Շեշտ.am (shesht.am) - Feed

ԵՄ խորհուրդը թույլատրել է Հայաստանի և Ուկրաինայի հետ ավիացիոն համաձայնություն կնքել
Եվրոպական միությունը թույլատրել է Ուկրաինայի և Հայաստանի հետ կնքել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածության մասին համաձայնությունը: Նմանատիպ համաձայնությունների «կանաչ լույս» են ստացել նաև Թունիսը և Քաթարը: Որոշումն ընդունվել է ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից:

Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունու Սանթուշը հայտարարել է, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիոն համաձայնագրերը, որոնք կբարելավեն ավիաուղիների շուկայական հասանելիությունը, կամրապնդեն քաղաքացիների կապն ու կմեծացնեն նրանց ազատությունը: Նրա խոսքով` համաձայնագրերն անվտանգության բարձր մակարդակ են երաշխավորում և կստեղծեն խաղի հավասար կանոններ:

Հաղորդվում է, որ համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է աշնանը: Այնուհետև դրանք վավերացման են ենթակա ստորագրող երկրների, ԵՄ-ի և նրա բոլոր անդամների կողմից: Մինչև գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ավիացիոն համաձայնագրերը գործելու են ժամանակավորապես:

Ի՞նչ է Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ավիացիոն տարածությունը

Ավիացիոն ընդհանուր տարածության մասին համաձայնությունը հաճախ անվանում են նաև «բաց երկինք»: Այն նույնական չէ Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական ավիացիայի հետախուզական թռիչքներին: Ուկրաինան, օրինակ, վաղուց այդ պայմանագրի անդամ է, մինչդեռ Ռուսաստանն այս ամիս դուրս եկավ դրանից:

Ավիացիոն ընդհանուր տարածությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է ավիափոխադրումների շուկայի փոխադարձ բացում ԵՄ-ի և նրա հարակից երկրների միջև: Խոսքն ուղևորային, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է:

Ակնկալվում է, որ ավիացիոն ընդհանուր տարածությունն Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ կապահովի դեպի Եվրամիություն թռիչքների համար, ինչպես նաև կնպաստի ավիափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացմանը, ինչն էլ, ի վերջո, կնվազեցնի տոմսերի արժեքը:

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ
Կիևում անցկացվող «Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը: Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է ճանաչվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը:

Ինչպես հաղորդվում է, լավագույն տասնյակում է հայտնվել նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020թ. հունիսից մինչև հոկտեմբեր: Հարցմանը մասնակցել է 97 մարդ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:

Այնուհետև կազմվել է լավագույն ֆիլմերի 100-յակը, որոնցից 68-ը` խաղարկային, 26-ը` վավերագրական, 6-ը` անիմացիոն կինոնկարներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով` գիտությունն ու մշակույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են, կարևորվում է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ: Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային, պատմական արժեքները հանրահռչակելու ուղղությամբ:

Ռազմական հանցագործները. Կիևը մտադիր է կրկնել Ադրբեջանի «փորձը»
Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան կարող է Ադրբեջանի հետ կիսվել իր փորձով և ընդօրինակել նրա փորձը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Դոնբասում իրավիճակի լարումը և չճանաչված հանրապետությունների խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցները` ակնհայտ է համարվում, որ Կիևն արդեն իսկ կիրառում է Ադրբեջանի փորձը: Շեշտվում է, որ Ուկրաինային օգնելու շտապել է նույն Թուրքիան, որը Բաքվին դրդել էր Արցախի դեմ պատերազմի և Արցախյան հիմնախնդրի ռազմական լուծման, իսկ այժմ Կիևին է դրդում պատերազմի` ռազմատեխնիկական աջակցությունից բացի` հավաքագրելով վարձկան ահաբեկիչների:

Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ միջազգային հանրության լռությունը և ռազմական հանցագործներին անպատիժ թողնելը, ինչպես նշվում է, Ուկրաինային նույն գործողությունների դիմելու հնարավորություն են տալիս` զենքի ուժով և խաղաղ բնակչության կյանքի գնով լուծելու իր տարածքային խնդիրները: Ցավալի է, որ Դոնբասում արդեն կան քաղաքացիական զոհեր, այդ թվում` մանկահասակ երեխա:

Սիրիայի հյուսիսում վարձկաններ են հավաքագրվում Ուկրաինայի համար
WarGonzo-ի ունեցած տեղեկություններով` Սիրիայի հյուսիսում` Իդլիբի և Հալեպի նահանգներում, ահաբեկչական խմբավորումների համակարգող թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ Սիրիայի հյուսիսում վարձկաններ են հավաքագրվում` Ուկրաինա տեղափոխվելու նպատակով: Այդ մասին հաղորդել են նաև արաբալեզու աղբյուրները:

Նշվում է, որ հավաքագրումն իրականացվում է նույն սկզբունքով, ինչպես Լիբիայի և Արցախի համար էր արվում. վարձկաններին կրկին խոստանում են 2000 դոլար վճարել:

Առանձին բանակցություններ են ընթանում «մոջահեդների» հետ, որոնք, ինչպես հաղորդվում է, ավելի վաղ անդամակցել են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորմանը և «ջիհադի» են գնացել Սիրիա: Որպես նրանց հիմնական առավելություն է նշվում ռուսերեն լեզվի իմացությունը:

Աղբյուրը շեշտում է, որ Կիևն, այդպիսով, մտադիր է վերականգնել 2014-2015 թվականների ավանդույթները` ստեղծելով «Ջոհար Դուդաևի անվան գումարտակի» նման ստորաբաժանում ստեղծելով: Վերջինը կազմավորվել էր Հյուսիսային Կովկասի` արմատական տրամադրություններ ունեցող ժողովուրդներից, ովքեր մշտապես բնակվել են Ուկրաինայում կամ այնտեղ են փախել չեչենական առաջին և երկրորդ գործողությունների ժամանակ:

Ուկրաինան գործի՞ դրեց Բայրաքթարները. ավիառումբից երեխա է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադայի զինծառայողները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ սկսել են կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր: Հաղորդվում է, որ ԴԺՀ-ի Ալեքսանդրովսկոյե գյուղի ուղղությամբ գործող ԱԹՍ-ից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդվում է, որ ուկրաինական կողմից չճանաչված հանրապետությունների դեմ կիրառվող ականանետային և հրաձգային կրակոցները նախօրեին վերաճել են խոշոր տրամաչափի հրանոթներից արկակոծման: Նշվում է, որ թիրախում են հայտնվում ոչ միայն շփման գծի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-երի կողմից կիրառվել է ավիառումբ կրող անօդաչու թռչող սարք: Հայտնի է, որ նման հնարավորություն ունեն ուկրաինական` տվյալ ճակատում տեղակայված ստորաբաժանումների սպառազինությունում առկա են առնվազն 6 միավոր թուրքական Բայրաքթարներ: Ռազմական փորձագետներն արդեն մեծ ուշադրություն են դարձնում կիրառված անօդաչուի տեսակի վրա` համարելով, որ նշված գործողությունը կարող էր իրականացնել միայն հզոր ԱԹՍ-ն:

Bayraktar TB2-ները համարվում են հետախուզահարվածային, որոնք միաժամանակ կարող են իրականացնել և´ հետախուզություն` այդ տվյալները փոխանցելով հարվածային այլ ստորաբաժանումների, և´ իրենց վրա տեղակայված 4 հրթիռներն արձակել թիրախների վրա:

Հավելենք նաև, որ Թուրքիան Ուկրաինայի համար շարունակում է Բայրաքթարներ արտադրել: Դրանք իրենց վրա կարող են կրել լազերային նշանառմամբ UMTAS հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ MAM-C և MAM-L ավիառումբեր, որոնք կարող են մինչև 8 կմ հեռավորության վրա խոցել շարժվող և անշարժ թիրախները:

Դոնբասի դեմ պատերազմն ամբողջ աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կարթնացնի
Օրերս Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն առցանց հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են Բելառուսում, Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վերջինը խիստ անհանգստացնում է Կիևին, քանի որ այնտեղ համարում են, որ իրենց ճակատագիրն այլոք են վճռում` առանց իրենց: Ենթադրվում է, որ «նորմանդական քառյակին» փոխարինելու է գալիս «մեծ եռյակը», որը պետք է փոխգործակցի` լուծելու ոչ միայն համաեվրոպական, այլև համաշխարհային խնդիրներ:

Նման ոչ ֆորմալ եռակողմ հանդիպման հապճեպությունը, ինչպես նշվում է, պայմանավորված է Դոնբասի և Ղրիմի շուրջ ահագնացող պատերազմի վտանգով: Համացանցում տարածվում են Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմատեխնիկան փոխադրող շարասյուների տեսանյութերն ու լուսանկարները: Վաշինգտոնի աջակցությամբ Կիևի կողմից «արցախյան դիպաշարի» կրկնության հավանականությունը մեծ է գնահատվում:

Ներկայումս ՌԴ ՊՆ-ի համար նոր գլխացավանք է համարվում ոչ միայն Դոնբասի չճանաչված հանրապետությունների վրա հարձակումը, այլև` ռուսական Ղրիմի: Սակայն հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Ուկրաինային աջակցող Գերմանիան և Ֆրանսիան այս անգամ որոշել «Կիևի թիկունքում խոսել Ռուսաստանի հետ»:

Համարվում է, որ ոչ Բեռլինը, ոչ էլ Փարիզն իրականում լիարժեք ռուս-ուկրաինական պատերազմ չեն ցանկանում: Անցանկալի են հատկապես դրան հաջորդող շրջանում տեղի ունեցող գործընթացները:

Էրդողանը ոգեշնչում է, ԱՄՆ-ն` սատարում, բայց Գերմանիային ու Ֆրանսիային ձեռնտու չէ

Ուշադրություն է հրավիրվում վերջին տարիներին ակտիվորեն ընթացող գործողություններին, որոնք ենթադրում են ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի, այլև` Առաջինի արդյունքների վերանայում:

Այսպես, Թուրքիան ռազմական ճանապարհով զավթել է Սիրիայի հյուսիսային շրջանները: Թուրքական զորքերը հայտնվել են Լիբիայում` վերջինիս ստանալով մայրցամաքային` էներգետիկ պաշարներով հարուստ շրջաններ ունեցող ջրբաժանի սահմանների վերանայում` հօգուտ իրեն: Թվում է` թուրքերը պատրաստ են պատերազմել նաև հույների դեմ` հանուն կղզիների: Ընդգծվում է, որ Թուրքիան նաև Ադրբեջանին օգնել է ռազմական ճանապարհով լուծել Արցախյան հակամարտությունը, իսկ այժմ հայացքն ուղղել է դեպի Միջին Ասիա:

«Սուլթան» Էրդողանը, ինչպես համարվում է, ոգեշնչել է Կիևին` Դոնբասում դիմելու արկածախնդրության: Եթե Վաշինգտոնը սատարի, ապա Ուկրաինայի ԶՈՒ-երը կարող են հարձակվել նաև Ղրիմի վրա: Սա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, որոնք ձեռնտու չեն Գերմանիային և Ֆրանսիային:

Նախ` ռուսական զորքի հակահարձակման դեպքում Եվրամիությունը հարկադրված կլինի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Բեռլինի համար դա առաջին հերթին նշանակելու է «Հյուսիսային հոսք-2»-ի անփառունակ ավարտ: Բացի այդ` ԵՄ-ի և ՌԴ-ի տնտեսական համագործակցությունը մեծ վնասներ է կրելու:

Երկրորդ` Կիևը կարող է ռազմական աջակցության համար դիմել ՆԱՏՕ-ին և խնդրել իր տարածքում դաշինքի զորքերի տեղակայում: Դրա օրենսդրական հիմքերն արդեն առկա են: Համարվում է, որ եթե Ուկրաինայում հայտնվեն գերմանական և ֆրանսիական ուժեր, ապա Մոսկվայի հետ հարաբերությունները խիստ կվատթարանան:

Երրորդ` ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախման առիթը կօգտագործեն` միջուկային հրթիռները «Մոսկվայի ագրեսիայի զսպման» պատրվակով Եվրոպայում տեղակայելու համար: Ի պատասխան` ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) նշանառության տակ կվերցնեն համապատասխան երկրները: Եվրոպացիներին դա բնավ ձեռնտու չէ:

Ռազմական ճանապարհով հարցի լուծման հետևանքներն աշխարհի համար

Սակայն դրանք դեռ բոլոր հնարավոր բացասական հետևանքները չեն: Ռազմական ճանապարհով տևական հակամարտության լուծումը կարող է վարակիչ դառնալ: Մոլդովան և Ռումինիան նույնպես կարող են դիմել Մերձդնեստրի խնդրի ռազմական լուծման:

Ճապոնիան կարող է ծովային շրջափակման ենթարկել Կուրիլյան կղզիները` դրանք վերադարձնելու նպատակով: Պեկինը կփորձի վերջնականորեն լուծել «թայվանյան հարցը»` իր դեմ հարուցելով ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներ, բարդացնելով հարաբերությունները Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, ինչը ձեռնտու կլինի միայն ԱՄՆ-ի համար: ՆԱՏՕ-ն կարող է շրջափակել Կալինինգրադի մարզը: Ենթադրվում է, որ այդ դեպքում այն կվերադառնա Գերմանիայի կազմ, սակայն սեղանին կդրվի նաև Երկրորդ աշխարհամարտի արդյունքում Լեհաստանին անցած Արևելյան Պրուսիան: Դա արդեն կարող է հանգեցնել ներեվրոպական հակամարտության:

Այս ամենը համեմատվում է լեռից արձակված ձնագդիի հետ, որը կվերածվի իսկական ձնահոսքի, որը կավերի իր ճանապարհին ընկած ամեն բան: Մերկելը, Մակրոնը և Պուտինը, ինչպես նշվեց, քննարկել են ոչ միայն Ուկրաինայի, այլև Սիրիայի և Լիբիայի հարցերը: Համարվում է, որ այս «մեծ եռյակի» ընդհանուր հետաքրքրությունը կայանում է նրանում, որպեսզի չսկսվի անվերահսկելի գործընթաց:

Պուտինի մասին Բայդենի խոսքերից հետո Արսեն Ավակովն ուկրաինացիներին կոչ է արել պատրաստվել պատերազմի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած կտրուկ արտահայտությունները Կիևում բացասական ռեակցիա են առաջացրել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, մասնավորապես, հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունները կհանգեցնեն «սառը պատերազմի», ինչն Ուկրաինայի համար կարող է վերածվել «թեժ հակամարտության»:

Ավակովի խոսքով` «սառը պատերազմ կարող է ի հայտ գալ արևմտյան քաղաքակրթության և ռուսական կայսրության միջև»: Նախարարը նշել է, որ Ուկրաինան պետք է դրան պատրաստ լինի, քանի որ իրենց համար դա կարող է վերածվել իրական պատերազմի:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հարցազրույցներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինին մարդասպան էր անվանել, ով «պատասխան պետք է տա ամեն ինչի համար»:

Ի պատասխան ԱՄՆ նախագահի խոսքերի` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն այդ արտահայտությունը որակել էր «շատ վատը»: Պուտինն անձամբ կոշտ պատասխանի փոխարեն առողջություն էր մաղթել 78-ամյա Բայդենին:

Ուկրաինան ևս 30 միավոր «Բայրաքթար» է ստացել Թուրքիայից
Ուկրաինայի ՊՆ-ի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն` հաղորդվում է, որ Դոնբասում գտնվող ուկրաինական զինված ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստության:

Աղբյուրը պնդում է, որ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում թուրքական Bayraktar TB2  անօդաչուների արդյունավետությանը, որոնք արդեն առկա են Ուկրաինայի սպառազինությունում:

Նշվում է, որ ուկրաինական ուժերը պատրաստ են հարձակման. սպասում են միայն գլխավոր հրամանատարի հրամանին:

Ուկրաինայում համոզված են, որ բլիցկրիգի միջոցով հնարավոր կլինի կարճ ժամանակում վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը, ապա և` Ղրիմը: Այդ նպատակով հիմնական գործուն սպառազինություն են դիտարկվում թուրքական Բայրաքթարները և ամերիկյան Ջավելինները (հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, FGM-148 Javelin):

Հայտնի է, որ ս.թ. մարտի 14-ին Քաթարի զինված ուժերի երկու Boeing C-17A Globemaster-ները Թուրքիայից Ուկրաինա են առաքել 30 միավոր հետախուզահարվածային Բայրաքթարներ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև 6 միավորի ձեռքբերման և Կիևի համար շարունակվող արտադրության մասին:

Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին բացահայտ կերպով ռազմատենչություն են ցուցաբերում. ենթադրվում է, որ Կիևն իսկապես կգնա ռազմական գործողությունների: Նախօրեին շփման գծի հատվածում տեղակայվել են 5 միավոր Ս-300Վ1 հակաօդային պաշտպանության համակարգեր` ռուսական կողմի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերից և ռազմական ավիացիայից պաշտպանվելու համար, եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնեցկի և Լուգանսկի դեմ:

Մարտի 15-ին Ուկրաինայում ծանր ցնցումներ են սպասվում. Գորդոն
Ուկրաինացի հայտնի հրապարակախոս Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի օրը` մարտի 15-ին, Ուկրաինայի համար «պատմական իրադարձություն» է տեղի ունենալու, իսկ ժողովուրդը ծանր փորձությունների է բախվելու:

Գորդոնի համոզմամբ` այդ օրը «աննախադեպ տեղեկատվություն» է հրապարակվելու` ցնցում առաջացնելով Ուկրաինայի ժողովրդի մոտ:

Խորհրդավոր հայտարարությունը քննարկման առարկա է դարձել տարբեր հարթակներում, սակայն հստակ մեկնաբանություն չկա, թե հատկապես ինչ է ակնարկել Գորդոնը: Սակայն կարծիքների մեծ մասը եզրահանգում են նրան, որ ուկրաինացիների համար երկուշաբթին ոչ մի լավ բան չի բերելու:

Լրագրողը մտահոգ արտահայտությամբ նշել է, որ չի կարող հայտնել առեղծվածային տեղեկատվությունը հայտարարողի անունը, սակայն ընդգծել է, որ «ովքեր պետք է իմանան, գիտեն»:

Հաշվի առնելով Գորդոնի` ավելի վաղ արված կանխատեսումները` մի շարք լրատվամիջոցներ լրջորեն են վերաբերվում նրա այս հայտարարությանը: Առավել մեղմ «փորձությունների» շարքում նախանշվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների խափանումը:

Իսկ կանխատեսումների մեծ մասը վերաբերում են Դոնբասին. ավելի վաղ հնարավոր էր համարվել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինան լայնածավալ պատերազմ է սկսելու Դոնեցկի ու Լուգանսկի դեմ: Հնարավոր է համարվում, որ հենց այդ օրը` մարտի 15-ին, ուկրաինական ուժերը կսկսեն հարձակումը:

Ուկրաինան ուսումնասիրում է «Ղարաբաղի օպերացիան» և պատրաստվում է պատերազմի. կարծիքներ
Դոնբասում իրավիճակը շարունակում է սրվել: Մարտական գործողությունները, ըստ ստացվող տեղեկատվության, օր օրի նոր թափ են հավաքում, Ուկրաինան շարունակում է ուժեր կենտրոնացնել շփման գծի հատվածում: Ներկայացնում ենք Դոնբասի շուրջ սպասվող իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ, որտեղ անմասն չէ նաև համեմատությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմին նախորդած շրջանի հետ:

Մասնավորապես` Գերման Կուլիկովսկիի («Старше Эдды») խոսքով` Դոնբասում տիրող իրավիճակը հիշեցնում է Անդրկովկասում նախորդ տարվա ամռանը տեղի ունեցած ընդհարումը (Տավուշյան մարտական գործողությունները, խմբ.): Նշում է, որ Բաքուն այն ժամանակ մարտական գործողություններով հետախուզություն իրականացրեց և արեց անհրաժեշտ եզրակացությունները:

Ընդ որում, հեղինակի խոսքով, Ադրբեջանի գլխավոր շտաբը ոչ թե ստուգեց հայկական ուժերի կրակակետերի տեղադիրքը, այլ քաղաքական արձագանքը և հենց Հայաստանի ներսում որոշումների կայացման արագությունը:

Կուլիկովսկին ընդգծում է, որ ներկայումս նույն գործողությունները կատարում են Ուկրաինայի զինված ուժերը: Եվ երբ քաղաքական իրադրությունը թույլ տա, Ուկրաինան կհարվածի: Ընդ որում, ինչպես նշում է, Կիևի համար պատերազմը ելքը միևնույնն է. թե´ Ազգային միլիցիայի կորպուսների արագ ոչնչացումն և Դոնեցկի գրավումը, թե´ Ռուսաստանի լայնամասշտաբ մասնակցությունը պատերազմին և Ուկրաինայի ԶՈՒ հարձակվող խմբավորումների ոչնչացումը:

Մոսկվայի քաղաքային պետդումայի պատգամավոր, լրագրող Անդրեյ Մեդվեդևի խոսքով` «Զելենսկին նացիստ է», և կասկած չկա, որ նա Դոնբասում նոր պատերազմ է սանձազերծելու:

Մեդվեդևը լայնածավալ պատերազմի վերսկսման ժամկետ է նշել ամենաուշը մայիսին: Նրա խոսքով` այդ պարագայում զարմանալի է, որ Դոնբասի ստորաբաժանումներին թույլ չեն տալիս խստորեն պատասխանել ուկրաինական կողմի հարվածներին:

«Եթե համարում են, որ դա իրավիճակն ավելի կվատացնի, ապա սխալվում են»,- նշում է պատգամավորը` ընդգծելով, որ Զելենսկին, միևնույն է, պատերազմ սկսելու է: Մեդվեդևի համոզմամբ` Ուկրաինան մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է «Ղարաբաղյան» և խորվաթական «Олуja» օպերացիաները: Ու թեև Ուկրաինայի զինված ուժերը դեռ պատրաստ չեն պատերազմի, սակայն, նրա խոսքով, դա ոչ ոքի չի անհանգստացնում: