեն ստացել, այլև բացասաբար են անդրադարձել աշխատակիցների վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կեղծ լուրեր են տարածվել հատկապես իրենց ինստիտուտի վերաբերյալ, թե իբր վիրուսը ստեղծվել է P4 լաբորատորիայում, որը վերահսկվում է զինվորականների կողմից, թե իբր գիտաշխատողը մահացել է կորոնավիրուսից, ով առաջինն է վարակվել, և այլն: Նրանք շեշտել են, որ այս ամսվա ընթացքում գործադրված ջանքերը ցույց են տվել, որ իրենց խիղճը մաքուր է:

Բուժանձնակազմը՝ պաշտպանական համազգեստով, Հուբեյ նահանգ, քաղաք Յուհան / © REUTERS/China Daily

Բացի այդ, Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել Covid-19-ի վերաբերյալ դավադրության տեսության դեմ:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի ժողովուրդը պատերազմ է վարում նոր կորոնավիրուսի դեմ և կրում է պատասխանատվություն ոչ միայն իր համար, այլև ամբողջ աշխարհի առողջապահության: Միևնույն ժամանակ որոշ մարդիկ և ԶԼՄ-ներ միտումնավոր կամ ոչ բարեխղճորեն սենսացիոն հայտարարություններ են անում: Նրա խոսքով՝ ԱՀԿ ղեկավարը բազմիցս ընգծել է, որ լաբորատոր պայմաններում վիրուսի ստեղծման և նրա՝ կենսաբանական զենք լինելու վերաբերյալ ապացույցներ չկան: ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ պայքարում են ոչ միայն վիրուսի, այլև՝ դավադրության տեսության դեմ:

Շուրջ մեկուկես ամսվա պայքարի ընթացքում ՉԺՀ գիտնականները ոչ միայն վերծանել են և տեղադրել են վիրուսի գենոմի բաց հասանելիությունը, այլև խորապես ուսումնասիրել են այն լաբորատորիաներում: Այսպես, ավելի վաղ ամերիկյան հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի կապսիդների նոր լուսանկարները և ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ իր կառուցվածքով այն նման է զոոնոզային մերձավորարևելյան շնչառական ախտանիշին (MERS), որն արձանագրվել է տարբեր երկրներում 2012-2015թթ., և ատիպիկ թոքաբորբին (SARS)՝ 2002-2003թթ.:

Լիմֆոցիտների ցածր մակարդակը վաղաժամ մահվան վտանգի ազդանշան է
Ցանկացած պաթոլոգիայից, բակտերիաներից ու վիրուսներից պաշտպանող իմունային համակարգի գլխավոր բջիջների՝ լիմֆոցիտների քանակի նվազումն արյան մեջ խոսում է գործնականում խրոնիկ հիվանդության զարգացման, ինչպես նաև անժամանակ մահվան մասին: Այս մասին հաղորդած գիտնականները վստահ են, որ ստացված տվյալները բժիշկներին կօգնեն մարդու մոտ վաղ շրջանում ախտորոշել վտանգավոր սիմպտոմները և սկսել բուժումը:

Անմիջական պաշտպանությունից բացի՝ լիմֆոցիտները որոշիչ դեր են խաղում նաև այլ իմունային ռեակցիների խթանման հարցում և օրգանիզմին օգնում են, մասնավորապես, վարակի հեռացումից հետո վերականգնվել: Գոյություն ունի լիմֆոցիտների 3 տեսակ. NK լիմֆոցիտներ (Natural Killers), որոնք պատասխանատու են վարակված և քաղցկեղային բջիջների ոչնչացման համար, T լիմֆոցիտներ՝ սպանում են անոմալ բջիջները, ինչպես նաև, աշխատելով B լիմֆոցիտների հետ, նպաստում են ազդանշանային սպիտակուցների փոխանցման գործին: Այս տեսակներից յուրաքանչյուրի նվազումը կարող է թուլացնել իմունային համակարգը և բակտերիաներին ու վիրուսներին սողոսկելու հնարավորություն ընձեռնել:

Արյան և լիմֆատիկ հեղուկի մեջ պարունակվող սպիտակ բջիջների անբավարարությունը կոչվում է լիմֆոպենիա կամ լիմֆոցիտոպենիա: Այս իրավիճակում մարդը հայտնվում է, երբ հիվանդ է կամ օրգանիզմում վարակ կա: Այդ պատճառով բժիշկները սիմպտոմների առկայությունն են ստուգում և  ախտորոշման համար նշանակում են հետազոտություններ՝ հիմնական խնդիրը բացահայտելու նպատակով: Սակայն արյան մեջ լիմֆոցիտների մակարդակի ուսումնասիրության կարևորությունը հաճախ անտեսվում է:

Նոր հետազոտության նպատակը լիմֆոպենիայի ախտորոշման և բուժման դերի ուսումնասիրությունն է անժամանակ մահվան վտանգի նվազման հարցում: Աշխատանքում ստուգվել է հիմնական փաստարկը. արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակն ազդանշան է մահվան մեծ վտանգի մասին: Գիտնականներն ուսումնասիրել են 20 և բարձր տարիքի 108 հազար 135 դանիացիների տվյալները: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է 2003-2015թթ. Կոպենհագենի բնակչության հետազոտության շրջանակներում: Հետազոտության ընթացքում մահացել է 10 հազար 372 մարդ:

Մասնագետները հաստատել են, որ լիմֆոցիտների անբավարարությունը կապ է ունեցել խրոնիկ և շնչառական, սրտի հիվանդությունների, քաղցկեղի պատճառով մահվան վտանգի՝ 2,8 անգամ մեծացման հետ: Ընդհանուր առմամբ՝ այդ բջիջների մակարդակի նվազման դեպքում ցանկացած պատճառով մահացությունն աճել է 1,6 անգամ:

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի աշխատակից Ստիգ Բոյեսենը նշել է, որ, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, փորձարկման մասնակիցների մոտ, որոնք լիմֆոպենիա ունեին, ցանկացած պատճառով մահվան 60%-ով բարձր վտանգ կար, քան նրանց, ում մոտ լիմֆոցիտների մակարդակը նորմայի մեջ էր՝ անկախ այլ հանգամանքներից՝ տարիք, սեռ, քաշ, վատ սովորություններ և այլն:

Աշխատության հեղինակները մեկնաբանել են, որ լիմֆոցիտների մակարդակի անկումը նշանակում է, որ օրգանիզմը չի կարող վերականգնվել և պայքարել, եթե տերը տառապում է վտանգավոր հիվանդությամբ, որը և բարձրացնում է մահվան վտանգը: Հետազոտության արդյունքները կարող են օգնել՝ նախապես իմանալու, որ մարդու մոտ առկա է վաղաժամ մահվան վտանգ (հատկապես երբ խոսքը տարեց հիվանդի մասին է) և վաղօրոք սկսել բուժումը:

Ավելի վաղ գիտնականները գտել էին քաղցկեղի դեմ պայքարում «ուժասպառ» եղած բջիջների ակտիվության վերականգնման միջոցը, իսկ նրանց գործընկերները մշակել էին T լիմֆոցիտներում հակաուռուցքային ակտիվությունը խթանող պոտենցիալ միացությունների արագ հայտնաբերման մեթոդ:

Գիտնականները պատմել են, թե ֆիզիկական ինչպիսի ակտիվությունն է նվազեցնում քաղցկեղի 7 տեսակների զարգացման վտանգը
Շուրջ 750 հազար մասնակիցների նկատմամբ իրականացված պրոսպեկտիվ հետազոտությունների հիման վրա արված մետա-անալիզը ցույց է տվել, թե ինչպես են փոխկապակցված ֆիզիկական ակտիվությունն ու քաղցկեղի մի քանի տեսակների վտանգի նվազեցումը: Հետազոտությունը հեղինակել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի, Ամերիկյան օնկոլոգիական համայնքի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի խումբը:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի և օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգի միջև կապը դեռ վաղուց է հաստատվել: Սակայն հարց է մնում, թե սովորական ակտիվության մակարդակն ու տիպը, որոնք խորհուրդ են տրվում առողջ ապրելակերպի համար, որքանով կարող են կապ ունենալ վտանգի իրական նվազեցման հետ:

Միջին վիճակագրական մարդու համար այսօր խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության մակարդակը շաբաթական 2,5-5 ժամ է, եթե դրանք կլինեն չափավոր ինտենսիվության վարժություններ կամ 1,2-2,5 ժամ, եթե դրանք ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածություն են: Առօրյա կյանքում, մարդու ծանրաբեռնվածության մակարդակը հասկանալու համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափավոր ծանրաբեռնվածություն է համարում արագ քայլքը, պարը, այգում կամ տանն աշխատելը, խաղերը և զբաղմունքը երեխաների հետ: Բարձր ինտենսիվություն ունեն վազքը, լեռնագնացությունը, արագ հեծանվավազքը, էներգետիկ լողը, սպորտային խաղերը (օրինակ՝ ֆուտբոլը), 20կգ-ից ավել ծանրություն բարձրացնելը կամ դաշտում ծանր հողային աշխատանքները:

Ինտենսիվության մակարդակն ավելի ստանդարտավորված հաշվարկի համար չափվում է MET միավորներով. այն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու մետաբոլիզմի մակարդակի հարաբերակցությունն է հանգստի վիճակի մետաբոլիզմի նկատմամբ: Մեկ MET-ն էներգիայի այն քանակն է, որը ծախսվում է հանգստի վիճակում՝ հավասար 1կկալ/կգ/ժամ այրման: Չափավոր ինտենսիվության վարժությունները, ԱՄԿ-ի համաձայն, ստիպում են ավելի արագ շարժվել, որպեսզի 3-6 անգամ ավելի շատ էներգիա այրվի մեկ րոպեում, քան հանգստի ժամանակ (3-6 MET), իսկ բարձր ինտենսիվությամբ վարժությունները՝ ավելի քան 6 անգամ (6 MET-ից ավելի):

Իրենց ուսումնասիրությունում հետազոտողները դիտարկել են 9 աշխատություն, որտեղ հարցվածները ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի ինքնահաշվետվություն են ներկայացրել: Դիտարկվել է այդ մակարդակի և քաղցկեղի 15 տեսակների միջև հիվանդացության կապը:

Բացահայտվել է, որ չափավոր-ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության (այսինքն` 7,5-15 ժամ MET շաբաթական կամ այն նույն 2,5 ժամ և ավելին) մակարդակի ամենահասարակ խորհուրդներին հետևելու դեպքում 15-ից 7 տեսակի քաղցկեղով հիվանդանալու վտանգը վիճակագրորեն նվազել է: Որոշ տեսակների համար նույնիսկ պարզվել է, որ ինչքան շատ է MET ժամը, այնքան նվազում է հիվանդանալու վտանգը: Մի քանիսի դեպքում էլ վտանգի որոշակի նվազումից հետո հետագա ինտենսիվությունը հավելյալ նվազեցման չի հանգեցրել:

Ֆիզիկական ակտիվությունը, պարզվել է, կապ ունի տղամարդկանց հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ավելի ցածր վտանգի հետ (8% շաբաթական 7,5 ժամի համար, 14%՝ շաբաթական 15 ժամի համար), կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հետ՝ 6-10%, էնդոմետրիումի՝ 10-18%, երիկամի՝ 11-17%, միելոմայի՝ 14-19%, լյարդի՝ 18-27%, ոչ հոջկինյան լիմֆոմայի՝ 11-18% կանանց մոտ: Չափաբաժնից կախված պատասխանն իր կառուցվածքով գծային է եղել՝  ասոցացման կեսի համար, և անգծային՝ մյուսների համար:

Գիտնականները նշել են, որ ավելի հստակ և ընդհանուր տվյալների համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ: Այս մետա-անալիզի թերություններ համարել են քաղցկեղի ոչ բոլոր ուսումնասիրված տեսակները (ենթադրվում է՝ դրանց թիվը 15-ից ավելին է), ընտրության անբավարար էթնիկական առանձնահատկությունները, դիֆերենցիացիայի անբավարարությունը՝ ակտիվության տեսակներով, և ակտիվության հաշվառումը՝ փորձարկվողների ինքնագնահատականի հիման վրա:

Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ ակտիվության խորհուրդ տրվող մակարդակները նշանակալի ազդեցություն են ունենում օնկոհիվանդությունների վտանգի վրա: Դրանք կարող են հիմք հանդիսանալ պրոֆիլակտիկ խորհուրդների համար՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում՝ առավել արդյունավետ միջոցների որոնման համար: Դոկտոր Ալփա Պատելի խոսքով՝ ներկայումս խորհուրդ տրվող ծանրաբեռնվածության մակարդակը հիմնվում է այն հիվանդությունների ազդեցության վրա, ինչպիսիք են դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունները: Մետա-անալիզի տվյալները ցույց են տալիս, որ քաղցկեղը նույնպես պետք է ավելացնել այդ ցանկում:

Մաթեմատիկոսները ճանապարհային խցանումները վերացնելու տարբերակներ են առաջարկել
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներ Ալեքսանդր Կրիլատովը և Վիկտոր Զախարովն առաջարկել են մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ պայքարել խցանումների դեմ: Նրանց հետազոտությունները հաստատում են, որ մեծ քաղաքում տրանսպորտային իրավիճակը բարելավելուն կարող են նպաստել ենթակառուցվածքների հավասարակշռված փոփոխությունները և միասնական նավիգացիոն համակարգը:

Քանի որ անձնական մեքենաներն ամբողջ աշխարհում են դառնում ավելի հասանելի, մեծ քաղաքներում հաճախ է առաջանում խցանման խնդիր: Այս հարցն ուսումնասիրվել է դեռևս 1950-ականներից, բայց վերջին տասնամյակում դարձել է առավել արդիական:

ՍՊբՊՀ-ի էներգետիկ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլատովը նշել է, որ Ռուսաստանում պատմականորեն ճանապարհային ենթևեկության կազմակերպումը դրված է տրանսպորտային ինժեներների ուսերին: Միաժամանակ, նրանք հիմնականում մասնագիտանում են առանձին հատվածների կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված հարցերում՝ չտիրապետելով թողունակության համակարգային բարձրացման ոլորտին: Նրա խոսքով՝ խցանման խնդրին տեղային լուծում տալուց հետո որոշ ժամանակ անց այն ծագում է մեկ այլ կետում:

Գիտնականները մշակել են տարանցման օպտիմալացման վերաբերյալ մաթեմատիկական նոր մոտեցումներ և ներկայացրել են դրանց իրագործման հնարավորությունները:

Նրանց ներկայացրած սկզբունքներն առաջարկել է անգլիացի մաթեմատիկոս և տրանսպորտային վերլուծաբան Ջոն Գլեն Վարդրոպը՝ 1952թ.: Առաջինը հավասարակշռության սկզբունքն է: Սա մաթեմատիկական կառուցվածք է, որը թույլ է տալիս մոդելավորել համակարգերը, տարանցումը՝ ենթադրելով, որ յուրաքանչյուր վարորդ բացառապես անձնական շահով է առաջնորդվում: Ուստի այս մոդելի ենթադրում է, որ տրանսպորտային հոսքի ցանկացած փոփոխության հիմքում պետք է լինի ավտոմեքենաների տերերի էգոիստական վարքը:

Երկրորդ սկզբունքը: Վարդրոպի համակարգային օպտիմումը: Այս սկզբունքը հաստատում է, որ առկա է տրանսպորտային բոլոր միջոցների դիրեկտիվ կառավարման հնարավորություն: Սակայն ուսումնասիրության հեղինակները հիմնվում են հենց առաջին սկզբունքի վրա: Նրանց կարծիքով՝ վարորդի վարքի վրա հնարավոր է ազդել ճանապարհային ենթակառուցվածքների փոփոխության միջոցով: Արդյունքի կանխատեսումը հնարավոր են համարում մաթեմատիկական մոդելով:

Հեղինակները նշում են, որ տրանսպորտային հոսքերի կառավարման վրա մեծ ազդեցություն են ունենում վարորդների նավիգացիոն համակարգերը: Նրանք կարծիքով՝ ամենաարդյունավետ իրավիճակն այն դեպքում է կլինի, երբ բոլոր վարորդները կիրառեն միևնույն համակարգը և նպատակահարմար ենթուղիների մասին տեղեկությունը մեկ կենտրոնից ստանան:

Տարանցման օպտիմալացումը հնարավոր է նաև ճանապարհների լայնացման կամ նեղացման հաշվին, ինչը կարևոր է հատկապես առկա ցանց ունեցող քաղաքներում: Այս պայմաններում հաճախ հնարավոր չէ մեծացնել խաչմերուկից խաչմերուկ հեռավորությունը, իսկ հանգույցներ կառուցելը նպատակագարմար չէ:

Կրիլատովի խոսքով՝ մաթեմատիկական մոտեցմամբ ապացուցվել է, որ ճանապարհային ցանցի բարելավման օպտիմալ տարբերակը կարևոր, շատ օգտագործվող ուղիների առավելագույն լայնացումն է, ընդ որում՝ ամբողջ երկայնքով, ոչ թե՝ ինչ-որ հատվածներում: Դրանից հետո պետք է անցնել մյուս ուղիներին՝ ըստ նշանակության: Արդյունքում կկրճատվի ենթևեկության միջին տևողությունն ընդհանուր ցանցում:

Այն դեպքում, երբ ճանապարհը ֆիզիկապես հնարավոր չէ մեծացնել, պետք է կիրառել այլ մեթոդներ: Օրինակ՝ ճանապարհի ամբողջ երկայնքով կայանման արգելում: Բացի այդ, գիտությունը կարող է օգնել էլեկտրատրանսպորտի համար առանձնացված ճանապարհների ստեղծման հարցում, եթե քաղաքապետարանը ցանկանա վարորդներին մոտիվացնել՝ անցնելու «կանաչ» մեքենայի: Հատուկ նրանց համար կարելի է ստեղծել առանձին ուղիներ:

Գիտնականը նշել է, որ ճանապարհների բարեկարգման համար տարեկան հսկայական գումարներ են հատկացվում: Տրանսպորտային հոսքի կարգավորման մաթեմատիկական թեորեմն առաջարկում է այդ միջոցների արդյունավետ կառավարման որոշումների հավաքածու: Ընդ որում՝ մաթեմատիկականն այս պարագայում վեր է ինժեներատնտեսական մոտեցումից, քանի որ թույլ է տալիս տրանսպորտային ցանցը դիտարկել ընդհանուր՝ հաշվի առնելով նրա առանձին տարրերի միջև փոխազդեցության օրենքները:

Մաթեմատիկական մոդելների կիրառման տարբերակներից մեկը կարող է լինել դրանց հիման վրա տրանսպորտային ցանցերի թվային կրկնօրինակների մշակումը: Դրանք տրանսպորտային ինժեներների ձեռքում խելացի ու օգտակար գործիքներ կհանդիսանան:

Պրոֆեսոր Վիկտոր Զախարովը հավելել է, որ թվային կրկնօրինակների ստեղծման և հոսքի օպտիմալացման համար դրանց կիրառման հաշվին հնարավոր կլինի հասնել հավասարակշռության՝ համակարգի օգտագործման պահանջարկի և ենթակառուցվածքների հնարավորությունների միջև: Գիտնականի խոսքով՝ տնտեսության թվայնացման պայմաններում սա շրջանցելը բարդ կլինի:

Նոր հետազոտությունները հաստատել են «զեֆիրային փորձի» արդյունքները
Գիտական յուրաքանչյուր ոլորտ ունի իր ուսումնասիրության առանձնահատկությունները: Հոգեբանությունում այդպիսին «զեֆիրի փորձարկումն» է: Այն ներդրվել է դեռևս 60-ականներին՝ Ստենֆորդում, Ուոլտեր Միշելի կողմից, ու մինչ օրս դրդում է վերադառնալ դրանում շոշափված հարցերի քննարկմանը: Նախորդ տարի «զեֆիրի փորձարկումը» հերքելու փորձ է արել Թայլեր ՈՒոտսը: Իսկ այժմ թեստի արդյունքները կրկին հաստատվել են:

Նախնական փորձարկման դեպքում մակարդակը, որում փոքր երեխաները կարող են ինքնակառավարվել, էականորեն պայմանավորում է երեխայի հետագա ուսումն ու մասնագիտական հաջողությունը: Այս դեպքում երեխաներից յուրաքանչյուրին զեֆիր են հյուրասիրում ու ասում, որ եթե փոքրիկն այն թողնի սեղանին մինչև փորձարկողի վերադարձը, ապա կստանա նվեր՝ երկրորդ զեֆիրը: Քաղցրավենիքը վայելելու հաճույքը հետաձգելու ունակությունը երեխայի ինքնակառավարման մակարդակի չափորոշիչ է համարվել:

Երեխաների հետագա դիտարկման արդյունքում պարզվել է, որ 4-5 տարեկանները ինչքան երկար են դիմակայել զեֆիրն ուտելու ցանկությանը, այնքան շատ հաջողություններ են գրանցել ապագայում:

Նախորդ տարվա հերքման փորձն այս տարի քննադատվել է: Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանի (Մյունխեն) ներառական տնտեսության պրոդեսոր Ֆաբիան Կոսեի ղեկավարած խումբը, վերանայելով տվյալները, պարզել է, որ նոր հետազոտությունը հակասում է Ուոտսի եզրակացությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ նախորդ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքները չեն հերքում, այլ՝ ընդհակառակը, հաստատում են սկզբնական աշխատանքի եզրակացությունը: Այսպես, փորձը կանխատեսման ուժը պահպանում է ավելի լայն ու բազմաբնույթ ընտրության նկատմամբ: Ֆոսեի և նրա խմբի կարծիքով՝ Ուոտսի նախաձենությունը դուրս է գալիս դիտարկվող տվյալների շրջանակից:

Ձախ կողմում՝ զեֆիրային թեստի արդյունքների գրաֆիկան՝ մաքուր վիճակում: Աջից՝ հետաձգված հիասթափության զգուշացման գրաֆիկան: Վարդագույնը պարգևը միանգամից ընտրած փորձարկվողների վայելքի մակարդակն է, կապույտը՝ սպասած և կրկնակի պարգևի արժանացածների վայելքի գրաֆիկը / ©Medium

Համագործակցելով Բոննի համալսարանից պրոֆեսորներ Արմին Ֆալկի և Պիա Պինգերի հետ՝ Կոսեն վերադիտարկել է տվյալները, որոնք ներկայացվել էին կրկնակի հետազոտության: Խումբը նկատել է երկու պոտենցիալ նշանակալից մեթոդոլոգիական անհամատեղություններ առաջին և կրկնակի փորձերի միջև:

Առաջին հերթին, Միշելի փորձում այն պահը, երբ երեխաները կարող էին որոշել զեֆիրն ուտելը, տևել է 15 րոպե: 2018թ. հետազոտության ժամանակ որոշելու համար սահմանված տևողությունը կրճատվել է մինչև 7 րոպե: Կոսեի և գործընկերների կարծիքով՝ 4 տարեկանի համար սա մեծ տարբերություն է: Ուստի հետազոտության արդյունքները կարող են էականորեն տարբերվել: Կոսեի խոսքով՝ այդ տարբերությունը պայմանավորում է Միշելի և կրկնակի փորձերի արդյունքների միջև տարբերությունների 1/3-ը:

Փորձը հերքողի մյուս թույլ տեղը, գիտնականների համոզմամբ, մեթոդաբանությունն է, հատկապես՝ փոփոխական, հեղինակի կողմից վերահսկման համար օգտագործված էկզոգեն հանգամանքները, որոնք կարող էին սասանել փոխադարձ կապն ինքնակառավարման և հետագա կրթական մակարդակի միջև:

Գիտնականները բացատրում են, որ ավելի երկար սպասած երեխաները զեֆիրն ուտելուց առաջ շատ այլ հարաբերություններում տարբերվում են նրանցից, ովքեր անմիջապես են վայելել քաղցրավենիքը: Դա բարդացնում է  հետագա կրթական հաջողությունների հետ իրական պատճառահետևանքային կապերի բացահայտումը: Կրկնակի հետազոտության հեղինակները դիտարկել են «վատ վերահսկման խնդիրը»: Նրանք փորձել են հաշվի առնել այնքան շատ էֆեկտներ, որ անհնար է դառնում հասկանալ, թե այդ էֆեկտներն ինչ են ասում վաղ ինքնակառավարման և հետագա հաջողությունների միջև իրական կապի մասին:

Վերանայման արդյունքում փորձի արդյունքները հաստատվեցին / ©Thrive Global

Ֆալկը, Կոսեն և Պինգերը նմանատիպ հետազոտություն են արել՝ վերահսկելով միայն այն հանգամանքները, որոնք կարող են հստակ մեկնաբանել: Այսպիսի փորձը ցույց է տվել, որ երկրորդ հետազոտության արդյունքները կրկնում են առաջինին: Վաղ տարիքում վայելքը հետաձգելու պատրաստակամությունն էականորեն կապ ունի հետագա ուսումնական հաջողությունների հետ:

Գիտնականները ենթադրում են, որ զեֆիրային փորձի քննարկումը գիտական վերանայման կարևոր օրինակ է: Նախ, ինչպես առաջնային թեստի, այնպես էլ դրա արդյունքների հերքման փորձի բոլոր տվյալները հասանելի են հետազոտության համար, և նոր խմբերը կարող են ուսումնասիրել՝ ինչպես հիմնական տեսանկյունից, այնպես էլ մեթոդաբանության առումով: Երկրորդ, նույնիսկ մեթոդաբանական սխալներով հանդերձ՝ կրկնակի հետազոտությունը կարևոր էր. այն ավելի լայն տիրույթում դիտարկեց հարցը, քան Միշելի առաջին թեստը:

Խմբի ենթադրությամբ՝ նոր տվյալները ցույց են տալիս, որ անհատական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են վաղ տարիքում, ապագա մասնագիտական հաջողությունների համար հիմք են դառնում: Հաջորդ քայլը պետք է լինի այն ներքին առանձնահատկությունների որոնումը, որոնք  կպատասխանեն «արդյո՞ք հենց այդ երեխան կվերցնի զեֆիրը կամ կսպասի» հարցին:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ թռչուններ, օրինակ՝ նորկալեդոնյան ագռավները, նույնպես կարող են ընտրել զեֆիրային թեստի հետաձգված պարգևը: Վայելքը հետաձգելու ընդունակություն է ցուցաբերել նաև արհեստական բանականությունը:

Մազաթափությունը կանխելու նոր մեթոդ է գտնվել
ԱՄՆ-ի գիտնականները նոր կառուցվածք են բացահայտել, որի աշխատանքը հասկանալու դեպքում հնարավոր կլինի մշակել մազաթափության դեմ պայքարի նոր մեթոդներ:

Մեր գլխի յուրաքանչյուր նոր մազը ձևավորվում է այսպես կոչված մաշկային ծծակների շնորհիվ: Դրանք մաշկային հյուսվածքի այն հատվածներն են, որ սնում են մազարմատները: Ծծակների բջիջներն ունակ են դրդելու նոր մազապարկի (ֆոլիկուլ) ձևավորմանը՝ էպիդերմիսում ցողունային բջիջների դիֆերենցիացիա (տարանջատում) սկսելով: Երբ միջբջիջային փոխազդեցությունը խախտվում է, ապա թափվածների փոխարեն նոր մազեր չեն աճում:

Ուսումնասիրելով ծծակների բջիջների և ցողունային բջիջների միջև փոխազդեցության մեխանիզմները` գիտնականները հայտնաբերել են, որ մազապարկը եզերող մաշկային թաղանթը հարթ մկան է, որի հիմնական գործառույթը մաշկային ծծակները դեպի մազարմատները հրելն է: Հավանաբար մաշկաթաղանթը կարևոր դեր է խաղում մազաթափության գործում` մազահիմքը հրելով դեպի վեր և տեղ ազատելով նոր մազի մեծացման համար: Երբ այս գործընթացի հաճախականությունն արագանում է, սկսվում է մազաթափությունը:

Մազի կառուցվածքը / ©encyclopedia.am

Այս բացահայտումը հնարավորություն է տալիս փոխել պրոֆիլակտիկայի և մազաթափության բուժման նկատմամբ մոտեցումը: Մաշկաթաղանթի բլոկավորումը չի կարող հանգեցնել նոր մազերի աճին, բայց հնարավորություն է տալիս պաշտպանել նրանց, որոնք արդեն աճել են: Հետազոտության հեղինակներից Մայքլ Ռենդլը նշել է, որ մկանների այդ տեսակին անհնար է կամավոր կառավարել, նրանք նման են արյունատար անոթների մկաններին, բայց հնարավոր է կառավարել բժշկական միջոցներով:

Մաշկաթաղանթի վրա ներգործությունը հնարավորություն է տալիս ոչ միայն դադարեցնել աճի ցիկլը, այլև մազը պահպանել հնարավորինս երկար ու թույլ չտալ մազապարկի ռեգրեսիա (հետընթացություն): Ազդելով այդ մկանի վրա՝ մաշկաբանները կարող են կանխել պարկիկների անցումը քնած ռեժիմի, երբ մազարմատները նոր մազ չեն տալիս:

Ավելի վաղ Մոսկվայի բնակչի մոտ մազը հեռացրել են կոկորդից, իսկ աճուկների մազահեռացման և վեներական հիվանդություն ձեռք բերելու միջև կապը համարվել է կեղծ: