Շեշտ.am (shesht.am) - Feed

Վտանգավոր հարուցիչները փորձում են օգտագործել ռազմաքաղաքական նպատակներով. Պատրուշև
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ընթացող Անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնցից առանձնապես ուշագրավ են կենսաբանական զենքի վերաբերյալ նախազգուշացումները:

Պատրուշևի խոսքով` ակնհայտ նշաններ կան, որ փորձ է արվում վտանգավոր հարուցիչները (պաթոգեններ) օգտագործել ռազմաքաղաքական նպատակներով: ԱԽ քարտուղարը շեշտել է, որ կենսաբանական զենքի վերստեղծումը տեսանելի է:

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք երկրներում, որտեղ օտարերկրյա կենսալաբորատորիաներ են տեղակայված, տեղի են ունենում վտանգավոր հիվանդությունների բռնկումներ:

Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է, որ կենսաբանական վտանգները պայմանավորված չեն միայն կորոնավիրուսային վարակի տարածմամբ. «առկա են համաճարակային այլ վտանգներ»:

Համավարակից հետո սոցիալական անկայունության հնարավոր աճ է կանխատեսվում
Իտալիայի Բոկկոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մասիմո Մորելին և Ֆերարիի համալսարանի աշխատակից Ռոբերտո Չենսոլոն որոշել են պարզել Covid-19 համավարակի հնարավոր հետևանքները: Այդ նպատակով նրանք դիմել են նախորդ համաշխարհային համաճարակների փորձին՝ վերլուծելով սոցիալական լարվածությունը 1346-1353թթ.-ի ժանտախտի և 1919-1920-ականների իսպանական գրիպի համաճարակների միջև ընկած ժամանակաշրջանում:

Պարզվել է, որ մինչ այդ արդիական համարվող հարցերը համավարակի ժամանակ հետին պլան են մղվում: Հետազոտողներն օրինակ են բերում Գրետա Տյունբերգի էկոշարժումը, «դեղին բաճկոնների» շարժումը Ֆրանսիայում կամ «սադինն» Իտալիայում: Դրանք բոլորն էլ էականորեն նվազեցրել են իրենց ակտիվությունը ներկայիս համավարակի պայմաններում, իսկ բողոքի ցույցերի մեծ մասը գրեթե դադարել են: Freedom House ոչ կառավարական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի դրությամբ առկա 20 շարժումներից ներկայումս գործում են երկուսը կամ երեքը:

Եվ թեև համաճարակն ուժգնացնում է անհանգստությունը, դեպրեսիան և սթրեսը, համավարակի ընթացքում դրանք էականորեն չեն արտահայտվում: Միևնույն ժամանակ՝ համավարակն ապակողմնորոշող ազդեցություն է ունենում բոլոր երկրներում սոցիալական և տնտեսական հարաբերությունների համալիրին, որոնք ահագնանում են կիրառվող սահմանափակումներին: Այդ ամենը հանրության մոտ թաքնված դժգոհություն են առաջացնում:

Իսկ ամենակարող դավադրությունների տեսությունները և վարակվելու վտանգի լրջության մերժումը, հետազոտողների կարծիքով, հասարակության ներսում հնարավոր վտանգավոր երևույթների նախանշաններ են: Սովորական կյանքում մարդկանց բացասական զգացումներն արտահայտվում են տարատեսակ բողոքի ցույցերով, սակայն քանի որ այժմ այդ տարբերակը հիմնականում սահմանափակված է, գիտնականները նախազգուշացնում են, որ առկա է հետհամավարակային շրջանում ագրեսիվության բարձր մակարդակի մեծ վտանգ:

Որոշ բռնկումներ արդեն մեկնարկել են: Այսպես, հետազոտողների կարծիքով, ԱՄՆ-ում կատարվող ցնցումներն ունեն որոշակի ընդհանրություն 14-րդ դարի ապստամբության հետ («սև մահ»): Գիտնականների խոսքով՝ ժանտախտը սոցիալական ինկուբատոր է եղել՝ ձևավորելով սոցիալական լարվածություն, որը հասունացել էր մինչ այդ՝ ավելի քան 30 տարի: Իսկ 19-րդ դարի խոլերայի ժամանակ և դրանից հետո մարդիկ այն կապում էին կառավարության դավադրության հետ՝ աղքատների թվաքանակի կրճատման համար, ինչն ի վերջո խոշոր ապստամբություն առաջացրեց Նեապոլում:

Ուսումնասիրելով նմանատիպ այլ դրվագներ՝ հետազոտողները եզրակացնում են, որ նախկին համաճարակների մեծ մասը կարող էր, հավանաբար, սոցիալական ալիքների ինկուբատո լինել: Այսպես, դիտարկելով խոլերայի 5 համաճարակ և որոշելով դրանց աշխարհագրական տարածումը՝ գիտնականները հաշվարկել են բոլոր հնարավոր ապստամբությունները՝ համաճարակից 10 տարի առաջ և հետո: Պարզվել է, որ համաճարակներից հետո բողոքի ցույցերի թիվն ավելացել է ավելի քան 80%-ով:

Ռուսաստանի սահմանին այտուցային ժանտախտի բռնկում է գրանցվել
Օրերս տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանին սահմանակից Արևմտյան Մոնղոլիայում արձանագրվել է այտուցային (բուբոնային) ժանտախտի բռնկում: Ներկայումս տարածաշրջանում անորոշ ժամկետով կարանտին է հայտարարվել:

Հաղորդվում է, որ նախադեպը եղել է 27-ամյա տղամարդու և կնոջ տեղափոխումը հիվանդանոց: Կինը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա հետ շփում ունեցած մարդկանց ընդհանուր թիվը եղել է 400, որոնցից 60-ի հետ շփումն անմիջական է եղել:

Ժանտախտը վիրուսային հիվանդություն չէ, այլ՝ բակտերային: Վայրի բնությունում դրա փոխանցողները հաճախ լուերն են, որոնք վարակի հարուցիչները մի կենդանուց փոխանցում են մյուսին: Բուբոնն ավշային հանգույցների բորբոքումն է, ինչի հետևանքով դրանք մեծանում են և սկսում են փքվել՝ նմանվելով խոշոր կոշտուկի: Մարդու համար այն վտանգավոր է, սակայն այտուցային ժանտախտով հնարավոր վարակվել միայն լուի կամ փոխանցող կենդանու կծելու միջոցով:

Գլխավոր վտանգն այս դեպքում այն է, որ այտուցային ժանտախտը կարող է վերաճել առավել բարդի՝ թոքայինի: Նրա մասնիկներն առանձնանում են թքի կաթիլների հետ՝ հազի և փռշտոցի ժամանակ, այդ իսկ պատճառով կարող հանգեցնել համաճարակի:

Covid-19-ը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց ոչ՝ ԿԺԴՀ-ում. իշխանություններն են այդպես ասում
Մարտի 18-ին ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Փխենյանում «ընդհանուր նշանակության նոր, ժամանակակից հիվանդանոցի» կառուցման մասին: Առիթն ազգային հերոս Կիմ Իր Սենի գլխավորությամբ Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-ամյակն է: Կիմ Չեն Ընը հայտնել է առողջապահական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին, բայց ոչ մի կերպ չի մեկնաբանել, թե ինչպիսին է իրադրությունը ԿԺԴՀ-ում՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված:

Իշխանությունների հավաստմամբ՝ երկրում Covid-19-ով վարակվածության ոչ մի դեպք չի գրանցվել: Բացի այդ՝ չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, իսկ կողմնակի աղբյուրներն ընդհակառակը՝ հաստատում են, որ երկրում արդեն վիրուսից մահացության առաջին դեպքերն են գրանցվել: Առայժմ մասնագետները հանգում են նրան, որ եթե ԿԺԴՀ-ում իրականությունը թաքցվում է, ապա այն կհանգեցնի նրան, որ երկիրը կարող է դառնալ վիրուսի ինկուբատոր և նպաստի դրա տարածմանը:

ԿԺԴՀ-ն լռում է, բայց ԱՄՆ-ից ու Հարավային Կորեայից հաղորդում են այդ երկրում կարանտինի և զինվորների շրջանում մահվան մասին

Մարտի սկզբին հյուսիսկորեական բանակը մեկ շաբաթում երկու համազարկով արևելյան ծովափին արձակել էր մոտակա հեռահարությամբ 5 բալիստիկ հրթիռ: Այս գործողությունները, որոնց իրական պատճառները հայտնի չեն, քննադատվել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: Որոշ վերլուծաբաններ ենթադրել են, որ դա ԿԺԴՀ-ի յուրօրինակ ազդանշան է, որը ցուցադրում է ուժը և կայունությունը` նույնիսկ պանդեմիայի ժամանակ:

Ինչպես վստահեցրել է Փխենյանը, երկիրը հասցրել է ժամանակին պաշտպանվել Covid-19-ից՝ շնորհիվ կանխարգելիչ միջոցառումների: Այդ թվում են սահմանների փակումը, Չինաստանի հետ առևտրային համաձայնագրերի դադարեցումը և վերահսկողության ուժգնացմանն օտարերկրյա դիվանագետների նկատմամբ:

Փետրվար ամսին Կորեայի Միավորման նախարարությունը, որը զբաղվում է երկու երկրների միջև կապով, հաղորդել է, որ Փխենյանը ԱՀԿ-ին զեկույց է ներկայացրել 141 մարդու մոտ կորոնավիրուսի առկայության ստուգման վերաբերյալ: Հաղորդվել է, որ բոլոր թեստերն էլ բացասական են եղել: ԱՀԿ-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԿԺԴՀ-ում վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունեն:

ԿԺԴՀ նախագահը հետևում է զորավարժության ընթացքին: Կողքին՝ զորահրամանատարը՝ պաշտպանիչ դիմակով, մարտ, 2020թ. / © AFP

Հյուսիսային Կորեայի հարցերով մասնագետ և ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Ցզյուն Պակի համոզմամբ՝ անհնար է, որ ԿԺԴՀ-ում վարակվածներ չլինեն: Նրա խոսքով` իշխանությունները թաքցնում են այդ փաստը, որպեսզի աշխարհին ցուցադրեն երկիրը վերահսկելու ունակությունը՝ նույնիսկ մահացու պանդեմիայի, միջազգային պատժամիջոցների ու աղքատ տնտեսության պայմաններում: Պակը ենթադրել է, որ այնտեղ բնակչության 40%-ը լիարժեք չի սնվում, ինչն անդրադառնում է նրանց իմունիտետի վրա:

Կորեայում ԱՄՆ-ի ԶՈՒ հրամանատար Ռոբերտ Աբրամսը նշել է, որ մարտի սկզբին հյուսիսկորեական զորքերը նվազեցրել են իրենց ակտիվությունը: Նրա խոսքով՝ վերջին 30 օրերին զորքը գտնվել է կարանտինում և միայն վերջերս են վերսկսել ավանդական վարժանքները: Օրինակ՝ վերջին 24 օրերին նրանք ինքնաթիռ չեն օգտագործել:

Հարավկորեական ԶԼՄ-ները հաստատում են, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վաղուց արդեն կայուն չի: Դեռևս 2004թ.-ից Հյուսիսային Կորեան լուսաբանող և արևմտյան լրատվամիջոցների կողմից դրական վարկանիշ վայելող Daily NK պարբերականը, հղում անելով անհայտ աղբյուրի, մարտի 9-ին հաղորդել էր ԿԺԴՀ-ում կորոնավիրուսից ավելի քան 200 մահվան մասին:

Հրատարակչության զրուցակիցը՝ հյուսիսկորեական բանակից, հաստատել է, որ տեսել է Covid-19-ից 180 զինվորի մահվան մասին զեկույցը: Դա իբր տեղի է ունեցել հունվար-փետրվար ամիսներին, երբ պանդեմիան դեռ նոր էր տարածվում տարածաշրջանում:

Աղբյուրը ոչ մի լուսանկար չի ցուցադրել, սակայն վստահեցրել է, որ մահացածների մարմիններն ախտահանում են մեթանոլով: Հաղորդել է նաև, որ համաճարակի բռնկման պատճառով իշխանությունները մեծացրել են բանակին մատակարարվող սննդի քանակը՝ զինվորների իմունիտետը բարձրացնելու նպատակով:

Աղբյուրը հաղորդել է, որ բանակում նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու սպաները պնդում են, որ զինվորներն օրական 800 գրամ սնունդ են ստանում: Նրանք նշել են, որ զինվորները օրը 3 անգամ են ճաշ ուտում, ոչ թե՝ 1, ինչպես միշտ:

Մարտի 20-ին Daily NK-ի հոդվածագրերը հաղորդել էին հյուսիսկորեացի 3 զինվորների մահվան մասին, ովքեր մինչև մահը տառապել են ջերմությամբ ու ծանր շնչառությամբ: Պարբերականը հաստատում է, որ մարտի 14-ին զինվորները գանգատվել են բարձր ջերմությունից, հազից, գլխացավից ու շնչառական խնդիրներից: Չնայած դրան՝ նրանց կարանտինի չեն ենթարկել և ուղարկել են ծառայության՝ խորհուրդ տալով մրսածության դեմ և ջերմիջեցնող դեղ խմել: Մոտ 3 օր անց զինվորներ են մահացել տեղի շտապօգնության բաժանմունքում, ուր նրանց հասցրել էին ծանր վիճակում:

Հաղորդվել է, որ զինվորների մահը հյուսիսկորեական բանակի սահմանապահ ծառայության ղեկավարության մոտ անհանգստություն է առաջացրել, քանի որ ախտանշանները նման են եղել Covid-19-ին: Սակայն բուժանձնակազմը և զինվորական բարձր հրամանատարությունը հերքել են կասկածները՝ մահվան պատճառ նշելով սուր թոքաբորբը:

Հյուսիսային և Հարավային Կորեաների զինծառայողները՝ սահմանային ապառազմականացված գոտում / © Reuters

Համաճարակի բռնկման ռիսկերը ԿԺԴՀ-ի համար և միջազգային հանրության կողմից օգնության առաջարկները

Մարտի սկզբին Կորեաների ղեկավարները նամակներով են փոխանակվել, որոնցում աջակցություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Կիմ Չեն Ընը Մուն Չժեին ուղղվախ խոսքում նշել է, որ «խաղաղաբար հույս ունի», որ կհաղթահարեն Covid-19-ի հետ կապված իրավիճակը և հարավկորեացի նախագահին իր «անդավաճան վստահությունն» է հայտնել:

Մարտի 10-ին Հարվային Կորեայի Առողջապահության նախարար Պարկ Նին Հուն հայտնել էր, որ երկիրը կորոնավիրուսի տարածման բարձրակետը հաղթահարել է, և խոստացել է, որ իրադրությունը կվերադառնա բնականոն հուն: Մարտի կեսերին Հվ.Կորեայում հայտնաբերել են ավելի քան 7 հազար վարակվածների, որոնցից 94-ը մահացել են: Վիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորում են օպերատիվ թեստավորման արդյունքում հիվանդության արագ հայտնաբերմամբ:

Փխենյանի բնակիչները՝ դիմակներով, փետրվար, 2020թ. / © Getty

Ինչ վերաբերում է Հս.Կորեային, ապա նրա առողջապահության համակարգի կառուցվածքի և արդյունավետության մասին շատ բան հայտնի չէ: Կորեական պատմության պետական քաղաքականության ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի ղեկավար Ժան Լին ենթադրել է, որ ԿԺԴՀ-ի բժշկական պարագաները սահմանափակ են. դրանք լավ նախապատրաստված չեն ոչ մի համաճարակի համար:

Նախկինում ԿԺԴՀ-ն հաջողությամբ թաքցրել է բնակչության շրջանում զանգվածային մահացությունների մասին տեղեկությունները: Այդ գաղտնիության պատճառով հայտնի չեն 1990-ականների զանգվածային սովի չափերի հստակ տվյալները, երբ, տարբեր գնահատականներով, մահացել է 240 հազարից մինչև 3,5 մլն մարդ: Ընդհանուր առմամբ՝ 2018թ. ԱՀԿ-ն նշել է կարմրուկի դեմ պայքարում Հս.Կորեայի հաջողությունների մասին:

Հյուսիսկորեական իշխանությունները պնդել են, որ ստուգել և կարանիտինից արձակել են շուրջ 5400 մարդու՝ չհայտնաբերելով Covid-19: Եվ դա այն դեպքում, երբ Հվ.Կորեայում 8 հազար մարդ է վարակված, իսկ Չինաստանում շուրջ 5 հազար մարդ մահացել է:

Չնայած մեկուսացած քաղաքականությանը՝ ԿԺԴՀ-ի համար փակ սահմանները ֆինանսական վնաս են պատճառում: Զբոսաշրջությունն օտարերկրյա արժույթի մուտքի օրինական աղբյուր է, քանի որ մյուս աղբյուրների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված: Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական էվենս Ռևիրը նշել է, որ սահմանները փակելու անհրաժեշտությունն էականորեն վնասում է Հս.Կորեայի տնտեսությանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող են Չինաստան-Հս.Կորեա սահմանն անցկացնել սև շուկայի վաճառականները: Սակայն կորեագետ Անդրեյ Լանկովը գրել է, որ մի քանի մաքսանենգների արդեն խստորեն պատժել են:

Մարտ ամսին Daily NK-ն հաղորդել է հյուսիսկորեական դպրոցներում կարանտինը մինչև ապրիլի 15-ը երկարաձգելու մասին: Եթե հավատանք լրատվամիջոցի անանուն աղբյուրներին, ապա պանդեմիայի պատճառով դպրոցները փակ են փետրվարի 20-ից, իսկ ապրիլի 15-ով սահմանափակվելու պատճառն այն է, որ այդ օրվանից երկու օր նշվում է երկրի գլխավոր գաղափարագետ Կիմ Իր Սենի ծննդյան օրը:

Փխենյանի սուպերմարկետի աշխատակիցներ. այստեղից օտարերկրյա դիվանագետներն են գնումներ կատարում / © The Standard

Հաղորդվում է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը երկու անգամ հետաձգվել է: Դրան ուշադրություն են դարձնում նաև հյուսիսկորեացիները՝ տարակուսելով, թե ինչու է մեկնարկը հետաձգվում, երբ իշխանությունները նշում են, որ երկրում կորոնավիրուս չկա: Պարբերականի անանուն աղբյուրը հայտնել է, որ ոմանք հասկացել են, որ վիրուսն այլ երկրների համար խնդիր չէ, իսկ Հյուսիսային Կորեայի համար՝ վտանգ է:

Bloomberg-ը գրել է, որ եթե Հս.Կորեայում համաճարակ բռնկվի, տնտեսական ծանր կացությունից թուլացած առողջապահական համակարգը, հնարավոր է, չկարողանա գլուխ բերել: Իսկ դա կարող է հանգեցնել զանգվածային մահացությունների և երկիրը դարձնել փակ ինկուբատոր: Հենց այդ պատճառով էլ մարդասիրական կազմակերպությունները և ԿԺԴՀ-ի դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, առաջարկել են իրենց աջակցությունն ու բժշկական միջոցներ:

Փետրվարի Մոսկվան Փխենյանին էր տրամադրել թեստավորման սարքավորումներ, իսկ Կարմիր խաչը կոչ էր արել վերացնել պատժամիջոցների մի մասը՝ Հս.Կորեա գումար փոխանցելու նպատակով: Մարտի 9-ին Վլադիվոստոկ է ժամանել ԿԺԴՀ-ի Air Koryo պետական ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է շուրջ 60 օտարերկրացի, որոնցից 13-ը` ռուսական դեսպանության աշխատակիցներ, որոնց գործուղումն ավարտվել է, և նրանց ընտանիքների անդամներ:

Երկիրը լքել են նաև ֆրանսիացի, գերմանացի և շվեդ դեսպանները: Ռուսաստանինը և Բրիտանիայինը շարունակում են աշխատել: Տեղի իշխանությունները կարանտինում են պահել ավելի քան 380 օտարերկրացիների՝ դա մեկնաբանելով կանխարգելմամբ: Հս.Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորը մեկուսացումը նմանեցրել է տնային կալանքին:

Պանդեմիայի շրջանակներում ԿԺԴՀ-ին իր աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի պետդեպը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պատասխանատու է պատժամիջոցների համար: Վերջինս բացառությունների է գնացել՝ հնարավորություն ընձեռնելով այնտեղ բժշկական պարագաներ ուղարկելու:

Կիմ Չեն Ընը՝ զորավարժությանը հետևելիս, մարտ, 2020թ. / © AP

Սակայն Հս.Կորեան չի վարժվել միջազգային աջակցությանը և մարդասիրական օգնությունն օգտագործում է քաղաքական նպատակներով: Նախկինում հյուսիսկորեական իշխանությունները, հանդես գալով քաղաքացիների առաջ, օտարերկրյա նվիրատվությունները ներկայացրել որպես սեփական նվերներ: Մարդասիրական օգնության և բժշկական պարագաների հաջորդ խմբաքանակը ԿԺԴՀ պետք է հասնի մինչև մարտի վերջ:

Korea Society ամերկյան կազմակերպության ղեկավար և Կոլումբիական համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Թոմաս Բիրնը նշել է, որ Հս.Կորեայում մարդու իրավունքների կամ սոցիալական ազատությունների նկատմամբ անհանգստություն չկա, հավանաբար չկա նաև սովից մահացությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ հեշտությամբ կարող են մարդկանց պարտադրել սոցիալական հեռավորության:

Հյուսիսկորեական առողջապահական մոդելին կասկածամտությամբ է վերաբերվում նաև հյուսիսկորեացի նախկին բժիշկ Չոյ Ցզյուն-Հունը, ով երկրից փախուստի է դիմել 2011թ.: Նա մասնակցել է 2006-2007թթ. կարմրուկի համաճարակի դեմ պայքարին և հիշում է, որ հիվանդանոցները բավարար միջոցներ չունեին, որ շուրջօրյա կարանտինային և մեկուսացնող միջոցառումներ իրականացնեին:

Նրա խոսքով՝ Հս.Կորեայի խնդիրն այն է, որ մարդիկ ուղեցույցներին չեն հետևում. հիվանդանոցներում ու մեկուսարաններում գտնվող մարդկանց ոչ բավարար սնունդ հատկացնելու պատճառով նրանք փախուստի էին դիմում՝ սնունդ հայթայթելու: Բժիշկը վստահ է, որ Հս.Կորեայում, միևնույն ժամանակ, քաղաքացիների վերահսկողության լավագույն համակարգն է, ինչն այս պարագայում օգտակար է:

Նախկին բժիշկը հավանական է համարել, որ Հս.Կորեան ամենալավն է կարողանում սահմանափակել շփումները և ուղևորությունները, քանի որ իշխանությունները դրանով զբաղվել են վերջին 70 տարիների ընթացքում: Տարբերությունն այն է, որ ներկայումս պայմաններն են խստացել: Այնպես որ այդ համակարգը կօգնի կանխարգելել վիրուսի տարածումը:

Կասկածամտությանը հակառակ է արտահայտվել կորեագետ Անդրեյ Լանկովը: Նրա կարծիքով՝ խորհրդային օրինակով ստեղծված հյուսիսկորեական համակարգն արդյունավետ կերպով օգնում է թեթև հիվանդություններով տառապողներին: Սակայն ծանր հիվանդությունների դեպքում կարող է խնդիրներ ծագեն:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հյուսիսային Կորեան համաճարակից, ամենայն հավանականությամբ, շատ չի տուժի: Չնայած հաշվի չեն առնվում այն հսկայական վնասները, որ կպատճառվեն հյուսիսկորեական տնտեսությանը: Այդ վնասը կարող է ամենաաղետալի հետևանքներն ունենալ, բայց, Լանկովի խոսքով, դրա մասին խոսելու համար դեռ վաղ է:

Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է լվանալ ձեռքերը. ինչպե՞ս դա ճիշտ անել
Ի՞նչ է պատահել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և մի շարք այլ առողջապահական կազմակերպություններ բոլորին խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը` նոր կորոնավիրուսով չվարակվելու և այլոց չփոխանցելու համար: Իրականում ձեռքերը լվանալն օգնում է բազմաթիվ հիվանդությունների կանխմանը (սուր շնչառականներից մինչև թունավորում), սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հիմնականում սխալ են լվանում ձեռքերը:

Ի՞նչ եք ասում. բոլորն էլ ձեռքերը լվանալու ձևը գիտեն

Թերևս այդպես չէ. հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերը ձեռքերը սխալ են լվանում: Օրինակ՝ օճառ չեն օգտագործում կամ քիչ տևողությամբ են լվանում:

Եվ ինչպե՞ս դա անել

ԱՀԿ-ն, օրինակ, խորհուրդ է տալիս ձեռքերը հետևյալ կերպ լվանալ.

— Թրջեք ձեռքերը. վարակից պաշտպանվելու տեսակետից ջրի ջերմաստիճանն էական չէ,— Ճզմեք օճառը կամ օգտագործեք կտորը՝ ձեռքերն օճառելու համար: Ընդ որում` հեղուկ օճառի և ամբողջական կտոր միջև էական տարբերություն չկա, բայց կարևոր է, որ օճառի կտորը լինի անցքերով օճառամանի մեջ: Հակաբակտերիալն օգտագործելու կարիք չկա. նրա արդյունավետությունը սովորականինից բարձր չէ, միաժամանակ՝ այն նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն բակտերիաների ի հայտ գալուն: Ցանկացած դեպքում օճառն անհրաժեշտ է. միայն ջրով վիրուսներից և բակտերիաներից չեք ձերբազատվի,

— Փրփրեցրեք օճառը՝ ձեռքերի ափերն իրար հպելով,— Շփեք ձեռքի արտաքին երեսն ու ու մատների արանքները,— Մատները շփեք՝ ափերը ծալելով,— Ձեռքերն արգելափակեք և շարժեք այնպես, որ մատները շփվեն,— Շփեք բթամատները,— Մի ձեռքի ափով շփեք մյուս ձեռքի մատները,— Լվացեք օճառը,— Չորացրեք ձեռքերը՝ թղթե, անհատական սրբիչով, որը փոփոխում եք օրվա ընթացքում մի քանի անգամ, կամ օգտագործեք չորացնող սարք: Կարևոր է, որ ձեռքերը չոր լինեն, որպեսզի խոնավ հատվածում կրկին վիրուս կամ բակտերիա չհայտնվի,— Եթե օգտագործում եք թղթե սրբիչ, ապա ծորակը փակեք նրա օգնությամբ:

Կարող եք դիտել ԱՀԿ-ի ձանձրալի ուղեցույց-տեսանյութը:

https://youtu.be/3PmVJQUCm4E
Ինչպես լվանալ ձեռքերը / © World Health Organization (WHO)

Կա նաև ավելի ուրախ տարբերակը. բրիտանական հիվանդանոցի աշխատակիցները լվացվում-պարում են Gagnam Style երգի ներքո:

https://youtu.be/TGddyTW5eMc
Լվացվում-պարում են / © NHSNorthamptonshire

Իսկ այստեղ չափազանց կենսախինդ մարդը երեխաներին լվացվել է սովորեցնում (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը):

https://youtu.be/825gGELjB98
Ձեռքերի լվացման պար / © UNICEF

Ոչ ոք չի հաստատում, որ այս տեխնիկան վստահաբար ճիշտ է, սակայն էությունը հասկանալի է. պետք է ձեռքի յուրաքանչյուր կետը լվանալ և չորացնել: Դա անհրաժեշտ է կատարել 20 վայրկյանից ոչ պակաս:

Պրոֆեսիոնալ կերպով լվացվելու համար նույն գործողությունը կարելի է անել 40-60 վայրկյան տևողությամբ:

Ի՞նչ անեմ. բաղնիք վայրկյանաչափո՞վ մտնեմ

Ո՛չ: Սովորաբար խորհուրդ է տրվում երկու անգամ երգել Happy Birthday to You-ն. դա կտևի 20 վայրկյան: Բայց կարելի է ընտրել նաև ցանկացած այլ երգ: Օրինակ՝ Wash Your Lyrics կայքը (բառացի՝ «Լվա երգիդ բառերը») թույլ է տալիս երգի բառերը բաշխել ըստ գործողությունների՝ ձեռքերը ճիշտ լվանալու ժամանակ: Բայց այն հիմնված է պրոֆեսիոնալների համար խորհուրդների վրա, ովքեր պետք է լվացվեն 40-60 վայրկյան:

Իսկ ի՞նչ անել, եթե ձեռքերը կեղտոտ են, բայց ես չեմ կարող օճառով լվանալ

Օգտագործել հականեխիչ գել: Տեխնիկան գրեթե նույնն է, ինչ օճառի ու ջրի դեպքում (պետք է ձեռքերը շփել այնքան, քանի դեռ չեն չորացել): Բայց եթե չափից շատ կեղտոտ են, հականեխիչը կարող է անարդյունավետ լինել: Սկզբում կարելի է խոնավ անձեռոցիկ օգտագործել:

Պետք է ուշադրություն դարձնել, որ հականեխիչ գելը 60% սպիրտ պարունակի: Ի դեպ՝ պետք է ուշադիր հետևել, որ երեխաներն այն օգտագործելուց հետո չլիզեն. այն կարող է հանգեցնել ալկոհոլային թունավորման:

Ե՞րբ է պետք լվանալ ձեռքերը

— Երբ ակնհայտ կեղտոտ են: Բայց ոչ միայն: Կարելի է լվանալ.— Զուգարանից հետո՝ պարտադիր,— Ուտելիք պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո,— Հումքին ձեռք տալուց հետո (ձուկ, միս, բանջարեղեն),— Հազալուց, փռշտալուց հետո,— Կենդանիներին (նաև՝ սեփական), նրանց սննդին ու պարագաներին դիպչելուց հետո,— Հանրային վայրեր այցելելուց հետո,— Հանրային տրանսպորտով ուղևորվելուց հետո,— Տունը մաքրելուց հետո,— Վերքը մշակելուց առաջ և հետո,— Հիվանդին խնամելուց առաջ և հետո,— Երեխայի տակդիրը փոխելուց կամ զուգարան գնալուն օգնելուց առաջ և հետո,— Աղբին դիպչելուց հետո:

Եթե հաճախակի լվացվեմ, ապա ձեռքերս կչորանան ու կճաքճքեն

Ցավոք՝ այո, կա նման վտանգ, որը ծագում է, երբ հետևում ես այս խորհուրդներին, որոնք իրենց հերթին օգնում են խուսափել վարակներից, ինչը ոչ պակաս կարևոր է: Բայց կան որոշ խորհուրդներ, որոնք իրավիճակը մեղմում են.

— Օգտագործեք ավելի ցածր pH-ով օճառ (սովորականում այն 9,5-11 է),— Լվացվեք ոչ տաք ջրով,— Չորացրեք առանց ֆանատիզմի,— Անմիջապես հետո քսեք խոնավեցնող միջոց: Կարելի է քսուք կամ կրեմ՝ յուղով, գլիցերինով, կաթնաթթվով, միզանյութով կամ վազելինով: Երբեմն փորձեք. եթե մեկը չեղավ, մյուսը կլինի: Եթե տանը չեք, կարելի է ինչ-որ թեթև բան,— Հետևեք տան հարաբերական խոնավությանը: Եթե պետք է, միջոցներ ձեռնարկեք:

Կորոնավիրուսով 84 մարդ է վարակված Հայաստանում (upd.)
Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում 84 է: Նրանցից մեկն առողջացել է:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/653144155521515

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակվածների թվի 81%-ը կապված են «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի հետ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1952895981520570/
Նիկոլ Փաշինյանը` արտակարգ դրության 2-րդ օրվա մասին / © Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջ

Վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստանում մեկուսացված է ավելի քան 400 մարդ, մոտ 800-ն ինքնամեկուսացված են տնային պայմաններում:

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ընթանում է ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1172182489634681/?type=3&theater

Նախարարի խոսքով՝ 3-4 օրում կկառուցվի 40 նոր պալատ։

UPD. Վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 102 է:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1090498421334944/
Հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը / © Shantnews

Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վարակվածության նոր դեպքերի 99%-ը կապված է «արտադրամասի» հետ:

Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել Եվրոպայի 2020թ. առաջնություն տեղափոխել հաջորդ տարի: Այն պետք է մեկնարկեր հունիսի 12-ին՝ Եվրոպայի 12 քաղաքներում, սակայն կայանալու է, հավանաբար, 2021թ. հունիսի 11-ից: Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն ակումբներից և լիգաներից փոխհատուցում է պահանջում՝ 300 մլն եվրո՝ Եվրո-2020-ը տեղափոխելու համար:

Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի եվրոպական բոլոր առաջնություններն ավարտվեն մինչև հունիսի 30-ը: Հայտնի է, որ Եվրո-2020-ը պատմության մեջ առաջին անգամ պետք է կայանար 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջի անգամ դադարեցրել էր Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը, չեղարկվել էր նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:

Հայաստանում կորոնավիրուսով 64 մարդ է վարակված. ԱՆ (upd.)
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք:

Հաղորդվում է, որ վարակվածության նոր դեպքերից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Վարակվածության դեպքերի թիվը Հայաստանում դարձավ 64 դեպք: Նրանցից 1-ն առողջացել է:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2439018816199897

Առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

UPD 1. Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 72-ի:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1171886156330981

Նախարարի խոսքով՝ 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:

UPD 2. Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 78 է: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին 6 դեպքերը կապ ունեն «արտադրամասի» հետ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/137319217701913/

Նախարարը նշել է, որ նոր վարակվածները գանգատներ չեն ունեցել. կորոնավիրուսը հաստատվել է միայն թեստավորումից հետո: Օրվա վերջում, ըստ նախարարի, մեկուսացվածների ընդհանուր թիվը կլինի շուրջ 600:

Ջերմություն ունեցող 129 էջմիածնեցիներ ճանապարհից հետ են ուղարկվել՝ ինքնամեկուսացման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Էջմիածնի ճանապարհների վրա տեղակայված ստուգիչ 3 կետերում 129 մարդու մոտ բարձր ջերմություն է արձանագրվել: Նրանք հետ են ուղարկվել՝ ինքնամեկուսացվելու:

Փաշինյանը նշել է, որ այսօր ժամը 15:00-ին Կառավարությունն արտահերթ նիստ է գումարելու՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկելու: Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/494516244769720/
Վարչապետը մանրամասներ է ներկայացնում / © Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջ

Վարչապետը հաղորդել է, որ առկա տվյալների համաձայն՝ եթե երկրի սահմաններն ամբողջությամբ փակ լինեն, ապա Հայաստանում առկա պարենային պաշարները կբավականացնի առնվազն մեկ ամսվա համար՝ չնայած մինչ օրս բեռնափոխադրումների համար խիստ սահմանափակումներ չեն կիրառվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էջմիածին քաղաքացի ելքերն ու մուտքերը փակվել են, տեղաշարժը թույլատրվել է միայն 3 ճանապարհներով, որտեղով անցնողները տեղում ստուգվում են:

Հայաստանում 3 տասնյակ վարակվածներ կան արդեն (upd.)
Covid-19-ով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 30-ի: Առաջին վարակվածը, ով ժամանել էր Իրանից, արդեն առողջացել է: 2 նոր վարակվածներից մեկը, ըստ Արսեն Թորոսյանի, կապված է «Էջմիածնի» դեպքի հետ, մյուսն ավելի վաղ հաստատված 2 դեպքի հետ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1170615523124711

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակվածության դեպք է գրանցվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում՝ Քաղավիացիայի կոմիտեում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/520117422215075/
Վարչապետը մանրամասներ է ներկայացնում / © Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջ

Միաժամանակ հայտնել է, որ Կառավարությունում քննարկվում է երկրում կամ առանձին շրջաններում արտակարգ դրության հայտարարման հարցը:

Մինչ այդ պետական մարմիններն աստիճանաբար անցնում են սահմանափ հաղորդակցության ռեժիմի: Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փակվում է «Մեկ պատուհան» գրասենյակը, վարչական վարույթների լսումները հետաձգվում են և այլն:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218271169316380&id=1405208089

Էջմիածին քաղաքի 27 մուտքերից ու ելքերից գործում են միայն 3-ը: Այդ կետերով անցնողները տեղում հետազոտվելու են:

UPD 1. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1171170536402543

Նախարարը նշել է, որ 15 նոր դեպքերից մի քանիսն ավելի վաղ մեկուսացված են եղել, մյուսների շփման շրջանակը ճշտվում է:

UPD 2. Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն, ըստ նախարար Արսեն Թորոսյանի, Հայաստանում աճել է ևս 7-ով՝ դառնալով 52:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/200802917818268/
Նախարարը ներկայացնում է նոր մանրամասներ / © Արսեն Թորոսյանի ՖԲ էջ

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2437951229639989

Նախարարը նշել է, որ մի մասը կապ ունեն «Էջմիածնի» դեպքի հետ: