Շեշտ.am (shesht.am) - Feed

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արևային ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի հաղորդմամբ` Երկրի վրա սկսվել է միջին` G2 մակարդակի մագնիսական փոթորիկ:

Մագնիսական փոթորկի առաջացումը պայմանավորված է նրանով, որ նախօրեին Արեգակի վրա տեղի է ունեցել C դասի թույլ բռնկում: Ընդ որում, գիտնականների կանխատեսմամբ, մագնիսական փոթորկի հավանականությունը Երկրի վրա կազմել է ընդամենը 10%:

G2 մակարդակի մագնիսական փոթորիկ / © Lebedev

Ընդհանուր առմամբ` մագնիսական փոթորիկները դասակարգվում են G1-ից մինչև G5 մակարդակներով: Համարվում է, որ թույլ փոթորիկը կարող է առաջացնել էներգահամակարգերի աշխատանքի աննշան խափանումներ, ինչպես նաև ազդել թռչունների ու կենդանիների միգրացիայի վրա:

Առավել ուժգին փոթորիկները հանգեցնում են կարճալիքային կապի և տեղորոշիչ համակարգերի խնդիրների, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում ճնշման խափանումների:

Տիեզերական 10 լուսանկարներ. Արեգակնային համակարգը, որը դեռ չեք տեսել
Վեներա, լավային գետեր, որոնք բխում են Կունապիպի-Մոնս հրաբխից. աջ կողմում: Լավային գետերը ձգվում են ամբողջ Տան-յոնդոզո հովտով: Ձախ կողմում վաղ տարածքը երկնաքարային խառնարան է / © Otherworlds

Երկիրն ու Լուսինը: Լուսանկարն արված է Խաղաղ օվկիանոսի վրայով թռչող գեոստացիոնար արբանյակից: Օվկիանոսի կենտրոնում բարձր ամպերն արևածագի փայլից կարմրել են / © Otherworlds

Մարսյան հովտի մշուշը: Վալլես Մարինեսի արևմտյան մասն է, որի երկարությունը 3060 կմ է: Լուսանկարում ծածկված է ջրային մշուշով ու առավոտյան ջրասառույցի շերտով: Որոշ հատվածներում հովտի խորությունը կազմում է 6,5 կմ, ինչն ավելի քան երեք անգամ մեծ է Գրանդ Կանյոնից (Երկիր, Արիզոնա) / © Otherworlds

Էրոս աստղակերպը: 433 Էրոսն առաջին աստղակերպն է, որ հայտնաբերվել է Երկրի մոտակայքում՝ 1898թ.: Երկարությունը 34 կմ է, Երկրի շուրջն ամբողջական պտույտ է կատարում 5 ժամում: Դրա նման երկնաքարերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում կարող են ավելի մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, ցինկ, ալյումին ու այլ օգտակար նյութեր պարունակվել, քան երկրային կեղևում / © Otherworlds

Եվրոպան և Մեծ կարմիր բիծը: Եվրոպան Յուպիտերի երկրորդ մոտ արբանյակն է (նկարում՝ աջ կողմում): Լուսնից քիչ փոքր է: Ձախ կողմում հստակ երևում է Մեծ կարմիր բիծը. հսկայական ամպրոպային ճակատ, որը փոթորկում է մոլորակ-հսկայի վրա առնվազն 348 տարի: Չափը Երկրից երեք անգամ մեծ է / © Otherworlds

Սատուրնի հյուսիսային բևեռը: Հոյակապ օղակներով շրջապատված Սատուրնն Արեգակնային համակարգի ամենապայծառ մարմիններից է: Սառույցի միկրոբյուրեղներից ու տիեզերական փոշուց բաղկացած օղակները հրաշալի անդրադարձնում են արևային լույսը: Դրանք այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ մթնշաղն էականորեն ուշացումով է վրա հասնում / © Otherworlds

Ուրանն ու նրա օղակները: Ուրանի օղակները հայտնաբերվել են 1977թ.: Արտառոց մուգ են, ամենայն հավանականությամբ՝ բաղկացած ջրային գոլորշուց (օրգանիկայի փոփոխված ռադիացիայով): Ուրանը հայտնաբերվել է Ուիլյամ Գերշելի կողմից՝ 1781թ., աստղադիտակի օգնությամբ, որը նա ինքնուրույն էր նախագծել ու ստեղծել / © Otherworlds

Մերկուրին և Արեգակը. Մերկուրին՝ փոքր սև կետն է: Աստղի ու մոլորակի չափերի տարբերությունն ակնհայտ է: Ընդհանուր առմամբ՝ լուսատուի զանգվածը հավասար է Արեգակնային համակարգի բոլոր մարմինների 99,86%-ին / © Otherworlds

Նեպտուն և Տրիտոն: Այս կիսալուսինը Voyager 2-ի արած վերջին լուսանկարներից է՝ արված տիեզերական արշավի ժամանակ: Չնայած նրան, որ առաքելությունը մեկնարկել է 40 տարի առաջ, մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ զույգ Voyager-ներից / © Otherworlds

Պլուտոնի մշուշը: 2015թ. հուլիսին NASA-յի New Horizon տիեզերական սարքավորումը թռիչք է իրականացրել Պլուտոնի ուղղությամբ, և նրա դիտարկումների արդյունքները խիստ զարմացրել են գիտնականներին: Պարզվել է, որ մոլորակի մակերեսն ավելի խայտաբղետ է, քան հետազոտողները կարող էին պատկերացնել: Շուտով պարզ դարձավ, որ արևային լույսի մթնոլորտը կապտում է, ինչպես Երկրի դեպքում / © Otherworlds

Հավելենք, որ լուսանկարները ներկայացվել են Otherworlds նախագծի շրջանակներում:

Գիտնականներն առաջին անգամ Արեգակի վրա մագնիսական պայթյուն են արձանագրել
Աստղագետներն Արեգակի մակերևույթին հզորագույն պայթյուն են արձանագրել: Այն նման չի եղել նախկինում գրանցվածներին: Չնայած նրան, որ մասնագետներն այդպիսի երևույթի առկայության մասին ենթադրել էին դեռ 15 տարի առաջ, դրանցից մեկի դիտարկումը ներկայումս են իրականացրել: Աշխատանքները կատարել են NASA-յի աստղագետները՝ Արեգակնային դինամիկական աստղադիտարանի (SDO) նորագույն սարքավորմամբ:

Հետազոտողներն ականատես են եղել Արևի մակերևույթի ժայթքմանը, որի արդյունքում աստղի մագնիսական դաշտերը մասնատվել են, ապա՝ կրկին միավորվել, ինչը հանգեցրել է աննախադեպ մագնիսական պայթյունի:

Գիտնականները պայթյունը դիտարկել են Արեգակի մթնոլորտի արտաքին շերտում՝ արևապսակում: Ժայթքման արդյունքում հրվիժակի (պրոտուբերանց՝ լույս արձակող մատերիայի դուրս ցցված մասերը) տեսքով նյութերն են նետվել:

Ո՞րն է մագնիսական պայթյունի պատճառը

Մագիսական պայթյունի պատճառը ժայթքումն է: Նշվում է, որ այս երևույթը հասկանալու դեպքում Արեգակի մթնոլորտն ավելի հասկանալի կդառնա, ինչպես նաև հնարավոր կլինի կանխատեսել տիեզերական եղանակը: Հետազոտողները ենթադրում են, որ ժայթքումը պլազմայի կամ լիցքավորված գազի անդադար հոսքով, որը բախվում է մագնիսական դաշտերին և նրանց ստիպում առանձնանալ: Երևույթը ստացել է «մագնիսական վերամիացում» անվանումը և քաջ հայտնի է մասնագետներին: Բայց ավելի վաղ հետազոտողները դիտարկել են միայն ինքնաբերական վերամիացումները, ոչ թե՝ հարկադրվածները:

Արևի վրա մագնիսական դաշտերի սահմաններն աննկատ են, բայց ենթարկվում են մոտակա պլազմայի լիցքավորված մասնիկների ազդեցությանը: NASA-յի SDO-ի նորագույն սարքավորումների շնորհիվ աստղագետները կարողացել են կենտրոնանալ պլազմայի դիտարկման վրա: Հետազոտողները նշել են, որ պայթյունի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 1-2 միլիոն °C-ի, ինչը միջուկային պայթյունի էպիկենտրոնից կրկնակի անգամ բարձր է:

Արևապսակի գաղտնիքը

Հայտնի է, որ Արեգակնային համակարգում եղանակը կախված է Արևից: Լուսատուի վրա սկիզբ առնող ֆիզիկական գործընթացների ամբողջականությունը վերջնարդյունքում ազդեցություն է ունենում Երկրի վրա գտնվող բոլոր արարածների ու տեխնոլոգիաների վրա: Աստղագիտության ամենագրավիչ հանելուկն Արեգակի մթնոլորտն է՝ հատկապես պսակը, որը մի քանի միլիոն աստիճանով տաք է աստղից: NASA-յի Parker զոնդը ներկայումս փորձում է բացահայտել արևապսակի գաղտնիքը՝ աստիճանաբար մոտենալով լուսատու աստղին:

Parker զոնդը / ©Sci-news.com

Parker-ը NASA-յի կողմից ստեղծվել է հենց արևապսակ հասնելու նպատակով: Զոնդն օժտված է գերհզոր ջերմապաշտպան էկրանով՝ ընդունակ դիմակայելու ջերմության աննախադեպ մակարդակին ու ճառագայթմանը, որը 500 անգամ գերազանցում է Երկրի վրա առկա ճառագայթմանը: Հետազոտողները հույս ունեն, որ իր յոթնամյա առաքելությամբ Parker-ը հնարավորություն կընձեռնի ուսումնասիրել պսակը, արևային քամին և գեոմագնիսական փոթորիկները, որոնք կարող են Երկրի վրա իսկական քաոսի պատճառ դառնալ: