Շեշտ.am (shesht.am) - Feed

Յուտայի «մենաքարի» ծագումն անհայտ մնաց. այն գողացել են: Մեկ այլ օրինակ գտել են Ռումինիայում
Նոյեմբերի կեսերին Յուտա նահանգի Հանրային անվտանգության վարչության աշխատակիցները հաստեղջյուր ոչխարների հաշվառման ժամանակ տարօրինակ գտածո էին հայտնաբերել: Մի քանի լուսանկարներ ու տեսանյութեր անելուց հետո նրանք ուղղաթիռով հեռացել են՝ շարունակելով իրենց հիմնական աշխատանքը: «Մենաքարի» գտնվելու վայրը մնացել է գաղտնի:

Reddit-ի օգտատեր Թիմ Սլեյնը Google Earth-ի միջոցով հայտնաբերել է նրա գտնվելու վայրը՝ օգտագործելով լուսանկարներում ու տեսանյութում երևացող բարձր ժայռերը:

«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram

«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram

«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram

«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram

Reddit-ի օգտատերերը հետաքննություն են կատարել՝ արբանյակային լուսանկարների օգնությամբ պարզելով «մենաքարի» տեղադրման մոտավոր ժամկետները՝ 2015թ. օգոստոս-2016թ. հոկտեմբեր: Սակայն հեղինակի մասին հարցը բաց է մնացել: Գտածոն ավելի շատ նման է նկարիչ Ջոն Մաքրաքենի աշխատանքներին. դրանք նույնպես աբստրակտ են և շատ նման այս գտածոյին: Մաքրաքենը, ի դեպ, հավատում էր այլմոլորակային կյանքին և մի անգամ առաջարկել էր անապատում «մենաքար» տեղադրել (նկարիչը մահացել է 2011թ.):

Արբանյակային լուսանկարներ / © BBC, Google Earth

Այլընտրանքային տարբերակը հուշում է, որ Յուտայում այդ «մենաքարը» կարող են տեղադրած լինել նկարչի երկրպագուները, սակայն պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: Կասկածում են Պետեցիա լե Ֆավնհոքին, ով նույն նահանգում է բնակվում և արտասովոր տեղադրումներով է հայտնի: Սակայն նա հերքում է իր մասնակցությունը: Ըստ ամենայնի՝ գտածոյի ծագումն անհայտ կմնա. հաղորդվում է, որ այն անհետացել է: Մնացել է միայն եռանկյուն պլաստիկ, որը ծածկել է կառուցվածքի վերին հարթությունը:

«Մենաքարի» տեղադրման վայրը / © Bureau of Land Management — Utah, Facebook

Թեև տեղի իշխանությունները հայտարարել են, որ «մենաքարի» տեղադրությունն ապօրինի է և այն պետք է հեռացնել, սակայն նրանք չեն տեղափոխել այն: «Մենաքարին» այցելող երկու զբոսաշրջիկներ պատմել են, որ պիկապ են տեսել, որը հեռացել է կանյոնից: Բեռնախցիկում ինչ-որ մեծ իր են տեսել, բայց մթության պատճառով հստակ չի երևացել, թե ինչ է:

«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible

«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible

«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible

«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible

Պատմում են, որ Ռումինիայում նոյեմբերի 26-ին նույնատիպ գտածո են հայտնաբերել: Այն գտնվում է Պյատրա-Նյամց քաղաքի մոտ, Պյատրա-Ռոշիտե ամրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Դատելով լուսանկարներից՝ ռումինական «մենաքարն» ավելի անփութորեն է պատրաստվել: Մշակութային ժառանգության վարչությունը հայտնաբերված գտածոյի հետաքննությունը դեռ չի ավարտել:

Առնետ-սակրավորը խիզախության համար ոսկե մեդալ է ստացել՝ հայտնաբերելով տասնյակ ականներ
Մագավային ոսկե մեդալով պարգևատրել է բրիտանական PDSA բարեգործական կազմակերպությունը, որն անասնաբուժական աջակցություն է ցուցաբերում չքավորների կենդանիներին: 1943թ.-ից սկսած PDSA-ն պարգևատրում է ռազմական գործողությունների ժամանակ աչքի ընկած կենդանիներին, իսկ 2002-ից սկսած՝ նաև նրանց, ովքեր հերոսություն են ցուցաբերել խաղաղ ժամանակ: Մագավան ոսկե մեդալի է արժանացել «նվիրվածության և մարդկանց կյանքեր փրկելու» համար:

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայումս Կամբոջայում առկա է շուրջ 6 մլն ական, որոնք պահպանվել են 1970-80-ականների քաղաքացիական պատերազմից հետո: Միայն նախորդ տարի ականների զոհ է դարձել 77 մարդ: Շուրջ 40 հազար բնակիչներ անդամահատվել են. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Մագավան 7 տարեկան է, կշռում է 1,2 կգ: Թեև նա սովորական առնետներից ավելի մեծ է, սակայն նրա չափերն ու քաշը չեն կարող պայթեցնել ականները: Տարեկան վերապատրաստումն առնետն անցել է Տանզանիայում, որտեղ բելգիական Apopo բարեգործական կազմակերպությունը 1990-ականներից սկսած կենդանիներին սովորեցնում է հոտառությամբ հայտնաբերել ականները և տուբերկուլյոզը:

Apopo-ն իր ծրագրերի մասնակիցներին անվանում է HeroRATs (հերոս առնետներ): Նրանց վարժեցնում են հոտոտել ոչ թե մետաղը, այլ դրանց քիմիական միացությունները: Դա նշանակում է, որ առնետները կանգ չեն առնում մետաղ հայտնաբերելիս. այդպիսով գործընթացն ավելի արագ է կատարվում: Երբ առնետը հայտնաբերում է պայթուցիչը, սկսում է թաթով հողի վրա խաչ անել՝ նրա հետ աշխատող մարդկանց ազդարարելով այդ մասին:

Առնետը՝ վարժանքների ժամանակ / © EMPICS

Թենիսահարթակի չափ տարածքը Մագավան կարող է հետազոտել 30 րոպեում, մինչդեռ մետաղորսիչով սակրավորը նույնը կանի 4 օրում: Ընդ որում, ի տարբերություն մարդկանց, առնետի դեպքում պայթելու հավանականությունը նվազագույնն է:

Մագավան աջակցում է Ականազերծման կամբոջական կենտրոնի մասնագետներին: Նա աշխատում է առավոտյան՝ կես ժամ տևողությամբ: Կազմակերպությունում նրա ծառայություններից շատ գոհ են:

Բրիտանական HALO Trust կազմակերպության տվյալներով, որը զբաղվում է զինված հակամարտությունների հետևանքով տուժած երկրներում զինամթերքի վնասազերծմամբ, 1979թ.-ից սկսած Կամբոջայում ականների պայթյունի հետևանով գրանցվել է 64 հազար մահ և անդամահատման 25 հազար դեպք:

Աշխարհի 10 ամենատարօրինակ օդանավակայանները
Գիսբորն, Նոր Զելանդիա

Փոքրիկ քաղաքում գտնվող օդանավակայանը նախատեսված է հիմնականում փոքր չափերի ինքնաթիռների համար:

Գիսբորն օդանավակայան / © Harr.me

Ուշագրավը, սակայն, այն է, որ անմիջապես թռիչքավայրէջքային ուղին հատվում է գործող երկաթուղով. ինքնաթիռները հաճախ ստիպված են լինում օդում սպասել, մինչև գնացքն անցնի:

Արքայադուստր Յուլիանայի օդանավակայան, Սուրբ Մարտինա կղզի

Սա աշխարհի 10 ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Boeing 757-ը վայրէջք է կատարում՝ անցնելով զբոսաշրջիկների գլխավերևով / ©ToddonFlickr

Ինքնաթիռներն այստեղ անցնում են լողափին գտնվողներից ընդամենը 10 մետր բարձրությամբ՝ երբեմն ուրախացնելով նրանց, երբեմն՝ ահաբեկելով:

Խիանչո-Իրաուսկին, Սաբա կղզի

Այս օդանավակայանում ամենակարճ թռիչքավայրէջքուղին է՝ 400 մետր: Վայրէջք կարող են կատարել միայն փոքր ինքնաթիռները կամ ուղղաթիռները:

Օդանավակայան՝ Սաբա կղզու վրա / © Wikimedia Commons

Սա նույնպես աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Ջիբրալթարի օդանավակայան, Ջիբրալթար

Ջիբրալթարի օդանավակայանի թռիչքուղին հատում է քաղաքի ամենախոշոր ավտոմայրուղին: Ինքնաթիռների թռիչքի կամ վայրէջքի դեպքում մեքենաների ընթացքը դադարեցվում է:

Ջիբրալթար / © Go2life.net

Թեև օդանավակայանը պատկանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը, քաղաքացիական չվերթներ նույնպես իրականացվում են:

Ֆունշալ, Մադեյրա կղզի, Պորտուգալիա

Ֆունշալի օդանավակայանը յուրահատուկ է իր թռիչքավայրէջքուղու ճարտարապետական ոճով: Որոշ հատվածներում այն ծովի մակարդակից 50 մետր է բարձր:

Ֆունշալի օդանավակայան / © Skyscrapercity.com

Այդպիսի կառուցվածքը պայմանավորված է ոչ թե ինժեների ստեղծարարությամբ, այլ անհրաժեշտությամբ:

Կուրշևելի օդանավակայան, Ֆրանսիա

Ջեյմս Բոնդը ֆիլմերից հայտնի օդանավակայանի թռիչքավայրէջքուղին նույնպես կարճ է՝ 525 մետր: Բոնդն այստեղ հաջողությամբ վայրէջք էր կատարել:

Կուրշևելի օդանավակայան / © Wikimedia Commons

Չափերից բացի՝ թռիչքավայրէջքուղու առանձնահատկությունն այն է, որ 18% թեքվածություն ունի: Այստեղ վայրէջք կարող են կատարել միայն ամենափորձառու օդաչուները:

Բարրի օդանավակայան, Շոտլանդիա

Այս օդանավակայանի առանձնահատկությունն այն է, որ երեք թռիչքավայրէջքային ուղիներն ավազե ափի տեսք ունեն: Աշխարի 10 ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Բարրի օդանավակայան / © airports-worldwide.com

Ափը հաճախ է ջրածածկ լինում. այդ դեպքում թիռչքներն ու վայրէջքները դադարեցվում են, մինչև ջուրը հետ քաշվի:

Այս Ռավեյ, Անտարկտիդա

Հարավային բևեռի մոտ գտնվող այս թռիչքավայրէջքուղին ոչ ասֆալտ է, ոչ էլ նույնիսկ ավազ. միայն սառույց: Չնայած դրան և եղանակային բարդ պայմաններին՝ այստեղ վայրէջք են կատարել այնպիսի խոշոր ինքնաթիռներ, ինչպիսին Lockheed C-5 Galaxy-ն է:

Օդանավակայան՝ Անտարկտիդայում / © Wikimedia Commons

Դեկտեմբերի սկզբին, երբ սառույցը սկսում է կոտրվել, օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվում են:

Յադինի օդանավակայան, Դաոչեն, Չինաստան

Այս քաղաքացիական օդանավակայանն ամենաբարձրն են համարում. տիբեթյան օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 4411 մետր բարձրության վրա:

Յադին օդանավակայանը / ©news.cn

Ուշագրավ է նաև տերմինալը, որը թռչող ափսեի կառուցվածք ունի:

Կանսայի օդանավակայան, Ճապոնիա

Կանսայ օդանավակայանը կառուցված է երկու արհեստական կղզիների վրա: Այն գտնվում է աշխարհի ամենասեյսմաակտիվ գոտում, այդ պատճառով կառուցման համար հսկայական միջոցներ են ծախսվել:

Կանսայի օդանավակայան / © The Japan Times

Օդանավակայանը հաջողությամբ դիմակայել է մի քանի խոշոր աղետների, իսկ ներկայումս ղեկավարությունը մտադիր է երրորդ թռիչքավայրէջքուղին կառուցել:

Ստեղծվել է «հիշողություն ունեցող» բրդանման մատերիալ
Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը փորձերից մեկում յուրահատուկ նյութը «ծրագրավորել է» աստղի կառուցվածքով: Այնուհետև նրանք այն տեղադրել են ջրի մեջ, որպեսզի պլաստիկ դարձնեն և վերափոխեն խողովակաձևի: Երբ գիտնականները նյութը կրկին դրել են ջրի մեջ, այն բացվել է և ստացել աստղի՝ սկզբնական տեսքը:

Այդ ամենի հիմքը կերատինն է, որը հետազոտողները ստացել են վերամշակված բրդից: Այդ թելանման սպիտակուցը գոյություն ունի ոչ միայն բրդի մեջ, այլև մարդու մազերում ու եղունգներում: Օրինակ՝ մազերն ուղիղացնելիս կամ հարդարելիս պետք է հիշել, որ ջուրը մազերին սկզբնական կառուցվածքի է վերադարձնում:

https://youtu.be/ngmQwnR79Fs
«Հիշողություն ունեցող» մատերիալը / © Harvard John A. Paulson School of Engineering and Applied Sciences

Հարվարդի գիտնականները կերատինի շղթան վերածել են զսպանակաձև կառուցվածքի: Նրանք զույգը միասին են պտտել, ապա բազմաթիվ այդպիսի «զսպանակներից» ստացել են հաստ թել: Խումբը նշել է, որ այդպիսի նյութից հնարավոր է պատրաստել բարդ կառուցվածքներ՝ ընդհուպ մինչև միկրոնային մակարդակի:

Հետազոտողների կարծիքով՝ «վերականգնվող» մատերիալը մեծ պահանջարկ կարող է ունենալ նորաձևության արդյունաբերությունում: Նրա օգնությամբ դիզայներները կարող են ստեղծել ունիվերսալ հագուստ, որը հարմար կլինի ցանկացած մարդու: Սովորական սպառողի համար այն կարող է խնայողության միջոց լինել. չափերի փոփոխության պատճառով նոր հագուստ գնելու կարիք չի լինի:

Դժոխքի դարպասներ. Սիբիրում ձագարաձև հսկայական խառնարան է հայտնաբերվել
Շուրջ 50 մետր խորությամբ գլանաձև հսկայական խառնարանը պատահաբար հայտնաբերվել է «Вести Ямал»-ի նկարահանող խմբի կողմից՝ Յամալի երկրամասում (Սիբիր), ինչից հետո այդտեղ են ժամանել գիտնականները՝ նորահայտ երևույթն ուսումնասիրելու: Հրապարակումներում այն ստացել է «Դժոխքի դարպաս» անվանումը:

Համարվում է, որ նման ձագարների առաջացումը տեղի է ունենում մակերևույթի ներսում հալչող հավերժական սառցաշերտի խորշերում մեթանի կուտակման հետևանքով: Կուտակված գազը մինչև 12 մթնոլորտ ճնշման ուժ է հավաքում և հաղթահարում հավերժական սառցաշերտը: Սառույցի և գրունտի մեծ բեկորներն էպիկենտրոնից մի քանի հարյուր մետր հեռու են թռչում: Ձևավորվում է գլանաձև ձագար՝ մինչև 100 մետր խորությամբ և կատարյալ շրջանաձև կողքերով:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վասիլի Բոգոյավլենսկին նշել է, որ այն յուրահատուկ է: Հորը հավելյալ գիտական հսկայական տեղեկատվություն է պարունակում, որը, սակայն, գիտնականը դեռևս չի ցանկացել բացահայտել՝ նախատեսելով գիտական հրապարակումների համար: Նրա խոսքով՝ առկա նյութերը պետք է վերլուծել, կառուցել եռաչափ մոդելներ:

https://youtu.be/q3fQok8iQ94
Խառնարանի հայտնաբերումը նկարահանող խմբի կողմից / © Вести Ямал

Գիտական գրանցամատյաններում մարմնին տրվել է 17 համարը: Յամալում 2014թ.-ից սկսած հայտնաբերված, ուսումնասիրված և փաստաթղթավորված նման ձագարները հենց 17-ն են: Նրա յուրահատկությունը ոչ միայն մեծ տրամաչափի ու խորության մեջ է, այլև հետագա հետազոտությունների համար պահպանվածությունը:

Գիտնականն ավելի վաղ հաստատել էր, որ մարդու գործունեությունը, ինչպիսին է գազի արդյունահանումը Յամալի հսկայական պահուսներից, կարող է ձագարների առաջացման հանգամանքներից մեկը լինել: Նա անհանգստություն է հայտնել էկոլոգիական աղետի վտանգի առումով, եթե խառնարանները կուտակվեն գազատարների, արտադրական ձեռնարկությունների կամ բնակելի շրջանների մոտակայքում:

Ռուս տիեզերագնացն Անտարկտիդայի վրա «5 անծանոթ մարմիններ» է նկարել
Ռուս տիեզերագնաց Իվան Վագները, ով ներկայումս Միջազգային տիեզերակայանում է, «ուշագրավ և, միաժամանակ, առեղծվածային տեսանյութ» է հրապարակել:

Վագները նշել է, որ հյուսիսափայլի պիկն Անտարկտիդայի երկնքում, Ավստրալիայի աշխարհագրական լայնություններում նկարահանելիս կադրում հայտնվել է հինգ «անհայտ մարմիններից» կազմված խումբը: Թվիթերյան էջում գրել է, որ 9-12-րդ վայրկյաններում հայտնվել են 5 մարմիններ, որոնք թռչում են զուգընթաց՝ միմյանցից հավասարաչափ հեռավորությամբ:

https://twitter.com/ivan_mks63/status/1296030323806003205?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1296030323806003205%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fnaked-science.ru%2Farticle%2Fastronomy%2Fpyat-neizvestnyh-obektov-v-nebe-nad-antarktidoj

Տեսանյութում այդ մարմինները կարելի է տեսնել 2-3 վայրկյան: Սակայն, տիեզերագնացի խոսքով, իրականում նա այդ երևույթը դիտարկել է շուրջ մեկ րոպե: Վագները նշել է, որ կադրերն արվել են վայրկյանում մեկ անգամ, ապա համախմբվել են 25 վայրկյան/կադր տեսանյութում: Այսինքն՝ իրական ժամանակում մարմինների դիտարկումը կազմել է 52 վ:

Մեկնաբանողների մեծ մասը ենթադրել է, որ անհայտ մարմինները Starlink արբանյակներն են, որոնց նոր խմբաքանակն Իլոն Մասկի SpaceX ընկերությունն օրերս է արձակել: Ոմանք հիշել են նաև Պենտագոնի կողմի հրապարակված տեսանյութը՝ «չբացահայտված թռչող օբյեկտների» վերաբերյալ:

Տեսանյութը դիտարկած գիտնականները համաձայնել են այն տարբերակին, որ պատկերված մարմինները Starlink-ի արբանյակներն են, սակայն լիովին պնդելու համար հավելյալ տեղեկությունների կարիք են տեսել: Մասնագետները տեսանյութում պատկերվածը հաստատապես մեկնաբանելու համար առկա տվյալներն անբավարար են համարել՝ նշելով, որ պետք է հստակ իմանալ ժամանակը, աշխարհագրական բարձրությունը, լայնությունը, որոնց վրա Վագները նկարել է տեսանյութը:

20-ից ավելի ապշեցուցիչ փաստեր, որոնք կստիպեն կասկածել մինչ այդ ունեցած գիտելիքները
- Ի սկզբանե բոլոր սաղմերն աղջիկ են: Տղամադրկային ու կանացի բոլոր մարմիններն իրենց զարգացումը սկսում են միևնույն ելակետային կետից: Այսինքն բոլոր սեռական օրգանները նույնատիպ են և ֆենոտիպորեն հանդիսանում են կանացի:

- Մեր մոլորակի ընդերքում շուրջ կվադրիլիոն տոննա ալմաստ է թաքնված:

- Գյուտարար Ջոն Շեպարդ-Բարոնը ցանկացել է 6-անիշ ծածկագիր սահմանել, սակայն նրա կինը կարողացել է հիշել միայն 4-ը:

- Բարձրակրունկ կոշիկներն առաջինը փորձել են տղամարդիկ: Պարսից հեծյալները նրանց օգնությամբ ովքերն ավելի համար են տեղավորել:

- 2021թ. հունվարի 1-ից Հավայան կղզիներում պաշտոնապես արգելվում է օքսիբենզոն և օքտինոքսատ պարունակող արևապաշտպան քսուքների օգտագրծումը, քանի որ այդ նյութերը վնասում են բուստերին:

- «Աստղային պատերազմների» լույսային թրի ձայնը Բեն Բյորտը ստեղծել է աշխատող կինոպրոեկտորի ձայնի և հին հեռուստացույցի աղմուկի միավորմամբ:

- 1984թ. ԽՍՀՄ-ում ստեղծվել է լազերային ատրճանակ՝ տիեզերագնացների ինքնապաշտպանության համար:

- Երկրի վրա թթվածնի հիմնական աղբյուրն օվկիանոսն է: Ֆիտոպլանկտոնները և ջրիմուռներն արտադրում են մթնոլորտում առկա թթվածնի կեսից ավելին:

- Լորի կապիկները ներկայումս հայտնի միակ պրիմատներն են, որ կարող են իրենց թույնով սպանել մարդուն:

- Մարզասրահի ծանրաքարերի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան՝ զուգարանակոնքի մեջ:

- Կովերի հարձակումներից ավելի շատ մարդ է տուժել, քան՝ շնաձկների:

- Կեպելի պտուղները կարելի է օգտագործել որպես հոտավետ միջոցներ: Նրա հաճելի բույրը երկար պահպանվում է մաշկի վրա նույնիսկ կարող է փոխել մարդու կղանքի հոտը: Ճավա կղզու բնակիչները կեպելն օգտագործում են որպես հակաբեղմնավորիչներ:

- Առաջին սարափ ֆիլմը՝ «Սատանայի ամրոցը», էկրան է բարձրացել 1896թ. դեկտեմբերի 24-ին, Փարիզում: Դիպաշարի համաձայն՝ Մեֆիստոֆելն ահաբեկում է ամրոցի դժբախտ այցելուներին: Գլխավոր դերերում ռեժիսոր Ժորժ Մեյլեսն ու նրա կինն էին՝ Ժաննա Դ'Ալսին:

- Տիեզերքում ամենատարածված գույնը բաց դարչնագույնն է (բեժ): Տիեզերագնացներն այն անվանել են «տիեզերական լատտե»:

- Պինգվինը կարող է ցատկել 155 սմ բարձրությամբ:

- Ֆլամինգոյի փետուրները վարդագույն-նարնջագույն են դառնում կարոտինոիդի շնորհիվ. սա գազարին գույն հաղորդող նյութն է:

- Ազատության արձանը՝ ֆրանսուհի է: Ամերիկյան հեղափոխության տարիներին Ֆրանսիան արձանը նվիրել է Ամերիկային՝ որպես ժողովուրդների բարեկամության նշան:

- Ամենաթանկարժեք քարը կարմիր ադամանդն է՝ 1 կարատը՝ 1 մլն դոլար:  Ներկայումս աշխարհում դրանք 30-ից պակաս են: Ամենաթանկարժեքը 5.11 ct Moussaieff Red Diamond-ն է, գնվել է 2011թ.՝ 8 մլն դոլարով:

- Վաշինգտոնի մայր տաճարի պատին առկա է «Աստղային պատերազմներից» Դարտ Վեյդերի գլուխը:

- Ծորակից թափվող տաք ու սառը ջրի ձայնը նույնը չէ:

- Էդինբուրգի համալսարանում գոյություն ունի Արթուր Քյոստլերի անվան պարահոգեբանության ամբիոն: Այնտեղ ուսումնասիրում և դասավանդում են այն ամենը, ինչ կապ ունի միստիկայի հետ:

- Իրականում ծառերի վրա տերևներն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք աշնանը: Տերևը կանաչ ներկող քլորոֆիլը ոչնչանում է, և մենք տեսնում ենք տերևի իսկական գույնը:

- Դժվար է հավատալ, բայց կապուտաչյա մարդիկ մեր մոլորակում հայտնվել են ավելի ուշ, քան բրուտագործությունը: Աչքերի բաց գույնի համար պատասխանատու գենը հայտնվել է 10 հազար տարի առաջ, իսկ առաջիկ կերամիկական արձանիկը պատրաստվել է մ.թ.ա. շուրջ 29-25 հազար տարի առաջ:

- Օրանդան արհեստականորեն ստեղծված ձուկ է՝ գլխի վրա հետաքրքիր աճույթով:

Արտասովոր ամպրոպները Հնդկաստանում 10 օրում ավելի շատ մարդ են սպանել, քան 1 տարվա ընթացքում
Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում վերջին 10 օրերին կայծակի հարվածներից 147 մարդ է մահացել: Նրանցից 25-ը մահացել են շաբաթ օրը, իսկ մեծ մասը ֆերմերներ են, անասնապահներ ու գյուղատնտեսական աշխատողներ:

Անձրևների սեզոնը Հնդկաստանում սկսվում է հունիսին՝ ուղեկցվելով ամպրոպային ակտիվությամբ, և տևում մինչև սեպտեմբեր ամիսը: Այս տարի ամպրոպներն այնքան հաճախակի են, որ կայծակի հարվածից մահացածների թիվն արդեն գերազանցել է վերջին մի քանի տարիների տարեկան միջին ցուցանիշը, թեև սեզոնը նոր է սկսվել: Նշված նահանգում մարտ ամսից սկսած մթնոլորտային էլեկտրական լիցքից մահացել է 215 մարդ, մինչդեռ նախորդ տարվա ողջ ընթացքում կայծակի զոհերի թիվը կազմել է 170:

Նահանգի տարերային աղետների կառավարման նախարար Լաքշմեշվար Ռոյը նշել է, որ առավել վտանգավոր դարձած եղանակային պայմանների պատճառը կլիմայական փոփոխություններն են: Բիհարի ագրոօդերևութաբան Աբդուս Սաթարը հավելել է, որ բարձր ջերմաստիճանն ու չափազանց շատ խոնավությունը հանգեցրել են մթնոլորտում անկայունությանը, ինչն իր հերթին առաջացնում է ամպրոպներ:

Հնդկաստանի Օդերևութաբանական վարչությունը նոր ամպրոպներ է կանխատեսում: Իշխանությունները բնության անոմալ երևույթին ի պատասխան ֆինանսավորել են սմարթֆոնային նոր հավելվածի թողարկումը, որն օպերատիվ կերպով կանխատեսում է կայծակների բռնկումները: Խնդիրը միայն այն է, որ կայծակների զոհերի մեծ մասը գյուղական համայնքների աղքատ բնակչությունն է, ովքեր սմարթֆոններ պարզապես չունեն:

Երկրի «այլմոլորակայինը». ինչի՞ համար են շոշափուկներն աստղաքթի մոտ
Աստղաքիթը խլուրդների ընտանիքի կաթնասուն է: Այս տեսակը հանդիպում է միայն Հյուսիսային Ամերիկայում՝ Հարավարևելյան Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում: Մյուս խլուրդներից այս կենդանին տարբերվում է արտասովոր դունչով. աստղաքթի մոտ այդ հատվածում 22 մաշկային աճույթներ են:

Ինչի՞ համար են այդ տարօրինակ շոշափուկները: Ինչպես հայտնի է՝ տեսողությունը խլուրդների մոտ ամենաուժեղ կողմը չէ: Դրա փոխարեն աստղաքիթն ունի հրաշալի շոշափելիք, ինչի շնորհիվ նա կարող է վայրկյանական գտնել հավանական որսը: Կենդանին իր շոշափուկներն այնքան արագ է շարժում, որ մարդու աչքն ի վիճակի չէ հետևելու դրանց. աստղաքիթը դրանցով մեկ վայրկյանում կարող է մինչև 13 փոքր մարմին ստուգել:

Աստղաքիթ / © flickr/Peter Schoenberger

Բացի այդ՝ գիտնականներն այս աճույթները համարում են գիտությանը հայտնի ամենազգայուն շոշափման համակարգը: Կենսաբան Քենեթ Կատանիան այդ օրգանում արձանագրել է ավելի քան 100 հազար նյարդաթել: Դա հինգ անգամ ավելին է, քան մարդու ձեռքում:

Շոշափուկներն առանց հոգնելու ուսումնասիրում են շրջակա միջավայրը և վերլուծում ամենը: Աստղաքթերն իրենց համար որս են գտնում ջրում, գետնի տակ: Նրանք ուտում են անձրևորդերի, միջատների և նրանց թրթուրների, ինչպես նաև խեցգետնակերպ և փոքր ձկների:

Աստղաքիթը մեծ կենդանի չէ. սովորաբար նրա մարմինը հազիվ է գերազանցում 10 սմ-ը, երբեմն հասնում 20-ի: Դնչիկի տրամագիծն ընդամենը 1 սմ է, հասուն առանձնյակների քաշը՝ մոտ 85 գ: Այս խլուրդն ունի նաև պոչ՝ 8 սմ երկարությամբ:

Աստղաքիթ / © lapku

Աստղաքիթն առաջին կաթնասունն է, որ ջրի տակ հոտ է զգում: Դրա համար խլուրդները պղպջակներ են արձակում, ապա շոշափուկներով դրանք հետ են քաշում՝ այդպիսով որսալով հոտը: Այս արտասովոր ունակություններով կենդանով սնվում են բուերը, ճուռակները, աքիսները, կատուներն ու շները: Ջրում նրանց վտանգ են սպառնում ջրաքիսները, խոշոր պերկեսները և ձկնկուլները:

Հետազոտությունը հաստատել է, որ կենդանիները կարող են երկրաշարժերը կանխազգալ
Երկրաշարժերը մարդկության և շրջակա միջավայրի համար լրջագույն վտանգ են ներկայացնում: Բացի այդ՝ դրանք միշտ սկսվում են անսպասելի. գոյություն չունի այնպիսի հուսալի համակարգ, որը թեկուզ մի քանի ժամ առաջ կծանուցի երկրաշարժի ուժգնության, վայրի և ժամանակի մասին:

Ներկայումս երկրաշարժերի կանխատեսման համակարգերը հիմնված են տեղանքի և սեյսմիկ ակտիվության դիտարկումների տվյալների վրա, սակայն նույնիսկ այդպիսի վերլուծությունը հնարավոր չէ ամենուրեք կատարել. տարածաշրջանների ակտիվության վերաբերյալ տվյալները հավաքագրվում են միայն վերջին հարյուր տարում, ընդ որում՝ ոչ լիարժեք: Նախազգուշացման համակարգերն ուղարկում են բացառապես հնարավոր վտանգի մասին ծանուցում:

Բնական աղետներից առաջ կենդանիների արտասովոր վարքի մասին մարդիկ վաղուց գիտեն: Օրինակ՝ չինական Հայչենի երկրաշարժը՝ 1975թ., կանխատեսվել է հենց օձերի ու առնետների դիտարկումների արդյունքում. կենդանիներն արագ լքել էին իրենց բները: Տեղի իշխանություններն ուշադրություն էին դարձրել նրանց տարօրինակ վարքի վրա և աղետից առաջ հասցրել էին մարդկանց տարհանել: Չնայած այդպիսի դեպքերի առատությանը՝ լիարժեք վիճակագրական վերլուծության համար տվյալները քիչ էին:

Մաքս Պլանկի՝ Կենդանիների վարքի հետազոտության ինստիտուտի նոր հետազոտությունը վերջապես հաստատել է, որ կենդանիները կարողանում են կանխազգալ աղետները:

ա) Կենտրոնական Իտալիա, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած երկրաշարժի քարտեզ: Շրջանակները ցույց են տալիս այն տարածքը, որտեղ երկրաշարժը մարդիկ զգացել են: բ) Մանրամասն քարտեզ, որը ցույց է տալիս երկրաշարժի էպիկենտրոնները՝ ուսումնասիրված նշված հետազոտության շրջանակներում, և ֆերմայի գտնվելու վայրը, որտեղ հետազոտվել են կենդանիները: գ) դիտարկվող կովը. ընդունիչը կապված է կենդանու վզին / © Martin Wikelski. Ethology

Դա ապացուցելու նպատակով անհրաժեշտ է հետևել երեք կանոնի. կենդանիները պետք է հստակ տարբերեն մոտեցող երկրաշարժի նշանները, փոխեն իրենց պահվածքը, մշտապես արձագանքեն որոշակի կերպով և նրանց վարքն ամեն անգամ պետք է էապես տարբերվի սովորականից: Բազմաթիվ զեկույցներում այդ պայմանները հաշվի առնված չեն եղել:

Գիտնականները, Մարտին Վիկելսկիի գլխավորությամբ, Իտալիայի Կապրիլյա գյուղի ֆերմայում մի քանի կենդանիների, որոնք երկրաշարժերի նկատմամբ հնարավոր զգայուն են (6 կով, 5 ոչխար և 2 շուն) ամրացրել են ընդունիչներ: Դիտարկումների ընթացքում՝ 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. ապրիլ ամիսները, նշված տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 18 ցնցում՝ մինչև 6,6 մագնիտուդ (Ռիխտերի սանդղակով) ուժգնությամբ: Խումբն առանձնացրել է նրանք, որոնք ազդել են հետազոտության տիրույթի ակտիվության վրա. ֆերմայի մոտակայքում արձանագրված, հեռավոր, բայց բավականին ուժգին ցնցումներ:

Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների վարքը՝ համադրելով սեյսմիկ ակտիվության քարտեզից ստացված տվյալների հետ: Պարզվել է, որ այն փոխվում է մոտավորապես 1-12 ժամը մեկ: Որքան մոտ է կենդանին գտնվել էպիկենտրոնին մոտ, այնքան շուտ է սկսել արձագանքել ստորգետնյա ցնցումներին: Ընդ որում՝ պարզվել է, որ խմբի կենդանիների վարքում փոփոխությունները ճանաչելն ավելի հեշտ է, քան՝ մյուսների:

Դեռևս գիտնականներին չի հաջողվել հաստատել, թե հատկապես ինչն է կենդանիներին ստիպում արտասովոր դրսևորում ցուցաբերել. անհրաժեշտ են հավելյալ, առավել զանգվածային հետազոտությունները: Սակայն նրանք վստահ են, որ կենդանիների մշտական դիտարկումը կարող է օգնել երկրաշարժերի՝ արագ կանխատեսման համակարգերի մշակմանը: