Շեշտ.am (shesht.am) - Feed
Der Spiegel․ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար գաղտնի զեկույց կազմելու մեջ
Der Spiegel-ը գրում է, որ Հանինգը գաղտնի փաստաթղթերը ստացել է BND-ում իր աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ից և օգտագործել գրավոր վերլուծություն պատրաստելու համար։ Պարբերականի տեղեկություններով՝ այն նախատեսված էր Ադրբեջանի հետախուզության աշխատակցի համար։ Զեկույցի փոխանցման հանգամանքները դեռ քննվում են։
Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է Հանինգի և Մանֆրեդ Դ.-ի ձերբակալության մասին։ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է պետական գաղտնիքներ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզության օգտին գործունեության մեջ։
Ըստ քննության՝ Մանֆրեդ Դ.-ն տարիների ընթացքում վճարի դիմաց Հանինգին տրամադրել է շուրջ 2000 փաստաթուղթ։ Դրանց թվում եղել են BND-ի ղեկավարության ներքին օգտագործման և կանցլերի գերատեսչությունում հետախուզական խորհրդակցությունների նախապատրաստման համար նախատեսված նյութեր։
Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում օտարերկրյա պետության անունը նշված չէ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի մասին Der Spiegel-ի հրապարակումը։
Հանինգի կապերն Ադրբեջանի հետ նախկինում էլ հրապարակային են եղել։ Der Spiegel-ը նշում է, որ նա եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ․ նրա անունը ներառված է կազմակերպության՝ 2025 թվականի հուլիսի հաղորդագրությունում։
Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը հոկտեմբերի 7-ին հերքել է երկրի առնչությունը գործին՝ հրապարակումները որակելով ապատեղեկատվություն։ Խորհուրդը պնդել է, որ առանց պաշտոնական աղբյուրի հղման նման տեղեկությունների տարածումը «տեղեկատվական մանիպուլյացիա» է։ Հայտարարությունը հրապարակել է APA գործակալությունը։
Հանինգը BND-ն ղեկավարել է 1998–2005 թվականներին, ապա զբաղեցրել Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղարի պաշտոնը։ Պետական ծառայությունից հեռանալուց հետո նա զբաղվել է մասնավոր խորհրդատվությամբ։
Փաշինյանը հայտարարել է՝ Մուսաևի նկատմամբ քննությունը կշարունակվի Հայաստանում
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը և զինծառայողների սահմանն անցնելու դեպքերը տարբեր հարցեր են։ Նրա ներկայացմամբ՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են նման դեպքերը դիտարկել առանձին, եթե սահմանը հատած զինծառայողը հանցագործություն չի կատարել։ Այս դեպքում, սակայն, Հայաստանում քրեական վարույթ է ընթանում։
Փաշինյանը հայտնել է, որ Մուսաևի անհետանալուց հետո հայկական և ադրբեջանական ծառայությունները մի քանի օր որոնումներ են իրականացրել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով։ Նրա խոսքով՝ մինչ զինծառայողի հայտնաբերումը վստահ տվյալ չի եղել, որ նա հատել է Հայաստանի սահմանը։
Վարչապետը նշել է, որ այժմ հայտնի է այն հատվածը, որտեղից Մուսաևն անցել է սահմանը, սակայն դեռ պետք է պարզել՝ դա դիտավորյալ գործողություն էր, թե մոլորության հետևանք։ Նա դիվերսիոն ներթափանցման վարկածը չի հիմնավորված համարել՝ միաժամանակ ասելով, որ Մուսաևը ստացած վնասվածքների պատճառով դեռ ամբողջությամբ չի հարցաքննվել։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում։ Փաշինյանի ներկայացմամբ՝ Մուսաևը մտել է բնակելի տուն, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակել է՝ վիրավորելով տան բնակչուհուն։ Զինծառայողին նույն օրը հայտնաբերել և ձերբակալել են։
Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը՝ Sepahcybery-ն, քարտեզ է հրապարակել՝ ուշագրավ գրառմամբ:
Իրանական աղբյուրը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Թուրքիան և Բաքուն (Ադրբեջանն Իրանում անվանում են «Բաքվի պետություն») մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա:
Ինչպես նշվում է, այդ երկրները դրանով նպատակ ունեին արգելափակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, սակայն «չգիտեին, որ պետք չէ շտապել»: Աղբյուրը դարձվածային արտահայտությամբ ավարտել է հրապարակումը՝ շեշտելով. «Քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»:
Հիշեցնենք, որ Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրմանը՝ իր համար կարմիր գիծ հայտարարելով տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական դրության ցանկացած փոփոխություն:
Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին
Վերջին շաբաթների ընթացքում, ինչպես արդեն հայտնել ենք, իրանաադրբեջանական հարաբերություններն էականորեն լարվել են: Նախորդ օրերին երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների «քաղաքական» հայտարարությունները վերաճել են սպառնալիքների, որոնք այսօր արդեն հնչեցվում են զինված ուժերի ղեկավարության կողմից:
Ադրբեջանական կողմը, որը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում (այդ թվում՝ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ) Իրանի հետ սահմանակից Նախիջևանում ու Արցախի օկուպացված տարածքներում, դժգոհություն է բարձրացրել իր սահմանների մոտ՝ Արաքս գետի ափին, Իրանի ԻՀՊԿ-ի և բանակի զորավարժությունների առիթով:
Իրանական կողմն Ադրբեջանին ու Թուրքիային մեղադրում է տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների իրականացման մեջ՝ նշելով, որ «նրանք լավ հարևանություն չեն անում»: Թեհրանում Բաքվին նախազգուշացնում են՝ չծառայել սիոնիստական (իսրայելական, խմբ.) ռեժիմին: Հիշեցնենք, որ Արցախյան նախորդ պատերազմում մեծապես կիրառվել են իսրայելական ռազմատեխնիկա ու մասնագետներ, որոնց մի մասը շարունակում է գտնվել Իրանի սահմանների մոտ:
Իրանում համարում են, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել հրեաների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Այդ պատճառով նախազգուշացնում են, որ արժանի հակահարված են հասցնելու:
Բաքվի իշխանություններն այս պարագայում դիմել են Անկարայի աջակցությանը, մինչդեռ Իրանը նրան ուղղված նախազգուշացնող հայտարարություններ նույնպես արել է՝ ցանկացած գնով իր «սահմանների պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունն» ապահովելու պատրաստականությամբ:
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել լարվածության իրական պատճառներն ու հնարավոր զարգացումները, Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ իրանական հրթիռները կարող են հասնել Բաքու և ոչնչացնել այն:
ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ՝ Ստրասբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձև է ընդունվել:
Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմին հաջողվել է փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանցում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությունից պահանջել էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ «այդպիսի տեղանուն և հակամարտություն այլևս չկա»:
Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նշվում է, դեմ են քվեարկել բանաձևին։ Ռուբինյանն առանձնացրել է բանաձևի՝ հայկական կողմի համար կարևոր արձանագրումները, որոնք ներկայացնում ենք ստորև.
- Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, 2001թ. հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020թ. վեցշաբաթյա պատերազմն այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
- Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021թ. մարտի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները՝` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ: Այս կապակցությամբ Վեհաժողովը.
- գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության,
- խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել,
- Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին,
- շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները,
- Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման նրանց վերադարձնել Հայաստան,
- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) խրախուսում է կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ունի կանոնավոր մուտքի իրավունք,
- վկայակոչում է մտահոգիչ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների,
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մնացածների կամ վերադարձածների վերաբերյալ Վեհաժողովը՝
- խորապես ափսոսում է, միջազգային հանրության բացակայության կապակցությամբ, մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության համար՝ այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը՝ «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները,
- հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով,
- կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կանոնավոր կրակոցներ հնչելու կապակցությամբ,
- նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով,
- ներգրավված բոլոր պետություններին կոչ է անում ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021թ. մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ,
- դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու,  Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը,
- նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ,
- իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է «հայկական» մշակութային ժառանգություն,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «կովկասյան ալբանացիների» ժառանգությունը՝ համոզվելու, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից,
- ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից,
- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված՝ «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում,
- Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն,
- Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021թ. մարտի 16-ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը։
Բաքվում 125 հայ գերի է պահվում. Սիրանուշ Սահակյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպանի խոսքով՝ Բաքվի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 45 հայ գերի է պահվում: Այսինքն, ինչպես նշում է Սիրանուշ Սահակյանը, Բաքուն ընդունում է 45 հայերի գերեվարման փաստը:
Իրավապաշտպանի խոսքով՝ բացի պաշտոնական տվյալներից, կան ավելի մեծ թվով զինվորների գերեվարման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններ՝ հիմնված առկա փաստերի վրա:
Բացի 45 գերիներից, ինչպես նշում է, առկա տվյալները վկայում են, որ Ադրբեջանում ևս 80 հայ գերիներ են պահվում: Սա, Սահակյանի խոսքով, հստակ թիվ է, քանի որ անհերքելի ապացույցներ կան նրանց գերեվարման վերաբերյալ՝ լուսանկարներ, տեսանյութեր, ականատեսներ, ովքեր գերիներին անձամբ են տեսել:
Սահակյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմը հայ գերիներին վերագրում է տարբեր հանցագործություններ՝ փորձելով նրանց վերադարձի գործընթացը ձգձգել:
Պատերազմ լինելու է, բայց արդեն ոչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Համարվում է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման համար հինգ տարի ժամկետը պատահական չի ընտրվել: Բացի այդ, պատահական չէ, որ Ալիևը հայտարարել է. «Քանի դեռ ես նախագահ եմ, ոչ մի կարգավիճակ չի լինելու»: Ենթադրությունն այն է, որ հինգ տարվա ընթացքում կարևոր իրադարձություն է տեղի ունենալու:
Իսկ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ինչպես նշվում է, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունը (ընդդիմադիր, ղեկավար՝ Ալի Քերիմլի, խմբ.) հիմնած ուժն այդ երկրում արդեն ընդհատակյա հակառուսական տրամադրություններ է տարածում:
Համարվում է, որ դա վաղ թե ուշ հանգեցնելու է հակառուսական տրամադրությունների գերակայությանը նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում: Ընդ որում, ինչպես նշվում է, Ալիևի հետ, թե՝ առանց նրա: Շեշտվում է, որ նույնիսկ Ալիևի իշխանության փաստն «ապակառուցողական ամենակարող ուժերի» համար խոչընդոտ չէ:
Վաղ թե ուշ, ըստ աղբյուրի, ադրբեջանական զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտում որոշակի արձագանք են հրահրելու: Այդ պահին, ինչպես նշվում է, «ադրբեջանցի և ռուս չեկիստները ձեռք ձեռքի տված երկու երկրների հասարակական հոգեբանությունում արդեն ստեղծելու են փոխադարձ թշնամական մթնոլորտ:
Կա պնդում, որ այդ երկրների բախման հավանականությունն անառարկելի է: Ավելին, համարվում է, որ ադրբեջանցիներն իրենք են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու: Այս դեպքում հետագա զարգացումներն ադրբեջանցիների մոտ հարց չի առաջացնի, թե ինչպես եղավ, այլ կընկալվի որպես «ինքներս ենք մեղավոր»:
Այս ամենն, ընդգծվում է, տեղի է ունենալու թուրքական իշխանություններում ադրբեջանամետ ուժերի հեռացմանը կամ թուլացմանը զուգահեռ:
Շեշտվում է նաև, որ պատերազմ լինելու է, սակայն արդեն ոչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ենթադրվում է, որ կրկնվելու է Վրաստանի օրինակը. Հայաստանը, հավանաբար, կստանա Լեռնային Ղարաբաղը՝ այս կամ այն տեսքով, իսկ Ռուսաստանը վերջնականորեն կկորցնի Ադրբեջանը:
Նշվում է նաև, որ այն, ինչ նախատեսվում է կյանքի կոչել, հակասում է ինչպես Ադրբեջանի ու Ռուսաստանի, այնպես էլ՝ նրանց ժողովուրդների շահերին:
Սակայն երկու երկրների էլիտաները, ինչպես նշվում է, կրիպտոգաղութային վասալային կախվածության մեջ են եվրոպացի արիստոկրատներից, իսկ «ադրբեջանական թատերաբեմում պատմական Ռուսաստանի տարածքների մասնատումը կյանքի է կոչվելու այն նույն անխափան հաջորդականությամբ, որը մինչ այդ իրագործվել է Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Վրաստանում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի Քոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին շրջանակներում կայացել է այդ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ ուշագրավ հայտարարություններ են հնչել, մասնավորապես՝ Հայաստանին ուղղված:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ: Նա Հայաստանին կոչ է արել «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը, թույլ չտալ սխալներ»: Աքարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կպահպանվի հրադադարը և կապահովվի կայունություն:
Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան այլ երկրների սահմանները խախտելու մտադրություն չունի, սակայն «ոչ մի դեպքում, ոչ ցամաքում, ոչ օդում, ոչ էլ ծովում, թույլ չի տա խախտել իր և իր ընկերների ու եղբայրների իրավունքները»:
Պատգամավորն առաջարկում է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ղեկավարության համար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ներգրավել որպես մեղադրյալներ` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերի շրջանակներում:
Թովմասյանը խորհրդարանում հայտարարել է, որ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն` տեղեկություն ստանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ կառուցի կողմից` կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինծառայողների ներխուժման հետ:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ երկրի Գլխավոր դատախազությունը 2020թ. պատերազմից հետո մի շարք քրեական գործեր է հարուցել:
Նրա խոսքով, սակայն, մեղադրյալների շարքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ չկան: Պատգամավորը հարցադրում է հնչեցրել. «Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք խուսափում խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Ինչո՞ւ միջոցներ չենք ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի ղեկավարները զրկվեն ազատ տեղաշարժման հնարավորությունից: Ինչո՞ւ նրանց չենք վերաբերվում որպես հանցագործների: Ինչո՞ւ մինչ օրս նրանց նկատմամբ միջազգային հետախուզում չենք հայտարարել»:
Թագուհի Թովմասյանը նաև վստահություն է հայտնել, որ ներկայումս Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերին «վռնդելու մեխանիզմը» գտնվում է Գլխավոր դատախազության ձեռքին:
Աբոսզոդայի սպանությունը և Արցախի դեմ պատերազմը` նույն ծրագրի շարունակություն
Երեք տարի առաջ Մոսկվայում ձերբակալվել ապա ադրբեջանական հատուկ ծառայությունների փոխանցվել ազգությամբ թալիշ գիտնական և հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան:
Աբոսզոդան, ինչպես նշվում է, ձերբակալվել է Բաքվի (տեղեկատվության հեղինակի խոսքով` նացիստական) իշխանությունների կողմից տրամադրված կեղծ վճիռների հիման վրա: Մոսկվայում ընթացել է նրա դատավարությունը, ունեցել է փաստաբան, սակայն գործընթացը շուտով ընդատվել է, և Աբոսզոդային գիշերը, գաղտնի պայմաններում հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու:
Արցախյան 2-րդ պատերազմը սկսվել է նրան ադրբեջանական կողմին հանձնելուց անմիջապես հետո, իսկ, աղբյուրի համոզմամբ, «Շուշին ռուսների կողմից ադրբեջանցիներին վաճառելուց» և Փաշինյանի կողմից կապիտուլյացիան ստորագրելուց անմիջապես հետո` 2020թ. նոյեմբերի 9-ին, Աբոսզոդան բանտախցում խեղդամահ է արվել:
Նույն կերպ է կազմակերպվել նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալությունը Մինսկում և արտահանձնումը Բաքվին: Նրա դիմաց, ինչպես հաղորդվում է, Ալիևը մեծ գումար է վճարել Բելառուսի ղեկավարին: Լապշինի տեղափոխման համար նույնպես հատուկ չվերթ է իրականացվել: Բաքվի բանտում հրեա բլոգերի սպանության փորձերից հետո, կարծես, որոշում է փոխվել` նրան ողջ թողնելու:
Համարվում է, որ Աբոսզոդայի հանձնումն Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմի նախապատրաստության ծրագրված միջոցառումների և Հայաստանին «ծախելու» հետ անմիջական կապ ունի: Մասնավորապես, ենթադրվել է, որ Թուրքիան շուտով դուրս է գալու ՆԱՏՕ-ից, իսկ Ալիևը կհամաձայնի անդամակցել ՀԱՊԿ-ին:
Հավելենք նաև, որ Ֆահրադդին Աբոսզոդան պանթյուրքիստական գաղափարախոսության հակառակորդն էր, և նրա անվան հետ էր կապվում Ադրբեջանի տարածքում թալիշական ինքնավարության և նույնիսկ անկախ պետության ստեղծման հնարավորությունը: