Շեշտ.am (shesht.am) - Feed

Իմունային համակարգի ամրապնդմանն անհրաժեշտ 7 նյութեր
Իմունիտետի աշխատանքը խթանելն այդքան էլ դյուրին գործ չէ. բազմաթիվ միջոցներ արդյունք չեն տալիս: Բժիշկները կատակում են՝ նշելով, որ եթե տատիկը գիտի, թե ինչպես կարելի է ամրապնդել իմունիտետը, ապա պապիկն էլ գիտի՝ ինչպես ղեկավարել պետությունը: Սակայն որոշ ապրանքներ ամեն դեպքում կարող են օգնել իմունային համակարգին՝ հաղթահարելու դժվարությունները: Ստորև ներկայացվում են օգտակար նյութերն ու դրան օգտագործման մանրամասները:

1. Մասուր կամ վիտամին C պարունակող այլ մթերք

Վիտամին C-ն (ասկարբինաթթու) մեր օրգանիզմի համար կենսական նշանակություն ունի: Այս հզոր անտիօքսիդանտը  բջիջներին պաշտպանում է ազատ ռադիկալներով վարակվելուց: Վիտամին C-ն ապահովում է ֆերմենտների աշխատանքը, որոնք պատասխանատու են բիոլոգիական մոլեկուլների սինթեզի և գեների աշխատանքի վերահսկման համար: Այն անհրաժեշտ է իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար. ապահովում է մաշկի պաշտպանական ֆունկցիան, օգնում է բջիջ-ֆագոցիտներին՝ միկրոբները սպանելու հարցում, և խթանում է լիմֆոցիտների արտադրությանը: Վիտամին C-ի պակասորդը հանգեցնում է իմունիտետի անկմանը:

©sravni.ru

Որտե՞ղ կա վիտամին C

Վիտամին C-ի մեծ քանակություն են պարունակում մասուրը, սև հաղարջը, չիչխանը: Հարուստ են նաև քաղցր պղպեղը, բրյուսելյան և ծաղկակաղամբը, սպանախը, կիվին (շողպար), սեխը, ելակը և ցիտրուսայինները:

C-ն քմահաճ վիտամին է. այն հեշտորեն ոչնչանում է և զգայուն է պահպանման ու խոհանոցային մշակման պայմաններին: Մաղադանոսը սենյակային ջերմաստիճանում 2 օր պահելու դեպքում նրա վիտամինների 80%-ը կորչում է: Վիտամին C-ն պահպանելու համար անհրաժեշտ է մրգերն ու բանջարեղենը պահել սառնարանում կամ սառցարանում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու:

Մասուրի պատրաստման ամենանախընտրելի տարբերակը ապակե կոլբայով թերմոսում եռացնելն է: Ջուրը եռալուց հետո պետք է թողնել 3-5 րոպե՝ հովանա, ապա նոր լցնել պտուղը, որպեսզի արժեքավոր նյութերը քիչ տուժեն:

Ինչքա՞ն ուտել՝ չհիվանդանալու համար

Նուտրիցիոլոգները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում C վիտամինը ստանալ մրգերից ու բանջարեղենից, ոչ թե՝ դեղային հավելումներից: Այսպես այն ավելի դյուրին է յուրացվում: Վարակի դեմ հեշտությամբ պայքարելու համար պետք է վիտամին C-ն պահել բարձր մակարդակի վրա, այլ ոչ թե շտապել լրացնել այն միայն հիվանդանալու դեպքում: Անհրաժեշտ է օրական 5 միրգ ու բանջարեղեն ուտել: Վերջինն ավելի նախընտրելի է հատկապես նրանց համար, ովքեր չեն ցանկանում գիրանալ:

2. Արտիճուկ կամ պրեբիոտիկով այլ սնունդ

Պրեբիոտիկներն ուտելի նյութեր են օգտակար բակտերիաների համար, որոնք մարդու աղիներում են: Աղիների միկրոբներն օգնում են պահպանել առողջ քաշը, ազդում են համային նախընտրությունների և նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում են իմունիտետին:

Աղիների բակտերիաները սինթեզում են կյանքի համար անհրաժեշտ վիտամինները և այլ նյութերը, որոնք օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել: Բացի այդ՝ առողջ միկրոբներն օրգանիզմը պաշտպանում են «չար» բակտերիաներից:

Պրեբիոտիկները սննդային նրբաթելեր են, որոնք խթանում են աղիներում օգտակար բակտերիաների՝ ինուլինի, օլիգոսախարիդների և ռեզիստենտային օսլայի բազմացմանը:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Ինուլինի մեծ քանակություն կա արտիճուկի, ճարճատուկի արմատի, գետնատանձի և ծնեբեկի մեջ: Օլիգոսախարիդներ կան կանաչեղենում, մեղրի, խնձորի, բանանի, բողկանման սոխի և սխտորի, ինչպես նաև լոբու և փոճոկի մեջ: Ռեզիստենտային օսլան սովորական, ցածր կալորիականությամբ օսլայի տեսակ է, որը ճեղքվում է բակտեիաների կողմից և պարունակվում է երկար եփված վարսկափաթիլներում, փոճոկում և կանաչ բանանի մեջ:

Ինչքա՞ն ուտել

Ինչքան՝ շատ, այնքան՝ լավ: Սննդային նրբաթելերը բավարար չեն սովորաբար քաղաքաբնակների սննդակարգում:

3. Կեֆիր և այլ պրոբիոտիկներ

Համարվում է, որ օգտակար բակտերիաները նորածնի աղիներում հայտնվում են ծնվելիս, այդ պատճառով էլ այն երեխաների մոտ, որոնք կեսարյան հատմամբ են լույս աշխարհ եկել, խնդիրներ են ունենում: Մեծանալով՝ մարդն էլ ավելի է խախտում մանրէների հավասարակշռությունը. օգտագործում է բակտերիաների համար վնասակար ալկոհոլ, շաքար, հակաբիոտիկներ, որոնք սպանում են բոլոր մանրէներին՝ անխտիր:

Մանրէների քանակը չափի մեջ պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար սնվել օգտակար միկրոօրգանիզմներով: Այդ հարցում կօգնեն պրոբիոտիկները՝ լավ բակտերիաներով հարուստ սնունդը:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Օգտակար բակտերիաներ կան թթվակաթային և թթու դրա ապրանքներում՝ յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ, թթու դրած կաղամբ և կիմչի: Դեղատներում ու խանութներում հնարավոր է գտնել հատուկ թթու՝ առանց հավելումների ու շաքարի տնական յոգուրտ պատրաստելու համար:

Ինչքա՞ն ուտել

Պետք է օրական ուտել նվազագույնը մեկ բաժին պրոբիոտիկ սնունդ: Եթե վերջերս եք հակաբիոտիկ օգտագործել, ապա պետք է կրկնակի օգտագործել թթվակաթնային և թթու դրած ուտելիք և բժշկի հետ քննարկել հատուկ միջոցների օգնությամբ մանրէները վերականգնելու հարցը:

4.  Նուշ և մագնիումով այլ սնունդ

Նախաամանորյա սթրեսն աշխատանքում, չափազանց անհանգստությունն ու վատ քունը խոչընդոտում են իմունային համակարգի աշխատանքին: Այդ պատճառով հիվանդությունների սեզոնին  պետք է բավարար չափով մագնիում օգտագործել:

Մագնիումը միկրոտարր է, որն օրգանիզմին օգնում է հաղթահարել սթրեսը: Այն կարգավորում է էլեկտրական իմպուլսների ու բջիջների միջև փոխանակման գործընթացը, նվազեցնում է դրանց գրգռվածությունը և ղեկավարում է էլեկտրական գործընթացները: Մագնիումը մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտների աշխատանքին, ուստի կարևոր է լավ իմունիտետի համար:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Մագնիում կա հանքային ջրում, վայրի բրնձի, կանաչ հնդկացորենի, ոսպի մեջ, մուգ կանաչ կանաչեղենի՝ սպանախի, քալեի (կաղամբի տեսակ), գինձի և ռեհանի մեջ, կա նաև ավոկադոյի, արևածաղկի, քունջութի և ընկույզի մեջ: Ամենաշատը նուշի, մայրու ընկույզի և հնդկական ընկույզի մեջ է, բայց պետք է զգույշ լինել. սննդակարգում ընկույզի շատ օգտագործումը հանգեցնում է կալորիայի օրական չափաբաժնի գերազանցմանը: Սովորաբար մագնիում շատ կա սննդային նրբաթելերում:

Ինչքա՞ն ուտել

Հնարավորինս շատ. հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասն ավելի քիչ մագնիումով սնվում, քան խորհուրդ է տրվում: Մեծահասակին անհրաժեշտ է օրական 300-400 մգ մագնիում: Նուշի օրական չափաբաժինը (30գ) պարունակում է 80 մգ մագնիում, սպանախի ցողունները՝ 78 մգ, մուգ դարչնագույն բրինձը՝ 40 մգ:

5. Սաղմոն և օմեգա-3-ով այլ ապրանքներ

Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են հաղթահարել ընկճվածությունը և անհանգստությունը, պահպանում են ուղեղի, ոսկրերի և հոդերի առողջությունը, պայքարում են խրոնիկական բորբոքման դեմ, նպաստում են լավ քնին և մաշկի վիճակին: Դրանք անհրաժեշտ են օրգանիզմի օպտիմալ կառուցվածքը պահպանելու համար:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Օմեգա-3 ճարպաթթու շատ են պարունակում ծովային ձկները՝ սաղմոնը, իշխանը և թյուննոսը: Որոշ տեսակներ կան բույսերի մոտ՝ եղեսպակի սերմերում, բրյուսելյան կաղամբում, հունական ընկույզում, սակայն բույսերից օմեգա-3-ն ավելի դժվար է յուրացվում՝ չբավարարելով օրգանիզմի պահանջմունքը:

Ինչքա՞ն ուտել

Օմեգա-3 ճարպաթթուների հավասարակշռությունը պահելու համար առողջ մարդուն բավարար է շաբաթական 2-3 անգամ ուտել սաղմոն, իշխան կամ թյուննոս: Եթե ձուկ չեք ուտում, հավելումների հարցը քննարկեք բժշկի հետ:

6.  Ոստրե և ցինկ պարունակող այլ ապրանքներ

Ցինկն անհրաժեշտ է տարբեր գործընթացների բնականոն իրականացման համար: Այն կարգավորում է գեների ակտիվությունն ու ֆերմենտների աշխատանքը, ԴՆԹ-ի և սպիտակուցների սինթեզը,  վերքերի լավացումը, օրգանիզմի աճը և զարգացումը: Ցինկը կենսական նշանակություն ունի իմունային համակարգի բջիջների գործունակության համար: Մեր մարմինը չի արտադրում կամ պահպանում ցինկ, ուստի կարևոր է մշտական օգտագործումը:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Ավելի հեշտությամբ է յուրացվում ծովամթերքի և մսի ցինկը: Այն բույսերից դժվարությամբ է անցնում օրգանիզմին. բույսերում կան նյութեր, որոնք խոչընդոտում են ցինկի յուրացմանը:

Շատ ցինկ կա կակղամորթի և խեցգետնանմանների մոտ՝ ոստրե, ծովախեցգետին, միդիա, լոբստեր (օմար): Շատ է նաև տավարի, խոզի, հնդկահավի, հավի, տափակաձկան, սարդինայի և սաղմոնի մսում: Ցինկի հավելյալ պաշար են լոբազգիները, դդմակտերը, հնդկական ընկույզը, կաթը, յոգուրտը, պանիրը, ձուն, կինոան, վարսակը, մուգ դարչնագույն բրինձը, սունկը, ծնեբեկը:

Որքա՞ն ուտել

Մարդկանց մեծ մասը բավարարում է ցինկի պահանջարկը, եթե ճիշտ է սնվում՝ ուտելով բազմազան սնունդ: Պետք է շատ օգտագործել ծովամթերք, լիարժեք ճաշել, ընթրիքին ուտել միս և բանջարեղեն: Եթե առողջական անհրաժեշտություն չկա, ապա բժիշկները ցինկի հավելումներ խորհուրդ չեն տալիս: Չափից շատ օգտագործելու դեպքում մեծ է հակառակ արդյունքի վտանգը:

7.  Սիսեռ և B6-ով այլ ուտելիք

Վիտամին B6-ն անհրաժեշտ է կենտրոնական և վերջույթային նյարդային համակարգի բնականոն աշխատանքի և ամենատարբեր նյութերի սինթեզի համար: Վիտամին B6-ի անբավարարությունն արագորեն հանգեցնում է իմունային համակարգի գործառույթների անկմանը:

©sravni.ru

Որտե՞ղ կա

Մեծ քանակությամբ վիտամին B6 կա ծովային ձկան, տավարի լյարդի, թռչնի, սիսեռի, տոֆուի, ռիկոտայի, բանանի, հատիկաբույսերի ծիլերի, սպանախի, գազարի, ծաղկակաղամբի, պիստակի և հունական ընկույզի մեջ:

Ինչքա՞ն ուտել

Իմունային համակարգը և սթրեսը հաղթահարելու ունակությունը պաշտպանելու համար շաբաթական 2-3 անգամ կերեք ծովային ձուկ: Հաճախ պատրաստեք սիսեռ, օրական 1-2 անգամ սնվեք նորածիլների կանաչեղենի աղցանով: Աշխատանքի վայրում կերեք ընկույզ և գազար. սրանք կօգնեն չհիվանդանալ և պահպանել աշխատունակությունը: