Շեշտ.am (shesht.am) - Feed

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները 2 ամսով կդադարեցվեն
«Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվելու են: Նշվում է, որ հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում օդանավակայանում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:

Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար: ՀՄՕ-ն այս կապակցությամբ հայտնում է, որ օդանավակայանի աերոդրոմը մինչ այս համարվել է և այժմ էլ համարվում է համատեղ բազավորման աերոդրոմ` ծառայություններ մատուցելով ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիային, այնպես էլ` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին և ուղղաթիռներին:

Ինչպես հաղորդվում է, շինարարական աշխատանքների ընթացքում օդանավակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին համապատասխան ավիացիոն մարմինները նախապես տեղեկացվել են` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.:

Ամերիկյան ընկերությունը 3D տպիչով 24 ժամում 32,5 քմ մակերեսով տուն է կառուցել
Վաղուց արդեն ոչ ոք չի զարմանում՝ լսելով տպիչների մասին, որոնք տպագրության համար ոչ թե թանաք են օգտագործում, այլ հատուկ բետոնա լուծույթ: 3D տպիչը՝ նորարարական տեխնիկան, անսահմանափակ հնարավորություններ ունի տնտեսության մեջ, բայց առավել ուշագրավ են նրա շինարարական ընդունակությունները: Այսպես, ամերիկյան Mighty Building ընկերությունն էկոլոգիապես մաքուր տան կառուցվածք է ստեղծել ընդամենը 24 ժամում. ֆիզիկական ուժը՝ 95%-ով քիչ, աղբը՝ 90%-ով քիչ:

Ներկայումս նման հնարավորության պարագայում, ընդ որում՝ սովորականից 45%-ով ավելի քիչ գումարի դեպքում, կարելի է ունենալ սեփական քոթեջը. անհրաժեշտ են միայն կոնստրուկտորներ և 3D տպիչ: Համենայն դեպս՝ այդպես է գնահատում Կալիֆորնիայում գտնվող Mighty Building ընկերությունը:

https://youtu.be/xQhuzC7rHwk
3D տպիչով տան կառուցման գործընթացը / © Mighty Buildings

Մասնագետները մշակել են մոնոլիտային տների կառուցման յուրահատուկ համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն պատերը կառուցել, այլև ներքին հարդարումը: Այդ պարագայում աշխատակիցները միայն պետք է անհրաժեշտ միացումները կատարեն և տեղադրեն դռներն ու պատուհանները:

Ընկերությունը մոնոլիտային տները կառուցում է գործարանի տարածքում և պատրաստի վիճակով առաքում պատվիրատուին. վերջինիս մնում է միայն որոշել, թե որտեղ պետք է տեղադրվի ինժեներական մտքի փայլատակումը: Ամբողջ «կեղտոտ» աշխատանքը կատարում է տպիչը:

Մոդուլը, ինչպես հաղորդվում է, կառուցվում է հատուկ վերամշակված ոչ թունավոր ջերմառեակտիվ կոմպոզիտից, որը կոչվում է «թեթև քարե նյութ» (LSM): Այն ամրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո՝ դառնալով առավել արդյունավետ շինանյութ, քան՝ բետոնը:

Նյութերը հատուկ ստուգում են անցել և հավաստագրվել են բնակելի տարածքների կառուցման համար: Որակի ու անվտանգության վկայող փաստաթղթերը տրամադրված են ոլորտի միջազգային առաջատար կազմակերպություններից:

https://youtu.be/zfPCJJbnj6k
Տուն՝ կառուցված 3D տպիչով / © Jarett Gross

«Mighty» մոդուլները մի քանի տեսակ ունեն՝ սկսած 32,5 քմ-ից (Mighty Studio), վերջացրած 134 քմ-ով: Անկախ չափից՝ շինությունը տրամադրվում է ամբողջ ներքին հարդարմամբ, լոգասենյակի ու խոհանոցի կահավորմամբ՝ պահարաններով, դարակներով, կենցաղային տեխնիկայով, ջեռուցման համակարգով, օդափոխությամբ: Արժեքը կախված է միայն չափից՝ սկսած 100 հազար դոլարից, մինչև 285 հազար դոլար:

Առաջարկել են ծխախոտի մնացուկներից շինարարական աղյուսներ պատրաստել
Աշխարհում տարեկան արտադրվում է 6 մլրդ ծխախոտ, որոնք վերջնարդյունքում վերածվում են ավելի քան 1 մլն տոննա տոքսիկ արտանետումների՝ հայտնվելով շրջակա միջավայրում:

Ավստրալացի գիտնականների խումբը պրոֆեսոր Աբաս Մոհարջերանիի գլխավորությամբ իր առջև առաջադրանք է դրել լուծել այդ խնդիրը և պարզել է, որ շինարարական աղյուսների բաղադրությունում 1%-ը վերամշակված ծխուկ լինելու դեպքում աղյուսի որակի վրա չի ազդում և, միաժամանակ, 10%-ով նվազեցնում է արտադրական էներգիան: Բացի այդ՝ հետազոտողները հաշվարկել են, որ եթե աշխարհի աղյուսային արտադրական հզորության 2,5%-ը ստանա ծխուկների 1%-անոց հավելում, ապա լիովին կլուծվի ծխախոտային մնացուկների հարցը:

Գիտնականներն արդեն մշակել են մանրամասն ծրագիրը, որը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հավաքել ծխուկները և վերամշակել շինանյութի՝ արդյունաբերական ծավալներով: Նրանք իրենց առաջարկությունը հրապարակել են՝ հույս ունենալով դրդել աղյուսներ արտադրողներին և իրենց գաղափարներն իրականացնելու համար արդյունաբերություն օգտահանողներին:

Պրոֆեսոր Մոհարջերանիի խոսքով՝ աշխատանքների վերջնանպատակը ծխախոտային մնացուկներից զերծ աշխարհն է: Գիտնականն ու իր թիմը, նաև, գործնական քայլեր են առաջարկում, որոնք անհրաժեշտ են գաղափարը կյանքի կոչելու համար:

Յուհան քաղաքում շահագործման է հանձնվել 10 օրում կառուցված երկրորդ հիվանդանոցը
Չինաստանի Յուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված նոր՝ «Լեյշենշան» հիվանդանոց է հանձնվել շահագործման: Սա թվով 2-րդ հիվանդանոցն էր քաղաքում, որ կառուցվել է ընդամենը 10 օրում: Նույն ժամկետում օրեր առաջ շահագործման էր հանձնվել «Խոշենշան» հիվանդանոցը:

Նոր հիվանդանոցը՝ Յուհանում / © REUTERS / China Daily

Բժիշկ-մասնագետների առաջին խումբն արդեն տեղում է, այսօր արդեն պատրաստվում է ընդունել առաջին հիվանդներին: Այս հիվանդանոցում են տեղակայվելու նաև արդեն հաստատված ախտորոշմամբ հիվանդներին:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Յուհանի Ցզյանսյա արվարձանում կառուցված ինֆեկցիոն հոսպիտալը զբաղեցնում է 79 հազար քառ.մ տարածք, որի մեծ մասը նախատեսված է հիվանդների համար, 10 շինություն առանձնացված է բուժանձնակազմի և նյութատեխնիկական միջոցների տեղակայման համար: Բժիշկներին հատկացվել է ընդհանուր առմամբ 264 սենյակ՝ յուրաքանչյուրը մինչև 6 հոգու համար, 3 հատ երկհարկանի մահճակալով, ունեն օդորակիչ, հեռուստացույց, էլեկտրական այլ սարքավորումներ, առանձին զուգարան և լոգարան:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Հաղորդվում է, որ հոսպիտալն առանձնացված է 32 բաժնի, որտեղ ընդհանուր 1500 մահճակալ է տեղադրված: Յուրաքանչյուր պալատում, բացի ծանր հիվանդների համար նախատեսվածներից, երկուական հիվանդ է պառկելու: Հիվանդանոցում աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Այս հիվանդանոցը սկսել էին կառուցել հունվարի 27-ից: Սկզբում այն նախատեսվում էր շահագործման հանձնել փետրվարի 5-ին, սակայն ժամկետները մի փոքր հետաձգվել են: Երկու հիվանդանոցներն էլ կառուցվել են Պեկինի «Սյաոտանշան» հոսպիտալի մոդելով, որը 2003թ. SARS ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ կառուցվել է 7 օրում՝ մեծ քանակությամբ հիվանդների բուժելու նպատակով:

Շինաշխատանքներ նոր հիվանդանոցում / ©AA/GETTY IMAGES

Հիշեցնենք, որ նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսի պաճառով արդեն մահացել է 724 մարդ, հիվանդների թիվն անցել է 34,5 հազարից: Այն բռնկվել էր դեկտեմբերին՝ Չինաստանի Յուհան քաղաքում:

Չինաստանում 6 օրում 1000 տեղանոց նոր հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով հիվանդների համար
Չինական Յուհան քաղաքում մեկնարկել են արագացված ռեժիմով կառուցել 1000 հիվանդների համար նախատեսված հիվանդանոց: Դրա համար հատկացվել է 25 հազար քառ.մ տարածք: Հիվանդանոցը պետք է կառուցվի 6 օրվա ընթացքում:

Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Որպես օրինակ է վերցվել Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը. կառուցվել է 2003թ.՝ ընդամենը մեկ շաբաթում: Այն ժամանակ Պեկինի մերձակայքում էր բռնկվել ատիպիկ թոքաբորբ:

Հիվանդների ընդունումը նախատեսված է փետրվարի 3-ից: Շինաշխատանքների համար մոբիլիզացվել են հարյուրավոր աշխատակիցներ ու տեխնիկա:

Շինաշխատանքներ / © CCTV

Իշխանությունները շինարարներին վճարում են օրական 1200 յուան (մոտ 82 հազար դրամ), ինչը սովորական վարձատրության համեմատ 3 անգամ բարձր է:

Շինաշխատանքներ / © CCTV

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդները տեղաբաշխված են 12 միլիոնանոց մեգապոլիսի 61 հիվանդանոցներում:

Շինաշխատանքներ / © CCTV

Չինաստանում դեկտեմբերի վերջին բռնկված թոքաբորբի նոր տեսակն արդեն տասնյակ զոհեր է պատճառել: Վիրուսը տարածվել է նաև այլ երկրներում: