Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականը պատմել է մարդկանց մասին, ովքեր անհայտ պատճառներով կորոնավիրուսով չեն վարակվում
ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Սանկտ Պետերբուրգի գլխավոր իմունաբան և Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Արեգ Թոթոլյանը պատմել է SARS-CoV-2-ի առանձնահատկությունների և նրա հետ կապված մի շարք հարցերի մասին, որոնք մինչ օրս հասկանալի չեն մասնագետների համար:

Նրա խոսքով՝ բժիշկները դիտարկում են 200 հոգանոց խմբի, ովքեր կորոնավիրուսային վարակ են տարել, որոնց մոտ, սակայն, հակամարմիններ չեն ձևավորվել (դրանց առկայությունը խոսում է վիրուսով վարակված լինելու մասին): Թոթոլյանը նշել է, որ այդպիսի պացիենտներն ավելի շատ են, քան սպասվում էր: Սովորաբար հակամարմինները չեն առաջանում իմունային անբավարարության դեպքերում, բայց պոպուլյացիայում այդպիսինները քիչ են: Իսկ կորոնավիրուսից առողջացածների շրջանում նման դեպքերը շատ են: Գիտնականի խոսքով՝ սա մանրամասն հետազոտության անհրաժեշտություն է առաջացնում, ինչն իրենք իրականացնում են:

Թոթոլյանն ուշագրավ է համարել այն, որ որոշ մարդիկ SARS-CoV-2-ի նկատմամբ առավել դիմակայուն են. մասնավորապես՝ խոսքը բժիշկների մասին է, ովքեր ամիսներով աշխատել են «կարմիր գոտում», շփվել են հարյուրավոր վարակվածների հետ: Հետազոտության արդյունքում նրանց մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել:

Իմունաբանի խոսքով՝ ռեզիստենտության ցուցիչներն անհրաժեշտ է ուշադիր զննել: Այստեղ կարող է գտնվել վարակի դեմ պայքարի ունիվերսալ միջոցի վերաբերյալ հարցի պատասխանը, որը պատվաստանյութի համեմատ ավելի մատչելի կլինի և արագ կստացվի:

Թոթոլյանը մեկնաբանել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ մայրաքաղաքի պացիենտների շուրջ 60 տոկոսը «բախվել է վիրուսին»: Գիտնականը համաձայնել է դրա հետ, բայց թե հանգեցրե՞լ է դա պաշտպանության՝ դեռևս պետք է պարզել: Գիտնականի խոսքով՝ եթե հումորալ իմունիտետի գնահատման համար կա սովորական թեստ, ապա բջջային իմունիտետի համար (մասնավորապես՝ T բջջային) զանգվածային հետազոտությունների արդյունքում գնահատման ընդհանուր միջոց չկա: Նա նաև հայտնել է, որ Մոսկվայում իմունային «շերտը» դեռևս ուսումնասիրվում է, առաջիկա օրերին հնարավոր է լինեն հստակ տվյալները: Սանկտ Պետերբուրգում Covid-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք է բերել բնակչության 26%-ը: Թոթոլյանի խոսքով՝ սա փոքր թիվ է՝ տարածաշրջանը համաճարակից պաշտպանելու համար:

Գիտնականն ընդգծել է, որ SARS-CoV-2-ով վարակվելու վտանգն աշնանն է բարձր, ընդ որում՝ ավելի բարդ ընթացքով, քան գարնանն էր: Բայց սեզոնային վարակների հետ Covid-19-ի դրսևորման մասին դեռևս գիտական բացատրություն տրված չէ: Հայտնի չէ, թե ինչպես կտանեն վարակը նրանք, ովքեր պահպանել են մեկուսացման կանոնները, քանի որ նրանք մշտապես տանը նստած չեն կարող մնալ: Գիտնականը քիչ հավանական է համարել, որ այս անգամ իշխանությունները խիստ սահմանափակումներ կմտցնեն, քանի որ առողջապահական համակարգն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, որոնք կծառայեն նաև ապագայում:

Ռուսաստանում զանգվածային պատվաստման մասին Թոթոլյանը նշել է, որ պետք է ձգտել 90-95% իմունիզացման, ընդ որում՝ հնարավորինս արագ: Դրա համար նա երկու տարբերակ է նշել՝ բնական (վարակվելու միջոցով) և արհեստական (պատվաստում): Նրա խոսքով՝ գործնականում երկուսն էլ կիրառվում են:

Ակադեմիկոսի խոսքով՝ հակատուբերկուլյոզային պատվաստումն իսկապես ընդունակ է թեթևացնելու Covid-19-ի ընթացքը և նույնիսկ պաշտպանելու վարակվելուց: Այն աշխատում է բջջային իմունիտետի միջոցով՝ պաշտպանելով նաև այլ պաթոգեններից, կատարում է իմունոմոդուլյատորի դեր, կիրառվում է միզապարկի քաղցկեղի բուժման համար: Հայտնի է, որ մահացությունները կապված են ոչ թե վիրուսային վարակի, այլ դրա բարդացումների հետ: Covid-19-ով վարակվածների մահացության պատճառների առաջին տեղում երկկողմանի թոքաբորբն է՝ թոքերի բարձր մակարդակի վնասմամբ, որն առաջանում է վիրուսային և բակտերային վարակի համադրմամբ: Թոթոլյանի խոսքով՝ ԲՑԺ պատվաստումը պաշտպանում է նաև բարդացումներից:

Հակատուբերկուլյոզային պատվաստման և Covid-19-ից մահացության միջև կապի մասին բազմիցս հայտարարել են նաև այլ գիտնականներ: Նյու Յորքի գիտական խումբն ավելի վաղ համեմատել էր ԲՑԺ պատվաստումը տարբեր երկրներում և հայտնաբերել, որ այդ առնչությամբ պետական քաղաքականություն չունեցող երկրներում (օրինակ՝ Նիդեռլանդներ, Իտալիա, ԱՄՆ) ավելի շատ են տուժում համավարակից, քան այն երկրներում, որտեղ այդ պատվաստանյութը վաղուց և պարբերաբար է կիրառվում:

Բժիշկը բացատրել է, թե որ խալերն արժե վտանգավոր համարել
Մարմնի ոչ բոլոր խալերն են վտանգավոր: Բժիշկ-մաշկակոսմետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Դոնեցկայան զգուշացրել է, որ նրանց մեծ մասն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Բժշկի խորհուրդ է տրվում դիմել միայն առանձին դեպքերում:

Դոնեցկայան հայտնել է, որ խալերի չափը, կառուցվածքը և գույնը կարող են տարբեր լինել: Որոշ խալեր անվտանգ են, իսկ մյուսները կարող են վերածվել չարորակ գոյացությունների: Հաղորդվում է, որ բժշկի անհրաժեշտ է դիմել, եթե նկատվում են անհավասար եզրեր, ոչ միատարր գույն և արնահոսություն: Անհանգստացնող ազդանշաններ կարող են լինել նաև քորը և խալի արագ աճը:

Մասնագետը նաև հերքել է այն առասպելը, թե մուգ գույնի խալերը կարող են ավելի վտանգավոր լինել, քան բաց գույները: Գոյություն ունի մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի անգույն կառուցվածք: Այդ դեպքում բարորակության մասին կարող է խոսել միայն հյուսվածքաբանը: Կա նաև կարծիք, թե ցցուն խալերն անվտանգ են: Սակայն Դոնեցկայան վստահեցրել է, որ մելանոման երբեմն կարող է միալուծվել մաշկի մակերեսի հետ: Նշվում է, որ բարորակության, խալի վրա մազի առկայության և այլ խնդիրների դեպքում հստակ եզրակացություն կարող է տրամադրել միայն մասնագետը:

Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Տիտովը նախազգուշացրել էր, որ բազմաթիվ խալեր ունեցող մարդիկ չպետք է այցելեն արևաբուժարան: Նշվում է, որ այրվածքը կարող է բջիջների մուտացիա հարուցել, ինչն էլ իր հերթին դառնա չարորակ ուռուցքի պատճառ:

Բժիշկները զգուշացրել են ախտահանիչների վտանգավորության մասին
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման բյուրոն (FDA) հայտնել է, որ վերջին շրջանում մաշկային հականեխիչներից թունավորման դեպքերն էապես աճել են: Որոշ միջոցներից վերցված նմուշներ հետազոտության ընթացքում մեթանոլով աղտոտվածության դրական արդյունք են ցույց տվել: Տվյալ նյութը, ինչպես հայտնի է, տոքսիկ է և կարող է թունավորում առաջացնել մաշկի կամ օրգանիզմի լորձաթաղանթի հետ շփվելիս:

Ամերիկացի մասնագետները մեթանոլով թունավորման մի քանի դեպք են հայտնաբերել, որոնք հանգեցրել են կուրացման և նույնիսկ մահվան: FDA-ն սպառողներին հորդորել է չգնել վտանգավոր հականեխիչներ, իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել բուժօգնության: Մեթանոլը կարող է սրտխառնոց, գլխացավ, տեսողության ամբողջական կամ մասնակի կորուստ, ջղաձգում առաջացնել, իսկ մեծ չափաքանակը կարող է հանգեցնել կոմայի կամ մահվան:

Ամերիկյան տեսչության մասնագետները նշել են, որ մեթանոլից թունավորման ամենամեծ վտանգը սպառնում է երեխաներին, ովքեր մաշկային հականեխիչը կարող են պատահաբար ուտել: Բյուրոն նաև հիշեցրել է հանրային վայրեր այցելելուց, զուգարանից հետո, հազալուց առնվազն 20 վայրկյան հետ կամ սնունդ ընդունելուց առաջ ձեռքերն օճառով լվանալու անհաժեշտության մասին: Բժիշկ-մաշկավեներաբան Անաստասիյա Վերեժնիկովան նշել է, որ ձեռքերի խոնավեցնող կամ սննդարար քսուքները հաճախակի լվանալուց և ախտահանիչներ օգտագործելուց հետո կարող են պահպանել ձեռքի մաշկը:

Մասնագետը հիշեցրել է, որ հականեխիչների մեջ ներառված սպիրտը ջրազրկում է մաշկը: Վերեժնիկովայի խոսքով՝ մաշկի առողջ վիճակը պահպանելու նպատակով անհրաժեշտ է ձեռքերը լվանալուց կամ ախտահանելուց հետո օգտագործել խոնավեցնող կամ սննդարար միջոցներ: Դա վերաբերում է նաև տղամարդկանց: Բժիշկը նշել է, որ այդ նպատակին կարող են ծառայել այն քսուքները, որոնք պարունակում են հանգստացնող, պաշտպանող, վերականգնող բաղադրատարրեր՝ լանոլին (բրդաճարպ), մեղրամոմ, բնական յուղեր, վիտամիններ, գլիցերին և վազելին:

Հաստատված նոր դեպքերի թիվը 425 է
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Covid-19-ով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 17489-ի:

Կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը 293 է: Այլ պատճառով մահացածների թիվը հասել է 96-ի: Նախորդ օրը Covid-19-ից մահացած պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88  (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 295 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 6571: Փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ֆրանսիայից բժիշկների խումբ է ժամանել՝ Հայաստանի առողջապահական համակարգին աջակցելու առաքելությամբ:

https://www.facebook.com/sglmc/posts/1307690336105991

Ֆրանսիացի մասնագետները Հայաստանում կմնան 10 օր:

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը համավարակից հետո. Տարբեր ոլորտների 4 մասնագետների կարծիքը
Տիրող իրավիճակը լի է տագնապներով, հույսերով ու վախերով: Շատերս ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի սովորականի նման դուրս գալ տանից, սրճարաններում հանդիպել ընկերների հետ, ճամփորդել: Անհանգստանում ենք մեր հարազատների անվտանգության, հետագա սպառնալիքների մասին: Ինչպիսի՞ն է լինելու մեր աշխատանքը, կպահպանվի՞ այն ընդհանրապես: Այս հարցերին անդրադարձել են տարբեր ոլորտների 4 մասնագետներ:

Յան Մարչինսկի. ֆինանսական փորձագետ, ներդրող

Մարչինսկիի խոսքով՝ համավարակից հետո տնտեսական խորագույն ճգնաժամ է սպասվում. ավելին, քան 2008-ի, 2014-ի, Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ճգնաժամերն ու 1930-ականների Մեծ ճնշումները:

Փորձագետն ընդծել է, որ շատերն արդեն կորցրել են իրենց բիզնեսը, վարձու աշխատանքը, աշխատավարձը, իսկ 3-4 ամիս հետո այդպիսիք ավելի են շատանալու: Բացի այդ՝ տևական կարանտինից հետո կուտակած միջոցները կնվազեն: Մասնագետի խոսքով՝ կուտակած միջոցներ ընդհանրապես ունեցել է բնակչության 30%-ը, իսկ մյուս 70%-ի համար առավել դժվար է լինելու: Փոփոխություններ է կրելու պահանջարկը, ինչի հետևանքով ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ոլորտը մեծ կորուստներ է կրելու:

Յան Մարչինսկին նշել է, որ շուկայում այդպիսի փոփոխություններն արդեն ակնհայտ են. պահանջարկն աճել է հեռահաղորդակցության սարքավորումների, ալկոհոլի, մթերային և թվային ապրանքների ոլորտներում: Կտրուկ նվազել են զբոսաշրջային, հագուստի, գեղեցկության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ոլորտների եկամուտները: Մասնագետի խոսքով` տուժում է հիմնականում փոքր ու միջին բիզնեսը:

Տնտեսագետը կանխատեսում է, որ կարանտինի լիարժեք չեղարկումից հետո աճելու են հիմնականում ներմուծվող ապրանքների գները: Դա իր հերթին հարվածելու է բնակչության միջին և ցածր եկամուտներ ունեցող խավերին՝ էլ ավելի նվազեցնելով ոչ առաջնային պահանջարկը:

Զարգանալու է ներքին զբոսաշրջությունը: Մասնագետը սա տնտեսության համար դրական է համարել, քանի որ գումարի մի մասը մնալու է երկրում և ուղղվելու է ենթակառուցվածքների հանգստի գոտիների զարգացմանը:

Մարչինսկիի խոսքով՝ համաշխարհային նախկին ցուցանիշները վերականգնվելու են 3-4 տարի հետո: Նա հնարավոր է համարել, որ որոշ երկրներում այդ գործընթացն ավելի դանդաղ ընթանա՝ տևելով ավելի երկար:

Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է համարել նպաստավոր միջավայրի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումները, սակայն տնտեսագետը դրանք համարել է ոչ էական՝ շեշտը դնելով մարդկային ռեսուրսի և սեփական որոշումների վրա: Անհրաժեշտ է լինելու, որ գործարար միջավայրն ամեն ինչ սկսի նորից՝ հաշվի առնելով նոր ժամանակները:

Տնտեսագետն ընդգծել է, որ աշխարհին սպասվում է թվայնացման դարաշրջան. հեռավար աշխատանք, առցանց խանութների ու առաքման ծաղկում, համացանցային ծանոթությունների ու բժշկության ծառայությունների աճ: Մեծանալու է հոգեբանների ու հոգեբույժների, հեռավար կրթական ծառայությունների պահանջարկը:

Մարչինսկին նշել է, որ առցանց տարբերակը բեռնաթափելու է գրասենյակները և, ըստ այդմ, անշարժ գույքի շուկան: Մարդիկ այլևս չեն մտածելու աշխատավայրի, մետրոյի մոտ տուն գնելու մասին, շատերը հեռավար աշխատանքի պարագայում քաղաքներից կհեռանան դեպի մարզեր:

Ալեքսանդր Շիկինով. վաճառքի տնօրեն

Ալեքսանդր Շիկինովի խոսքով՝ տիրող համավարակը նվազեցնելու է ընկերությունների ղեկավարների մոտ նախկինում առկա անհանգստությունը. կյանքը ցույց է տվել, որ մարդիկ տանից ավելի շատ ու ավելի լավ են աշխատում:

Վաճառքի հարցերով փորձառու մասնագետի համոզմամբ՝ նախկինում բազմաթիվ ղեկավարներ չէին հավատում, որ աշխատողները կարող են տան պայմաններում լավ աշխատել: Համավարակն ընտրության հնարավորությունից զրկեց նրանց, և պարզվեց, որ հեռավար աշխատանքը պակաս արդյունավետ չէ:

Միևնույն ժամանակ՝ կազմակերպություններն այդպիսով կարողանում են խնայել տարածքի պահպանման վրա՝ միջոցներն ուղղելով ավելի լավ մասնագետների վարձելուն, ովքեր նույնիսկ տարբեր քաղաքներում են բնակվում: Սա իր հերթին մրցակցություն է առաջացրել աշխատաշուկայում, քանի որ աշխարհագրությունն արդեն խոչընդոտ չէ:

Մասնագետի խոսքով, սակայն, ոչ բոլորն են ի վիճակի բարձր արդյունավետությամբ աշխատել հեռավար տարբերակով: Ոմանց համար սոցիումն է կարևոր. նրանք սիրում են շփվել գործընկերների հետ: Ուստի հնարավոր է՝ գրասենյակներն ամբողջությամբ չփակվեն, այլ փոխարինվեն միջին ինչ-որ տարբերակներով, օրինակ՝ աշխատանքային շաբաթը կդառնա 3/2/2՝ 3 օր՝ գրասենյակում, 2 օր՝ տանը, 2 հանգստյան օր:

Դիանա Գենվարսկայա. հոգեբան

Հոգեբան Դիանա Գենվարսկայայի համոզմամբ՝ շատերը կհրաժարվեն վնասակար սովորություններից: Վերջին ամիսներին շատերը տանն են, իրենք իրենց ու իրենց հարազատների հետ: Դա ընտանեկան հարաբերությունների հստակեցման լավ հնարավորություն էր:

Նրա խոսքով՝ ինքնամեկուսացման ժամանակ փոփոխվել են առաջնահերթությունները՝ առաջին պլան մղելով կյանքն ու առողջությունը, ընտանիքը, սերն ու հասկացվածությունը, սոցիումում բարձր դիրքի արժանացան բժիշկներն ու ուսուցիչները, իսկ դերասաններն ու բլոգերները մղվեցին հետին պլան:

Շատերը վերանայեցին իրենց վերաբերմունքը դեպի շրջապատը, աշխատանքը, մյուսները բացահայտեցին իրենց ստեղծագործական ունակությունները՝ պատրաստելով տարբեր ուտեստներ, նկարելով, նվագելով:

Հոգեբանը նշել է, որ կարանտինը նաև որոշակի սթրես է առաջացրել. ոմանց մոտ կարող են սրվել անհանգստությունները, տագնապը, ձևավորվեն նոր վախեր: Այդ դեպքում նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետի:

Դիանա Գենվարսկայայի խոսքով՝ համավարակից հետո նոր սովորություններ են մնալու, այդ թվում՝ հիգիենայի, ձեռքերը լվանալու, դիմակ կրելու և այլն: Սակայն սոցիալական հեռավորության հետագա պահպանումը մասնագետն անհնար է համարել: Որպես խնդիր է դիտարկվել նաև կարանտինի ընթացքում բաց թողնվածը հետագայում լրացնելու համար որոշ առումներով չափն անցնելու հավանականությունը, սակայն շատերը հրաժարվելու են վնասակար սովորություններից: Օրինակ՝ Իտալիայում կորոնավիրուսի բռնկումից հետո նվազել է գինու պահանջարկը:

Նիկոլայ Կրյուչկով. բժիշկ-իմունոլոգ

Բժիշկ Կրյուչկովը համոզված է, որ աշխարհն անցնելու է առողջապահության և բուժօգնության կազմակերպման նորարարական մեթոդների:

Բժիշկ-իմունոլոգը դժվարացել է Covid-19 համաճարակի ավարտվելու վերաբերյալ կանխատեսումներ անելուց: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է կարանտինային պայմանների տարբերությամբ. որոշ երկրներում այն խիստ է, մյուսներում՝ ոչ այնքան: Իրավիճակը վերահսկելի համարել կարելի է, ըստ նրա, միայն այն դեպքում, երբ վարակվածության օրական ցուցանիշները կայուն կերպով նվազեն:

Նիկոլայ Կրյուչկովը նշել է, որ այս տարվա համար մասնագետների առաջ ծառացած խնդիրը կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը կոտրելն է, ապա մի շարք միջոցառումներ պահպանվելու են: Մասնավորապես, ուղևորափոխադրումների ժամանակ սանիտարական հսկողությունը, տրանսպորտում՝ սոցիալական հեռավորությունը, առավելագույն քանակությամբ մարդկանց հեռավար աշխատանքի կազմակերպումը:

Բժշկի խոսքով՝ կպահպանվեն նաև դիմակները, ախտահանիչները, ավիահաղորդակցության սահմանափակումները, վարակվածների հետ շփում ունեցածներին հետևելը, իրավիճակի մշտադիտարկումը, քանի որ վիրուսը չի անհետանալու. զգոնությունը փոքր-ինչ թուլացնելու դեպքում իրադրությունը կրկին կվատթարանա:

Մասնագետը հավանական է համարել, որ աշնանը կարող է սկսվել երկրորդ ալիքը, ուստի անհրաժեշտ կլինի դիմանալ մինչև 2021թ. վերջերը՝ սպասելով պատվաստանյութերի ստեղծմանն ու կլինիկական փորձարկումներին: Նրա խոսքով՝ համընդհանուր պատվաստում տեղի չի ունենա՝ վարակը դարձնելով սեզոնային: Այդ ժամանակ, բժշկի խոսքով, SARS-CoV-2-ը կդառնա ավելի անվտանգ, քան՝ գրիպը, ադենովիրուսը և ՄԻԱՎ-ը:

Կրյուչկովը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ հաջողության հասնելու դեպքում պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ մարդկությունը «կհաղթի համաճարակին», որի պատվաստանյութը դեռ չի եղել, և աշխարհը նման իրավիճակների փորձառություն կունենա արդեն:

Բժիշկը նշել է նաև, որ համավարակը միևնույն ժամանակ ի հայտ է բերել առողջապահական խնդիրները, մասնավորապես՝ խրոնիկական ոչ բավարար ֆինանսավորումը և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ներկայումս վարակի դեմ պայքարի համար միջոցներ են հատկացվում, կառուցվում են հիվանդանոցներ, բայց այդ ամեն բավարար չէ:

Այդ պատճառով մարդկությանը նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, որոնք կմեղմացնեն հոսպիտալների ծանրաբեռնվածությունը, կապահովեն անհրաժեշտ թվով մասնագետներ՝ չվտանգելով մարդկանց առողջությունը: Բժիշկը նշել է, որ արդեն իսկ մշակվում են առաջադեմ մեթոդներ՝ բարձրացնելու առողջապահության արդյունավետությունը. մարդը կարող է նշել ախտանշանները, համակարգը նրան հարցեր կտա ու կորոշի՝ բժշկի կարիք կա, թե՝ ոչ: Ծրագիրը հետագայում կարող է հաշվի առնել առկա փորձը, պացիենտի առանձնահատկությունները՝ բարձրացնելով խորհրդատվության հստակությունը:

Կորոնավիրուսով վարակվածության 460 նոր դեպք է հաստատվել
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ:

Կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 120-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այլ պատճառով մահացությունների թիվն ավելացել է 1-ով՝ դառնալով 45:

Առողջացածների թիվը 3297 է: Վերջին 24 ժամում առողջացել են 10-ը: Նախորդ օրը կատարված թեստերից 651-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 56042 թեստավորում:

Նախարար Արսեն Թորոսյանը ժամեր առաջ գրառում է տեղադրել՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրելով դիմել ԱՆ՝ աշխատանքի անցնելու համար, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց նրանց աջակցությունն է պետք։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1237775669742029

Եթե մեր ընթերցողների շարքում կան այդպիսի մասնագետներ, կարող են ինքնակենսագրականներն ուղարկել hr@moh.am հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։

«Ամոթի միջանցք». բելգիացի բժիշկները դժգոհություն են հայտնել համավարակի պայմաններում կառավարության գործողություններին
Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսի՝ բրյուսելյան հիվանդանոցներից մեկն այցի ժամանակ բժիշկները շարք են կազմել ճանապարհի երկայնքով, որտեղով պետք է անցներ վարչապետը: Շարասյան ժամանելուն պես բժիշկները մեջքով շրջվել են դեպի Վիլմեսը: Շենք մտնելուն պես բժիշկները ներսում նույնպես մեջքով են շրջվել դեպի նա ու սկսել են ծափահարել իրենք իրենց:

Բրյուսելում բժիշկները մեջքով են շրջվում դեպի վարչապետը / © RUPTLY

Ավելի ուշ բժիշկների ներկայացուցիչները նշել են, որ բուժաշխատողները հիասթափված են կառավարության գործողություններից՝ ճգնաժամի ու առողջապահության ուղղությամբ՝ նվազեցված բյուջեն, ցածր աշխատավարձերն ու անձնակազմի պակասը: Նրանք նաև դժգոհ են, որ կառավարությունը փորձում է աշխատանքի վերցնել որակավորում չունեցողներին:

Վիլմեսը Թվիթերում մեկնաբանել է այցը՝ ընդգծելով, որ հիվանդանոց այցելությունները կարևոր են նաև անձնակազմի հետ շփվելու առումով, ինչպես՝ իր, այնպես էլ՝ աշխատողների համար: Առողջական վիճակը, հոգեբանական ճնշումը, աշխատանքի գնահատումը, առողջապահության ֆինանսավորումը. այդ ամենը քննարկվել է:

https://twitter.com/Sophie_Wilmes/statuses/1261720246592757760
Բելգիայի վարչապետի մեկնաբանությունը՝ հիվանդանոց այցի վերաբերյալ:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ կառավարության խնդիրն է ապահովել վարչարարությունը ճգնաժամի ժամանակ և, իհարկե, չբարդացնել այն: Նրա խոսքով՝ դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում դիմել բարդ որոշումների:

Բելգիայի Էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Մարի-Քրիստին Մարգեմը բժիշկներին մեղադրել է քաղաքականացված ակցիաներ իրականացնելու մեջ՝ նպատակ ունենալով հայտնվել թերթերի առաջին էջերում: Նախարարն ավելի ուշ հեռացրել է գրառումը:

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով
99-ամյա անգլիացի վետերան Թոմ Մուրը դրամահավաքություն է նախաձեռնել Առողջապահության ազգային ծառայության (NHS) համար: Նա հայտարարել է, որ մինչև ապրիլի վերջն իր տան հետևում 100 շրջան քայլելու է, իսկ իրենց աջակցելու ցանկություն ունեցող մարդիկ կարող են գումար փոխանցել բուժաշխատողներին: Մեկուկես շաբաթվա ընթացքում վետերանը հավաքել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ:

https://youtu.be/zVFCwjZqzoo
Թոմ Մուրը դրամահավաքություն է կազմակերպել / © Maytrix Group Ltd

Թոմ Մուրն արդեն հավաքել է նախատեսածից 5 հազար անգամ շատ գումար

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Թոմ Մուրը նախաձեռնության մասին հայտնել է ապրիլի 6-ին՝ ցանկանալով այն ավարտել մինչև իր ծննդյան օրը՝ ամսի 30-ը:

Մուրը նախատեսել էր հավաքել 1000 ֆունտ՝ մինչև ամսվա վերջ, բայց արդեն օրեր անց վետերանին փոխանցվել է 70 հազար ֆունտ: Ապրիլի 15-ին գումարը հասել է 5 միլիոնի:

Թոմ Մուրի ռեակցիան նվիրատվության չափն իմանալիս / © BBC News

Մուրն ապրիլի 16-ին կանցնի նախատեսված 100 շրջանը, բայց չի պատրաստվում կանգ առնել

Սկսած ապրիլի 6-ից՝ Մուրն ամեն օր տան հետևում քայլել է 10 շրջան (մոտ 25 մետր): Նպատակակետը 100 շրջանն էր, որը կլրանա ապրիլի 16-ին, բայց վետերանը չի պատրաստվում դադարեցնել ակցիան: Նրա խոսքով՝ հույս ունի նույնքան էլ անցնել մինչև ծննդյան օրը:

Այդ ընթացքում վետերանին աջակցել են ավելի քան 256 հազար մարդիկ՝ նվիրաբերելով ավելի քան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Գումարը փոխանցվում է NHS Charities Toghether բարեգործական հիմնադրամին:

Ապրիլի 15-ին, ժամը 13:00-ին արված սքրինշոթ / © TJ

«Բժիշկներն արժանի են այդ գումարի իրենց բաժնին»

Մուրը բժիշկներին համարել է խիզախներ՝ նշելով, որ նրանք պետք է իրենց բաժինն ստանան:

Նրա խոսքով՝ հավատալը դժվար է, բայց պետք է մտածել, թե ում համար է այս ամենը. խիզախ բուժանձնակազմի: Վետերանը հույս է հայտնել, որ դրամահավաքությունը կշարունակվի:

Թոմաս Մուր / © Justgiving

Թոմաս Մուրն ինժեներություն է սովորել, իսկ Երկրորդ համաշխարհայինին մեկնել է բանակ: Ստացել է կապիտանի կոչում, նրան հավաքագրել են սպայական պատրաստության:

Թոմաս Մուրը՝ ծառայակիցների հետ / © Justgiving

Ծառայել է Հնդկաստանում և մասնակցել մարտերին, իսկ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո գործուղվել Սումատրա, ապա վերադարձել Անգլիա և աշխատել ռազմադպրոցում:

Հոտառության կորուստը կմատնանշի կորոնավիրուսի գաղտնի վարակակիրներին
Հոտերի տարբերակման ունակության կորուստը՝ անոսմիան, 40%-ով պայմանավորված է վիրուսային վարակով: Զարմանալի չէ, որ նոր տեսակի Covid-19-ի բռնկումը բազմաթիվ պացիենտների մոտ ուղեկցվում է անոսմիայով: Այդ ախտանշանը կարելի օգտագործել կորոնավիրուսի գաղտնի կրողնեին բացահայտելու համար, որոնց մոտ հիվանդության ավելի ակնհայտ ախտանշաններ ի հայտ չեն եկել, բայց շարունակում են շրջապատի համար վարակիչ հանդիսանալ:

Նման հայտարարությամբ է եկել Բրիտանական օթոլարինգոլոգիական համայնքի (BRS) ղեկավար պրոֆեսոր Կլեր Հոփքինսի և Օթոլարինգոլոգիայի բրիտանական ասոցիացիայի (BAO) նախագահ Նիրմալ Քումարի ղեկավարած բժիշկների խումբը:

Բժիշկները հիմնվել են Covid-19-ի վերաբերյալ հարավկորեական տվյալների վրա, որտեղ մանրամասն հետազոտություններ են իրականացվում և ցույց են տալիս, որ վարակվածների գրեթե 1/3-ի մոտ հոտի տարբերակման ունակության կորուստը (նրա հետ նաև՝ համի) եղել է հիմնական արտահայտիչ ախտանշանը: Նրանց խոսքով՝ անոսմիայի կտրուկ ի հայտ գալու մասին նշել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իտալիայի օթոլարինգոլոգները:

Երիտասարդները Covid-19-ը համեմատաբար թեթև են տանում՝ հաճախ չունենալով հիվանդության ոչ մի ակնհայտ արտահայտում, շարունակելով վարել ակտիվ կյանք, միաժամանակ՝ հանդիսանալով վարակակիր: Նման «գաղտնի վարակակիրները», անձամբ չնկատելով, նպաստում են հիվանդության հետագա տարածմանը: Ուստի բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում համի ու հոտի զգացման կորստին: Հեշտությամբ առանձնացող այդ ախտանշանը թույլ կտա նկատել գաղտնի վարակակիրին:

Բացի այդ, բրիտանացի բժիշկները հիշեցնում են, որ, ըստ որոշ տվյալների, հորմոնային դեղամիջոցները՝ կորտիկոստերոիդները, որոնք օգտագործվում են վերին շնչուղիների որոշ հիվանդությունների բուժման համար, կարող են ահագնացնել ռինովիրուսային և կորոնավիրուսային վարակների ծանրությունը, և խորհուրդ են տալիս զգուշանալ՝ շարունակվող պանդեմիայի պայմաններում այդ դեղամիջոցը նշանակելիս:

ՏՏ ընկերությունը Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցին մոտ 10 հազար դոլար է փոխանցել՝ պիցցա և կոլա գնելու համար
Բելառուսական Andersen People ՏՏ ընկերությունը Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցին 22 հազար բելառուսական ռուբլի (շուրջ 9800 դոլար) է փոխանցել և հրապարակել վճարման անդորրագիրը:

Andersen People-ը մեկնաբանել է, որ դա արել է՝ պայմանավորված Covid-19 կորոնավիրուսի տարածմամբ:

Փոխանցման անդորրագիր / © Andersen People

Եթե նախկինում բարձր ջերմությունը և հազը նշանակում էր տանը մեկ շաբաթ պառկել, ապա այժմ յուրաքանչյուրը փռշտոցը բժշկի դիմելու առիթ է՝ ինչ-որ վիրուսով վարակվելու անհանգստությամբ: Ինֆեկցիոն հիվանդանոցներում շտապօգնության նախկին երկու-երեք մեքենաների փոխարեն ներկայումս հերթ է շարված:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը հայտնել է, որ ցանկանում են բժիշկներին հնարավորություն տալ՝ պատվիրելու գոնե պիցցա և կոլա, և չբավարարվեն մանրաձավարով ու թեյով, ինչը նրանց մոտ պետք է ընդունված լինի:

Բելառուսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Գրառման պահին հայտնի է երեք վարակվածների մասին: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվն անցել է 90 հազարից: