Շեշտ.am (shesht.am) - Feed

Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին աշխատակցի գույքի նկատմամբ կալանք է դրվել. աղբյուր
Տեղեկություններ են տարածվել, թե ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն առաջին անգամ գործի է դրվել: Հաղորդվում է, որ այդ օրենքի շրջանակներում դատարանը կալանք է սահմանել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի գույքի նկատմամբ:

Մասնավորապես նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանին և նրա հետ կապված անձանց պատկանող 4 առանձնատուն է բռնագանձվել (այդ թվում` հուշարձան-առանձնատուն), 2 բնակարան, 3 հողակտոր, 4 մեքենա, 1 ավտոտնակ:

Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հրապարակած Սերոբ Հարությունյանը և նրա «զինակիցները» զրկվել են երկու բնակարաններից, Հյուսիսային պողոտայում գտնվող երկու կայանատեղիներից, մեկ մեքենայից և մեկ միավոր անշարժ գույքից:

Տոկիոյի արվարձանում հետիոտներին արգելել են օգտվել սմարթֆոններից
Սմարթֆոններն, ամեն դեպքում, համարվել են վտանգավոր: Եվ խնդիրը բնավ տարածված կարծիքը չէ վնասակար ճառագայթման վերաբերյալ: Տոկիոյի արվարձանում՝ Յամատո քաղաքում, հետիոտնային ընթացքի ժամանակակ սմարթֆոնների օգտագործումն արգելվել է: Հաղորդվում է, որ քայլելիս իրենց հեռախոսների էկրաններին «կպչելիս» հետիոտները դառնում են վտանգավոր՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի իրավիճակին:

Յամատո քաղաքի երկաթուղային կայարան ժամանողներին սկսել են դիմավորել տողացույցերով, որոնք հայտարարում են նոր արգելքի մասին: Վերջինս տարածվում է ճանապարհով, հրապարակներով ու այգիներով քայլողների վրա: Բարձրախոսով հաղորդվում է. «Քայլելիս սմարթֆոնների օգտագործումն արգելվում է, խնդրում ենք հեռախոսները միացնել միայն կանգնելիս»:

Սակայն նոր օրենքը խախտելու դեպքում պատիժ սահմանված չէ: Հրապարակային արգելքի օգնությամբ իշխանությունները ցանկանում են արվարձանի փողոցներում կարգավորել վտանգավոր իրավիճակները: Չնայած նրան, որ պատիժ կամ որևէ այլ տուգանքներ նախատեսված չեն, այդպիսի արտասովոր քայլը լայն աջակցություն է ստացել քաղաքացիների՝ ինչպես՝ երիտասարդների, այնպես էլ թոշակառուների կողմից:

Քաղաքի 64-ամյա բնակիչ Քենզո Մորին պատմել է, որ հաճախ է նկատում մարդկանց, ովքեր քայլելիս օգտվում են բջջային հեռախոսներից: Նրա խոսքով՝ մարդիկ չեն նկատում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը, իսկ բջջային հեռախոսներին վարժվածները չեն կարող հեշտությամբ ազատվել դրանցից:

2014թ. Ճապոնիայի խոշորագույն բջջային օպերատոր NTT Docomo-ն հետազոտություն է արել, ինչի արդյունքում պարզվել է, որ հետիոտները սմարթֆոնից օգտվելիս կորցնում են իրենց տեսադաշտի 95%-ը: Ընկերությունը համակարգչային մոդելավորում է կատարել՝ դիտարկելով, թե ինչ տեղի կունենա, երբ 1500 մարդ անցնի ճանապարհը Տոկիոյի մերձակա Սիբույա կայարանի մոտ (ամենաբանուկ հետիոտնային անցուղին)՝ նայելով իրենց սմարթֆոններին: Արդյունքում պարզվել է, որ մարդկանց 2/3-ը չեն կարողանա փողոցն անցնել առանց միջադեպերի:

Լռությունը խախտելու համար սահմանված է մինչև 1 միլիոն դրամ տուգանք
Հոդվածի առաջին մասի համաձայն՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում:

Երկրորդ մասը նախատեսում է, որ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ, խմբ.):

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով (40 հազար դրամ, խմբ.):

4-րդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով  (200 հազար դրամ, խմբ.):

Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (200-300 հազար դրամ, խմբ.):

6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (1 մլն դրամ, խմբ.):

Ազգային ժողովն ընդունեց «բալային համակարգի» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 60 կողմ, 36 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնցով ճանապարհային երթևեկությունում ներդրվում է այսպես կոչված «բալային համակարգը»:

Այն ենթադրում է դրամական տուգանքներից բացի նաև տուգանային միավորների կիրառում: Նախագիծը դրական եզրակացություն էր ստացել դեռևս սեպտեմբերին: Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները դեմ են քվեարկել փոփոխություններին:

Տուգանային միավորների սկզբունքը

Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում կարգազանց վարորդները դուրս կմղվեն երթևեկությունից: Նախատեսվում է, որ հաճախակի խախտումներ կատարող վարորդների նվազեցումը կբերի ՃՏՊ-ների և դրանց հետ նաև զոհերի ու վիրավորների թվի նվազմանը: Միաժամանակ՝ կբեռնաթափվեն նաև փողոցները:

Վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահին վարորդին տրամադրվում է 9 միավոր: Դրանից 1 տարվա ընթացքում նվազեցվում են 0,5, 1, 2, 3 և 4 միավորներ՝ համապատասխան խախտումների դեպքում: Վկայական ունեցող վարորդներին ևս ամեն տարի տրվում է 9 միավոր: Նախորդ տարվա չմարված միավորները չեն գումարվում հաջորդ տարվա միավորներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխության համաձայն՝ տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Դրանցից են, օրինակ, արագությունը գերազանցելը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը:

Տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքի վկայականից (ապաակտիվանում է): 6 ամիս հետո 9 միավորը վերականգնվում է: 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 1 տարով է ապաակտիվանում վկայականը: Տուգանային միավորների ներդրմանը զուգահեռ՝ մի շարք խախտումների համար դրամային տուգանքի չափը նվազել է, քանի որ խնդիրը «բյուջեն լցնելը չէ, այլ՝ կյանքեր փրկելը»:

Ինչպե՞ս կիմանան՝ ո՞վ է ղեկին

Եթե տուգանային միավորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, ապա դրանով նախատեսվող տուգանային միավորների կիրառման որոշ մանրամասներ կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:

Մասնավորապես, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են կիրառվելու տուգանային միավորների մեքենայի վարորդի նկատմամբ: Օրինակ՝ մեքենայի սեփականատերը վարորդը չէ. այս դեպքում, համաձայն կատարված փոփոխության, սահմանվում է տրանսպորտային միջոցի հստակ շահագործող, ում նկատմամբ էլ կիրառվելու է տույժը:

Այսպես, եթե մեքենայի սեփականատերը չունի այն վարելու իրավունքը, ապա հաշվառելիս ներկայացնում է շահագործողի մասին տվյալներ: Տույժերն ու տուգանային միավորները կատարվում են վերջինիս նկատմամբ: Սեփականատերը պարտավոր է ներկայացնել 1 շահագործողի: Վերջինի փոփոխության դեպքում ներկայացվում է նոր շահագործող: Եթե նա չկա, ապա մեքենան չի հաշվառվում:

Ստացվում է, որ անկախ նրանից, թե ով կլինի մեքենայի ղեկին, տուգանային միավորները կիրառվելու են սեփականատիրոջ, իսկ նրա՝ վարելու իրավունք չունենալու դեպքում հաշվառված շահագործողի նկատմամբ:

Միավորների կամ իրավունքի վերականգնում

Կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում 2 միավորը վերականգնվում է: Նման քննություն հնարավոր է հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:

Տուգանային միավորները սպառելուց հետո մեքենան վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում կասեցված իրավունքը վերականգնվում է:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը կարող է ժամկետից շուտ վերականգնել կասեցված իրավունքը՝ դրական հանձնելով արդեն ոչ միայն տեսական, այլև գործնական քննությունները:

Հավելենք, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ տվյալ պահին վարորդական վկայական ունեցողները կստանան 9 միավոր՝ մեկ տարի ժամկետով:

Երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և հավելվածով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքի նախագիծը։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանվում է, որ քաղաքացիները կկարողանան արձանագրել խախտումները, հատուկ հավելվածի միջոցով փոխանցել Ճանապարհային ոստիկանությանը: Ոստիկանությունը ստացված տվյալների հիման վրա իրականացնելու է վարչական վարույթ։

https://www.facebook.com/ArmenPumbukhchyan/photos/a.278494412735150/514466752471247/?type=3&theater

Օրենքի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել: Մասնավորապես, ի սկզբանե չնախատեսված և լրացված սահմանափակումներից է տեսագրություններն ուղարկելու քանակը: Ըստ այդմ՝ նույն անձը չի կարողանա որոշակի ժամկետում նույն մեքենայի վերաբերյալ մեկից ավել անգամ տեսագրություն ուղարկել: Այս առաջարկի հիմնավորումը չարամտությունից խուսափելն է:

Սահմանափակումների և դրանց ժամկետների չափի հստակեցումը վերապահված է Կառավարությանը: Նախնական տարբերակով նախատեսվում է սահմանել ամսական 1, տարեկան մինչև 10 անգամ միևնույն մեքենայի խախտման արձանագրության հաղորդում: Հավելվածը խախտումն արձանագրած քաղաքացու ինքնությունը չի բացահայտելու:

Օրենքի նախագիծն Ազգային ժողով են ներկայացրել պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Սիսակ Գաբրիելյանը: Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կներդրվի բալային համակարգ. նոր մոտեցում ՃԵ կանոնների խախտումներին
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է Ճանապարհային երթևեկության կանոններին վերաբերող օրենքներում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այն մշակվել է Կառավարության կողմից, և Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Մի շարք փոփոխությունների շարքում ուշագրավ է Բալային համակարգի ներդրման առաջարկը: Այն նախատեսում է որոշակի կանոնների խախտումների դեպքում տուգանքների չափերի նվազեցում, փոխարենը՝ բալային համակարգով վարորդներից միավորների պակասեցում:

Ինչպե՞ս է գործելու միավորների համակարգը

Այսպես, վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից վարորդին տրամադրվում է 9 միավոր: ՃԵԿ խախտում կատարելու դեպքում միավորներից պակասեցվում են համապատասխան միավորներ: Օրենքով նախատեսվում է որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառել 0,5, 1, 2, 3 և առավելագույն 4 տուգանային միավոր:

Միավորները սպառելու դեպքում նախատեսվում է վարորդի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնել 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում, տարվա մեջ մեկ անգամ, վարորդը կարող է վերահանձնել վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը և վերականգնել իրավունքը: Նույն տարում երկրորդ անգամ միավորները սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Նշվում է, որ 6 և ավել միավորներ սպառած վարորդները նույնպես կարող են հանձնել քննություն և վերականգնել 2 միավոր: Միավորները վերաբերելու են մոտ 20 խախտումներին, որոնցից են արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը և այլն. առավել ծանր հետևանքներ առաջացնող խախտումները:

Նախագծով առաջարկվող բալային համակարգը չի կիրառվելու օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների նկատմամբ. վերջիններիս դեպքում կգործեն ներկայիս կարգավորումները:

Նոր մոտեցման ազդեցությունը

Կառավարության նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրումը նպատակ ունի երթևեկությունից հեռացնել անբարեխիղճ վարորդներին:

Պատգամավորների այն հարցադրումներին, թե ինչո՞ւ են բալային համակարգի ներդրմանը զուգահեռ նվազեցվում տուգանքի չափերը, փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ Կառավարության մոտեցումը ենթադրում է ոչ թե վարորդներին տուգանում և դրա միջոցով բյուջեի համալրում, այլ երթևեկության կարգավորում, խախտումների և դրանց հետևանքով վթարների ու մահացությունների էական նվազեցում:

Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ներկայիս գործող կարգավորումները վարորդների մոտ միայն ֆինանսական պարտավորություններ են առաջացնում, մինչդեռ նոր նախագծով ակնկալվում է երթևեկության կարգավորում: Պատգամավորների հարցադրմանը, թե արդյո՞ք ճանապարհների վիճակը և գծանշումների մակարդակը համապատասխանում են ներկայացվող պահանջներին, ոստիկանապետի տեղակալը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից 6 ամիս հետո: Այդ ընթացքում նախատեսվում է կատարել ճանապարհների գույքագրում, առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Հիշեցնենք, դեռևս հուլիս ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, և Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականություն դրսևորել ու կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։

Կառավարությունն՝ ընդդեմ «օրենքով գողերի». նախագիծը հավանություն է ստացել
Այսօր Կառավարությունը հերթական նիստում քննարկվել է Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի փաթեթների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Գործադիրը հավանություն է տվել նախագծին, որի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը բացառելու ուղղությամբ առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել: Կառավարության համոզմամբ՝ դրանով կապահովվի հասարակական անվտանգությունն ու բոլորի համար պարտադիր կանոնների պահպանումը:

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2529275050457248

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն:

Դրա համար առաջարկվել է սահմանել այդ (օրինակ՝ քրեական հեղինակություն, «օրենքով գող») հասկացությունները: Վարչապետը խստորեն դատապարտել է նրանց նկատմամբ հանդուրժողականությունը՝ շեշտելով, որ այդ անձանց համար բանտը իրենց տունն է, ուստի պետք է ուղարկել տուն:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ հնարավոր է՝ դիմադրություն լինի, ուստի պետք է վճռական գործել, ամենակոշտ մեթոդներով:

ՀԴՄ չկա. օրենքի պահանջը հնարավոր է կատարել միայն «սև շուկայով»
Դեռևս ապրիլի 25-ին էր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել, որ Հանրապետությունում առկա է 11000 ՀԴՄ սարքի պահանջարկ: Դրանից առաջ՝ մարտի 29-ի որոշմամբ, Կառավարությունը սարքերի ձեռքբերման գործընթացն ազատականացրել էր՝ թույլատրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր սերնդի ՀԴՄ ներկրել։ Մինչ այդ ոլորտի միանձնյա տնօրինողը ՊԵԿ-ն էր:

Ինչպե՞ս է առաջացել խնդիրը

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ առկա քանակությունն առաջին հերթին տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին: Միաժամանակ, ազատականացման ջատագով տնտեսվարողներին և հնարավոր այլ ներմուծողներին մի քանի անգամ հորդորել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղայինների մոդելները՝ առկա 9000-ից ավել ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Սակայն գործընթացին ներգրավվել է 1 ընկերություն: Այն կներմուծի որոշակի խմբաքանակ, բայց ոչ ամբողջ պահանջարկը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջացած խնդիրը չէր լինի, եթե 5-6 ամիս առաջ հայտարարված ազատականացմանն արձագանքեին ավելի շատ ընկերություններ, սակայն բիզնեսը չի արձագանքել: Նրա խոսքով՝ այստեղ Կառավարությունը մեղք չունի: Անանյանը միաժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ը միտումնավոր խոչընդոտում է այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Վարչապետը Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով: Սակայն այսօր մեր տնտեսվարողները ստիպված են գնելու «սև շուկայից», «ձեռքի վրայից»՝ հիմնականում 180-220 հազար դրամի սահմաններում:

Տնտեսվարողները լուծում են պահանջում

Մամուլում շրջանառվում են ենթադրություններ, թե միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է, որպեսզի տնտեսվարողները սարքերը գնեն ավելի բարձր գնով: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան ՊՈԱԿ-ի և Չինաստանում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ մատակարարված 25․000 հատ «Pax S 900» ՀԴՄ-ն պայմանագրով ավելի բարձր գնով է ձևակերպվել:

Կան նաև ենթադրություններ, որ այս քրեական գործն է պատճառը, որ նոր քանակություն չի ներմուծվում: Տնտեսվարողները հավանական են համարում, որ գուցե այլևս ձեռնտու չէ ներմուծումը, քանի որ աշխատելու են օրենքի լիարժեք դաշտում, ուր շահույթը շատ մեծ չի լինելու:

Հաղորդվում է, որ արդեն կան վարչական տույժի ենթարկված տնտեսվարողներ: Այս կապակցությամբ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ իրենք առաջնորդվում են բացառապես օրենքով, իսկ ՀԴՄ սարքեր ապահովելն այլևս իրենց պարտականությունը չէ: Նա առաջարկել է օգտվել բողոքարկելու իրավունքից: Դավիթ Անանյանի հայտարարությանն ի պատասխան՝ տնտեսվարողները պահանջում են ապահովել օրենքի կատարումը, դրանից հետո միայն կիրառել վարչական տույժ:

Ցուցարարները զբաղեցրել են Հոնկոնգի օդանավակայանի տարածքը. թռիչքները դադարեցվել են
Բողոքի ցույցերի պատճառով Հոնկոնգի օդանավակայանը չեղարկել է չվերթները. հազարավոր ցուցարարներ օդակայարանի տարածքում են հավաքվել: Ղեկավարությունը քաղաքացիներին կոչ է արել չժամանել օդանավակայան: Միաժամանակ տեղեկացվում է, որ թույլատրվում է միայն վայրէջքը:

Բողոքի ցույցերի մասնակիցները զբաղեցրել են օդանավակայան տանող ճանապարհները և կայանատեղիները: Նրանց դժգոհությունները պայմանավորված են կիրակի օրը ցույցը ցրելու համար ոստիկանների կողմից արցունքաբեր գազի կիրառման և ռետինե փամփուշտներով մոտ տարածությունից ցուցարարների վրա կրակելու հանգամանքով:

https://www.instagram.com/p/B0YjL34hWUs/

Հոնկոնգում զանգվածային ցույցերը մեկնարկել են դեռևս հունիսի 12-ից: Մասնակիցները բողոքում են ընդունված օրենքից, ըստ որի՝ հանցագործության մեջ կասկածվողներին հնարավոր է փոխանցել բուն Չինաստանին, Մակաոյին և Թայվանին, որոնց հետ Հոնկոնգը արտահանձնման համաձայնություն չունի: Տարբեր տվյալների համաձայն՝ փողոց է դուրս եկել 300 հազարից մինչև 1 մլն մարդ: Կառավարական շենքերը փակելու համար ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ:

https://www.instagram.com/p/B1CDn9MnkiL/

Հունիսի 15-ին Հոնկոնգի ղեկավարությունը որոշել էր դադարեցնել արտահանձնման մասին օրենքում փոփոխությունների կատարումը, սակայն գործընթացը շարունակվել է: Բնակիչները պահանջում են օրենքի նախագիծն ամբողջությամբ չեղարկել:

Հայաստանում ստորագրահավաք է սկսվել հանդիպակաց վարելը քրեականացնելու պահանջով. ինչո՞ւ չի ընդունվի
Վերջերս տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարներից հետո հասարակությունը պահանջում է խստացնել տրանսպորտային միջոցների շահագործման և ճանապարհային երթևեկության կանոնները:

Ինչի՞ց սկսվեց

Հասարակական տրամադրություններն առավել բորբոքվեցին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հանդիպակաց գոտի դուրս գալու հետևանքով 6 մարդու կյանք խլած և տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ավտովթարից հետո:

https://youtu.be/zZQHJw5QDS4

Նախնական վարկածի համաձայն, ՃՏՊ-ի մեղավորը երթևեկել է հանդիպակաց գոտում: Վարորդն արդեն ձերբակալված է, բայց շարունակում ենք ականատես լինել, որ, այսպես ասած, շատերը դեռ չեն խրատվել:

Այսպիսի դաժան դեպքերը նվազեցնելուն նպաստող միջոցներից մեկը հասարակությունը դիտում է հանդիպակաց գոտում վարելը քրեականացնելը: ՀՀ Ազգային Ժողովին ուղղված այդպիսի պահանջով ստորագրահավաք է սկսվել Change.org կայքում:

Քրեականացումը պահանջողները նշում են, որ դիտավորյալ կերպով հանդիպակաց երթևեկելի գոտի մտնող վարորդը վտանգում է թե իր, թե դիմացից եկող մեքենայում գտնվողների կյանքը: Պահանջում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել` հանդիպակաց գոտում վարելը նույնականացնելով ապրելու սահմանադրական իրավունքի խախտման հետ:

Այդպիսի քայլը պետք է դիտվի որպես մարդասպանության փորձ ,– նշում են ստորագրահավաքի կազմակերպիչները: Կայքում պահանջը ներառում է հստակ օրենսդրական լուծումներ` նույնացում մարդասպանության փորձի հետ, տուգանքի չափի բարձրացում և այլն: Մեր դիտարկման պահին ստորագրահավաքին միացել է 1360 մարդ:

©Change.org

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ ճանապարհի բաժանարար գիծը հատելու, ինչպես նաև հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ` նախատեսված է 30 հազար դրամ, իսկ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար` 50 հազար դրամ տուգանք:

Այլ երկրներում

Մենք դիտարկեցինք Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում սահմանված պատիժները նման դեպքերում: Ուսումնասիրված երկրներից ոչ մեկում հոծ գիծը հատելու, հանդիպակաց երթևեկելու համար ուղղակի քրեական պատիժ սահմանված չէ:

Նման պատասխանատվություն նախատեսվում է միայն հետևանքների` վնաս հասցնելու դեպքում: Օրինակ ԱՄՆ-ում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն երկրորդ անգամ հանդիպակաց գոտի դուրս գալու խախտման համար` համարելով ագրեսիվ դրսևորում:

Գերմանիայում ևս քրեական պատասխանատվությունն առաջանում է հետևանքներ ունենալու դեպքում, իսկ հանդիպակաց գոտում ուղղակի երթևեկելու համար սահմանված է տուգանք` հոծ գիծը տրորելիս` 75 եվրո, ճափեզրով վարելիս` 130, իսկ հիմնական ճանապարհի վրա` 200 եվրո տուգանք:

Հարևան Վրաստանում հոծ գիծը հատելու համար սահմանված է 16 եվրո տուգանք, իսկ հանդիպակաց գոտում երթևեկելու համար` 200 եվրո:

Իսկ Ռուսաստանում ճանապարհի բաժանարար գիծը հատելու համար սահմանված է 2500 ռուբլի տուգանք: Քրեական պատասխանատվություն ՃԵ կանոնները խախտելիս կիրառվում է երկրորդ անգամ ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, մինչդեռ ուղղակի հանդիպակաց գոտում երթևեկելու համար քրեական պատիժ սահմանված չէ:

Ինչո՞ւ է ապարդյուն

Մեկնարկած ստորագրահավաքը, թեև ունի արդեն բավականաչափ մասնակիցներ, բայց մեր կարծիքով չի հաստատվի օրենսդիր մարմնի կողմից: Պատճառները, թերևս, դատական համակարգում առկա խնդիրները կարող են լինել` գերբեռնվածություն, քաշքշուքներ և այլն, ապացուցման մեխանիզմների թերի բաշխվածությունը, քանի որ ոչ բոլոր ճանապարհներն են տեսանկարահանվում:

Եվ ինչպես արագաչափերի դեպքում, այստեղ էլ նկարահանող սարքի մոտ ամեն ինչ կարգին կլինի, իսկ, օրինակ, Զոդի կամրջի վրա վերահսկողություն այդպես էլ չի լինի: Ճանապարհների ոչ բարվող վիճակը նույնպես շատ տեղերում բազմաթիվ քրեական գործերի պատճառ կդառնա. հոծ գիծը հատում են նաև հարկադրված:

Մեզանում խնդիր է նաև վկաների ինստիտուտը. ոչ բոլորն են ցանկանում վկայություն տալ` նախ` որպեսզի քաշքշուքների մեջ չընկնեն, ինչպես նաև կարծրատիպերի պատճառով:

Այստեղ, ամենայն հավանականությամբ, պետք է գործի բարեվարքության կանոնը, երբ վարորդն ինքը մտածի այլ կերպ, ուղևորները բացասական վերաբերմունք արտահայտեն ՃԵ կանոնները խախտող վարորդի նկատմամբ:

Պետք է ունենալ ավելի խիստ վերահսկողություն, բարվոք ճանապարհներ, հասարակական գիտակցություն: Գուցե հենց այս ուղղությամբ պայքարն ու պահանջն առավել արդյունավետ լինեն ու ավելի մեծ դեր խաղան մեր հայրենակիցների անվտանգության հարցում. ի վերջո հարցը միայն հանդիպակաց երթևեկելը չէ. արագություն, ոչ սթափ վիճակ, ամրագոտի և այլն: Յուրաքանչյուր խախտում քաղաքացու անվտանգությանն անմիջական սպառնալիք է:

Զարգացած օրենսդրություն ունեցող բազմաթիվ երկրներում հետևանք չառաջացնող խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի Հայաստանում լինի, երբ ավելի կարևոր հարցեր կան լուծելու: