Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսաստանցին բարձրացրել է «Չեբուրաշկայի» որակը. մուլտֆիլմն ավելի սահուն է դարձել
Zavtracast պոդկաստը վարող Մաքսիմ Զարեցկին մեծացրել է 1971թ.-ի «Չեբուրաշկա» մուլտֆիլմի կադրերի փոփոխման հաճախականությունը վայրկյանում՝ 7-8-ից դարձնելով 50: Դա արվել է DAIN AI նեյրոցանցի շնորհիվ. այն ապակենտրոնացված համակարգ է, որը հաշվարկների համար միաժամանակ կիրառում է մեծ թվով համակարգիչներ:

https://twitter.com/shaikhulud/statuses/1221801209864114177
Դե ինչ. «Չեբուրաշկան»՝ DAIN AI նեյրոցանցով վերամշակումից հետո YouTube-ում է (հասանելի է միայն 720p որակով): Եթե հետաքրքիր է, կաշխատեմ նաև այլ մուտֆիլմների վրա:

Հոլովակի գեներացման համար Զարեցին օգտագործել է DAIN APP անվճար նեյրոցանցը, որը թույլ է տալիս նոր կադրեր ընդմիջարկել և ավելի շատ FPS գեներացնել, քան օրիգինալում է: Հոլովակի հեղինակը դժգոհել է ծրագրի անկատարությունից: Նրա խոսքով՝ DAIN APP-ը դանդաղ է և աշխատում է բացառապես ժամանակակից CUDA տարբերակի վիդեոքարտերի վրա: HD այն ընդհանրապես չի մշակում:

https://youtu.be/-VELzks3a8U
Տարբերությունն ակնհայտ է միայն 720p որակով / ©shaikhulud1989

Զարեցկին նշել է, որ 18 րոպեանոց 320p որակով մուլտֆիլմը Ryzen 2600x/RTX 2080-ով մոտ 12 ժամում է հաշվվել: Դա այն դեպքում, երբ ալգորիթմը կադրերի որակը սկզբնականի համեմատ բարձրացնում է ուղիղ երկու անգամ: Հեղինակի խոսքով՝ եթե համեմատենք հեռուստացույցի ալգորիթմների հետ, ապա տարբերությունն ավելի մեծ է, քանի որ այն բացառում է կտրուկ շարժումների ժամանակ գտածոները և ձգումները: Ալգորիթմը չի կորցնում պատկերի խորությունը գործընթացն ավարտելիս, իսկ յուրաքանչյուր կադրը հաստատվում է առանձին, և ոչ թե՝ «ժապավենի վրա». այստեղից էլ՝ բարձր որակը:

Զարեցկին տիկնիկային անիմացիան է ընտել, քանի որ նրանում FPS-ի մշտական քանակություն է: Սկզբում նա DAIN-ը ստուգել է «Վիշապ արքայազն» մուլտսերիալի վրա, բայց պարզվել է, որ անիմացիայի արագությունը շատ է տատանվում:

https://twitter.com/shaikhulud/statuses/1221552150343450624

Այնուհետև Զարեցկին ալգորիթմը փորձել է «Վարեժկա» մուլտֆիլմի ստոպ-շարժման վրա: Նրա խոսքով՝ ալգորիթմն իրեն լավագույնս է դրսևորել: Տիկնիկային մուլտֆիլմում արդյունքը միանգամից ակնհայտ է, քանի որ նեյրոցանցը միջանցիկ դրվագներն ինքնուրույն է մշակում:

https://twitter.com/shaikhulud/statuses/1221557172921946112

Հոլովակների հեղինակը խոստովանել է, որ ալգորիթմը դեռ կատարյալ չէ: Նրա խոսքով՝ մոնտաժային կցումների ժամանակ ոչ մեծ գտածոներ կան: Երբ տեսախցիկը շարժվում է 25 FPS նորմալ արագությամբ, թվում է՝ ալգորիթմը սխալվում է: Բայց այն պարզապես դեռ չի կարող հստակեցնել FPS-ն վարիացնել անիմացիայի: Միևնույն է, ընդմիջարկության համար ամենահարմարը ստոպ-շարժումն է, քանի որ այն համաչափ է:

Զարեցկին նախագիծը ստեղծել է զվարճանքի համար, ոչ թե՝ ստոպ-շարժումն «ուղղելու», որը համարվում է ոչ թե սահմանափակում, այլ՝ ոճ: Միաժամանակ, հեղինակն ակնկալում է, որ ալգորիթմը կարող է օգնել փոքր բյուջեով անիմատորներին:

Հեղինակը նշել է, որ DAIN-ը զարգացնելու դեպքում գուցե այն նույն «Վիշապ արքայազնը» հնարավոր լինի դիտել նեյրոցանցի մշակած առանցքային կադրերով: Նա ընդգծել է, որ կշահի նաև անիմեն, ուր հաճախակի խնդիրներից է անիմացիայի անբավարար սահունությունը, հատկապես հեռուստատեսային տարբերակներում:

Զարեցկին որոշել է հաջորդը «Նախորդ տարվա ձյունն էր տեղում» մուլտֆիլմի կադրերի հաճախականությունը մեծացնել վայրկյանում: Նա նշել է, որ նեյրոցանցը 4 անգամ «անկել է», մինչ պատասխանել է աղբյուրի հարցերին:

https://twitter.com/shaikhulud/statuses/1222143732532858880
Չեմ կարողանում տեղադրել «Նախորդ տարվա ձյունն էր տեղում» 50fps հոլովակը, որովհետև YouTube-ն այն արգելափակում է: Հիշեցի. pornhub. հիմա կլինի

https://twitter.com/shaikhulud/statuses/1222154396416585728
«Նախորդ տարվա ձյունն էր տեղում», 50fps (DAIN AI): Դիտել 720p որակով: Այո, pornhub, կարևորը՝ բարձր FPS և չի արգելափակում:

2019թ. ընդմիջարկության շնորհիվ «Թոմն ու Ջերին» բարելավվել է մինչև 60 FPS:

https://twitter.com/1030/statuses/1122932356443193345

Բայց այն ժամանակ մուլտֆիլմի սահունությունը ոչ բոլորն են գնահատել:

Ավստրալիայում տեսախցիկները կհայտնաբերեն սմարթֆոնը ձեռքին վարորդներին
Ավստրալական Հարավային Նոր Ուելս նահանգի կառավարությունը շահագործման է հանձնել առաջին տեսախցիկները, որոնք ինքնուրույն արձանագրում են վարորդի կողմից սմարթֆոնով օգտագործելը՝ մեքենան վարելիս: Համակարգն նեյրոցանցն օգտագործում է կադրերի գնահատման համար և հավանական խախտումների լուսանկարները փոխանցում է ոստիկանությանը:

https://youtu.be/Ty5aHmbOCl0
Տեսախցիկն արձանագրում է սմարթֆոն օգտագործելը / ©Transport For NSW

Առաջին երեք ամիսներին համակարգն աշխատելու է պիլոտային ռեժիմով. վարորդները չեն տուգանվի, միայն կնախազգուշացվեն: Հաղորդվելու է, որ փորձարկումից հետո սահմանվելու են բարձր տուգանքներ. սովորական ճանապարհին խախտման դեպքում վարորդները կտուգանվեն 344 ավստրալական դոլարով (մոտ 110 հազար դրամ)՝ ստանալով 5 տուգանային միավոր: Դպրոցների մոտակայքում խախտում անելու դեպքում տուգանքի չափը կկազմի 457 ավստրալական դոլար կամ մոտ 150 հազար դրամ (10 միավոր):

Համակարգն ինքնուրույն է գտնելու խախտումն անողներին՝ վերլուծելով լուսանկարները, սակայն սխալներից խուսափելու նպատակով վերջնական որոշումը կայացնելու է մարդը: Իշխանությունները վստահ են, որ դրանով կնվազեցվեն ՃՏՊ-ները: Հաղորդվում է, որ անկախ մոդելավորման համաձայն՝ տեսախցիկներն առաջիկա 5 տարիների ընթացքում կարող են կանխել 100 մահացու և լուրջ վթար:

Ուսանողները վերարտադրել են Իլոն Մասկի գաղտնի նեյրոցանցը
Բրաունի ամերիկյան մասնավոր համալսարանի երկու ուսանողներ կարողացել են վերարտադրել Իլոն Մասկի հիմնադրած OpenAI ընկերության GPT-2 նեյրոցանցը: Դրա ամբողջական տարբերակն ուսանողները չեն հրապարակել, քանի որ այն կարող էր համացանցային խարդախությունների համար օգտակար միջոց դառնալ:

OpenAI-ը GPT-2-ը ստեղծել է կապակցված տեքստը գեներացնելու համար: Այս նեյրոցանցը ռեկորդային քանակությամբ՝ 1,5 մլրդ տվյալ ունի. դա ավելի շատ է, քան, օրինակ, Google-ի BERT նեյրոցանցը: Նմանատիպ նեյրոցանցերը հիմնականում ունենում են 100-300 մլն տվյալ, իսկ ինչքան շատ են տվյալները, այնքան շատ խնդիրներ կարող է լուծել:

GPT-2-ն աշխատում է առանց ուսուցչի՝ մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի հիման վրա: Այսինքն՝ ինքնուրույն է գտնում ճիշտ պատասխանը՝ տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նախորդ տարբերակը՝ GPT-ն, սովորել էր գրքային տեքստերից և Վիկիպեդիայից, սակայն անհրաժեշտ արդյունքը չէր տրամադրում: Այդ պատճառով GPT-2-ին սովորեցրել են 8 մլն էջ, որոնց աղբյուրը աշխարհի ամենահայտնի կայքերից մեկն է՝ Reddit-ը: Այստեղ օգտատերերը հավանած տեղեկատվության հղումներն են տեղադրում, գնահատում են մյուս օգտատերերի հղումները՝ ձևավորելով նրանց վարկանիշը, նաև շփվում են միմյանց հետ:

Նախկին սխալները չկրկնելու, ինչպես նաև գովազդը և սպամը բացառելու համար մշակողները նեյրոցանցին բոլոր հղումները չեն ուսուցանել. միայն նրանք, որոնք լավ վարկանիշ են ունեցել: Արդյունքում՝ GPT-2-ը սովորել է գեներացնել կապակցված տեքստերով ամբողջական էջեր: Այդ իսկ պատճառով 2019թ. փետրվարին OpenAI-ը հրաժարվել է հրապարակել նեյրոցանցի ամբողջական տարբերակը՝ սահմանափակվելով կրճատված կրկնօրինակով:

FaceApp-ը 10 օրում միլիոնավոր դոլարներ է վաստակել
Բջջային հեռախոսների օգտատերերի կողմից հանրահայտ դարձած ծրագիրը ներբեռնվել է 6,5 մլն անգամ։ Ամենաշատը Android համակարգից է ներբեռնվել՝ 4,5 մլն անգամ։ iPhone-ի օգտատերերը ներբեռնել են 2 մլն անգամ։ Արդյունքում, FaceApp-ն առաջնային դիրքեր է գրավել App Store և Play Market ծրագրերում։

Ծրագիրն առաջ է անցել նաև ամենապահանջված Instagram-ից․ հուլիսի 17-ին վերջինս ներբեռնվել է մոտ 1 մլն անգամ, մինչդեռ FaceApp-ը՝ 1,6 մլն։

Մարդկանց ծերացնող ծրագիրն ու նրան ուղեկցող ֆիլտրերն անվճար են։ Ընդլայնված և առանց գովազդի տարբերակի արժեքը 290 ռուբլի է՝ 1 ամսվա համար և 1490 ռուբլի՝ 1 տարվա։ Շահույթի մեծ մասն ապահովել են iPhone-ի օգտատերերը՝ 746 հազար դոլար, իսկ 254 հազարը Android-ից է ստացվել, չնայած այն հանգամանքին, որ վերջինից ավելի շատ էր ներբեռնվել։

Անվտանգության մասին

Նախորդ օրերին FaceApp-ի վտանգավորության վերաբերյալ խոսակցություններ էին սկսվել։ ԱՄՆ քաղաքացիները նկատել էին, որ ծրագիրը նկարները հեռախոսում չի փոփոխում, այլ վերբեռնում է և մշակումն իրականացնում նեյրոցանցի միջոցով։ Ռուս նորարարների կողմից ստեղծված լինելու հանգամանքը ենթադրությունների տեղիք տվեց, որ ծրագիրի նպատակը ամերիկացիների պատկերները հավաքելն է։

TechCrunch-ի և Forbes-ի լրագրողներն ուսումնասիրել էին զգուշացումները և հայտարարել, որ տվյալները պահվում են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան սերվերներում։

Նույն օրը երեկոյան FaceApp-ի նախաձեռնողները մեկնաբանել են TechCrunch-ի հայտարարությունը՝ նշելով, որ ծրագիրն ամբողջությամբ անվտանգ է։ Հիմնադիրները պատմել են, որ ծրագիրը վերբեռնում է միայն ընտրված լուսանկարները, որոնց մեծ մասը 48 ժամ հետո ջնջվում է։ Նաև ընդգծել են, որ գրանցում չի պահանջվում, ուստի մշակողները չեն կարող նույնականացնել անձին նկարների հետ։

Հուլիսի 18-ին նախաձեռնողներն արդեն ծրագրում ավելացրել են տեղեկացումն այն մասին, որ նկարները վերբեռնվում են սերվերում։

FaceApp-կարող է ծերացնել / ©lifehacker.ru

Ինժեները նեյրոնային ցանցի միջոցով նոր սարք է ստեղծել, որն արգելում է կատուներին տուն մտնել, երբ նրանք սատկած թռչուններ են բերում
Ինժեներ Ամազոն Բեն Համմը հոգնել էր այն հանգամանքից, որ իր կատուն մշտապես տուն էր բերում սատկած թռչուններ և առնետներ: Նա որոշել էր, այլևս կենդանուն ներս չթողնել` զոհը բերանում:

Իր ելույթներից մեկի ժամանակ ինժեները պատմել է, որ մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ գիշերը` ժամը 3-ին, իր կատուն տուն էր բերում սատկած փոքրիկ կենդանիներ, երբեմն նույնիսկ կիսամեռ` այդ դեպքում ինքն էր ստիպված սպանել նրանց: Մի անգամ կատուն «նվեր» է բերում ճիշտ  այն ժամանակ, երբ տերը սեքսով էր զբաղվում: Նա անհանգստանում է կատվին ամբողջ գիշեր դուրսը պահել, բայց չի էլ ուզում ներս թողնել:

Խնդիրը լուծելու նպատակով ինժեները մի սարք է ստեղծում, որը
լուսանկարում է կատվին այն ժամանակ, երբ վերջինս փորձում է տուն մտնել զոհը բերանում:

Դրա համար նա գնել է խորը ուսուցման համար նախատեսված Amazon
DeepLens տեսախցիկ և տեղադրելայն դռան առջև:

Ինժեներից մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի շուրջ 23 000 լուսանկար
անի և բաժանի 4 մասի` նեյրոնային ցանց ստեղծելու համար: Նա ներբեռնել է բոլոր լուսանկարները
մեքենայական ուսուցման համար ծառայություն և ստեղծել կատուների փակ դռների մասին ալգորիթմ:
Սարքը որոշում է` կատուն հեռանում է` թե վերադառնում, և եթե վերջինս գալիս է զոհի հետ,
ապա համակարգը դուռը կողպում է 15 րոպե, այդ ընթացքում լուսանկարում է կատվին և լուսանկարներն
ուղարկում թռչունների պաշտպանությամբ զբաղվող Audubon Society բնապահպանական կազմակերպություն:

Ինժեները հույս է հայտնել, որ հետագայում կկարողանա հավաքել
ավելի շատ տվյալներ, որպեսզի համակարգը կարողանան օգտագործել նաև այդ խնդիրն ունեցող
այլ մարդիկ:

DeepNude հավելվածը «մերկացնում» է կանանց լուսանկարում. ինչպես է այն աշխատում (+upd.)
DeepNude հավելվածը, որն հեռացնում է հագուստը լուսանկարից, անհայտ ծրագրավորողը, ստեղծել է նեյրոնային ցանցի օգնությամբ: Այն հնարավորություն է տալիս անել կեղծ, բայց, միևնույն ժամանակ, իրականությանը բավականին մոտ լուսանկարներ:

DeepNude-ի մասին առաջին անգամ պատմել է Vice հրատարակությունը: Լրագրողները հավելվածն անվանել են DeepFake գաղափարի էվոլյուցիա, պարզապես` ոչ թե տեսանյութերում, այլ լուսանկարներում: Այս նոր ալգորիթմին շատ ավելի հեշտ է տիրապետել` կեղծ լուսանկարները կարելի է ստանալ ընդամենը մի քանի կտտոցով:

Vice-ի
լրագրողները 50 դոլար են վճարել հավելվածը փորձարկելու համար: Նրանք նաև կապվել են
այն մշակողի հետ: Նա ներկայացել է Ալբերտո անունով և պատմել, որ նեյրոցանցը ակտիվացրել
է 10 000 մերկ կանանց լուսանկարներով: Նրա խոսքով` ծրագրում է ստեղծել նաև տղամարդկանց
«մերկացնելու» գործառույթ:

DeepNude-ի հեղինակը խորհուրդ է տալիս օգտագործել այնպիսի լուսանկարներ, որտեղ մարմնի մեծ մասն արդեն մերկ է` օրինակ լողազգեստով կամ ներքնազգեստով լուսանկարներ: Ավելի լավ է չօգտագործել նկարներ, որտեղ մարդը կանգնած է կամ կիսանստած:

Նշենք, որ հավելվածը թողարկվել է հունիսի 23-ին: Այժմ միայն աշխատում է Windows- ով և եւ Linux-ով:

UPD.

https://twitter.com/deepnudeapp/status/1144201382905466882

UPD 2. Հեղինակները որոշել են փակել լուսանկարում մարդկանց «մերկացնելու» համար նախատեսված հավելվածը ԶԼՄ-ների այդ մասին հայտնելուց մեկ օր անց: Նրանք պարզաբանել են, որ այդպիսի հայտնիություն չէին սպասում: