Շեշտ.am (shesht.am) - Feed

«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն
Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսում, հանրահայտ Dolby Teatre-ում տեղի է ունեցել «Օսկարի» 92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ակադեմիկոսներն ընտրել են 2019թ. լավագույն ֆիլմերը:

Մենք ավելի վաղ հաղորդել էինք, ամերիկյան կինոակադեմիան շփոթմամբ հրապարակել էր հավանական հաղթողների անուններն՝ ըստ երկրպագուների կարծիքի: Շատ մեծ տարբերություն չի գրանցվել. ակնկալվում էր, որ Քվենտին Տարանտինոյի ֆիլմը մի քանի մրցանակ կստանա, և այդպես էլ եղավ: Բրեդ Պիտն առաջին մրցանակն ստացավ «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմում Քլիֆ Բուտի դերի համար: Գլխավոր մրցանակի համար պայքարում ֆավորիտներից էր համարվում «Ջոկերը», սակայն կինոկոմիկսը բավարարվեց երկու անվանակարգով:

Փոխարենը, կարևոր մրցանակների է արժանացել Հարավային Կորեայում նկարահանված «Մակաբույծները»: Պարգևատրվել է նաև ռեժիսորը:

Հաղթողների ամբողջական ցանկը

— Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր – Բրեդ Պիտ («Մի անգամ... Հոլիվուդում),

— Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ – «Խաղալիքների պատմություն – 4»,

— Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ – «Մազոտ սեր»,

— Լավագույն օրիգինալ սցենար – Պոն Չժուն Խո և Խան Ջին Վոն («Մակաբույծներ»),

— Լավագույն ադապտացված սցենար – Տայկա Վայտիտի («Ջոջո ճագարը»),

— Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ – «Դիմային պատուհաններ»,

— Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք – «Մի անգամ... Հոլիվուդում»,

— Կոստյումների լավագույն դիզայն – «Փոքր կանայք»,

— Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ – «Ամերիկյան արտադրամաս»,

— Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Սովորել սքեյթբորդ վարել՝ ռազմական գործողությունների տարածքում (եթե դու աղջիկ ես)»,

— Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր – Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),

— Ձայնային լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

— Լավագույն ձայն – «1917»,

— Օպերատորական լավագույն աշխատանք – Ռոջեր Դիկինս («1917»),

— Լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

— Լավագույն վիզուալ էֆեկտներ – «1917»,

— Լավագույն գրիմ և հարդարանք – «Սկանդալ»,

— Օտարերկրյա լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ» (Հարավային Կորեա),

— Լավագույն երաժշտություն – Հիլդուր Գուդնադոուտիր («Ջոկեր»),

— Լավագույն երգ – Էլթոն Ջոն, I'm Gonna Love Me Again («Ռոքետմեն»),

— Լավագույն ռեժիսոր – Պոն Չժուն Խո («Մակաբույծներ»),

— Տղամարդու լավագույն դեր – Հոակին Ֆենիկս («Ջոկեր»),

— Կանացի լավագույն դեր – Ռենե Զելվեգեր («Ջուդի»),

— Լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ»:

«Մակաբույծներ» ֆիլմն, այսպիսով, չորս արձանիկ է վաստակել՝ հանդիսանալով առաջին ոչ անգլալեզու ֆիլմն այդ կարգավիճակում:

«Օսկար» մրցանակաբաշխություն / ©Pluggedin

Միջոցառումը կրկին անց է կացվել առանց հանդիսավարի, սակայն բեմադրվել են ուշագրավ դրվագներ՝ կինոոլորտի կարևորագույն իրադարձությունը հետաքրքիր դարձնելու համար:

«Ոսկե գլոբուս-2020». լավագույն ֆիլմեր են ճանաչվել «1917»-ը և «Մի անգամ… Հոլիվուդում»-ը, «Չեռնոբիլը» 2 արձանիկ է վաստակել
Հունվարի 6-ի գիշերը Լոս Անջելեսում կայացել է 77-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ մեկնարկելով հոլիվուդյան պարգևատրման ոչ պաշտոնական սեզոնը:

«Ոսկե գլոբուսն», ի տարբերություն «Օսկարի», ավանդաբար ընտրում է ոչ թե 1 լավագույն ֆիլմ, այլ՝ 2. դրամատիկ և կոմեդիա կամ մյուզիքլ: «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում Սեմ Մենդեսի «1917»-ը շրջանցել է ֆավորիտներին՝ Մարտին Սկորսեզի «Իռլանդացին» և Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմերին: Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմն առաջ է անցել «Ռոքեթմեն», «Դանակները դուրս», «Ջոջո ճագարը» և « Իմ անունը Դոլեմայթ է» ֆիլմերը:

https://youtu.be/bW-OLcZ4tGY
Կադրեր «Ջոկեր» ֆիլմից՝ «Rock and Roll Part 2» երգի ներքո / ©BATJAX

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Կորսված օղակը», ինչն անակնկալ է եղել: Laika ստուդիայի 5-րդ ֆիլմը («Կորալինան մղձավանջի երկրում», «Կուբո») շրջանցել է Disney-ի միանգամից 3 մրցակիցներին՝ «Սառը սիրտ 2»-ին, «Խաղալիքների պատմություն 4»-ին և «Առյուծ արքային», ինչպես նաև Universal-ի «Ինչպես վարժեցնել վիշապին 3»-ին:

HBO-ի «Չեռնոբիլը» միանգամից 2 անվանակարգում է մրցանակի արժանացել: Այն անվանել են լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ: Նրանից հետ են ընկել «Ամենաբարձր ձայնը» (Showtime) և «Հնարք-22»-ը (Hulu): Ստելլան Սկարսհարդը արձանիկ է ստացել Բորիս Շերբինի նախարարների խորհրդի փոխնախագահի դերի համար:

https://youtu.be/0LtusBN3ST0
Էլթոն Ջոն և Թերոն Էջերթոն — I'm Gonna Love Me Again / ©Elton John

Amazon-ը «Խոտանով», HBO-ն «Չեռնոբիլով» և «Ժառանգներով» ստացել են երկուական մրցանակ, Showtime-ը և FX-ը՝ մեկական մրցանակ «Ամենաբարձր ձայնի» և «Ֆոսսի/Վերդոնի» համար: Առաջին անգամ «Ոսկե գլոբուսին» մասնակցել է 2019թ. Apple TV+-ում հեռարձակված, բայց այդպես էլ մրցանակի չարժանացած «Առավոտյան շոուն»:

Անվանակարգերի մրցանակակիրները

Լավագույն ֆիլմ (դրամա) — «1917»,

Լավագույն ֆիլմ (կոմեդիա և մյուզիքլ) — «Մի անգամ... Հոլիվուդում»,

Լավագույն ռեժիսոր — Սեմ Մենդես («1917»),

Լավագույն դերասանուհի դրամատիկ ֆիլմում — Ռենե Զելվեգեր («Ջուդի»),

Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում — Հոակին Ֆենիքս («Ջոկեր»),

Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլում — Ակվաֆինա («Հրաժեշտ»),

Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլում – Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»),

Երկրորդական դերի լավագույն դերասանուհի — Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),

Երկրորդական դերի լավագույն դերասան — Բրեդ Պիտ («Մի անգամ... Հոլիվուդում»),

Լավագույն սցենար — Քվենտին Տարանտինո («Մի անգամ... Հոլիվուդում»),

Օտարերկրյա լավագույն ֆիլմ — «Մակաբույծներ»,

Լավագույն անիմացիոն ֆիլմ — «Կորսված օղակ»,

Ֆիլմի լավագույն երաժշտություն — Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»),

Լավագույն օրիգինակ երգ — I'm Gonna Love Me Again («Ռոքեթմեն»):

Ինչ վերաբերում է սթրիմինգային ծառայություններին, Netflix-ն ամենաշատ ներկայացվածությունն է ունեցել անվանակարգերում, սակայն նրա շատ ծրագրեր՝ «Իռլանդացին», «Երկու պապ», «Անհավատալին», արձանիկ չեն ստացել: Մրցանակի են արժանացել «Ամուսնական պատմություն» և «Թագ» ֆիլմերը: