Շեշտ.am (shesht.am) - Feed

6-ամյա աղջիկը սուրբծննդյան բացիկում չինական բանտի օտարերկրացի դատապարտյալների օգնության խնդրագիրն է գտել
Լոնդոնցի 6-ամյա աղջիկը՝ Ֆլորենս Ուիդիկոմբը, Tesco սուպերմարկետի սուրբծննդյան բացիկում հայտնաբերել է օնգության խնդրանք՝ գրված Չինաստանում աշխատող օտարերկրյա բանտարկյալների կողմից:

Սկզբում երեխան խնդրանքը որպես կատակ է ընդունել: Նա իր ընկերների համար է բացիկներում գրառումներ կատարել, իսկ դրանցից մեկում արդեն գրված է եղել, ինչն աղջնակի մոտ ծիծաղ է առաջացրել:

Բացիկում գրված է եղել. «Մենք Շանհայի Ցինպու չինական բանտի օտարերկրացի բանտարկյալներ ենք: Մեզ ստիպում են աշխատել՝ մեր կամքին հակառակ: Խնդրում ենք՝ օգնեք և հաղորդեք իրավապաշտպան կազմակերպություններին:

Ընտանիքը կապ է հաստատել բացիկում նշված լրագրող Պիտեր Համֆրիի հետ, ով նույն բանտում դատապարտյալ է եղել: Նրա աղբյուրները հաստատել են, որ վերջին տարիներին Ցինպու բանտի դատապարտյալներին հարկադրում են աշխատել: Համֆրիի՝ պատիժը կրելու ժամանակ աշխատանքները կամավոր էին:

Բացիկի գրառումը (ձեռագիրը փոխված է) / ©tjournal.ru

Համֆրին հավելել է, որ ազատություն դուրս գալուց հետո, 2015թ., չինական բանտերում նամակների գրաքննությունը խստացվել է: Նրա խոսքով՝ դատապարտյալները դիմել են հին մեթոդին՝ պարզապես այս անգամ շշով հաղորդագրությանը փոխարինել է սուրբծննդյան բացիկը:

Հրապարակումից հետո Tesco-ն դադարեցրել է համագործակցությունը չինական արտադրամասի հետ, որտեղից բացիկը բերվել էր: Առևտրային ցանցում նշել են, որ ունեն աուդիտի համակարգ, որը ստուգում է դատապարտյալների աշխատանքի օգտագործման բացառումը: Արտադրամասն արդեն անցել է այդ ստուգումը, սակայն Tesco-ն պատրաստվում է կրկին աուդիտ անցկացնելու: Հաղորդվում է, որ եթե պարզվի, որ արտադրամասն այդպիսի խախտում է թույլ տալիս, ապա համագործակցությունն անմիջապես և ընդմիշտ կդադարեցվի:

Արտադրամասի ներկայացուցիչն իր հերթին հերքել է դատապարտյալների աշխատանքի օգտագործումը: Նա պնդել է, որ չարամիտները ցանկանում են դրանով հեղինակազրկել գործարանն ու երկիրը:

Գյումրվա «քյալլա», աղավնիներ, դրոններ. ՔԿԾ պետը պատմել է դատապարտյալներին թմրանյութ փոխանցելու դեպքերի մասին
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ պատմել է արգելված իրերի ներթափանցման զավեշտալի դեպքերի մասին: Լրագրողների հետ զրույցում Արթուր Գոյունյանն անդրադարձել է բանտարկյալներին թմրամիջոցներ, արգելված իրեր փոխանցելու փորձերին:

ՔԿԾ պետի խոսքով՝ քաղաքացիները ՔՀ-ում գտնվող դատապարտյալներին փորձել են աղավնիների, դրոնների, ինչպես նաև Գյումրիի ավանդական «քյալլայի» միջոցով են փորձել թմրամիջոցներ հասցնել: Գոյունյանը նշել է, որ «քյալլայի» մեջ թմրամիջոց են թաքցրել և ներկայացրել որպես հանձնուք: ՔԿԾ պետը վստահեցրել է, որ բոլոր դեպքերը բացահայտվել են:

Վերջին դեպքը դեկտեմբերի 19-ին «Սևան» ՔԿՀ-ում մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումն է եղել: ՔԿՀ-ի երկու աշխատակից էլ ձերբակալվել է դեկտեմբերի 20-ի առավոտյան՝ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ թմրամիջոցներ մտցնելու պատճառով:

https://youtu.be/3XVtMahmLjM
Արթուր Գոյունյանի հանդիպումը լրագրողների հետ / ©Factor tv

Արթուր Գոյունյանն անդրադարձել է նաև հեռախոսների խնդրին: Նրա խոսքով՝ նախկին ծառայողները որոշակի գումարի դիմաց հեռախոս են փոխանցել դատապարտյալներին: Ներկայումս արդիական է դարձել դրսից քրեակատարողական հիմնարկի տարածք նետելու միջոցով արգելված իրերը փոխանցելը: Գոյունյանը վստահեցրել է, որ բոլոր փորձերը ձախողվում են:

ՔԿԾ պետը պատմել է նաև մեկ ամիս առաջ «Արմավիր» ՔԿՀ–ում տեղի ունեցած դեպքի մասին: Նրա խոսքով՝ դատապարտյալը բուժօգնություն ստանալու նպատակով հիվանդանոց տեղափոխվելիս ուղեկցողների բջջային հեռախոսներով կապվել իր հանցակից ընկերների հետ։ Վերջիններս մարիխուանան տարել են հիվանդանոց: Մի մասը ՔԿՀ ծառայողների հետ են ծխել, մյուս մասը վերցրել են հետները: Դեպքը բացահայտվել է, ընթանում է նախաքննություն: