Շեշտ.am (shesht.am) - Feed

Ղազախստանում Սու-30ՍՄ է կործանվել. օդաչուները կատապուլտ են արել
Ղազախստանի ռազմաօդային ուժերի Սու-30ՍՄ կործանիչը կործանվել է Կարագանդայի շրջանում: Ինչպես հաղորդվում է, ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը կործանվել է Բալխաշ քաղաքի ավիացիոն ուսումնական կենտրոնի վայրէջքի հրապարակ մուտքի ժամանակ:

Անձնակազմը հասցրել է կատապուլտ անել: Հաղորդվում է, որ երկու օդաչուներն էլ ողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: Հետազոտության նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Բազմաթիրախային Սու-30ՍՄ-ները Ղազախստանի զինված ուժերում են 2015 թվականից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 36 միավոր Սու-30ՍՄ:

Ինչպես հայտնի է, Սու-30ՍՄ-ը ռուսական արտադրության 4++ սերնդի բազմաթիրախային կործանիչ է: Հիմնական խնդիրն օդային գերակայության հաստատումն է: Տրված առաջադրանքները կարող է կատարել անկախ եղանակային պայմաններից ու օրվա ժամից: Բացի օդային թիրախներից, կործանիչը հաջողությամբ կարող է խոցել նաև վերերկրյա օբյեկտները, կատարել հետախուզություն և տվյալները փոխանցել խմբի այլ ինքնաթիռների:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերում առկա է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ, որոնց հրթիռների առկայության վերաբերյալ վերջին շրջանում հայկական ռազմաքաղաքական վերնախավում ակտիվ քննարկումներ էին ծավալվել:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերմամբ
Ռուսական «Интерфакс»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սու-30ՍՄ կործանիչների և դրանց համար անհրաժեշտ սպառազինության ձեռքբերմամբ:

Նրա խոսքով` Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը, ինչպես նշել է Փաշինյանը, բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Ռուսական լրատվամիջոցի լրագրողի հարցի ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ժամանակակից և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք և զինամթերք ունենա:

Վարչապետի խոսքով` հայկական կողմը նաև հետաքրքրված է, որպեսզի Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար է:

Ինչ վերաբերում է Սու-30ՍՄ-ներին, ապա Փաշինյանն ընդգծել է, որ այդ ինքնաթիռները ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են երկկողմ միջպետական համաձայնագրեր, որոնց համապատասխան՝ ՀՀ տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորումը, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևաչափում ստեղծված հավաքական ուժերը և միավորված խմբավորումները:

Լուսանկարներում հայկական Սու-30-ներն են` հրթիռներով. ի՞նչ հրթիռներ են
Համացանցում 2020թ. հոկտեմբերին արված լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում են ՀՀ ԶՈւ-երում գտնվող Սու-30ՍՄ կործանիչները` Ռ-73 և Ռ-27 երկինք-երկինք դասի հրթիռներով:

ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ կործանիչները` հրթիռներով / © SisMasis

Այս օրերին քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է Սու-երի հրթիռներին. առանցքում են վարչապետի հայտարարությունը կործանիչներն առանց հրթիռների գնելու մասին, ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի պնդումը, թե Ռուսաստանը չի վաճառում 130 կմ հեռահարությամբ հրթիռներ Սու-30-երի համար:

Սու-30ՍՄ, հրթիռներով, Գյումրու ավիաբազա / © Google

Հնչում են հարցադրումներ. ի՞նչ հրթիռներ են երևում լուսանկարներում, ինչո՞ւ է հայտարարվում, թե կործանիչներն առանց հրթիռների են ձեռք բերվել, և այդ դեպքում` ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա ամռանը խոսում «մարտական կրակով փորձարկման» մասին:

Ռ-73 և Ռ-27 հրթիռները

Ռ-73-ը խորհրդային արտադրության երկինք-երկինք դասի փոքր հեռահարությամբ կառավարվող հրթիռ է` ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով:

Այս հրթիռի հեռահարությունը, ըստ բաց աղբյուրների, առավելագույնը 40 կմ է: Թիրախը կարող է խոցել մինչև 20 կմ բարձրության վրա:

Ռ-73 հրթիռ / © ՌԴ ՊՆ

Ռ-27-ը նույնպես խորհրդային արտադրության է, նույն դասի, միջին հեռահարությամբ, կառավարվող: Առավելագույն հեռահարությունը 50 կմ է (թեև որոշ մոդիֆիկացիաներով մինչև 110 կմ է, սակայն հայտնի չէ, թե հայկական ինքնաթիռի վրա որ մոդելն է):

Վարչապետի և գեներալի հայտարարությունները

Դեռևս նախորդ տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ նշել էր, որ Սու-30ՍՄ-ները «մարտական կրակով» (չակերտները` վարչապետի) վարժանք են իրականացրել: Օրերս Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ կործանիչների համար հրթիռները չեն հասցրել ձեռք բերել:

Գեներալ Մովսես Հակոբյանն իր հերթին պնդել էր, որ Հայաստանը չէր կարող Սու-30-ների համար հրթիռներ ձեռք բերել, քանի որ ՌԴ կառավարության որոշումն արգելում է դրանց վաճառքն այլ պետությունների:

Փորձենք հասկանալ` համադրելով տեղեկությունները

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սու-30ՍՄ կործանիչներն Արցախի տարածքում չեն կիրառվել: Պատճառ է համարվում, ըստ որոշ կարծիքների, այն, որ դրանք նախատեսված են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համար: Մինչդեռ Ադրբեջանի տարածքում կամ նույնիսկ Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներում դրանց կիրառությունը կարող էր համարվել «Հայաստանի կողմից ագրեսիա»` իր բոլոր հետևանքներով (Թուրքիայի կողմից անմիջական ներգրավվածություն և այլն):

Բացի այդ` ունենալով փոքր և միջին հեռահարությամբ հրթիռներ` հայկական կործանիչները չէին կարող խոցել ավելի մեծ հեռավորության վրա գործող թուրքական (ամերիկյան) F-16-երի, անօդաչուների կամ հրթիռային համակարգերի դեմ: Չկարողանալով մուտք գործել Արցախի օդային տարածք` դրանք Հայաստանի տարածքից չէին կարող խոցել նաև Մարտակերտն ու Մարտունին ռմբակոծող ադրբեջանական ինքնաթիռներին:

Ինչ վերաբերում է հրթիռներով նկարներին և «հրթիռ չունենալու մասին» հայտարարություններին. վարչապետը չորեքշաբթի օրն Ազգային ժողովում մեկնաբանեց` նշելով, որ «մարտական կրակի» և «հրթիռ չունենալու» մասին հայտարարություններում հակասություն չկա. խոսքը, ըստ Փաշինյանի, Սու-30ՍՄ-ին համապատասխան հրթիռների բացակայության մասին է, մինչդեռ վարժանքներին կիրառվել են զինված ուժերում առկա հրթիռներ, որոնք անհրաժեշտ արդյունավետությունն ունենալ չէին կարող (հավանաբար նկատի ունի խորհրդային արտադրության հրթիռների և գերժամանակակից կործանիչների համադրության խնդիրները):

Չպարզաբանված հարցեր

Այդուհանդերձ` բաց են մնում մի շարք հարցեր: Դրանցից է, օրինակ, «անհրաժեշտ հրթիռներ չունենալու» մասին տեղեկությունը. արդյո՞ք ճիշտ է գեներալը, երբ նշում է, թե Հայաստանը Սու-30-ի հրթիռ չի կարող գնել ՌԴ-ից: Այդ դեպքում` ինչո՞ւ են ձեռք բերվել Սու-երը:

Հաջորդ հարցը. կործանիչներն, ի վերջո, կարող էին/են կիրառվել Արցախի տարածքում կամ նրա պաշտպանության համար: Եթե այո, ապա ինչո՞ւ չեն կիրառվել տվյալ պահին առկա հրթիռային միջոցներով:

3-րդ հարցը. Հայաստանն ունի՞ այնքան փորձառու օդաչուներ, որոնք կարող են ապահովել գործող ավիացիայի պատշաճ կիրառությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ զրուցել ենք ոլորտի մասնագետներից մեկի հետ, ով ընդգծել էր, որ հայկական ավիացիայում մասնագետների խնդիր կա:

Հիշեցնենք նաև դեռևս 2019թ. դեկտեմբերին տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռք է բերել  Խ-31ՊԴ հակառադիոտեղորոշման հրթիռներ, որոնք, իբր, Սու-30ՍՄ-ների համար են: Հրթիռների առավելագույն հեռահարությունը մոտ 250 կմ է: Տեղեկությունը, սակայն, այդպես էլ չհաստատվեց:

Նշվել են «Սուպեր-Սուխոյի» առաջին թռիչքի ժամկետները
Ռուսական կործանիչների խնդիրներից մեկը հիմնական բազմաթիվ բաղադրիչների նույնականացման բացակայությունն է: Խելամիտ ապագայում այն մասամբ կարող է լուծվել: Հայտնի է դարձել, որ մինչև այս տարվա ավարտը օդ պետք է բարձրանա մոդեռնիզացված Սու-30ՍՄ2-ը, որը ստացել է Սու-35Ս կործանիչի շարժիչները (ԱԼ-41-Ֆ1Ս): Սու-30-ի նոր տարբերակի առաջին թռիչքի ժամկետների վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:

ԱԼ-41Ֆ1Ս-ն ունի բազմակողմանի կառավարում՝ ձգողականության վեկտորով: Ի տարբերություն ԱԼ-31ՖՊ շարժիչի, որը Սու-30ՍՄ-ի վրա է դրվում հիմնականում, ԱԼ-41Ֆ1Ս-ը հզորացված է 16%-ով: Ավիաշարժիչի պաշարը կրկնակի է մեծացված: Քաշը և չափերը չեն փոփոխվել:

ԱԼ-41Ֆ1Ս / © vpk.name

Վաստակավոր օդաչու-փորձարկող, գնդապետ Իգոր Մալիկի խոսքով՝ Սու-35-ի՝ ավելի հզոր շարժիչը քարշման ավելի մեծ պահուստ կապահովի: Դա նշանակում է ռազմամթերքի և սարքավորումների մեծացված քանակություն, որոնք ինքնաթիռը կարող է կրել:

Հաղորդվում է, որ կատարելագործված մեքենան ապագայում ստանալու է ռադիոտեղորոշման նոր կայանք: Պաշտպանության նախարարության կազմում գտնվող բոլոր Սու-30ՍՄ-ները ցանկանում են հասցնել նոր չափորոշչի:

Ներկայումս Սու-30ՍՄ-ները և Սու-35Ս-երը Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հիմնական կործանիչներն են: ՕՏՈւ-երն ունեն ավելի քան 90 այդպիսի ինքնաթիռ: Բացի այդ՝ Սու-30-ի արտահանվող տարբեր տեսակներ են հայտնի: Հնդկասանն, օրինակ, պատվիրել է 200 միավորից ավելի Սու-30ՄԿԻ: Հայաստանի զինված ուժերն, ինչպես հայտնի է, ունեն 4 միավոր Սու-30ՍՄ, նոր խմբաքանակի գնման գործընթացն ընթացքի մեջ է:

Սու-30ՄԿԻ / © airwar

Սու-30ՍՄ-ը ռուսաֆիկացաված տարբերակն է, իսկ ընդհանուր առմամբ այն խորհրդային Սու-27-ի զարգացած մոդելն է: 12 հենակների վրա Սու-30ՍՄ-ը կարող է տեղափոխել մինչև 8 տոննա մարտական ծանրաբեռնվածություն: Կործանիչն ունի ռազմամթերքի մեծ հնարավորություն, ներառյալ՝ «երկինք-երկինք», «երկինք-երկիր» դասի հրթիռներ և կառավարվող ռումբեր:

Ապագայում Սու-27-ի բոլոր տարբերակները, որոնք Ռուսաստանի ՌՕՈւ-ն է շահագործում, կարող են փոխարինվել հինգերորդ սերնդի Սու-57 հեռանկարային կործանիչով: Սերիական առաջին մեքենան նախատեսվում էր զորքերին հանձնել դեռ նախորդ տարի, սակայն փորձարկումների ժամանակ այն կործանվեց:

2020թ. օգոստոսի դրությամբ ռուսական ավիաշինարարները մոտ էին Սու-57-ի երկրորդ սերիայի աշխատանքների ավարտին: Մինչև 2027թ.-ը ՌԴ ՕՏՈւ-երը պետք է ստանան 76 միավոր Սու-57:

Թուրքական ինքնաթիռների մասին տեղեկությունը կեղծ է. անհանգստանալու կարիք չկա
Ավիատոմսեր վաճառող կայքերից մեկը, որը պարբերաբար նաև օդային ոլորտի վերաբերյալ լուրեր է տեղադրում, տեղեկություն է տարածել, թե թուրքական առնվազն երկու F-16 կործանիչները մոտեցել են Երևանին՝ ընդհուպ մինչև հարվածային տարածության՝ 56 կմ: Հաղորդվել է, որ Նախիջևանի տարածքում թռիչքներ իրականացնող ինքնաթիռներից բացի սահմանին են մոտեցել նաև ուղղաթիռներ՝ ադրբեջանական և թուրքական զինված ուժերի:

Թեև աղբյուրը տեքստում ընդգծել է, որ սահմանը չի հատվել, սակայն հրապարակման վերնագիրը խուճապ է առաջացրել հայկական մամուլում, անհանգստացնող լուրը տարածվել է նաև ռուսական այլ լրատվականներում: Աղբյուրը «դեպի Երևան թռիչքների» պատճառ է նշում Հայաստանին հարձակման դրդելը, որը Թուրքիայի համար Հայաստանի դեմ գործողությունների հիմնավորում կապահովի:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշել է, որ եթե նույնիսկ թուրքական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Նախիջևանի օդային տարածքում, ապա դա անհանգստության առիթ չպետք է տա, քանի որ Հայաստանի օդային սահմանը չի հատվել: Նրա խոսքով՝ Հայաստանին ահաբեկելու փորձը նույնպես չպետք է խուճապի առիթ հանդիսանա:

https://www.facebook.com/hayk.gabrielyan.9/posts/10221645252794963

Գաբրիելյանն ընդգծել է, որ հայկական օդային սահմանը հատելու դեպքում թուրքական կործանիչը կարող է ոչնչացվել, ինչից հետո, նրա խոսքով, Թուրքիան «վատ վիճակում կհայտնվի»:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3107227995980006

Հավելենք, որ Նախիջևանի սահմանից Երևան ընդամենը 50 կմ է հեռավորությունը, իսկ Թուրքիայի սահմանից՝ ընդամենը 20 կմ: Ուստի «ՀՀ սահմաններին հարվածային տարածությամբ» մոտենալը որևէ արտառոց երևույթ չէ մեր իրականությունում: Բացի այդ՝ թուրքական զինուժում (ինչպես և՝ հայկականում) առկա են հեռահար խոցման հրթիռներ, ուստի հարվածելու համար պարտադիր չէ մոտենալ սահմաններին կամ հատել դրանք:

https://www.facebook.com/ruben.hmehrabyan/posts/158577565885006

Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ կեղծ տեղեկությունը հայկական մամուլում տարածելու վերաբերյալ նշելով. «Ուղեղն անջատելն ու միայն քոփի-փեյստ միացնելը վտանգավոր է հանրային առողջությանը։ ՄԻ՛ ԱՐԵՔ։ ՄԻ՛ եղեք մեդիա-Գիքոր։ Ամոթ է»:

Boeing-ը ցուցադրել է Loyal Wingman անօդաչու ինքնաթիռի նախատիպը
Հեռանկարային անօդաչու սարքը ներկայացրել է ավստրալական ավիաշինական և պաշտպանական հսկայի ստորաբաժանումը: Միջոցառումը տեղի է ունեցել այսօր:

Loyal Wingman-ի մշակումն իրականացվում է Ավստրալիայի Օդատիեզերական ուժերի պատվերով: Սարքավորումը կարող է կատարել կործանիչի օդաչուի հրամանները՝ գործելով կիսաինքնուրույն ռեժիմում:

Նախատեսվում է երկրային փորձարկումները կատարել այս տարի, ապա Boeing-ը ծրագրում է սկսել թռիչքային փորձարկումներ: Ապագայում նախատիպի հիման վրա ստեղծվելիք սարքավորումը կընդլայնի թռչող կործանիչների հնարավորությունները:

https://youtu.be/iJpeWAxk2So
Loyal Wingman / © Boeing

Անօդաչուն պետք է ռազմական ընդարձակ հնարավորություններ ստանա: Հաղորդվում է, որ այն ցանկանում են օժտել փոխարինվող քթամասային մեկուսամասերով՝ 2,6 մետր երկարությամբ. անօդաչու թռչող սարքավորումը կարողանալու է կրել հավելյած սպառազինություն կամ դիտարկման համակարգեր՝ կախված իր առաջ դրված խնդրից:

Վերջերս Boeing-ն իրականացրել էր F-15QA կործանիչի առաջին ամառային փորձարկումները, որը ստեղծված է Քաթարի ՌՕՈՒ-երի համար: Կորպորացիայում ինքնաթիռն այն ժամանակ անվանել են F-15 ընտանիքի «ամենաառաջատար» ներկայացուցիչը:

ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանին հանձնելուց առաջ վերջին փորձարկումն են անցել
Համացանցում տարածվել են հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Զինված ուժերին մատակարարվելիք ՍՈւ-30ՍՄ-ների փորձարկումներից լուսանկարներ: Ռուսական արտադրության կործանիչների վրա երևում է Հայաստանի Ռազմաօդային ուժերի խորհրդանիշը:

https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/2821713794543686

Հաղորդվում է, որ վերջին փորձարկումն իրականացվում է Նովոսիբիրսկում՝ Տոլմաչյովոյի օդանավակայանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 4 միավոր ՍՈւ-30ՍՄ կործանիչ, հետագայում նախատեսվում է ևս 8-ը գնել:

https://www.facebook.com/tgkarapetyan/posts/2753459388053764

ՍՈւ-30ՍՄ կործանիչների արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար: Այն հանդիսանում է երկնքում գերակայություն ունեցող ռազմատեխնիկա: Արտադրվում է 1992թ.-ից, թռիչքի հեռավորությունը 3000 կմ է: Կործանիչը բազմաթիրախ է, կարող է զարգացնել մինչև 2120 կմ/ժ արագություն: