Շեշտ.am (shesht.am) - Feed

«Թեժ» Ազգային ժողովն օգտատերերի կատակների ու մեմերի առարկա է դարձել
Սոցցանցերի օգտատերերն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքի վերաբերյալ այլևս զարմանքի գրառումներ չեն կատարում. դրանց փոխարինելու են եկել հումորային մեկնաբանություններն ու մեմերը: Մեր ընթերցողի համար առանձնացրել ենք ամենաուշագրավները:

Այսպես, պատգամավորների կռվի տեսարանը համեմատել են հայկական պարերի հետ` «յարխուշտա», «քոչարի» և այլն:

Պատգամավորների «պարը» / © Armenpress, FB

Օգտատերերը նաև նոր անեկդոտներ են հորինել.

Պատգամավորների երեխաներն իրենց ծնողներին.- Պապ, մամ, էսօր ԱԺ-ում ձեզ խելոք կպահեք, չարություն չանեք, կռիվ չանեք, մեր վրա խոսակցություն չբերեք, մենք ձեր փոխարեն ամաչում ենք՝ բակի երեխաների ուրախությունն եք դարձել:ԱՄՈԹ Է / © Andranik Hakobyan, FB

Ազգային ժողովում տեղի ունեցածը նաև մեմերի առիթ է դարձել.

Մեմ` ԱԺ-ից / © Zona Positive

Պետական պահպանության մեծ թվով ծառայողների ներկայությունը համեմատել են այսօր մեկնարկած պահեստազորայինների զորավարժության հետ.

Հայաստանում մեկնարկեց եռամսյա զորավարժությունները / © Zona Positive

Իսկ Անի Վարդանյանը կարծում է, թե պետք է Ազգային ժողով գնալ «կիմանոյով» (մարզական համազգեստ, խմբ.).

Բա որ ասում եմ կիմանոյով պետք է գալ նիստերի... / © Ani Vardanian

Կա նաև համեմատություն «Կիսաբաց լուսամուտների» հետ.

Կիսաբաց լուսամուտները չի՞ / © Карен Каренян

Օգտատերերից մեկը խորհրդարանում կատարվող «իրադարձությունների» համատեքստում հրապարակել է դեռևս 2018թ. արված լուսանկարը, որտեղ Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների ակցիայից «ալերգիա» ուներ.

Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս / © Alla Yeganyan

Մեկնաբանություններում Գորգիսյանին են դիմել` նշելով. «Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս»:

Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել. ասում են` նախագիծ է շրջանառվում
Տեղեկություն է տարածվել, որ ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունում Սահմանադրական փոփոխությունների նախագիծ է շրջանառվում, ըստ որի` հնարավոր կլինի ԱԺ-ն ցրել (ինքնալուծարել) առանց վարչապետի հրաժարականի: Ներկայումս գործող կարգավորմամբ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի և 2 անգամ նոր վարչապետ չընտրելու պարագայում:

Նախատեսվում է, որ, ըստ տեղեկությունների, 92-րդ հոդվածում կկատարվի լրացում, որի համաձայն` Ազգային ժողովը կկարողանա արտահերթ նիստ հրավիրել և պատգամավորների թվի երեք հինգերորդի որոշմամբ ԱԺ-ի արձակվելու մասին որոշում ընդունել:

Գործող կարգավորմամբ` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Հնարավոր է համարվում` ամրագրվի, որ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցով խորհրդակցություններ սկսելու մասին: Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, չեն ընդունել Փաշինյանի առաջարկը` պահանջելով նրա հրաժարականը: Սակայն այդ դեպքում հնարավոր կլինել ԱԺ-ում ընտրել նոր վարչապետ` առանց ԱԺ-ի կազմի փոփոխության:

Ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում գործելու դեպքում հնարավոր է` ընտրությունները կեղծվեն, սակայն հասարակական լայն զանգվածները և իշխող քաղաքական ուժը հիշեցնում է, որ ընդդիմադիր ուժերն են նախկինում բազմիցս կեղծել ընտրությունները:

«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հրապարակում ինձ կախաղան բարձրացնել». Նիկոլ Փաշինյան
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ:

Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ի պատասխան կառավարության և վարչապետի ընտանիքի վերաբերյալ ապատեղեկատվության և միտումնավոր վնասելուն ուղղված գործողություններին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ եթե ինքը կոռուպցիայով զբաղվի, ապա ՀՀ քաղաքացիներին կոչ է անում իրեն կախաղան բարձրացնել:

https://www.facebook.com/armtimes/videos/254497269308854/
Ազգային ժողովի հատուկ նիստ, հարցուպատասխան / © ՀՀ ԱԺ

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մատնանշել է, որ Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ միտումնավոր գործողությունները վնասակարության հատկանիշներ են, որոնք նպատակ ունեն թուլացնել պետական մարմինները և գերատեսչությունները, քայքայել դրանք:

Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ՝ վարչապետին և նրա ընտանիքին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կանադայում վիլլաներ չեն գնել, ծխախոտի մաքսանենգությամբ չեն զբաղվում, իսկ այդպիսի լուրերը որակել է սուտ՝ քաղաքացիներին կոչ անելով չհավատալ դրանց, իսկ կոռուպցիայի մեջ լինելու դեպքում հրապարակում իրեն կախաղան բարձրացնել:

Ծեծկռտուք Ազգային ժողովում. օգտատերերի արձագանքը
Այսօր Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ, որը վերածվեց իսկական ծեծկռտուքի. Իմ Քայլը խմբակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հարվածեց Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Վերջինս պատասխանեց, այնուհետև փոխադարձ հարվածները շարունակվեցին այլ պատգամավորների մասնակցությամբ:

https://youtu.be/Vls1JSbVTak
Ծեծկռտուք՝ ԱԺ-ում / © Ազատություն

Տեղի ունեցածի վերաբերյալ իրենց վերաբերմունքն են արտահայտել սոցցանցերի օգտատերերը՝ քննադատելով նման վարքագիծն Ազգային ժողովում:

https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/2909266489189891

https://www.facebook.com/100001225973413/posts/3375416159175883/?d=n

https://www.facebook.com/100000573084453/posts/3361990143830055/?d=n

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1299608360244660

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3436740753021698

https://www.facebook.com/100001365010595/posts/2944258225629649/?d=n

https://www.facebook.com/mr.hovhannisyan.armen/posts/2918838881559625

https://www.facebook.com/khoylunts.araqsi/posts/2730668503722008

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=909786986515472&id=100024525362671

https://www.facebook.com/davit.khosrovyan/posts/3112076615515952

https://www.facebook.com/silincuranse/posts/3041262115943115

https://www.facebook.com/emma.palyan.7/posts/2795794440529305

https://www.facebook.com/hovik.aghekjan.7/posts/900442547067247

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3169571556406701&id=100000616638924

https://www.facebook.com/tigran.keyan/posts/10223149800642151

https://twitter.com/ghazvar/status/1258665381767634945

https://twitter.com/GnSahakyan/status/1258672879228649474

https://twitter.com/ashotsargis/status/1258662670481399814

Հավելենք, որ նիստերի դահլիճում ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարության այլ անդամներ: Նիստն ընդհատվեց, հայտարարվեց տևական ընդմիջում:

https://www.facebook.com/lus.manukyan/posts/2844296128939022

Իսկ շիշը, որը նույնպես չվրիպեց օգտատերերի աչքից, կապված է դեռևս 2018թ. ապրիլյան հեղափոխության օրերի հետ, երբ Սասուն Միքայելյանը շշով հարվածեց Լևոն Երանոսյանին:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով նախատեսվում է օրինական եկամտի աղբյուրով չհիմնավորված գույքի բռնագանձում:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրենքով նախատեսվում է, որ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

Օրինագիծը նախատեսում է իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնցով կիրականացվեն ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձում: Հաղորդվում է, որ իրավասու մարմինը գործելու է Գլխավոր դատախազության կազմում: Բռնագանձումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ եկամուտների և ձեռք բերված գույքի տարբերությունը 25 մլն դրամ և ավելին է: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ՝ տվյալ ժամանակահատվածում ստացած օրինական եկամուտների և ձեռք բերված չհիմնավորված գույքի կամ արժեթղթերի տարբերության:

Նախարար Բադասյանը նշել է, որ օրենքը տարածվելու է մինչև 1991թ.: Վարչապետի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագիծը հեղափոխությունից հետո անցումային արդարադատության կարևորագույն գործիքներից մեկն է լինելու:

https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/3034254143355691

Առաքելյանի խոսքով՝ գույքը ներառում է ոչ միայն անշարժ գույքը, այլև արժեթղթերը: Պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ նշել են, որ օրենքի նպատակը ոչ միայն նախկին ապօրինությունները վերացնելն է, այլև ապագայում դրանք կանխելը:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել՝ դիրքորոշումը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելու պայմանով՝ նշելով, որ կներկայացնեն առաջարկություններ: Լուսավոր Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել՝ կրկին խոստանալով մինչև երկրորդ ընթերցում առաջարկություն ներկայացնել:

1 տարեկան Ազգային ժողով. պատգամավորները՝ ըստ վիճակագրության
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը կազմավորվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով: Առաջին նիստը կայացել է 2019թ. հունվարի 14-ին: Անցել է շուրջ մեկ տարի. տեսնենք, թե ովքեր են առավել ակտիվ եղել, իսկ ովքեր օրենսդիր «աշխատասիրությամբ աչքի չեն ընկել»:

Նշենք, որ տեղեկատվությունը վերցված է Parliament Monitoring համակարգից, որտեղ վիճակագրությունը կազմվում է որոշակի մեթոդաբանությամբ: Ստորև ներկայացվող տվյալները նույնպես հետևում են այդ կարգին, որտեղ հաշվի են առնված միայն օրենսդրական գործունեության շրջանակներում արված նախաձեռնությունները, ելույթներն ու հարցերը: Կառավարությանն ուղղված հարցերը, օրենքների քննարկմանը չառընչվող ելույթները ներառված չեն:

Օրենսդրական նախաձեռնություններ

Այսպես, «Իմ Քայլը» խմբակցությունից օրենքների նախագծերի ամենաշատ նախաձեռնությամբ հանդես է եկել Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 8 նախագիծ, «Բարգավաճ Հայաստանից»՝ Սերգեյ Բագրատյանը՝ 13: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նույն խմբակցության նախկին անդամ, ներկայումս անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ամենաշատ նախաձեռնություններն են ներկայացրել՝ 35-ական:

«Իմ Քայլը»   խմբակցությունՆախաձեռնությունԱրտակ Մանուկյան8Վարազդատ
Կարապետյան8Գևորգ Պապոյան6Նարեկ
Զեյնալյան6Սիսակ
Գաբրիելյան5Ալեն Սիմոնյան4Սիփան Փաշինյան4Բաբկեն Թունյան3Վլադիմիր
Վարդանյան3Նիկոլայ
Բաղդասարյան3Արարատ
Միրզոյան3Հերիքնազ
Տիգրանյան3Արմեն
Փամբուխչյան3Վաղարշակ
Հակոբյան3Հովհաննես
Հովհաննիսյան3Լենա Նազարյան3Արսեն
Ջուլֆալակյան3Վահե Ղալումյան3Ծովինար
Վարդանյան2Նազելի
Բաղդասարյան2Արմեն
Խաչատրյան2Սերգեյ Ատոմյան2Արթուր Դավթյան2Լուսինե
Բադալյան2Հրաչյա
Հակոբյան2Աննա
Կարապետյան2Սուրեն
Գրիգորյան1Վիկտոր
Ենգիբարյան1Համազասպ
Դանիելյան1Հայկ Կոնջորյան1Մխիթար
Հայրապետյան1Լիլիթ Մակունց1Արփինե Դավոյան1Արամ Խաչատրյան1Քրիստինե
Պողոսյան1Սոֆիա
Հովսեփյան1Արթուր
Մանուկյան1Գայանե
Աբրահամյան1Միքայել Զոլյան1Լիլիթ
Ստեփանյան1Հայկ Գևորգյան1Սասուն
Միքայելյան1Հովիկ
Աղազարյան1Տիգրան
Կարապետյան1Վահագն
Հովակիմյան1Տիգրան
Ուլիխանյան1Ռուբեն
Ռուբինյան1Եղիշե
Սողոմոնյան1Անդրանիկ
Քոչարյան1Գոռ Գևորգյան1Արման Եղոյան1Հովհաննես
Իգիթյան1Մարիա
Կարապետյան1Սոս Ավետիսյան1Անուշ Բեղլոյան1Թագուհի
Թովմասյան1Շիրակ Թորոսյան1Սոնա Ղազարյան1Նարեկ Մկրտչյան1Արուսյակ
Ջուլհակյան1Հայկ Սարգսյան1Կարեն
Համբարձումյան1Տաթևիկ
Հայրապետյան1Արթուր
Հովհաննիսյան1Թագուհի
Ղազարյան1Արգիշտի
Մեխակյան1Արեն Մկրտչյան1Սերգեյ
Մովսիսյան1Ալեքսեյ
Սանդիկով1Վարդան
Աթաբեկյան1Մաթևոս
Ասատրյան1Ալեքսանդր
Ավետիսյան1Ռուստամ
Բաքոյան1Արման Բոշյան1Մերի Գալստյան1Տաթևիկ
Գասպարյան1Հռիփսիմե
Գրիգորյան1Սեդրակ Թևոնյան1Վահագն Թևոսյան1Սարգիս
Խանդանյան1Երջանիկ
Հակոբյան1Կնյազ Հասանով1Վահե
Հովհաննիսյան1Արսեն Միխայլով1Կորյուն
Մկրտչյան1Արտաշես
Պետրոսյան1Կարեն
Սարուխանյան1Հակոբ Սիմիդյան1

Ինչպես երևում է, իշխող խմբակցության պատգամավորներից 62-ն ընդամենը մեկական նախաձեռնությունների հեղինակ են: Սերգեյ Ատոմյանը, Ծովինար Վարդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, Լուսինե Բադալյանը, Աննա Կարապետյանը և Հրաչյա Հակոբյանը երկուական նախաձեռնությունների հեղինակներ են:

https://shesht.am/news/arpi-lij-azgayin-park-tnoren

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ամենաքիչ նախաձեռնությունների հեղինակներն են՝ Վարդևան Գրիգորյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը: Նրանք երկուական նախաձեռնությունների հեղինակներ են:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունՆախաձեռնությունՍերգեյ Բագրատյան13Նաիրա
Զոհրաբյան11Գևորգ
Պետրոսյան11Վահե Էնֆիաջյան10Տիգրան
Ուրիխանյան10Արման Աբովյան9Շաքե Իսայան9Միքայել
Մելքումյան8Նորա
Առուստամյան7Արտյոմ
Ծառուկյան5Իվետա Տոնոյան5Էդուարդ
Բաբայան5Ջանիբեկ
Հայրապետյան5Հրանտ Մադաթյան5Արթուր
Գրիգորյան4Արթուր
Դալլաքյան4Վարդան
Ղուկասյան4Արայիկ
Աղաբաբյան4Դավիթ
Մանուկյան4Վարդան
Վարդանյան3Քաջիկ Գևորգյան3Կարինե
Պողոսյան3Տիգրան
Ստեփանյան3Վարդևան
Գրիգորյան2Գագիկ
Ծառուկյան2Սողոմոն
Սողոմոնյան2

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծերը, թեև առանձին դեպքերի, մեծամասամբ ներկայացնում է խմբակցության անունից: Այդուհանդերձ՝ ամենաքիչ պատգամավորներն ունեցող խմբակցությունն աչքի է ընկել իր նախաձեռնությունների քանակով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունՆախաձեռնությունԷդմոն Մարուքյան35Մանե Թանդիլյան34Անի Սամսոնյան34Գևորգ
Գորգիսյան31Արկադի
Խաչատրյան30Տարոն Սիմոնյան29Գուրգեն
Բաղդասարյան29Սրբուհի
Գրիգորյան29Արմեն
Եղիազարյան29Աննա Կոստանյան29Կարեն Սիմոնյան29Սարգիս
Ալեքսանյան29Հրանտ Այվազյան29Էդվարդ
Անդրեասյան29Հարություն
Բաբայան29Սարիկ Մինասյան29Ռուբիկ
Ստեփանյան29

Այսպես, «Լուսավոր Հայաստանում» նախաձեռնություններով ամենաքիչը հանդես եկած 12 պատգամավորները 29-ական օրինագծերի հեղինակներ են:

Ելույթներ՝ օրինագծերի քննարկման շրջանակներում

Իշխող «Իմ Քայլը» խմբակցությունից ամենաշատ ելույթներն ունեցել է Արտակ Մանուկյանը՝ 39 ելույթ, «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանն է ամենաշատ ելույթներն ունեցել՝ 83, «Լուսավոր Հայաստանից» ամենաշատ ելույթներն ունեցել է Արկադի Խաչատրյանը՝ 23 ելույթ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ունեցել է 24 ելույթ:

«Իմ Քայլը»   խմբակցությունԵլույթԱրտակ Մանուկյան39Բաբկեն Թունյան35Սուրեն
Գրիգորյան33Գևորգ Պապոյան32Վիկտոր
Ենգիբարյան26Վլադիմիր
Վարդանյան23Նիկոլայ
Բաղդասարյան18Արարատ
Միրզոյան18Հերիքնազ
Տիգրանյան17Ծովինար
Վարդանյան15Համազասպ
Դանիելյան15Նազելի
Բաղդասարյան14Հայկ Կոնջորյան14Մխիթար
Հայրապետյան14Արմեն
Խաչատրյան13Լիլիթ Մակունց12Վարազդատ
Կարապետյան11Արմեն
Փամբուխչյան11Վաղարշակ
Հակոբյան10Հովհաննես
Հովհաննիսյան10Արփինե Դավոյան10Ալեն Սիմոնյան9Արամ Խաչատրյան9Քրիստինե
Պողոսյան9Սերգեյ Ատոմյան8Սիսակ
Գաբրիելյան7Արթուր Դավթյան7Սոֆիա
Հովսեփյան7Արթուր
Մանուկյան7Գայանե
Աբրահամյան6Միքայել Զոլյան6Լիլիթ
Ստեփանյան6Հայկ Գևորգյան5Սասուն
Միքայելյան5Նարեկ
Զեյնալյան4Լուսինե
Բադալյան4Հովիկ
Աղազարյան4Տիգրան
Կարապետյան4Վահագն
Հովակիմյան4Տիգրան
Ուլիխանյան4Ռուբեն
Ռուբինյան4Եղիշե
Սողոմոնյան4Անդրանիկ
Քոչարյան4Լենա Նազարյան3Արսեն
Ջուլֆալակյան3Հրաչյա
Հակոբյան3Գոռ Գևորգյան3Արման Եղոյան3Հովհաննես
Իգիթյան3Մարիա
Կարապետյան3Սիփան Փաշինյան2Աննա
Կարապետյան2Սոս Ավետիսյան2Անուշ Բեղլոյան2Թագուհի
Թովմասյան2Շիրակ Թորոսյան2Սոնա Ղազարյան2Նարեկ Մկրտչյան2Արուսյակ
Ջուլհակյան2Հայկ Սարգսյան2Կարեն
Համբարձումյան1Տաթևիկ
Հայրապետյան1Արթուր
Հովհաննիսյան1Թագուհի
Ղազարյան1Արգիշտի
Մեխակյան1Արեն Մկրտչյան1Սերգեյ
Մովսիսյան1Ալեքսեյ
Սանդիկով1Վահե Ղալումյան0Վարդան
Աթաբեկյան0Մաթևոս
Ասատրյան0Ալեքսանդր
Ավետիսյան0Ռուստամ
Բաքոյան0Արման Բոշյան0Մերի Գալստյան0Տաթևիկ
Գասպարյան0Հռիփսիմե
Գրիգորյան0Սեդրակ Թևոնյան0Վահագն Թևոսյան0Սարգիս
Խանդանյան0Երջանիկ
Հակոբյան0Կնյազ Հասանով0Վահե
Հովհաննիսյան0Արսեն Միխայլով0Կորյուն
Մկրտչյան0Արտաշես
Պետրոսյան0Կարեն
Սարուխանյան0Հակոբ Սիմիդյան0

Պատգամավորների մեծ մասն ունեցել է 10 կամ ավելի քիչ ելույթներ, իսկ 20 պատգամավոր ընդհանրապես ելույթ չի ունեցել օրինագծերի քննարկման շրջանակներում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Սերգեյ Բագրատյանը ելույթների քանակով գերազանցել են իրենց գործընկերներին, այդ թվում՝ մյուս խմբակցություններից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունԵլույթՄիքայել Մելքումյան83Սերգեյ
Բագրատյան45Արման Աբովյան35Նաիրա
Զոհրաբյան22Գևորգ
Պետրոսյան19Վահե Էնֆիաջյան16Արտյոմ
Ծառուկյան7Արթուր
Գրիգորյան7Վարդան
Վարդանյան7Շաքե Իսայան6Արթուր
Դալլաքյան4Տիգրան
Ուրիխանյան2Իվետա Տոնոյան2Վարդևան
Գրիգորյան2Վարդան
Ղուկասյան1Գագիկ
Ծառուկյան1Նորա
Առուստամյան0Էդուարդ
Բաբայան0Ջանիբեկ
Հայրապետյան0Հրանտ Մադաթյան0Արայիկ
Աղաբաբյան0Դավիթ
Մանուկյան0Քաջիկ Գևորգյան0Կարինե
Պողոսյան0Տիգրան
Ստեփանյան0Սողոմոն
Սողոմոնյան0

Ինչպես երևում է՝ նույն խմբակցության 10 պատգամավորներ ընդհանրապես ելույթ չեն ունեցել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ելույթների քանակի առումով պասիվություն են ցուցաբերել 6 պատգամավորներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունԵլույթԱրկադի Խաչատրյան23Մանե Թանդիլյան22Տարոն Սիմոնյան19Գևորգ
Գորգիսյան14Էդմոն
Մարուքյան13Գուրգեն
Բաղդասարյան13Անի Սամսոնյան11Սրբուհի
Գրիգորյան11Արմեն
Եղիազարյան6Աննա Կոստանյան6Կարեն Սիմոնյան5Սարգիս
Ալեքսանյան0Հրանտ Այվազյան0Էդվարդ
Անդրեասյան0Հարություն
Բաբայան0Սարիկ Մինասյան0Ռուբիկ
Ստեփանյան0

Հարցեր՝ օրինագծերի վերաբերյալ

«Իմ Քայլը» խմբակցությունից ամենաշատ հարցերը տվել է Արտակ Մանուկյանը՝ 47: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Միքայել Մելքումյանն է առաջին տեղում՝ 80 հարց: «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն է ամենաշատ հարցերը հղել օրինագծերի քննարկման շրջանակներում՝ 21: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը 24 անգամ է հարց տվել:

«Իմ Քայլը» խմբակցությունՀարցԱրտակ Մանուկյան47Հերիքնազ
Տիգրանյան28Եղիշե
Սողոմոնյան24Գևորգ Պապոյան22Սուրեն
Գրիգորյան21Վիկտոր
Ենգիբարյան18Վաղարշակ
Հակոբյան17Նիկոլայ
Բաղդասարյան16Համազասպ
Դանիելյան16Սերգեյ Ատոմյան16Հովիկ
Աղազարյան16Բաբկեն Թունյան15Ծովինար
Վարդանյան14Արարատ
Միրզոյան12Արմեն
Խաչատրյան12Քրիստինե
Պողոսյան12Արթուր
Մանուկյան12Գայանե
Աբրահամյան12Անուշ Բեղլոյան12Սարգիս
Խանդանյան12Սոս Ավետիսյան11Թագուհի
Թովմասյան10Հովհաննես
Հովհաննիսյան9Սոնա Ղազարյան9Լիլիթ
Ստեփանյան8Հովհաննես
Իգիթյան8Նազելի
Բաղդասարյան7Հայկ Գևորգյան7Սասուն
Միքայելյան7Արման Եղոյան7Արթուր
Հովհաննիսյան7Վլադիմիր
Վարդանյան6Հայկ Կոնջորյան6Արամ Խաչատրյան6Միքայել Զոլյան6Լիլիթ Մակունց5Արփինե Դավոյան5Արթուր Դավթյան5Թագուհի
Ղազարյան5Վարազդատ
Կարապետյան4Ալեն Սիմոնյան4Սիսակ
Գաբրիելյան4Լուսինե
Բադալյան4Տիգրան
Կարապետյան4Գոռ Գևորգյան4Աննա
Կարապետյան4Մերի Գալստյան4Վահագն Թևոսյան4Մխիթար
Հայրապետյան3Արմեն
Փամբուխչյան3Նարեկ
Զեյնալյան3Վահագն
Հովակիմյան3Արսեն
Ջուլֆալակյան3Արուսյակ
Ջուլհակյան3Հայկ Սարգսյան3Տաթևիկ
Հայրապետյան3Հռիփսիմե
Գրիգորյան3Վահե
Հովհաննիսյան3Սոֆիա
Հովսեփյան2Տիգրան
Ուլիխանյան2Սիփան Փաշինյան2Կարեն
Համբարձումյան2Ալեքսեյ
Սանդիկով2Ալեքսանդր
Ավետիսյան2Ռուստամ
Բաքոյան2Արման Բոշյան2Կորյուն
Մկրտչյան2Արտաշես
Պետրոսյան2Ռուբեն
Ռուբինյան1Հրաչյա
Հակոբյան1Շիրակ Թորոսյան1Նարեկ Մկրտչյան1Արեն Մկրտչյան1Սերգեյ
Մովսիսյան1Տաթևիկ
Գասպարյան1Կնյազ Հասանով1Անդրանիկ
Քոչարյան0Լենա Նազարյան0Մարիա
Կարապետյան0Արգիշտի
Մեխակյան0Վահե Ղալումյան0Վարդան
Աթաբեկյան0Մաթևոս
Ասատրյան0Սեդրակ Թևոնյան0Երջանիկ
Հակոբյան0Արսեն Միխայլով0Կարեն
Սարուխանյան0Հակոբ Սիմիդյան0

Իշխող դաշինքի պատգամավորների մեծ մասն ուղղել է 1-12 հարց: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների վերոնշյալ ցանկում երևում է, որ 12 պատգամավոր հարց ընդհանրապես չի հղել: Նշենք, որ այստեղ հաշվառված չեն հանձնաժողովների աշխատանքների ընթացքում, ինչպես նաև Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հարցերը:

«Բարգավաճ Հայաստանում» Միքայել Մելքումյանն ու Սերգեյ Բագրատյանը կրկին առաջին տեղում են:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունՀարցՄիքայել Մելքումյան80Սերգեյ
Բագրատյան69Արման Աբովյան33Վահե Էնֆիաջյան12Վարդևան
Գրիգորյան10Արթուր
Գրիգորյան9Կարինե
Պողոսյան7Արտյոմ
Ծառուկյան6Տիգրան
Ուրիխանյան6Գևորգ
Պետրոսյան5Շաքե Իսայան4Նաիրա
Զոհրաբյան3Հրանտ Մադաթյան3Վարդան
Վարդանյան2Իվետա Տոնոյան2Վարդան
Ղուկասյան1Նորա
Առուստամյան1Արթուր
Դալլաքյան0Գագիկ
Ծառուկյան0Էդուարդ
Բաբայան0Ջանիբեկ
Հայրապետյան0Արայիկ
Աղաբաբյան0Դավիթ
Մանուկյան0Քաջիկ Գևորգյան0Տիգրան
Ստեփանյան0Սողոմոն
Սողոմոնյան0

Բայց նույն խմբակցությունում, ինչպես երևում է, 9 պատգամավոր օրինագծերի քննարկման շրջանակներում հարց ընդհանրապես չի հղել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում Արկադի Խաչատրյանը նաև հարցերի քանակով է առաջին տեղում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունՀարցԱրկադի Խաչատրյան21Գուրգեն
Բաղդասարյան20Անի Սամսոնյան16Գևորգ
Գորգիսյան15Մանե Թանդիլյան13Տարոն Սիմոնյան12Արմեն
Եղիազարյան12Կարեն Սիմոնյան11Սրբուհի
Գրիգորյան8Հրանտ Այվազյան4Հարություն
Բաբայան4Էդմոն
Մարուքյան3Սարգիս
Ալեքսանյան3Էդվարդ
Անդրեասյան3Աննա Կոստանյան2Սարիկ Մինասյան1Ռուբիկ
Ստեփանյան1

Նույն խմբակցությունից Սարիկ Մինասյանն ու Ռուբիկ Ստեփանյանը մեկական հարց են ուղղել ներկայացված օրինագծերի վերաբերյալ:

Ստորև ներկայացված է այն պատգամավորների ցանկը, ովքեր, ըստ Parliament Monitoring-ի, հարցեր և ելույթներ ընդհանրապես չեն ունեցել, իսկ նախաձեռնությունները նվազագույնն են՝ մեկական: Յոթ պատգամավորներն էլ «Իմ Քայլը» դաշինքից են:

Խմբակց.ՊատգամավորՀարցՆախաձեռն.ԵլույթԻմ ՔայլըՎարդան Աթաբեկյան010Իմ ՔայլըՄաթևոս Ասատրյան010Իմ ՔայլըՍեդրակ Թևոնյան010Իմ ՔայլըԱրսեն Միխայլով010Իմ ՔայլըԿարեն Սարուխանյան010Իմ ՔայլըՀակոբ Սիմիդյան010

Ինչպես վերևում երևում է ցանկերից, մյուս խմբակցություններից ևս կան հարցեր ու ելույթներ չունեցած պատգամավորներ, սակայն հարց-նախաձեռնություն-ելույթ բաժինների ընդհանուր գումարով «Իմ Քայլի» պատգամավորները նրանց զիջել են:

Հարցազրույցների ընթացքում շատ պատգամավորներ, ովքեր աչքի չեն ընկել նախաձեռնություններով, ելույթներով ու հարցերով, նշել են, որ ակտիվ մասնակցություն են ունենում հանձնաժողովներում ընթացող աշխատանքներին: Պատգամավորներից մի քանիսը խոստացել են 2020թ. ավելի շատ մասնակցություն ունենալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում:

Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները և նախագահը կարող են հրաժարական ներկայացնել՝ մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալով իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Սրանով, ըստ էության, հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին, ՍԴ նախագահ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին՝ վաղաժամ հեռանալու: Նախագծի կողմնակիցների խոսքով՝ այդ տարբերակով կլուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, որը ծագել է սահմանադրական բարեփոխումներից հետո:

https://www.facebook.com/1in.am/videos/513860402805600/

ԱԺ-ում նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ նման գործընթաց տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ՝ Վրաստանում: Նախարարը նշել է, որ նախագիծը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, դրա մասին առարկություն չի հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Նախագծի հիմնական սկզբունքը, ինչը Բադասյանն ընդունելի է համարել, կամավորությունն է:

Նախագծին կողմ է քվեարկել «Իմ Քայլը» խմբակցության 82 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել: Նրանք նշել են, որ ՍԴ դատավորները հարկատուների հաշվին, առանց աշխատելու, վարձատրվելու են: Դժգոհությունը պայմանավորված է եղել բյուջեից շուրջ 600 մլն դրամ «չաշխատող» դատավորներին վճարելու հանգամանքով:

Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ նոր Սահմանադրության հիմնական հեղինակն է: Նրա և մյուս դատավորների պաշտոնավարումը հակասության մեջ է սահմանադրական նոր կարգի հետ: Կա անհամաձայնություն ինչպես պաշտոնավարման ժամկետների, այնպես էլ՝ անդամ-դատավոր պաշտոնային անվանումների միջև:

Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսել
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 80 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսում իրականացնել:

Ի՞նչ է փոխվելու

Ներկայումս գործող իրավակարգավորումներով գաղտնալսման գործառույթը վերապահված է Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանմանը: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում նույնպես ստեղծվելու է նույնատիպ ստորաբաժանում: Դրանով, ըստ հեղինակի, կխնայվի Ոստիկանության կողմից գաղտնալսում իրականացնելու համար ԱԱԾ-ին դիմելու հետ կապված ժամանակը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյան / ©shantnews.am

Նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հիմնավորմամբ` փոփոխության արդյունքում կբարձրանա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը: Սա իր հերթին կնպաստի հանցագործությունների ավելի արագ բացահայտմանը:

Հիմնավորման մեջ նշված է, որ ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների մեծ մասի բացահայտման նպատակով Ոստիկանությունն օգտվում է ԱԱԾ-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթից: Այդ նպատակով յուրաքանչյուր դեպքի համար Ոստիկանությունը միջնորդություն է ներկայացնում ԱԱԾ: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում ստեղծվող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն ինքնուրույն է իրականացնելու այդ ՀԽՎ գործառույթը:

Գաղտնալսում՝ նաև ինտերնետում

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության միջոցառումը, նախագծի համաձայն, տարածվում է հեռախոսային ֆիքսված ցանցի, բջջային հեռախոսային ցանցի և ինտերնետային հաղորդակցության նկատմամբ:

Դրանք ներառում են խոսակցության ձայնագրում կամ բովանդակության այլ ձևով ամրագրում, հեռախոսահամարի հետ ուղիղ և անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների (այդ թվում` վերահասցեավորված) ճշտում, ժամկետներ, աշխարհագրական վայրը, IP-ն, օգտատերերի անունները, sms-հաղորդագրությունները:

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցը քննարկելիս պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ կատակ-հարց հղեց` նշելով, թե կա՞ն այնպիսի հավելվածներ, օրինակ՝ Viber-ը կամ WhatsApp-ը, որոնց դեպքում տեխնիկապես հնարավոր չէ գաղտնալսել: Նախագծի հեղինակը պատասխանել է, որ նախատեսված է ինտերնետ տիրույթում գաղտնալսում, այդ թվում Messenger-ի և մյուս հավելվածների, ինչը տեխնիկապես հնարավոր է:

Ի՞նչ հիմքով է իրականացվելու գաղտնալսումը

Նախատեսվող փոփոխությունները ՀԽՎ միջոցառումների կամ լիազորությունների ավելացում չեն սահմանում: Այսինքն, գաղտնալսող ստորաբաժանումն այն իրականացնելու համար պարտադիր պետք է ունենար դատարանի որոշումը: Այժմ այդ որոշումը պարտադիր կլինի նաև ոստիկանական համակարգում կատարվող գաղտնալսման համար:

Կան բացառություններ. առանց դատարանի որոշման ՀԽՎ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա հապաղումը կարող է պետության համար առաջացնել տնտեսական, ռազմական, բնապահպանական և ահաբեկչական վտանգներ: Սակայն այս դեպքում, ինչպես նախկինում, տվյալ ստորաբաժանումը 48 ժամվա ընթացքում դատարան պետք է ներկայացնի գաղտնալսման վերաբերյալ հիմնավորում:

https://www.facebook.com/24news.am/videos/567525284067731/

Դատարանի կողից արտակարգ դեպքերի համար գաղտնալսման թույլտվություն տալու դեպքում ՀԽՎ-ն շարունակվելու է, իսկ մերժման դեպքում արդեն իսկ ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Պատգամավորի խոսքով՝ գաղտնալսման վերաբերյալ դատարանի վճիռը կայացվում է միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ գաղտնալսումը համապատասխան ստորաբաժանման կողմից քննության ժամանակ իրականացվող ամենավերջին գործառույթն է: Դրա կարիքն առաջանում է այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները սպառվել են և այլ տարբերակ չկա: Գաղտնալսումը, նրա խոսքով, իրավապահ կառույցներն իրականացնում են ամենավերջում, երբ առանց դրա հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը:

Ինչո՞ւ տալ նաև Ոստիկանությանը. միջազգային փորձ

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ՀԽՎ միջոցառման իրականացումը վերապահվել է ԱԱԾ-ին դեռևս 2007թ.: Այն ժամանակ, ընդունելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ժամանակի Ոստիկանության նկատմամբ անվստահությամբ պայմանավորված է գործառույթը տրվել ԱԱԾ-ին:

https://youtu.be/mRJax6bhhWM
Արմեն Խաչատրյանը ներկայացնում է օրենքի փոփոխության նախագիծը / factor.am

Նրա խոսքով` ներկայումս առաջացել է խնդիր՝ գերատեսչությունների կողմից միմյանց հակակշռելու անհրաժեշտության առումով: Այսինքն, Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ միջոցառումների դեպքում ԱԱԾ-ն ինքնըստինքյան տեղեկանում է Ոստիկանության գործունեությանը: Մինչդեռ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել նաև Ոստիկանությանը` իր աշխատանքն ինքնուրույն իրականացնելու:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի հիմնավորմամբ՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության գործառույթ, բացի Ազգային անվտանգության մարմիններից, վերապահված է նաև Ոստիկանությանը կամ Ներքին գործերի նախարարությանը Ուկրաինայում, ԱՊՀ մի շարք երկրներում: Դրանցից են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

Հավելենք, որ գաղտնալսում իրականացնելու իրավունք ներկայումս ունեն միայն ԱԱԾ-ն և քրեակատարողական հիմնարկները՝ իրենց տարածքում: Նոր նախագիծը դեկտեմբերի 6-ին է քննարկվել Ազգային ժողովում, դեկտեմբերի 9-ի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մինչև երկրորդ ընթերցումն ու վերջնական ընդունումը հնարավոր են փոփոխություններ: Դրանք կարող են ներկայացվել պատգամավորների, խմբակցությունների կողմից:

Մահացած զինծառայողի հարազատներին վստահեցրել են, որ սպանությունը կբացահայտվի
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց էին անում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները: Նրանց հետ հանդիպել են պատգամավորները, լսել հարազատների անհանգստությունը՝ զինծառայողի սպանության գործի բացահայտման վերաբերյալ:

Մահացած զինծառայողի հարազատները նշել են, որ իրենք ամբողջական տեղեկություն չունեն սպանության մասին: Լրատվամիջոցներում տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում՝ ինքնասպանություն: Հարազատները պնդում են, որ մահացածի վրա առկա են բռնության հետքեր, ինչը վկայում է սպանության մասին:

https://youtu.be/aJ9ej1Sy7V4
Մահացած զինծառայողի հարազատները հանդիպել են Անդրանիկ Քոչարյանի հետ / ©Tert.am

Հարազատների հետ զրուցել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, որից հետ բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ դադարեցրել են: Քոչարյանը նշել է, որ հարցը քննարկել է Քննչական կոմիտեի ղեկավարության հետ և վստահեցրել, որ գործընթացը կիրականացվի պատշաճ մակարդակով:

Անդրանիկ Քոչարյանը նաև հայտարարել է, որ դեպքի հետ կապված բոլոր մութ էջերը բացվելու են։ Նրա խոսքով՝ զորամասի հետ կապված լուրջ անելիքների ու վերլուծությունների կարիք կա, իսկ դեպքը արձանագրված է սպանություն: ՀՀ Ոստիկանության հաղորդմամբ՝ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

https://youtu.be/vc9AW_n0mws
Մահացած զինծառայողի պապը / ©Ազատություն

Մահացած զինծառայողի հարազատներին ԱԺ-ի դիմաց հանդիպել են նաև եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը (մահացած զինծառայողը նույնպես ազգությամբ եզդի էր), ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/596115834542145

Պատգամավորները նշել են, որ իրենք նախաքննություն անելի իրավասություն չունեն, բայց հետամուտ են լինելու, որ գործն ամբողջությամբ բացահայտվի:

https://youtu.be/zQkL0HksPeY
Մահացած զինծառայողի հարազատների բողոքը ԱԺ դիմաց / ©Ազատություն

Հիշեցնենք՝ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը՝ հրազենային վիրավորումներ:

https://www.facebook.com/ArmeniaTVNews/videos/586318185448384/

Հաղորդվում է, որ կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, Դ.Մելիքբեկյանի վերաբերյալ՝ դատաբժշկական փորձաքննություններ, որպես վկա հարցաքննվել են զինծառայողներ: Վերցվել են նաև մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները: Նշվում է, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, Ա.Աջամյանի հեռախոսային միացումները վերծանվելու է, զննվելու է նրա բջջային հեռախոսը:

Չինաստանի հետ ազանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագծին: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգերի նախագծերում:

Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում: Այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս  կողմի տարածքում գտնվել 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է նախապես դիմեն մուտքի արտոնագիր ստանալու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ / ©parliament.am

Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Հոնկոնգ և Մակաո այցելությունների վրա: Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման առաջընթաց է գրանցվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում: Փոխնախարարը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, քանի որ այն մեծ դեր կունենա երկու երկրների միջև հաստատված կապերը խորացնելու հարցում:

Ավետ Ադոնցը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա: