Շեշտ.am (shesht.am) - Feed

SpaceX-ը մարդկության պատմության ամենամեծ հրթիռն է պատրաստել
Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան Space Exploration Technologies Corporation (SpaceX) ընկերությունը, որը պատկանում է գործարար Իլոն Մասկին, կառուցել է մարդկության պատմության ամենամեծ տիեզերանավը: 120 մետրանոց սարքավորումը բաղկացած է երկու մասից` Super Heavy (Booster 4) հրթիռ-կրիչից և Starship (SN20) տիեզերանավից:

Կառուցվածքի նախնական հավաքումն իրականացվել է Տեխաս նահանգում գտնվող Բոկա Չիկա գյուղի հարակից մասնավոր տիեզերակայանում: NASA գործակալությունն այդ կապակցությամբ տեսազեկույց է հրապարակել:

https://youtu.be/FXxM6Thj5YI
Ամենամեծ տիեզերանավի հավաքումը / © NASASpaceFlight

Հավաքումից և ստուգումից հետո մասնագետները տիեզերանավն առանձնացրել են հրթիռ-կրիչից: Այնուհետև Starship-ը տեղափոխել են արտադրական հրապարակ: Դա բացատրվել է նրանով, որ Super Heavy-ն և Starship-ը դեռ պետք է առանձին փորձարկումներ անցնեն, որից հետո դրանք վերջնական կհավաքեն` նախաթռիչքային ստուգումներ իրականացնելու:

Արձակման հստակ ամսաթիվ հայտնի չէ, սակայն SpaceX-ը նշել է, որ այն տեղի կունենա մինչև 2021թ. ավարտը: Ընկերությունում ակտիվորեն նախապատրաստվում են առաջին փորձնական ուղեծրային թռիչքին և հույս են, որ Starship-ը հետագայում կկարողանա տիեզերագնացներին ու բեռները հասցնել Միջազգային տիեզերակայան, Լուսին, Մարս և Արեգակնային համակարգի այլ օբյեկտների:

Բացի այդ, SpaceX-ը նախատեսում է ուղեծրային ևս երեք հավելյալ թռիչքներ իրականացնել Super Heavy (Booster 5) և Starship (SN21), Super Heavy (Booster 6) և Starship (SN22), Super Heavy (Booster 7) և Starship (SN23) զույգերով:

Ավելի վաղ ներկայացված Super Heavy (Booster 4) հրթիռ-կրիչի վրա տեղադրված է եղել 29 հատ հեղուկային հրթիռային շարժիչ` Raptor (SpaceX-ի արտադրության), սակայն Super Heavy-ի վերջնական տարբերակն ունենալու է այդպիսի 32 շարժիչ:

Live. Crew Dragon տիեզերանավի՝ պատմության մեջ առաջին թռիչքային արձակումը (upd.)
Falcon 9 Block 5 հրթիռի արձակումը նոր տիեզերանավով տեղի կունենա Քենեդի տիեզերական կենտրոնի LC-39A հրապարակից: Իր առաքելության շրջանակներում Crew Dragon-ն ուղևորվելու է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Նրանում լինելու են անձնակազմի երկու անդամներ՝ Դալգաս Հերլին և Բոբ Բենքենը. փորձառու տիեզերագնացներ, ովքեր նախկինում մի քանի տիեզերական թռիչքներ են իրականացրել:

Crew Dragon-ի առաջիկա արձակումն ամերիկյան տիեզերագիտության պատմության մեջ նոր էջ է բացելու. այն ԱՄՆ-ի համար առաջին թռիչքն է՝ 2011թ. Space Shuttle ծրագրի փակման պահից ի վեր: Այս ընթացքում ամերիկյան տիեզերագնացները ՄԿՏ են թռչել ռուսական «Союз» տիեզերանավերով:

Հիշեցնենք, որ Crew Dragon-ի առաջին թռիչքն իրականացվել է առանց անձնակազմի՝ 2019թ. մարտի 2-ին: Այդ ժամանակ տիեզերանավը տեղակայվել է ՄՏԿ-ում և հաջողությամբ վերադարձել Երկիր: Նշենք, որ ավելի վաղ SpaceX DM-2 առաքելությունը նախատեսվել էր իրականացնել դեռևս 2019թ. հուլիսին, սակայն SpaceX-ի մտադրությունը խոչընդոտեց նույն տարվա ապրիլին տեղի ունեցած վթարը: Այդ ժամանակ պայթյունի հետևանքով լիովին ոչնչացել էր Crew Dragon-ի պատիճը:

https://youtu.be/21X5lGlDOfg
Crew Dragon-ի արձակումը / © NASA

SpaceX-ում ավելի վաղ հայտարարել են, որ հաշվի են առել փորձարկումների բացասական փորձառությունը և տիեզերանավում անհրաժեշտ բարելավումներ են մտցրել:

UPD 1. Մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին, SpaceX-ը և NASA-ն երկրորդ անգամ կփորձեն տիեզերք արձակել Crew Dragon տիեզերանավը՝ երկու հոգանոց անձնակազմով: Նախորդ անգամ արձակումը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

UPD 2. Crew Dragon-ն արդեն տիեզերքում է. տիեզերանավը հաջողությամբ երկինք է հասցրել տիեզերագնացներ Դագ Հերլիին և Բոբ Բենքենին: Նրանք տիեզերքում մի քանի ամիս կանցկացնեն, այնուհետև նույն տիեզերանավով կվերադառնան Երկիր:

SpaceX-ը Crew Dragon-ի փրկության համակարգը փորձարկել է թռիչքի ժամանակ
SpaceX ընկերությունը Crew Dragon տիեզերանավի վթարային փրկության համակարգը փորձարկել է թռիչքի իրականացման պահին: Մինչ Falcon 9 հրթիռ-կրիչի պայթյունը տիեզերանավն անջատվել է և հաջողությամբ վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա՝ բաց թողնելով 4 անկարգել (պարաշյուտ): Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է SpaceX-ի Youtube-յան ալիքում:

Վթարային փրկության համակարգը (ՎՓՀ) թռչող տիեզերանավերին անհրաժեշտ է վայրէջքի և անձնակազմը վթարից փրկելու համար: NASA-ն խիստ պահանջներ ունի ՎՓՀ-ի վերաբերյալ, և համակարգի հաջող փորձարկումները թռիչքից առաջ պետք է անցկացվեն վթարի իմիտացիայով՝ մեկնարկի և առանց մեկնարկի շարժիչի այրման ժամանակ:

Նոյեմբերի կեսերին SpaceX-ը հաջողությամբ իրականացրել էր Crew Dragon-ի ՎՓՀ-ի ստատիկ փորձարկումները, թեև մինչ այդ՝ ապրիլին, նմանատիպ փորձարկումների ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: Թռիչքի ժամանակ ՎՓՀ-ի փորձարկումը գործառույթային ստուգում է. SpaceX-ն այն նախատեսել էր հունվարի 18-ին, բայց վատ եղանակի պատճառով տեղափոխվեց հաջորդ օրը:

Falcon 9 հրթիռի արձակումը Crew Dragon-ի հետ տեղի է ունեցել Երևանի ժամանակով 19:30-ին Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռը պայթել է, իսկ մինչ այդ տիեզերանավն անջատվել է և վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

https://twitter.com/SpaceX/status/1218921135728820225
Crew Dragon-ի անկումը Ատլանտյան օվկիանոսի վրա

Crew Dragon-ն արտադրել են NASA-յի Commercial Crew Program-ի շրջանակներում, որը թույլ է տալիս տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխել առանց ռուսական «Սոյուզ» տիեզերանավերի:

Ավելի վաղ մեկ այլ՝ CTS-100 Starliner տիեզերանավի ՎՓՀ փորձարկումը թռիչքի պահին իրականացրել էր Boeing ընկերությունը, իսկ դեկտեմբերին տիեզերանավն առանց անձնակազմի ուղարկել էին Միջազգային տիեզերակայան: Չնայած այն հանգամանքին, որ Starliner-ին չի հաջողվել ծայրակցում իրականացնել, տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը համարել են հաջողված. դեկտեմբերի 22-ին այն վերադարձել է Երկիր: