Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ չի կարելի ուտել մարզվելուց հետո. 7 խորհուրդ
1. Շաքարով կոկտեյլներ

Սպիտակուցային լավ կոկտեյլը կվերականգնի ուժերը և էներգիա կհաղորդի: Սակայն բոլոր պրոտեինային խառնուրդները միևնույնը չեն: Պետք է ուշադրություն դարձնել շաքարի և քիմիական վնասակար միացությունների բաղադրությանը: Ավելի լավ է՝ կոկտեյլը պատրաստել տանը, այն մթերքից, որի բաղադրությունը հասկանալի է:

2. Քաղցր էներգետիկ բատոններ

Ինչպես կոկտեյլի դեպքում՝ կան լավ և վատ տարբերակներ: Եթե բաղադրության մեջ անհասկանալի տարր կա, օրգանիզմի համար այն նույնպես անծանոթ կլինի: Նախընտրելի է չուտել արհեստական շաքարափոխարինիչով կամ բնական պատճառներով (օրինակ՝ մեղրի մեծ պարունակությամբ) շատ քաղցր սալիկներ կամ բատոններ: Այդ ամենը կարելի է փոխարինել բանանով, հատապտուղներով ու ընկույզով:

3. Ցածր ածխաջրային սնունդ

Սպիտակուցի դեպքում ամեն ինչ պարզ է, սակայն մարզումներից հետո ածխաջրեր նույնպես անհրաժեշտ են: Պարապմունքների ժամանակ օրգանիզմը գլիկոգեն է օգտագործում, և այն նույնպես պետք է վերականգնել: Դա հնարավոր է, օրինակ, ցածորակ այլուրի հացով կամ որոշ մրգերով:

4. Սպորտային ըմպելիքներ

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ դրանք նախատեսված են ավելի շատ պրոֆեսիոնալ մարզիկների համար, քան՝ սիրողական: Դրանցում, սովորաբար, մեծ է շաքարի կամ քաղցրացուցիչները: Այդպիսի ըմպելիքի փոխարեն խորհուրդ է տրվում մեկ բաժակ ջուր ըմպել կամ սպիտակուցային կոկտեյլ:

5. Տապակած սնունդ

Այստեսակ ուտելիքի փոխարեն նախընտրելի է սնվել եփած հավով կամ ձուկ ու բրինձով կամ մրգերով: Սա քաղցը հագեցնելու և էներգիան վերականգնելու հիանալի մեթոդ է:

6. Կոֆեին

Սուրճ, կոլա և նմանատիպ այլ ըմպելիքները մարզումներից առաջ կարող են էներգիայի լրացուցիչ լիցք հաղորդել, սակայն մարզումներից հետո ավելի լավ է՝ չխմել: Դրանք հանգեցնում են օրգանիզմի ջրազրկմանը և բարձրացնում են կորտիզոլի մակարդակը, ինչն օրգանիզմի համար բնավ օգտակար չէ:

7. Սոված մնալ

Հնարավոր է՝ մարզումներից հետո ընդհանրապես սնվելու ցանկություն չունենաք, սակայն դա այնքան էլ լավ միտք չէ: Օրգանիզմին էներգիա է հարկավոր: Բացի այդ՝ այդ ժամանակ սնունդն ավելի հեշտ է մարսվում, ինչն ինքնին օգտակար է:

Գիտնականները պատմել են, թե ֆիզիկական ինչպիսի ակտիվությունն է նվազեցնում քաղցկեղի 7 տեսակների զարգացման վտանգը
Շուրջ 750 հազար մասնակիցների նկատմամբ իրականացված պրոսպեկտիվ հետազոտությունների հիման վրա արված մետա-անալիզը ցույց է տվել, թե ինչպես են փոխկապակցված ֆիզիկական ակտիվությունն ու քաղցկեղի մի քանի տեսակների վտանգի նվազեցումը: Հետազոտությունը հեղինակել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի, Ամերիկյան օնկոլոգիական համայնքի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի խումբը:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի և օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգի միջև կապը դեռ վաղուց է հաստատվել: Սակայն հարց է մնում, թե սովորական ակտիվության մակարդակն ու տիպը, որոնք խորհուրդ են տրվում առողջ ապրելակերպի համար, որքանով կարող են կապ ունենալ վտանգի իրական նվազեցման հետ:

Միջին վիճակագրական մարդու համար այսօր խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության մակարդակը շաբաթական 2,5-5 ժամ է, եթե դրանք կլինեն չափավոր ինտենսիվության վարժություններ կամ 1,2-2,5 ժամ, եթե դրանք ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածություն են: Առօրյա կյանքում, մարդու ծանրաբեռնվածության մակարդակը հասկանալու համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափավոր ծանրաբեռնվածություն է համարում արագ քայլքը, պարը, այգում կամ տանն աշխատելը, խաղերը և զբաղմունքը երեխաների հետ: Բարձր ինտենսիվություն ունեն վազքը, լեռնագնացությունը, արագ հեծանվավազքը, էներգետիկ լողը, սպորտային խաղերը (օրինակ՝ ֆուտբոլը), 20կգ-ից ավել ծանրություն բարձրացնելը կամ դաշտում ծանր հողային աշխատանքները:

Ինտենսիվության մակարդակն ավելի ստանդարտավորված հաշվարկի համար չափվում է MET միավորներով. այն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու մետաբոլիզմի մակարդակի հարաբերակցությունն է հանգստի վիճակի մետաբոլիզմի նկատմամբ: Մեկ MET-ն էներգիայի այն քանակն է, որը ծախսվում է հանգստի վիճակում՝ հավասար 1կկալ/կգ/ժամ այրման: Չափավոր ինտենսիվության վարժությունները, ԱՄԿ-ի համաձայն, ստիպում են ավելի արագ շարժվել, որպեսզի 3-6 անգամ ավելի շատ էներգիա այրվի մեկ րոպեում, քան հանգստի ժամանակ (3-6 MET), իսկ բարձր ինտենսիվությամբ վարժությունները՝ ավելի քան 6 անգամ (6 MET-ից ավելի):

Իրենց ուսումնասիրությունում հետազոտողները դիտարկել են 9 աշխատություն, որտեղ հարցվածները ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի ինքնահաշվետվություն են ներկայացրել: Դիտարկվել է այդ մակարդակի և քաղցկեղի 15 տեսակների միջև հիվանդացության կապը:

Բացահայտվել է, որ չափավոր-ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության (այսինքն` 7,5-15 ժամ MET շաբաթական կամ այն նույն 2,5 ժամ և ավելին) մակարդակի ամենահասարակ խորհուրդներին հետևելու դեպքում 15-ից 7 տեսակի քաղցկեղով հիվանդանալու վտանգը վիճակագրորեն նվազել է: Որոշ տեսակների համար նույնիսկ պարզվել է, որ ինչքան շատ է MET ժամը, այնքան նվազում է հիվանդանալու վտանգը: Մի քանիսի դեպքում էլ վտանգի որոշակի նվազումից հետո հետագա ինտենսիվությունը հավելյալ նվազեցման չի հանգեցրել:

Ֆիզիկական ակտիվությունը, պարզվել է, կապ ունի տղամարդկանց հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ավելի ցածր վտանգի հետ (8% շաբաթական 7,5 ժամի համար, 14%՝ շաբաթական 15 ժամի համար), կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հետ՝ 6-10%, էնդոմետրիումի՝ 10-18%, երիկամի՝ 11-17%, միելոմայի՝ 14-19%, լյարդի՝ 18-27%, ոչ հոջկինյան լիմֆոմայի՝ 11-18% կանանց մոտ: Չափաբաժնից կախված պատասխանն իր կառուցվածքով գծային է եղել՝  ասոցացման կեսի համար, և անգծային՝ մյուսների համար:

Գիտնականները նշել են, որ ավելի հստակ և ընդհանուր տվյալների համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ: Այս մետա-անալիզի թերություններ համարել են քաղցկեղի ոչ բոլոր ուսումնասիրված տեսակները (ենթադրվում է՝ դրանց թիվը 15-ից ավելին է), ընտրության անբավարար էթնիկական առանձնահատկությունները, դիֆերենցիացիայի անբավարարությունը՝ ակտիվության տեսակներով, և ակտիվության հաշվառումը՝ փորձարկվողների ինքնագնահատականի հիման վրա:

Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ ակտիվության խորհուրդ տրվող մակարդակները նշանակալի ազդեցություն են ունենում օնկոհիվանդությունների վտանգի վրա: Դրանք կարող են հիմք հանդիսանալ պրոֆիլակտիկ խորհուրդների համար՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում՝ առավել արդյունավետ միջոցների որոնման համար: Դոկտոր Ալփա Պատելի խոսքով՝ ներկայումս խորհուրդ տրվող ծանրաբեռնվածության մակարդակը հիմնվում է այն հիվանդությունների ազդեցության վրա, ինչպիսիք են դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունները: Մետա-անալիզի տվյալները ցույց են տալիս, որ քաղցկեղը նույնպես պետք է ավելացնել այդ ցանկում: