Շեշտ.am (shesht.am) - Feed

Բեննու աստերոիդի ուղեգծի նոր հաշվարկները մեծացրել են Երկրի հետ նրա բախման հավանականությունը
Մերձերկրյա Բեննու (101955) աստերոիդը Երկրի համար ամենավտանգավորներից է, քանի որ այն անցնելու է բավականին մոտ տարածությամբ: Մոտ 500 մետրանոց երկնային մարմնի հարվածից առաջացող պայթյունը հավասար կլիներ ջրածնային «Ցար-ռումբի» հզորության հարյուրապատիկին: Համաշխարհային մահացության պատճառ այն չի դառնա, սակայն անհաջող անկման դեպքում կարող է ոչնչացնել մի ամբողջ մեգապոլիս կամ ոչ մեծ պետություն:

Աստերոիդի հետագիծը հաշվարկված է հարյուր տարվա համար, և Երկրին մոտեցմանը զուգահեռ իրականացվում է բախման հավանականության գնահատում: Ավելին, դեպի Բեննու է ուղարկվել OSIRIS-REx տիեզերական սարքավորումը, որը 2023թ. աշնանը կվերադառնա Երկիր` իր հետ բերելով աստերոիդի մակերեսից վերցված նմուշներ:

Ընդհանուր առմամբ` բախման հավանականությունը մեծ չէ. առաջիկա 300 տարվա ընթացքում նրա հարվածի վտանգը Երկրին հաշվվում է 1-ը 2700-ի (0,037%): Այդուհանդերձ, Բեննուն համարվում է ամենավտանգավորներից մեկը: 2060թ. այն կանցնի Լուսնից մի փոքր ավելի հեռու տարածությամբ, իսկ 2135թ. նույնիսկ նրանից մոտ կլինի: Աստերոիդի հետագա ուղեգիծը հստակեցված չէ. դա կախված է նրանից, թե որտեղով կանցնի այն 2135թ.:

Բեննու ուղեգիծը հստակ հաշվարկելու նպատակով NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից (JPL) Դավիդե Ֆարնոքյան և նրա գործընկերներն օգտվել են OSIRIS-REx-ի կողմից իրականացված նոր հստակ չափումներից: Գնահատման համար հաշվվել են արեգակնային քամու կողմից Բեննուի վրա ազդող ճնշումը, երկնային այլ մարմինների ձգողականությունը (ներառյալ ավելի քան 300 այլ աստերոիդներ), ինչպես նաև Յարկովսկու էֆեկտը (արագացում, որն առաջանում է անհավասար այրումից ու մակերեսի հովացումից):

Դավիդեի խոսքով` հաշվարկները թույլ են տվել Բեննուի ուղեգիծը հստակեցնել 20 անգամ: Նոր տվյալները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ մինչև 2135թ. Բեննուն Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն բախման վտանգը 2100-ականներին մեծանում է` հասնելով 1-ը 1750-ի: Ամենավտանգավորը 2182թ. սեպտեմբերի 24-ն է կանխատեսվում` հավանականությունը` 1-ը 2700-ի (0,037%):

Թե որքան մեծ է բախման վտանգը հետագայի համար, պարզ կդառնա նշված առանցքային մոտեցումից հետո: Երկրի մոտակայքում հայտնի են  գրավիտացիոն 26 անցքեր, որոնք առաջանում են մոլորակի գրավիտացիոն դաշտի ոչ միատեսակության պատճառով: Հայտնվելով դրանցում` Բեննուն կարող է փոխել ուղեգիծը և դուրս գալ բախման ուղի: Նոր հաշվարկները բացառել են Բեննուի անցումը դրանցից 24-ով, սակայն մյուս երկուսի համար դեռ պարզ չէ:

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին
Չինաստանի Տիեզերագիտության ազգային կենտրոնի փորձագետները նախագիծ են հրապարակել, ըստ որի` հրթիռային համալիր է արձակվելու տիեզերք, որը պետք է Երկրից հեռու մղի Բեննու աստերոիդը: Այն ունի 492 մետր լայնություն և դասակարգված է որպես հնարավոր վտանգավոր: Գիտնականները կանխատեսել են, որ Երկրի հետ նրա բախման հավանականությունը 1-ը 2700-ի է:

Չինական մոդելավորումը ենթադրում է, որ 23 միավոր «Long March 5», յուրաքանչյուրը շուրջ 900 տոննա կշռող հրթիռների համաժամանակյա հարվածը կարող է Բեննուին շեղել 9 հազար կմ-ով: Դա Երկրի շառավղից 1,4 անգամ ավելին է և պետք է ապահովի մեր մոլորակի անվտանգությունը:

«Բեննուի շեղումը» / © Wang et al., Icarus

Նշվում է, որ Բեննու աստերոիդին հարվածելու համար մեծ քանակությամբ կինետիկ էներգիա է անհրաժեշտ: Թեև միջուկային պայթյունի կիրառումը կարող է նախընտրելի լինել, սակայն այդ դեպքում ռիսկ կա, որ թիրախը կբաժանվի տարբեր մասերի, որոնք նույնպես կարող են հարվածել Երկրին:

Չինաստանի Տիեզերագիտական ազգային կենտրոնի ինժեներ Մինգտաո Լիի խոսքով` Երկիրը տասնյակ տարիներ հնարավոր կլինի առանց միջուկային մեթոդների պաշտպանել խոշոր աստերոիդներից: Գիտնականները նշում են, որ Long March 5 հրթիռը նվազագույն արդիականացում է պահանջում (oրինակ` խուսավարող շարժիչներով համալրում):

Բեննու աստերոիդը / © NASA

Չինաստանը միակ երկիրը չէ, որ պատրաստվում է հետ մղել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդները: ԱՄՆ-ում կատարված հետազոտության արդյունքում մշակվել է HAMMER-ի կոնցեպտը («Hypervelocity Asteroid Mitigation Mission for Emergency Response»), և NASA-ն հաշվարկել է, որ Բեննուն շեղելու համար կպահանջվի HAMMER-ի 34-53 հարված:

Բեննու աստերոիդի անկումը հավանական է համարվում 2169 և 2199 թվականների միջակայքում: Անկման ժամանակ նրա արագությունը կազմելու է 12,86 կմ/վ: NASA-ն այդ աստերոիդն անվանելը է Երկրի համար ամենավտանգավորները:

2016թ. Բեննուի մոտ է ուղարկվել OSIRIS-REx տիեզերական զոնդը: Սարքավորումը 2018թ. դեկտեմբերին հասել է երկնային մարմնին, լուսանկարել և նմուշներ վերցրել նրա մակերեսից: Մայիսին զոնդն ուղևորվել է դեպի Երկիր: Այն կվերադառնա երկու տարի անց:

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել
Ռուս ռազմական մասնագետները 2021թ. տիեզերքում ահագնացած ակտիվություն են արձանագրել: Դա նրանց հաջողվել է «Օկնո-Մ» օպտիկաէլեկտրոնային համալիրի հնարավորությունների օգնությամբ:

Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից համալիրը կարողացել է ապահովել վերահսկողությունը շուրջ 30 հազար տիեզերական մարմինների շարժման նկատմամբ, ինչը հինգ հազարով ավելին է, քան ամբողջ 2020թ. ընթացքում:

Համալիրի հնարավորությունները թույլ են տալիս արձանագրել 120-50 հազար կմ բարձրության վրա գտնվող մարմինները: Ընդ որում` վերահսկվող արհեստական արբանյակների չափերը կարող են նաև թենիսի գնդակից փոքր լինել:

«Օկնո» համալիրը մարտական հերթապահություն է իրականացնում 1999թ.-ից: 2014թ. այն արդիականացվել է, ինչից հետո ստացել է «Օկնո-Մ» անվանումը: Համալիրը տեղակայված է Տաջիկստանի Սանգլոկ լեռան վրա, ծովի մակերևույթից 2200 մ բարձրության վրա:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 9-ի գիշերը սպասվում է չինական «Չանչժեն-5Վ» հրթիռ-կրիչի անկումը Երկրի վրա: Ռոսկոսմոսի կանխատեսմամբ` նրա կտորներն ընկնելու են Խաղաղ օվկիանոսում, իսկ ԱՄՆ-ի ԶՈՒ տիեզերական հրամանատարության համոզմամբ` Թուրքմենստանի տարածքում:

Ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս Երկրի վրա կատարվողը. նա, կարծես, ամեն ինչ գիտի
Սիեթլից Քեմերոն Բեքարիոյի հեղինակած կայքը սկզբում մշակվել է նրա համար, որպեսզի ցուցադրվի Երկրի վրա քամիների տեղաշարժը: Տվյալները ստացվել են ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության Կանխատեսման համաշխարհային համակարգից (GFS) և ներդրվել են մասշտաբացվող քարտեզի վրա: Քարտեզը թարմացվել է յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ինչը թույլ է տվել գրեթե իրական ժամանակում դիտարկել քամիները:

Այդ գործառույթը Earth կայքում մնացել է մինչ օրս, սակայն ներկայումս նախագիծը վերածվել է անհավատալի ծավալի տվյալների հավաքման հարթակի:

Ձախ կողմի ներքևում սեղմելով earth կոճակը՝ օգտատերը կարող է հետևել քամու ուժգնությանն աշխարհագրական տարբեր լայնություններում, ամպերում խոնավության պարունակությունը, դիսկոմֆորտի դասիչը (օդի զգայուն ջերմաստիճանը), օվկիանոսային հոսքի ուղղությունը, ալիքների բարձրությունը, ծովի մակերևույթի ջերմաստիճանը, գոլորշիացած գազերի մթնոլորտում ընթացիկ պարունակությունը, մթնոլորտի գոլորշային բաղադրությունը, ներառյալ տարբեր չափերի փոքր դիսպերային մասնիկների առկայությունը, ինչպես նաև տեղեկանալ, թե այդ պահին մոլորակի որ հատվածում կարելի է տեսնել հյուսիսափայլը:

Earth նախագծի հնարավորությունների օրինակ / © earth.nullschool.net

Ծրագրում GFS-ից բացի ներգրավված են նաև Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA), NASA-յի՝ Երկրի դիտարկման համակարգերի (Գոդդարդի) 5 տարբերակների (GEOS-5), ինչպես նաև տարբեր գործակալությունների ու հետազոտական կենտրոնների տվյալները:

Երկիրը դիտարկել հնարավոր է 7 տարբեր դիտանկյուններից, կարելի է մոտեցնել քարտեզը՝ տեղափոխվելով և ծանոթանալով մոլորակի ցանկացածի կետի տվյալներին:

Երկրագնդին ջերմաստիճանային նոր ռեկորդ է սպասվում
Օվկիանոսում հորատման միջազգային ծրագիրը (IODP), որը շարունակում է Երկրի հետազոտությունների բազմամյա համալիրը, Cenozoic Global Reference (CENOGRID) նախագծի շրջանակներում կարողացել է կազմել վերջին 66 մլն տարվա՝ կայնոզոյան ժամանակաշրջանի (աշխարհագրական պատմության ներկայիս դարաշրջանը) Երկրի համաշխարհային միջին ջերմաստիճանի կլիմայական ժամանակացույց:

Անհրաժեշտ տեղեկատվությունը հաջողվել է ստանալ ֆորամինիֆերների խեցիներից, դրանցում թթվածնի և ածխածնի կարբոնատի պարունակության հիման վրա գիտնականները կարողացել են վերականգնել Երկրի մթնոլորտում միլիոնավոր տարիների ընթացքում ջերմաստիճանի և ածխաթթու գազի քանակության մասին տվյալները: Դրանք համեմատել են Միլանկովիչի շրջափուլերի հետ (Երկարատև ժամանակամիջոցում Երկիր հասնող արեգակնային ճառագայթների քանակի և ռադիացիայի մակարդակի տատանումները), ինչը թույլ է տվել գործնականում կրկնակի մեծացնել մոլորակի վրա միջին ջերմաստիճանի, սառույցի ծավալների և ածխածնային շրջափուլի վերաբերյալ գիտնականներին հայտնի տվյալների ժամանաշրջանը:

2001թ.-ից սկսած գիտնականների ձեռքի տակ եղել են վերջին 34 մլն տարվա տվյալները, իսկ նոր վերլուծությունը հնարավորություն է տվել ոչ միայն ընդլայնել ժամանակահատվածը, այլև առկա տեղեկությունները դարձնել առավել մանրակրկիտ: Մասնագետներն ընգծում են, որ կայնոզոյայի սկզբում մոլորակի վրա տաք է եղել, անցումը պալեոցենից ու էոցենից եռուն շրջանում է տեղի ունեցել, որը վերածվել է տաքի: Օլիցոգենում և միոցենում սառն է եղել, իսկ պլիոցենը և պլեյստոցենը դարձել են սառցե դարաշրջան: Ներկայիս ժամանակաշրջանը՝ հոլոցենը, Երկրի համար տաք շրջան է:

Համաշխարհային ջերմաստիճանի վրա ազդող առանցքային հանգամանքները սառույցի քանակն է մոլորակի վրա և Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի ծավալը: Ամենատաք շրջանը պալեոցեն-էոցենային ջերմային առավելագույնն է եղել, երբ բարձր է եղել Հյուսիսատլանտյան մագմայական շրջանի հրաբխային ակտիվությունը՝ մեծացնելով դեպի մթնոլորտ արտանետվող ածխաթթվի քանակը:

Գիտնականների հետազոտությունը պարզել է, որ մեր օրերում Երկրի ջերմաստիճանի աճի վրա ազդում է մարդը: Այսպես՝ 2300թ. մոլորակի վրա միջին ջերմաստիճանը կարող է 1961-1990թթ.-ի ցուցանիշի համեմատ բարձրանալ 8,5 աստիճանով, իսկ եթե գլոբալ տաքացման դեմ պայքարի ուղղությամբ գործունեությունն արդյունավետ լինի, ջերմաստիճանի բարձրացումը կարող է կազմել 2,6: Ընդ որում՝ նույնիսկ նման ընթացքի պարագայում արդեն 2150թ. կսկսեն սառույցները հալչել և Համաշխարհային օվկիանոսի մակարդակն էականորեն կբարձրանա:

Կյանքը կարող էր ծագել երկնաքարերի հարվածային խառնարաններում
Վաղ Արեգակնային համակարգում Երկիրը բազմիցս ռմբահարած երկնաքարերը կարող էին մեր մոլորակ բերել ինչպես ջուր, այնպես էլ օրգանական նյութեր՝ ապագա կյանքի բաղադրամասեր: Նոր հետազոտության հեղինակները համարում են, որ երկնաքարերը անմիջապես հարվածային խառնարաններում նաև առաջին նախաօրգանիզմների առաջացման համար նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծել:

Ակնհայտ է, որ անմիջապես հարվածից հետո խառնարանը կյանքի ոչ մի տեսակի համար պիտանի չէր: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, և խառնարանը դառնում է մի վայր, որտեղ կուտակված են լինում տարատեսակ բարդ գոյացություններ ու հանքանյութեր: Բախումը նույնիսկ կարող է հանգեցնել ջրաջերմային աղբյուրների ի հայտ գալուն, որոնք երկրի կեղևից դուրս են բերում սննդարար նյութերը և համարվում են Երկրի վրա կյանքի առավել հավանական «օրրանները»:

Աշխատության առաջատար հեղինակ, Կալիֆորնիայի Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գորդոն Օսինսկիի ընդհանրացմամբ՝ դրանք կյանքի համար օազիսներ են ստեղծում: Ներկայումս Երկրի վրա այդպիսի պայմաններ դժվար է վերստեղծել: Հնարավոր չէ նաև հնագույն խառնարանները հստակ վերակառուցել. դրանք մեր օրերում լիովին ենթարկվել են միլիարդավոր տարիների տեկտոնական շարժումների, հրաբխային գործընթացների և էրոզիայի:

Գիտնականը հնարավոր է համարել, որ երբեք վերջնականորեն պարզ չլինի, թե Երկրի վրա հատկապես որտեղ է կյանքը ծագել: Այդ պատճառով մասնագետները կոչ են անում մեծ ուշադրությամբ դիտարկել հարևան երկնային մարմինների, առաջին հերթին՝ Մարսի խառնարանները: Հնարավոր է՝ դրանց խորքում հայտնաբերվեն այդպես էլ չծաղկած կյանքի նշաններ:

Երկնաքարերի իզոտոպային բաղադրությունը վկայել է Երկրի վրա ջրի պաշարների առաջացման մասին
Ինչպես Արեգակնային համակարգի մյուս մոլորակները, Երկիրը նույնպես ձևավորվել է գազի և փոշու ամպից, որը շրջապատել է երիտասարդ աստղին: Սակայն այդ ամենը տեղի է ունեցել Արեգակին շատ մոտ. այնտեղ, որտեղ պարզապես այնքան ջուր չէր պահպանվի, որքան վերջնարդյունքում ստացել է մեր մոլորակը: Այդ պատճառով ընդունված է համարել, որ նրա մեծ մասը մեզ մոտ ավելի ուշ է տեղափոխվել՝ շուրջ 4 մլրդ տարի առաջ, Ուշ ծանր ռմբակոծության շրջանում, երբ Երկիրը և հարևան մոլորակները լայնածավալ «հարձակման« են ենթարկվել Արեգակնային համակարգի սառցե մարմինների կողմից:

Ընդհանուր առմամբ՝ Երկրի վրա ջրի պաշարների առաջացման այլ հիպոթեզներ էլ գոյություն ունեն: Այսպես, Լոթարինգիայի ֆրանսիական համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքներով՝ «շինարարական նյութերը», որոնցով կառուցվել է Երկիրը, ամեն դեպքում կարող էին պարունակել բավարար չափով խոնավություն, և ջրի մեծ մասը, որը պահպանվում է մոլորակի խորը շերտերում, «տեղական» ծագում ունի: Հետազոտության հեղինակներն են Լորետա Պիանին և նրա գործընկերները:

Իրականում՝ Երկրի վրա ջրի պաշարների մեծ մասը ոչ թե օվկիանոսներում է, այլ՝ ավելի խորը. ջուրը լուծված է ստորին շերտերում: Այդ ջրի բաղադրությունը գիտնականները համեմատել են E քոնդրիտների հետ (մետաղական երկնաքարերի հազվադեպ խումբ, որոնք համարվում են այն հնագույն նյութի նմուշները, որից առաջացել են Արեգակնային համակարգի մոլորակները):

E քոնդրիտներում նույնպես հայտնաբերվել է ջրի որոշակի քանակություն, ընդ որում՝ նրանում ջրածնի իզոտոպերի բաղադրությունը համընկել է երկրային խոռոչի ջրի ցուցիչների հետ: Դա եզրահանգման լրջագույն աղբյուր է՝ հօգուտ ընդհանուր ծագման: Տեսականորեն՝ ջուրը կարող էր առաջանալ ջրածնից, որն առկա է այն նյութի մեջ, ինչով ձևավորվել են Երկիրը, հարևան մոլորակներն ու E քոնդրիտները: Լորետա Պիանիի և նրա գործընկերների իրականացրած 13 երկնաքարերի հետազոտության համաձայն՝ դրանցում բավարար չափով ջրածնի քանակություն է եղել:

Բնակության համար ամենավտանգավոր 8 վայրերը Երկրի վրա
1. Սառնամանիքի բևեռ, Վերխոյանսկ, Ռուսաստան

Վերխոյանսկ քաղաքը գտնվում է ցուրտ տայգաներում, Մոսկվայից 4800 կմ դեպի արևելք, Սիբիրի խորքերում: Ամենացածր ջերմաստիճանն այստեղ գրանցվել է 1892թ. փետրվարին՝ -67,6°C:

Վերխոյանսկ / © lllolll.ru

Սա Բևեռային շրջանում գտնվող հնագույն քաղաք է, ունի ընդամենը 1122 բնակիչ: Վերխոյանսկն աշխարհի ամենացուրտ քաղաքն է, ստացել է «Սառնամանիքի բևեռ» անվանումը: Սեպտեմբերից մինչև մարտ ամիսն արևը քաղաքը լուսավորում է օրվա մեջ միջինում 5 ժամ, իսկ ջերմաստիճանը ձմռանը հազվադեպ է բարձրանում -40°C-ից:

2. Հրե լեռ, Մերափի, Ինդոնեզիա

Նույնիսկ ամենահանդարտ շրջանում Ինդոնեզիայի ամենախոշոր գործող հրաբուխը, որը գտնվում է Ճավա կղզու վրա, շարունակում է սպառնալից մարմանդ այրվել:

Մերափի / © simbol

«Հրե լեռան» ծուխը բարձրանում է վեր՝ մինչև 3 կմ: Մերափիի ժայթքման հետևանքով 1974թ. երկու գյուղ է ոչնչացել, գրանցվել են զբոսաշրջիկների ու հրաբխագետների մահվան դեպքեր, որոնց գերեզմաններն անմիջապես հրաբխի վրա են: 2010թ. հերթական ժայթքման ժամանակ տարհանվել է 350 հազար մարդ, իսկ 353-ը մահացել են:

3. Կատարյալ փոթորիկ, Գոնաիվ, Հայիթի

Մերձարևադարձային Ֆեյ փոթորիկը ծովափնյա Գոնաիվ քաղաքը ջրով է ծածկել 2008թ. օգոստոսին: Դրան անմիջապես հաջորդել են Գուստավ փոթորիկը, ապա՝ Հաննան և Այկը:

Գոնաիվ / © Roosewelt Pinheiro/ABr

Այդպես Հայիթիի ամենախոշոր 5 քաղաքներից մեկը հայտնվեց միանգամից 4 կործանարար ցիկլոնների թիրախում, ինչի հետևանքով Գոնաիվը լցվեց ջրով: Քաղաքի մեծ մասը ծածկվեց ցեխով ու ցեխաջրով՝ ընդհուպ մինչև 3,5 մ բարձրությամբ: Մահացածների թիվը հասավ 500-ի: Սակայն 2008թ. Գոնաիվի պատմության մեջ ամենամահաբերը չէր. 2004թ. Ջեննի փոթորիկը խլեց շուրջ 3 հազար մարդու կյանք:

4. Մահվան լիճ, Կենտրոնական Աֆրիկա

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի սահմանին գտնվող Կիվու կղզին Աֆրիկյան Մեծ լճերից մեկն է: Լճի մակերեսը 2700 քառ.կմ է, խորությունը՝ 480 մ:

Մահվան լիճ / © Nicola Quadri

Սակայն լճի հատակին ածխաթթու գազի մնացորդներ են և 55 մլրդ խմ մեթան, ինչը մահացու վտանգավոր է. չնչին երկրաշարժը կամ հրաբխային ակտիվությունը կարող են կործանարար պայթյունի հանգեցնել: Շրջակա տարածքների շուրջ 2 մլն բնակիչներ գտնվում են մշտական սպառնալիքի ներքո:

5. Էֆեմերային կղզիներ, Մալդիվներ

Մալդիվյան Հանրապետության տարածքի 10%-ը 20 մանեկաձև կղզիներից բաղկացած շղթաներ են՝ բաղկացած 1192 մարջանե կղզիներից: Դրանք 2004թ. Հնդկական օվկիանոսի ցունամիից հետո բնակության համար ոչ պիտանի են դարձել:

Էֆեմերային կղզիներ / © Shutterstock

Ցունամին խլել է 80 մարդու կյանք և ոչնչացրել բնակավայրերի 1/3-ը: Սակայն կղզիներին ապագայում ավելի դաժան փորձություններ են սպասվում. մի քանի տասնամյակ հետո Մալդիվները կարող են ամբողջությամբ ջրի տակ անցնել: Այժմ էլ արդեն կղզիներից ոչ մեկը ծովի մակարդակից 2 մետրից ավելի բարձր չէ:

6. Փոթորիկների համաշխարհային մայրաքաղաք. Մեծ Կայման

Իսկական արևադարձային դրախտ համարվող Կայմանի կղզիները գտնվում են Կարիբյան ծովում, Կուբայից 240 կմ հարավ: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այստեղ են գալիս՝ քաղաքակրթության կողմից փոփոխության չենթարկված լողափները՝ դայվինգի:

Մեծ Կայման / © NASA

Սակայն Մեծ Կայմանը՝ 3 կղզիներից ամենամեծը, հայտնի է դարձել որպես փոթորիկների համաշխարհային մայրաքաղաք. յուրաքանչյուր 2,16 տարին մեկ այն տուժում է կործանիչ աղետներից՝ ավելի շատ, քան Ատլանտյան օվկիանոսի ցանկացած այլ տարածք: 2004թ. Իվան փոթորիկը ոչնչացրել է կղզու շինությունների 80%-ը, 40 հազար մարդու մի քանի օր թողել է առանց հոսանքի ու ջրի:

7. Տոռնադոյի ծառուղի. Օկլահոմա Սիթի, ԱՄՆ

Ավելի քան 1 մլն մարդ է բնակվում I-44 ավտոմայրուղու երկայնքով, որը կապում է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի մայրաքաղաքը երկրորդ մեծ քաղաքի՝ Տալսայի հետ: Յուրաքանչյուր գարնանը, երբ սառն ու չոր օդը լեռներից իջնում է հարթավայր և հանդիպում օվկիանոսի տաք օդի հետ, I-44-ի երկայնքով կործանարար մրրիկներ են առաջանում:

Օկլահոմա Սիթի / © Rick Wilking, REUTERS

1890թ.-ից Օկլահոմա Սիթին և նրա շրջակայքն ավելի քան 120 անգամ ենթարկվել են տոռնադոների: 1999թ. մայիսին միաժամանակ 70 մրրիկներ են անցել Օկլահոմա, Կանզաս և Տեխաս նահանգներով, իսկ ամենակործանարարներն Օկլահոմա Սիթիում ոչնչացրել են 1700 տուն, վնասել ավելի քան 6500 շինություն, խլել 40-ից ավելի մարդկանց կյանք:

8. Թափառող անապատներ, Չինաստան

Երբեմնի բարեբեր օազիս Մինցինն անհանգիստ ժամանակներ է ապրում՝ սեղմվելով անապատների մեջտեղում:

Թափառող անապատներ / © Caters News Agency

Տասնամյակների չորացումը և գետերի անհետացումը հանգեցրել են նրան, որ հարավ-արևելքից ու հյուսիս-արևմուտքից տարածաշրջանին են մոտենում ավազները: Ընդհանուր առմամբ՝ 1950թ.-ից սկսած անապատները զբաղեցրել են ավելի քան 160 քառ.կմ տարածք, իսկ տեղի բնակչության քանակն այդ ընթացքում ավելացել է՝ 860 հազարից հասնելով 2 մլն-ի: Հսկայական անապատը մոտենում է մարդկանց՝ տարեկան 10 մետր արագությամբ՝ նվազեցնելով կանաչ տարածքները շուրջ 6 անգամ:

Fake: Ապրիլին կարող է Երկրի վրա աստղակերպ ընկնել
Կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող լուրերին զուգահեռ վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Երկիր մոլորակին աստղակերպ է մոտենում, որը, հնարավոր է, ապրիլի վերջերին ընկնի Երկրի վրա: Այդ մասին տեղեկությունները տարածվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական տիրույթում:

Ֆեյք տեղեկություն. «Լիարժեք հարմարավետության համար՝ NASA-ն զգուշացնում է, որ 2020թ. ապրիլի 29-ին մեր մոլորակի վրա կընկնի 1998 OR2 աստղակերպը»:

Թեև NASA-ն 1998 OR2 աստղակերպը պաշտոնապես դասակարգել է որպես «պոտենցիալ վտանգավոր», սակայն դրա թռիչքի հեռավորությունը մարդկության համար լիարժեք անվտանգ է լինելու: Վտանգավորների շարքում ներառելով՝ NASA-ն ցանկացել է պարզապես ցույց տալ, որ օբյեկտը համապատասխանում է տիեզերական գործակալության դասակարգման համակարգի որոշակի չափանիշներին:

NASA-յի կարծիքով՝ աստղակերպերը համարվում են «պոտենցիալ վտանգավոր» այն դեպքում, երբ նրանց ուղեծիրը մեր մոլորակի ուղեծիրը հատի 7,5 մլն կիլոմետր հեռավորությամբ: Սակայն 1998 OR2 աստղակերպն անցնելու է 6,3 մլն կիլոմետր բարձրությամբ: Այնպես որ՝ NASA-յի չափանիշներով այն իսկապես վտանգավոր է, սակայն բավարար հեռավորությամբ անցնող ուղեգծի շնորհիվ մարդկությանը վտանգ չի սպառնում:

Xiaomi-ն Mi 10 Pro սմարթֆոնի տեսախցիկն ուղարկել է տիեզերք և լուսանկարել Երկիրը
Xiaomi-ն ցուցադրել է Երկրի լուսանկարները, որոնք արվել են Mi 10 Pro սմարթֆոնի 108 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկից: Այդ նպատակով տեսախցիկը տեղադրել են 2019թ. տիեզերք բաց թողնված արբանյակի վրա:

Xiaomi-ն Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնները ներկայացրել է փետրվարի կեսերին: Սարքավորումը համալրված է Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով և 108 մեգապիքսել տեսախցիկով:

https://youtu.be/o7z6EW3ussM
Երկիր մոլորակի լուսանկարները ցուցադրվում են 0:54-1:01 վայրկյանների միջակայքում / ©Xiaomi

Սմարթֆոնի միջազգային վաճառքը նախատեսված է սկսել մարտի 27-ից: Արժեքը տատանվելու է մոտավորապես 570-850 դոլարի սահմաններում: Չինաստանում Mi 10 Pro-ն վաճառքում է փետրվարի 18-ից: