Շեշտ.am (shesht.am) - Feed

Սուրճի մասին. տարածված առասպելներ, հայտնի տվյալներ ու հավաստի վտանգներ
Ընդունված է համարել, որ սուրճի «զորության» մասին առաջինն իմացել է եթովպիացի հովիվը՝ տեսնելով, որ սուրճի տերևները կերած այծերը գիշերը չեն քնում: Նա այդ մասին պատմել էր վանականին: Վերջինս փորձել էր ու համոզվել դրանում: Դա տեղի է ունեցել 9-րդ դարում, սակայն սուրճը համաշխարհային ճանաչում է ստացել ավելի ուշ:

Կոֆեինը բացահայտել է գերմանացի քիմիկոս Ֆերդինան Ռունգեն՝ 1819թ., իսկ 1828թ. ֆրանսիացիներ Պելետյեն և Կավանտուն այդ նյութը ստացել են մաքուր վիճակում: Լաբորատոր պայմաններում այն կարողացել է ստնալ Հերման Էմիլ Ֆիշերը:

Հակասություններ

Բացահայտումներից հետո, սակայն շատ հանգամանքներ դեռևս վերջնական պատասխան չեն ստացել: Չափաբաժնի և կիրառման արդյունքների վերաբերյալ նախորդ դարի տվյալներն արդեն հնացել են:

Սուրճի և կոֆեինի ուսումնասիրությունները ներկայումս նոր թափ են հավաքել, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային մեծ պահանջարկով: Արտադրողները երբեմն սեփական հետազոտություններն են կատարում՝ արդյունքները տեղադրելով ոչ շատ մեջբերվող ամսագրերում: Դրանք հաճախ սուբյեկտիվ բնույթ են կրում: Սուրճի ազդեցության մասին առաջին անկախ հետազոտությունը հրապարակվել է միայն 2012թ.:

Անկախ հետազոտության տվյալները

Կոֆեինը նման է ադենոզին նեյրոմեդիատրի. դրանցում ամրակցման հիմքում ադենինի պուրինային ծագումն է՝ ԴՆԹ-ի բաղադրիչներից մեկը: Դրա շնորհիվ կոֆեինը կարող է կապվել նույն ռեցեպտորների հետ, որոնց հետ և՝ ադենոզինը: Վերջինս կենտրոնական նյարդային համակարգի վրա արգելակող ազդեցություն է ունենում, աշխատում է որպես վերքերի կամ սթրեսների յուրահատուկ պաշտպան՝ կանխելով գլխուղեղի «գերտաքացումը»:

Ռեցեպտորների այդ տեսակի հետ կապվում է նաև կոֆեինը, ընդ որում՝ հստակ մեխանիզմը հայտնաբերվել է միայն 2012թ. վերջին կատարված հետազոտությամբ: Նեյրոֆիզիոլոգիայի և բժշկության ինստիտուտի գերմանացի մասնագետները կիրառել են պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ): Հետազոտությանը կամավոր մասնակցել է 15 տղամարդ: Նրանք 36 ժամ զերծ են մնացել սուրճի կիրառումից, ինչից հետո անցկացվել է ՊԷՏ՝ ֆտոր-18-ի (F-18-CPFPX) իզոտոպով:

Այնուհետև մասնակիցներին ներարկել են կոֆեին՝ երակից, աստիճանաբար մեծացնելով չափաբաժինը: Կոֆեինն ամրացել է ռեցեպտորներին՝ դուրս մղելով F-18-CPFPX-ը: Ապա կատարվել է ՊԷՏ: Արդյունքները ցույց են տվել, որ 13 մգ/լ կոֆեինի բաղադրության դեպքում (էսպրեսոյի 4-5 բաժնին հավասար) ազատ է մնում ռեցեպտորների միայն 50%-ը: Այդպիսով՝ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի վրա անմիջական գրգռիչ ազդեցություն չի ունենում, միայն ժամանակավորապես կանխում է ադենոզինի ամրացումը նրա ռեցեպտորների հետ և արգելակման էֆեկտի զարգացումը:

Կոֆեինը թմրանյութ ոչ բոլորն են համարում, թեև գիտնականները հանգում են այն եզրակացության, որ կոֆեինին վարժվելն իսկապես տեղի է ունենում: Սակայն մարդը կարող է ապրել առանց սուրճի: Իսկ շատ օգտագործման դեպքում (օրական 300 մգ կոֆեինից ավելի) մեծանում է ադենոզինային ռեցեպտորների թիվը:

Սուրճից հրաժարվելու դեպքում որոշ ժամանակով ակտիվանում է ադենոզինի արգելակող հատկությունը, որը շուտով զիջում է. իրավիճակը վերականգնվում է: Մինչդեռ կոֆեինի չարաշահումը կարող է հանգեցնել նույնիսկ մահվան: Մասնագետների հաշվարկներով՝ մահվան ելքի կարող է հանգեցնել 1,5 ժամում 1 կգ էսպրեսո օգտագործելը:

Խելամիտ չափերով սուրճ խմելու դեպքում սիրտը չի վտանգվում: Համենայն դեպս՝ մինչ օրս հաստատված չէ բացասական հետևանքը: Կայուն հիպերտոնիա, սովորաբար, չի ծագում:

Մարդու համար վտանգավոր է

Խմիչքի կանցերոգենության հարցը դեռևս բաց է. այն Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության կողմից ներառված է կանցերոգենների 3-րդ խմբում. տեսականորեն՝ մարդու համար վտանգավոր է, սակայն հավաստի և վերջնական հետազոտություններ դեռ չկան: Նույն խմբում են նաև բջջային հեռախոսները: Միևնույն ժամանակ՝ պարզվել է, որ սուրճի սիրահարները հաճախ են տառապում շագանակագեղձի և կաթնագեղձի ագրեսիվ քաղցկեղով: Իսկ բազմաթիվ հետազոտական խմբեր կոֆեինը դիտարկում են որպես հակաքաղցկեղային դեղամիջոցները, օրինակ՝ դեպի գլխուղեղը հասցնելու միջոց:

Որոշակի զգուշավորություն, ամեն դեպքում, հաստատվել է. օրինակ՝ հղիներին խորհուրդ չի տրվում օրական 200 մգ կոֆեինի չափաբաժինը գերազանցել, քանի որ բացասաբար է ազդում պտղի վրա, մասնավորապես, մեծացնում է «նապաստակի շրթունքով», սրտի արատով երեխայի ծնունդի վտանգը:

Նիհարելու հարցում կոֆեինի արդյունավետությունը ցույց են տվել առնետների վրա արված փորձարկումները
Մի շարք փորձագետներ գիրացումն ու ավելորդ քաշն իրավացիորեն անվանում են 21-րդ դարի չարիք: Ռուսաստանում և եվրոպական շատ երկրներում գիրացմամբ տառապում է բնակչության մոտ 20%-ը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 36% է: Եվ ոչ մի կասկած չկա, որ գենց գիրացումն է պատճառ դառնում օրգանիզմում մի շարք բացասական գործընթացների առաջացմանը և կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների:

Մի շարք հանգամանքների շարքում ավելորդ քաշի պատճառ են համարվում քիչ շարժվելն ու սխալ սնվելը: Ընդ որում՝ վերջին տարիներին գիտնականները շեշտը դնում են հենց վերջինի վրա. իրավիճակը բարդացնում են քաղցր ըմպելիքները: Ամենայն հավանականությամբ՝ հրաշագործ միջոց չի գտնվի, բայց մի շարք առանձին միջոցների վրա գիտնականները վաղուց ուշադրություն են հրավիրում:

Իլինոյսի համալսարանի հետազոտողները 1 ամսվա ընթացքում առնետներին վնասակար սնունդ են տվել՝ 40-45% ածխաջրի և 15% սպիտակուցի պարունակությամբ: Մյուս մասը ճարպ է եղել: Առնետների մի մասին խմեցրել են մատե թեյ, սինթետիկ կոֆեին և սուրճից առանձնացված կոֆեին: Մարդկային նորմերով այն մոտավորապես օրական 4 բաժակ սուրճի է հավասար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինը, անկախ աղբյուրից, 20-41%-ով կրճատել է ճարպի կուտակումը ճարպային բջիջներում՝ ի տարբերություն համեմատական խմբի: Արդյունքում՝ կոֆեինով սնված առնետները միջինում 16%-ով քիչ քաշ են հավաքել և 22%-ով քիչ ճարպ:

Գիտնականներն այս տվյալների պատճառը համարում են կոֆեինի ներգործությունը որոշ գեների վրա, մասնավորապես՝ Fasn-ի, որը պատասխանատու է ճարպաթթուների սինթազի ձևավորման համար: Վերջիններս մուլտիֆունկցիոնալ ֆերմենտներ են կամ մակրոմոլեկուլյար համալիրներ, որոնք սինթեզում են ճարպաթթուները:

Ճարպաթթուների սինթազա / ©Wikipedia

Հարկ է նշել, որ ավելորդ քաշից ազատվելու հարցում թեյի և սուրճի օգտակարության մասին գիտնականները վաղուց են խոսում: Վերջին ուսումնասիրություններից մեկում մասնագետները հաստատել են, որ սուրճն օրգանիզմին օգնում է արտադրել մուգ ճարպեր, որոնց հիմնական գործառույթը կալորիաների այրման միջոցով ջերմության արտադրում է: