Շեշտ.am (shesht.am) - Feed

«Կորոնավիրուսային» սահմանափակումների պահպանումը կապել են եկամուտների մակարդակի հետ
Չնայած կորոնավիրուսային սահմանափակումների՝ ինքնամեկուսացման, շփումների նվազեցման, հանրային վայրերի փակման, հեռավար աշխատանքի և այլնի անհրաժեշտությանը՝ բազմաթիվ երկրների բնակիչներ համաձայն չեն իշխանությունների այդպիսի գործողություններին: Եվ եթե ոմանք լուռ հանդուրժել են տնային մեկուսացումը, շարունակել են աշխատել կամ զբաղվել են նրանով, ինչով մինչ այդ չէին կարող զբաղվել, ապա մյուսները խախտել են արգելքները՝ եկամուտները չկորցնելու կամ ընտանիքին կերակրելու համար:

Դեյվիսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ովքեր են ավելի հեշտությամբ պահպանել սահմանափակումների ռեժիմը և ով է ավելի շատ հակված դրան: Ինչպես պարզվել է, ապահովված մարդիկ, ովքեր մինչև կորոնավիրուսի համավարակը նստած չէին իրենց տեղում, ճամփորդում էին, ռեստորաններ այցելում, մեկնում գործուղման՝ ընդհանուր առմամբ դրսևորվելով սոցիալապես ակտիվ, մարտի կեսերից ավելի քիչ շարժուն են դարձել:

Հետազոտության առաջատար հեղինակ Հոակիմ Վեյլի խոսքով՝ հայտնաբերել են, որ ԱՄՆ-ի ամենահարուստ շրջաններում բնակվող մարդիկ մինչև համավարակն ունեցել են ամբողջ օրը տանը նստելու ավելի քիչ հավանականություն: Սակայն արտակարգ դրության պարագայում նրանք ավելի լավ պահպանեցին կանոնները, քան՝ մյուսները:

Աշխատանքային օրերին ավելի շատ տանը մնացած մարդկանց տոկոսը և եկամուտների ցուցանիշը (քվինտիլ): Ամենաբարձր եկամուտներ ունեցողները դեղին գույնով են, իսկ ամենացածրը՝ մանուշակագույն: Տվյալները ստացված են SafeGraph-ի, Place IQ-ի և Google Mobility-ի օգնությամբ / © PNAS

Հետազոտության համար գիտնականներն օգտվել են անանուն տվյալներից, որոնք ներառում են ԱՄՆ-ի ողջ տարածքը և ստացվել են SafeGraph-ից, Place IQ-ից и Google Mobility-ից, ըստ բջջային հեռախոսների գտնվելու վայրի՝ 2020թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Վերլուծությունը ցույց է տվել 25%-անոց թռիչք՝ հարուստ շրջաններում, որոնց բնակիչները մնացել են տանը, մինչդեռ քիչ ապահովված շրջաններում մարդիկ սովորական օրերի համեմատ ընդամենը 10%-ով են ավել մնացել տանը:

Հետազոտության հեղինակները հավանական են համարում, որ տարբերությունը կապված է նրա հետ, որ քիչ ապահովված շրջաններում ձեռնարկությունների աշխատողները շատ են, որոնց աշխատանքը կենսական նշանակություն ունի քաղաքի համար, բացի այդ, նրանք տանից աշխատելու քիչ հնարավորություն ունեն: Գիտնականները նշում են, որ պետք է որոշել՝ քիչ եկամուտներ ունեցող մարդիկ գտնվո՞ւմ են արդյոք Covid-19-ի թիրախային խմբում: Նրանց խոսքով՝ անապահովներն արդեն իսկ լուրջ հետևանքների առաջ են կանգնած՝ ինչպես առողջական, այնպես էլ՝ տնտեսական: Միևնույն ժամանակ նշվում է, որ անապահովներն ավելի քիչ են պահպանում սոցիալական հեռավորությունը:

Համարվում է, որ սա պետք է ազդանշան լինի ցածր եկամուտներ ունեցող շրջանների համար՝ ուշադրության կենտրոնում լինելու, իսկ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես ապահովեն սոցիալական հեռավորությունը, կարանտինը և այլ միջոցառումներ: Հետազոտողների խոսքով՝ վերոնշյալը միայն տվյալների մի մասն է, որը խոսում է աղքատ շրջանների՝ Covid-19-ի նկատմամբ առավել խոցելի լինելու մասին:

Մթերային շուկայում նոր բռնկման պատճառով Պեկինը մասամբ շրջափակվել է
Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում կորոնավիրուսային վարակի նոր բռնկման պատճառով բարձր ռիսկայնության խմբում գտնվող անձանց արգելվել է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից:

Տաքսիստներին և ուղևորների փոխադրող վարորդներին նույնպես արգելվել է հատել քաղաքի վարչական սահմանը: Պեկինը դադարեցրել է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությունը հարևան նահանգների՝ Հեբեյի և Շանդունի հետ, իսկ Շանհայի իշխանությունները մայրաքաղաքից ժամանողներից պահանջել են երկու շաբաթով մեկուսանալ:

Մայրաքաղաքում ժամանակավորապես դադարեցվել է նաև տարրական և միջնակարգ դպրոցների գործունեությունը, արգելվել են ժամանցային և մարզական միջոցառումները: Պեկինը իշխանությունները որոշել են փակել ժամանցային բոլոր կենտրոնները, ռեստորանները և այլ մթերային շուկաները:

Հաղորդվում է, որ հունիսի 11-ից մինչ օրս Պեկինում կորոնավիրուս է հաստատվել 106 մարդու մոտ: Վերջին օրվա ընթացքում նոր դեպքերը 27-ն են:

Նախորդ օրերին վարակվածների մեծ մասը կապ ունի «Սինֆադի» մթերային մեծածախ շուկայի հետ. վաճառակետերի աշխատակիցներ են, նրանց հարազատներ ու մտերիմներ: Իշխանություններն ուսումնասիրել են շուրջ 200 հազար մարդու, ովքեր 2 շաբաթվա ընթացքում եղել են շուկայում՝ մինչև փակումը: Նրանց հորդորել են մնալ տանը՝ բժշկական հետազոտության համար, և անցնել կորոնավիրուսի թեստավորում:

Հունիսի 14-ին Չինաստանը հայտարարել էր երկու ամսվա ընթացքում վարակվածության աննախադեպ քանակի մասին: Մայիսին հաղորդվել էր Ցզիլին նահանգում կորոնավիրուսի հիվանդության նոր բռնկման մասին, ինչի պատճառով կարանտինի ներքո է հայտնվել 108 մլն մարդ:

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ խիստ կարանտինից հրաժարվելը սխալմունք էր
Covid-19 համավարակի ժամանակ Շվեդիան առավել մեղմ սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել, քան պետությունների մեծ մասը: Այսպես, արգելվել են խմբային հավաքները՝ 50 հոգուց ավելի, դադարեցվել են տարեցների տներ այցելությունները, փակվել են համալսարանները և ավագ դպրոցները: Սակայն հանրային վայրերի մեծ մասը շարունակել է աշխատանքը:

Սպասվում էր, որ այդ մեթոդով հնարավոր կլինի վիրուսից պաշտպանել առավել խոցելի խումբը և միևնույն ժամանակ թույլ տալ, որ երկրի ամբողջ բնակչությունը սահուն կերպով վարակվի SARS-CoV-2-ով: Այդպիսի ռազմավարություն առաջարկել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Տեգնելը:

Ամիսներ շարունակ Տեգնելը հրապարակայնորեն հայտարարել է «շվեդական ուղու» ճշմարտացիության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և քննադատել է հարևան երկրներին, որոնք ավելի խիստ միջոցներ էին ձեռնարկել: Նրա խոսքով՝ աշնանը նոր ալիք է լինելու. Շվեդիայում այդ ժամանակ սպասվում է իմունիտետի առավել բարձր մակարդակ, և վարակվածների քանակը, նրա կարծիքով, ավելի ցածր կլինի: Տեգնելը նշել է, որ Ֆինլանդիայում իմունիտետի մակարդակը ցածր է լինելու. «Եվ Ֆինլանդիան կրկի՞ն խիստ կարանտին է մտցնելու»:

Համաճարակաբանի կարծիքով` խիստ կարանտինը հիմնավորված չէ, քանի որ դրա գիտական օգտակարությունն ապացուցված չէ: Իսկ նման միջոցներ ձեռնարկած երկրների իշխանությունները պարզապես կրկնել են չինական մոտեցումը՝ վախենալով առողջապահական համակարգի հնարավոր ծանրաբեռնվածության համար:

Անդրես Տեգնել / © Claudio Bresciani

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ համաճարակաբանը շվեդական ռադիոյին հայտնել է, որ իր ռազմավարությունը կատարյալ չէր. ինքնամեկուսացումից հրաժարվելու պատճառով Covid-19-ից մահացությունը երկրում շատ բարձր է: Տեգնելը խոստովանել է, որ տվյալ պահին առկա տեղեկությունները նախկինում ունենալու դեպքում այլ կերպ կգործեր՝ ընտրելով Շվեդիայի և մյուս երկրների փորձի միջին տարբերակը:

Վերջին պաշտոնական տվյալներով` Շվեդիայում վարակվածության 40803 դեպք է գրանցվել, մահացել են 4542-ը: Այս ցուցանիշը կազմում է 450՝ 1 մլն բնակչի հաշվով. Շվեդիան այսպիսի հաշվարկում աշխարհում 7-րդ տեղում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գիտնականները ծավալուն ակնարկ են հրապարակել, որտեղ հավաքված են կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ 172 հետազոտությունների տվյալներ: Դրանում դիտարկվել է, թե ինչպես են նվազեցնում վարակվելու հավանականությունը ֆիզիկական հեռավորությունը, կտորե դիմակները, աչքերի պաշտպանությունը:

Մոլդովայում Covid-19-ի նոր բռնկումների պատճառով արտակարգ դրությունը կարող է վերականգնվել
Մոլդովայում մայիսի կեսերից հիմնական սահմանափակումների վերացումից ու տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերաբացումից հետո սպասարկման ոլորտի աշխատակիցների շրջանում Covid-19-ով վարակվածության նոր դեպքեր են գրանցվել:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ երկրի Հանրային առողջության ազգային գործակալության (ՀԱԱԳ) տնօրեն Նիկոլայ Ֆուրտունեն հաղորդել է, որ այս շաբաթ կառավաությունում քննարկվելու է արտակարգ դրության համաժողովրդական ռեժիմ սահմանելու հարցը: Այն մինչ այդ գործել է մարտի 17-ից մինչև մայիսի 15-ը:

Ֆուրտունեն նշել է, որ քաղաքացիներն ամենակարևորը չեն գիտակցել. սահմանափակումների թուլացումը հաճույք չէ, որն առկա էր մինչև Covid-ը: Նրա խոսքով՝ թուլացումը նշանակում է անհարմարությունից ձերբազատում, բայց հաշվի առնելով Covid-ի մշտական վտանգը:

Մոլդովայի ՀԱԱԳ տնօրենն ընդգծել է, որ կորոնավիրուս է արձանագրվել մի քանի վարսավիրների մոտ, որոնց մասամբ է թույլատրվել աշխատել՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանմամբ: Հանրային տրանսպորտի ոլորտի սահմանափակումների թուլացումից հետո վարակվածության դեպքեր են գրանցվել գանձապահների և հսկիչների մոտ: Ֆուրտունեի խոսքով՝ խանութներում և գյուղատնտեսական շուկաներում ոչ միշտ են պահպանվում կանոնները՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորությունը և հերթերը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ առողջապահությունը «ռետինե» չի և ունի հնարավորությունների սահման, իսկ մարդկանց անպատասխանատու վարքն այն կործանում է:

Նիկոլայ Ֆուրտունեն շեշտել է, որ հիվանդանոցները կարող են ծանրաբեռնվել՝ երկիրը դարձնելով «Իտալիա», երբ պետք է որոշել՝ որ պացիենտին ընդունել, որին՝ ոչ: Եվ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը շատ էր ցանկանում, որ շուկաները բացվեն: Ֆուրտունեն նշել է, որ առկա է առողջապահական համակարգի կործանման վտանգ: Տնօրենը խոստովանել է, որ սահմանափակումների թուլացումը դաս կլինի, սակայն սխալվել են:

Հաղորդվում է, որ հունիսի 1-ի երեկոյան Մոլդովայում գրանցվել է վարակվածության ընդհանուր 8360 դեպք: 4622-ն առողջացել են, 305-ը՝ մահացել:

Մայիսի 18-ից տրանսպորտը, մանկապարտեզները, մոլերը կաշխատեն, իսկ ամսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ Տիգրան Ավինյանը ներկայացնում է ԱԴ իրավական ռեժիմի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունն ու պատասխանում է պատգամավորների հարցերին:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3085209688206794/
Տիգրան Ավինյանը՝ սահմանափակումների թուլացման և դիմակների մասին / © ՀՀ Ազգային ժողով

Փոխվարչապետ, ԱԴ պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայիսի 18-ից նախատեսվում է Հանրապետությունում տրանսպորտն ամբողջությամբ վերագործարկվելու է: Բացվելու են նաև արևտրի իրականացման վայրերը (նաև՝ մոլերը), հանրային սննդի օբյեկտները՝ նաև փակ տարածքներում:

Պարետը տեղեկացրել է, որ մայիսի 18-ին գործելու են նաև նախակրթարանները, այդ թվում՝ մասնավոր և պետական մանկապարտեզները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը:

https://youtu.be/2ihjHYq4Nk8
Արտակարգ դրություն երկարաձգելու վերաբերյալ քննարկում ԱԺ-ում / © ՀՀ Ազգային ժողով

Միևնույն ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր է դառնալու: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ պարետը նշել է, որ ռեստորաններում կամ հանրային սննդի այլ վայրերում միայն սնունդ ընդունելիս կթույլատրվի դիմակը հանել:

Ընդգծենք, որ սահմանափակումների վերացումը տեղի է ունենում այն պարագայում, երբ ընդամենը երեկ է գրանցվել վարակվածության ամենամեծ թիվը, իսկ կորոնավիրուսը Հայաստանում նահանջելու միտում չի դրսևորում: Ավինյանը հավելել է, որ սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց խախտման դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն:

Նշենք նաև, որ ռեստորաններում կամ այլ վայրերում ամեն դեպքում արգելվում են հանրային միջոցառումները. կթույլատրվեն մինչև 5 հոգու մասնակցությամբ հավաքները:

Արտակարգ դրությունը երկարաձգելու և դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցերն են քննարկվում (upd.)
Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը քննարկում է երկրում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։ Նշվում է, արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկությամբ հանդես է եկել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դիմելով վարչապետին ու արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին։

Հաղորդվում է, որ, Թորոսյանի ներկայացմամբ, իրավիճակը դեռ վերահսկելի չէ. սահմանափակումները հանելու դեպքում կարող են այլ խնդիրներ ծագել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ըստ աղբյուրի, նշել է, որ հարցը քննարկումների փուլում է։ Տեղեկություններ են հաղորվում նաև, որ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշումը հնարավոր է ընդունվի մայիսի 14-ին՝ Կառավարության հերթական նիստում:

Թեև վերջնական որոշում դեռ առկա չէ, սակայն նշվում է նոր կանոնների հնարավոր սահմանման մասին: Մասնավորապես, հավանական է համարվում, որ պարտադիր դառնա տանից դուրս գալիս դիմակ կրելը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել է, որ այս հարցը ևս քննարկումների փուլում է. վերջնական որոշում կայացված չէ։

UPD 1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլել է Երևանի Կենտրոնում՝ անձամբ դիտարկելու համաճարակային միջոցների և, մասնավորապես, սոցիալական հեռավորության պահպանումը: Կառավարության ղեկավարն ականատես է եղել, որ նշված կանոններն ըստ արժանվույն չեն պահպանվում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/576223939688053/
Շրջայց Կենտրոնում / © Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիների հետ զրուցելիս Փաշինյանը նշել է, որ «արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա», բայց սահմանափակումներն աստիճանաբար ավելի են մեղմացվելու: Վարչապետի խոսքով՝ հավելյալ միջոցառումների հարցը (դիմակ կրելու և այլ) Կառավարությունում դեռևս քննարկվում է և որոշումներն ընդունվելու են ըստ արհրաժեշտության:

UPD 2. Ինչպես և ավելի վաղ հաղորդվել էր, Կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել մեկ ամսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԴ-ը երկարաձգելու մասին որոշումը պայմանավորված է նրանով, որ միայն այդ դեպքում է անհրաժեշտության դեպքում հնարավոր արգելափակել որևէ բնակավայր մուտքն ու ելքը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/230845018213223/
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի, հետագա ռազմավարության եւ անելիքների, ապակենտրոն պայքարի տրամաբանության մասին / © Նիկոլ Փաշինյան

Վարչապետը նաև նշել է այն հիմնական կանոնները, որոնք պետք է պահպանել՝ սոցիալական հեռավորություն, շփում՝ դիմակների առկայության դեպքում, անձնական հիգիենա և ախտահանված պարագաներ: Այս կապակցությամբ սպասվում է Պարետի որոշումը, որին հավելյալ կանդրադառնանք:

Ամառը մեզ չի փրկի. պարզվել է՝ ջերմաստիճանն ու աշխարհագրական լայնությունը կապ չունեն Covid-19-ի տարածման հետ
Նման տեղեկություն ստացվել է 144 աշխարհաքաղաքական գոտիների տվյալների օգտագործմամբ կատարված հետազոտության արդյունքում: Ստացվում է, որ եղանակային պայմանները ներկայիս համավարակի պատճառ դարձած վիրուսին չեն անհանգստացնում: Նրանց համար, ովքեր կարծում էին, թե ամառը կձերբազատի վիրուսից, լուրերը հուսադրող չեն: Միևնույն ժամանակ գիտնականները հաստատել են մարդու համար դրական ազդեցությունն այն միջոցառումների, որոնք ձեռնարկում են բազմաթիվ երկրների կառավարություններ՝ հույս ունենալով սանձել կորոնավիրուսային վարակի բռնկումները:

Տորոնտոյի համալսարանից դոկտոր Պիտեր Յունին նշել է, որ իրենց հետազոտությունը, օգտագործելով Covid-19 համաճարակի վերաբերյալ համաշխարհային տվյալներ, նոր կարևոր ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ հանրային առողջության միջոցառումները հանգեցրել են համաճարակի տեմպերի նվազմանը:

Հետազոտության մեջ դիտարկվել են Ավստրալիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի տվյալներն ըստ նահանգների, ինչպես նաև տարբեր երկրների տվյալները: Դիտարկվել են ավելի քան 375600 հաստատված դեպքերը: Չինաստանը, Իտալիան, Իրանը և Հարավային Կորեան բացառվել են. վերլուծության ժամանակ Չինաստանում համաճարակն արդեն նահանջել էր, իսկ մյուս երեքում իր գագաթնակետին էր:

Համաճարակի դիպաշարը գնահատելու համար հետազոտողները համեմատել են, թե ինչ փոփոխություն է կրել մարտի 20-27-ին՝ հստակեցնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ լայնությունը, ջերմաստիճանը, խոնավությունը, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումները՝ դպրոցների փակում, զանգվածային հավաքների սահմանափակում և սոցիալական հեռավորություն, որոնք արձանագրվել են մարտի 7-13-ի ընթացքում:

Նրանք նշանակալից կապ չեն հայտնաբերել աշխարհագրական լայնության կամ ջերմաստիճանի ու Covid-19-ի համաճարակային աճի միջև. թույլ կապ է եղել խոնավության և փոխանցման նվազման միջև: Արդյունքներն ապշեցրել են նաև հեղինակներին:

Ձեռքերի խմբային ախտահանում Հնդկաստանում / © РИАН

Դոկտոր Յունին նշել է, որ նախնական հետազոտություն են անցկացրել, որը ենթադրել է, թե լայնությունն ու ջերմաստիճանը կարող են իրենց դերակատարումն ունենալ: Բայց առավել խիստ պայմաններում հետազոտության կրկնության դեպքում ստացվել է հակառակ արդյունքը: Նման տվյալները ստիպում են հավասարակշռել լավատեսությունը. դա կարող է նշանակել, որ կորոնավիրուսը սեզոնայնություն չի դրսևորի, ինչպես, օրինակ, գրիպը:

Կա նաև լուսավոր կողմը. հետազոտության արդյունքները հաստատում են, որ հանրային առողջության միջոցառումները, ներառյալ՝ դպրոցների փակումը, սոցիալական հեռավորությունը և մեծ հավաքների սահմանափակումը, արդյունք են տվել:

Դոկտոր Յունին ընդգծել է, որ արդյունքներն ունեն անմիջական նշանակություն. բազմաթիվ երկրներ, ինչպես նաև կանադական որոշ նահանգներ ու տարածքներ դիտարկում են այդ միջոցառումների մի մասի մեղմացման կամ չեղարկման հնարավորությունը:

Աշխատանքի համահեղինակ, պրոֆեսոր Դիոն Գեսինկը (Դալլա Լանայի հանրային առողջապահության դպրոցի համաճարակաբան) նշել է, որ ամառը նրան չի ստիպի հեռանալ. կարևոր է, որ մարդիկ դա իմանան: Մյուս կողմից՝ որքան շատ է եղել միջամտությունը հանրային առողջապահության ոլորտում, այնքան ուժգին է այն ազդել համաճարակի աճի դանդաղեցման վրա: Հանրային առողջապահության այդ միջոցառումները, նրա խոսքով, իսկապես կարևոր են, քանի որ ներկայումս նրանք միակն են, որ նվազեցնում են տարածումը:

Հատուկ ընդգծվում են հետազոտության որոշ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ թեստավորման մեթոդների տարբերությունը, Covid-19-ի փաստացի ցուցիչների գնահատման անհնարինությունը և սոցիալական հեռավորության համապատասխանությունը, երկրների ու տարածքների ընտրությունը, որոնք ուսումնասիրվել են աշխատանքի շրջանակներում:

Սահմանափակումները հանելու վերաբերյալ որոշում կայացնելիս կառավարությունները և հանրային առողջապահության կազմակերպությունները պետք է մանրամասն հակակշռեն այդ արգելքների հնարավոր վնասը և օգուտն էկոնոմիկայի ու բնակչության հոգեբանական առողջության համար:

Իրանի տարածքը կբաժանվի 3 գոտիների՝ ըստ կորոնավիրուսի տարածվածության իրավիճակի
Իրանի իշխանությունները, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, երկիրը որոշել է բաժանել մի քանի գոտիների՝ ըստ անհրաժեշտության դրանցում մտցնելու կամ հանելու սահմանափակումները: Նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ երկրի տարածքը բաժանվելու է երեք տեսակի շրջանների՝ սպիտակ, դեղին և կարմիր: Սահմանափակումները կանոնակարգվելու են ըստ այդ բաժանումների:

Սպիտակ գոտիներում թույլատրվելու են նախկինում արգելված կրոնական ծիսակատարությունները, աղոթարանները, վերացվելու է նաև մարդկանց հավաքվելու արգելքը: Սպիտակ են հռչակվելու այն գոտիները, որտեղ երկու շաբաթվա ընթացքում վարակվածության և մահացության նոր դեպքեր չեն գրանցվի:

Իսլամական Հանրապետության նախագահը նաև քննադատել է ամերիկյան կողմին՝ պատժամիջոցների համար, և հայտնել, որ այս ընթացքում Իրանը կարողացել է ինքնուրույն ստեղծել արհեստական օդափոխման սարքեր, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, N95 դիմակներ ու այլ անհրաժեշտ պարագաներ և պատրաստ է մյուս երկրների հետ կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով:

Հավելենք, որ ներկայումս Իրանում կորոնավիրուսով վարակվածների փաստացի թիվը դարձել է մոտ 15 հազար. վարակվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 90 հազար, մահացել է 5710 մարդ, առողջացել են 69657-ը:

Մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև տեղաշարժը սահմանափակվում է
Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ Հայաստանում Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված սահմանափակումներ են գործելու, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ազատ տեղաշարժի սահմանափակում

- Սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում: Ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել մինչև Որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը:

- ՀՀ մարզերի և մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է: Հանրային տրանսպորտի՝ այդ թվում մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվում է:

https://www.facebook.com/yermetro/posts/2365738153671644

- ԱԱԾ-ի և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից հատուկ անցակետեր են տեղադրվում:

- Թեթև մարդատար մեքենայով թույլատրվում է միայն 1 ուղևորի տեղափոխումը: Ինքնուրույն տեղաշարժման խնդիր ունեցողների հետ կարող է ուղեկցող լինել:

Բացառություններ

- Բացառություն են արված չարգելված տնտեսական գործունեության գործատուների մոտ աշխատողները՝ սահմանված կարգով՝ թղթային տարբերակով կամ հավելվածով լրացված ձևի և անձնագրի հիման վրա (ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ի ժամը 23:59-ից): Իրավապահ մարմինների և որոշ այլ կառույցների աշխատակիցներ կարող են ներկայացնել ծառայողական վկայաններ:

- Բացառություն են նաև մինչև ապրիլի 2-ը ժամը 23:59-ն ինքնամեկուսացման վայր մեկնումը կամ վերադարձը, այգեգործական կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց, հոգեհանգստի մեկնելը՝ լրացված ձևաթղթով:

https://www.facebook.com/NairThePolitician/posts/1420950658115552

- Բնակության վայրից մինչև 500մ հեռավորությամբ օրվա ընթացքում 1 անգամ ֆիզիկական վարժություններ կատարելու կամ հեծանվավարության նպատակով՝ կրկին լրացված ձևաթղթով:

- Մեքենայով տեղաշարժման արգելքը չի վերաբերում երեխաներին, նույն ընտանիքի անդամներին, նույն ընկերությունում աշխատողներին:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2446364972334575

- Հանրային տրանսպորտից թույլատրվում է միայն տաքսիների և երկաթուղու աշխատանքը:

Վարակվածների թիվը Հայաստանում՝ 265. 16 մարդ առողջացել է (upd.)
Մեկուսացումից դուրս են գրվել 88-ը: Սահմանափակումներին ավելացել է նաև տրանսպորտայինը. չեն գործելու ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

Մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 265-ի: Առողջացել է ընդհանուր 16 մարդ մարդ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/658384408330823

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկուսացվածներից 88-ը դուրս են գրվել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2590973904556322

Հաաղորդվում է, որ մինչ օրս թեստավորում անցածներից բացասական արդյունք են գրանցել 1315-ը:

Պարետի որոշմամբ՝ մինչև մարտի 31-ը դադարեցվել է նաև ավտոբուսներով ու միրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը: Թույլատրվում է երթևեկել միայն անձնական մեքենայով, բայց 2 հոգուց (վարորդը՝ ներառյալ) ոչ ավելի:

UPD. Նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել`նշելով. ևս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1179389798913950

Թորոսյանի խոսքով՝ այսօր կրկին թարմ տեղեկատվություն կլինի պացիենտների առողջության վերաբերյալ։