Շեշտ.am (shesht.am) - Feed

Մարդկությունը՝ եզրագծին. «խոնավ տապի» բռնկումները սկսում են հատել օրգանիզմի դիմացկունության սահմանը
Գաղտնիք չէ, որ խոնավ եղանակին տապն առավել անտանելի է, քան չոր պայմաններում: Գիտնականները վաղուց են կանխատեսել, որ գլոբալ տաքացման հետևանքով արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջաններում հարյուրամյակի վերջում կառաջանա ջերմաստիճանի և խոնավության այնպիսի համադրություն, որը տանելը մարդու ուժերից վեր կլինի: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանխատեսումներն այնքան էլ ճիշտ չեն. նման պայմաններ Երկրի վրա արդեն ի հայտ են եկել:

ԱՄՆ-ի գիտնականները ցույց են տվել, որ կլիմայական կարճաժամկետ իրադրություն, երբ ընդհանուր ջերմաստիճանն ու խոնավությունը գերազանցել են մարդու ֆիզիոլոգիական ունակությունների սահմանը, արձանագրվել է Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Նման բռնկումներ առայժմ դիտարկվում են միայն առանձին վայրերում, սակայն դրանց ինտենսիվությունը և հաճախականությունն աստիճանաբար մեծանում են:

Վերլուծելով օդերևութաբանական ծառայությունների՝ 1979-2017թթ. տվյալները` հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ այդպիսի ծայրահեղական կլիմայական իրավիճակները նշված ժամանակահատվածում կրկնակի աճել են: Առավել հաճախ գրանցվել են Հինդուստան թերակղզում, Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում, Չինաստանի հարավում, Կարմիր ծովի և Մեքսիկական ծոցի ափամերձ տարածքներում: Առավել ճակատագրական նշանակության ջերմաստիճանային ու խոնավության ցուցանիշներ արձանագրվել են Դահրան և Դաման (Սաուդյան Արաբիա), Դոհա (Քաթար) և Ռաս ալ-Հայմա (ԱՄԷ) քաղաքների մոտակայքում, որտեղ ընդհանուր բնակչության թիվը շուրջ 3 միլիոն է:

Այդ ուղղությամբ նախորդ հետազոտությունները չէին կարող նշմարել նման միտումներ, քանի որ դրանցում դիտարկվել են ջերմաստիճանի ու խոնավության միջին ցուցանիշները՝ ստացված առավել մեծ տարածքներից ու մի քանի ժամվա ընթացքում: Նոր աշխատության հեղինակներն ուսումնասիրել են օդերևութաբանական 7877 առանձին կայանների ամենժամյա տվյալները, ինչը հնարավորություն է տվել արձանագրել ճակատագրական տապի կարճաժամկետ բռնկումները:

Խոնավ ջերմաչափի առավելագույն ցուցանիշները Երկիր մոլորակի վրա / © Raymond, Matthews, Horthon, Science Advances, 2020

Խիստ տապի պայմաններում մարդու օրգանիզմը սառչում է՝ ջերմությունը մաշկի միջոցով դուրս բերելով քրտինքի տեսքով: Այն լավագույնս գործում է չոր շրջաններում, բայց առավել դժվար է ընթանում խոնավ վայրերում, որտեղ օդն արդեն հագեցած է ջրային գոլորշիով և այլևս կլանել չի կարող: Որոշ ծայրահեղական պայմաններում քրտնարտադրությունն ընդհանրապես կարող է դադարել: Այդ դեպքում մարմինը սկսում է չափից շատ ջերմանալ, և նույնիսկ ֆիզիկապես ուժեղ, առողջ մարդը, ով հանգստանում է հովին ու ջուր ըմպում, կարող է մահանալ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ջերմաստիճանին համակերպված մարդիկ չեն կարող ակտիվ գործողություններ կատարել, երբ խոնավ ջերմաչափի (սարք, որը ցույց է տալիս թաց մարմնի ջերմաստիճանը) ցուցիչը հասնում է 32°C-ի: 35°C-ը գագաթնակետն է, որ արձանագրվել է Պարսից ծոցի ափամերձ հատվածում: Այն համարվում է մարդկային դիմացկունության սահմանաչափը:

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները վերածել են ինտերակտիվ քարտեզի, որը ցույց է տալիս խոնավ ջերմաչափի օրական առավելագույն ցուցանիշները: Հեղինակները համարում են, որ կլիմայական փոփոխությունները մարդուն մոտեցրել են դիմացկունության եզրին:

Նմանատիպ կլիմայական փոփոխությունները կրում են առավել բարձր վտանգ հատկապես աղքատ և զարգացող երկրների համար, որտեղ մարդիկ չունեն ժամանակին սառը ցնցուղ ընդունելու կամ օդորակիչը միացնելու հնարավորություն: Բայց նույնիսկ այն երկրներում, որտեղ նման հնարավորություններ առկա են, տապից պաշտպանվելու և հովանալու համար աշխատանքն ընդհատելը կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսությանը:

Ավելի վաղ Տեխասի համալսարանի (Օստին) գիտնականները պարզել էին, որ գլոբալ տաքացումն ունակ է ուժգնացնելու ջերմաստիճանային ֆենոմենը, որը կոչվում է Հնդկական օվկիանոսի դիպոլ, իսկ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար 10 միլիարդ դոլար է հատկացրել:

Սմարթֆոնի չափի մինի օդորակիչները կվաճառվեն 2020թ. մարտից
Ճապոնական Sony ընկերությունը նախագծել է հովացնող սարք, որը կշռում է ընդամենը 85 գրամ և ունի սմարթֆոնի չափեր: Հեղինակը Crowdfunding դրամահավաք համակարգում հայտ է տեղադրել` անհրաժեշտ գումարը ձեռք բերելու և մասսայական արտադրություն սկսելու համար:

Ամառն ինչքան հաճելի է, այնքան էլ խնդրահարույց` իր շոգով: Մարդկանց համար նոր մարտահրավեր է նաև գլոբալ տաքացման պայմաններում փողոցում գտնվելը կամ ոչ սենյակային պայմաններում աշխատելը: Ուստի այս սարքը հիանալի փոխարինում է իրական օդորակիչներին:

Բջջային հավելվածի և Bluetooth-ի միջոցով կառավարվող սարքը կոչվում է Reon Pocket: Այն տեղադրվում է հատուկ իր համար կարված վերնաշապիկի թիկունքային հատվածում` գրպանիկում: Լիցքավորվում է USB-ով, 2 ժամում մարտկոցը հավաքում է 24 ժամվա համար բավարար էներգիա:

Հաղորդվում է, որ Reon Pocket-ը հովացման ռեժիմի ժամանակ ապահովում է արտաքին ջերմությունից 13 աստիճանով ցածր ջերմաստիճան: Սարքն ունի նաև տաքացման ռեժիմ. 8 աստիճանով բարձրացնում է ջերմությունը:

Reon Pocket / ©itc.ua

Մեքենայի և այլ տեխնիկաների սառեցման համակարգերում կիրառվող ջերմաէլեկտրական տարրով աշխատող մինի օդորակիչն արդեն հավաքել է արտադրության համար անհրաժեշտ գումարի 57 տոկոսը: Հաջողության դեպքում` 2020թ. մարտից արդեն կհանվի վաճառքի:

Նախնական տվյալներով` արժեքը կտատանվի 100-150 եվրոյի սահմաններում` կախված վերնաշապիկի տեսակից և սարքի մոդելներից: Վերջիններս երկուսն են լինելու` Reon Pocket Standart և Reon Pocket Lite: Ի տարբերություն iOS և Android համակարգերով աշխատող Standart մոդելի` Lite-ը կկառավարվի ձեռքով և ավելի մատչելի գին կունենա:

Երևանյան շոգը կարող է գերազանցել 30-ամյա ռեկորդը
Օդի ջերմաստիճանը Երևանում այսօր ցերեկային ժամերին կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում։ Այս օրերին նման բարձր ջերմաստիճան արձանագրվել էր դեռևս 1989թ․։ Այն ժամանակ ռեկորդային ցուցանիշը 39,7 աստիճանն էր։

Այս տարվա համեմատաբար շոգ եղանակով պայմանավորված՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն բազմաթիվ զգուշացումներ է արել հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հրդեհների թիվը կրկնապատկվել է։ Եթե 2018-ի առաջին կիսամյակում հրդեհների 1702 դեպք է գրանցվել, ապա ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 3554 հրդեհ է եղել։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ 2017թ. առաջին կիսամյակում 1887 հրդեհ է գրանցվել։ Նրա խոսքով՝ 2019 թվականի հունիսին 1701 հրդեհ է գրանցվել, որը 3.6 անգամ բարձր է նախորդ տարիների ցուցանիշից:

Գաբրիելյանը նշել է, որ բուսածածկ տարածքներում հրդեհների թիվն այս տարի 1364-ով աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակին` 585 դեպք, 2018-ին` 540, իսկ 2019-ին` 2104։

Վրեժ Գաբրիելյանը հրդեհների քանակի աճը պայմանավորել է քաղաքացիների կողմից շրջակա միջավայրի նկատմամբ անտարբերությամբ՝ նշելով, որ չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոները։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ եթե ժամանակին Երևան համայնքի համապատասխան մարմիններն իրականացնեն ոռոգման աշխատանքներ, հրդեհների թիվը կնվազի:

Եվրոպական շոգը պատմական ռեկորդ է գրանցել. կան զոհեր, հայտարարված է Կարմիր աստիճան
Մասնագետների կարծիքով, այս անգամ զոհերը կարող են ավելի շատ լինել, քանզի ամառը դեռ նոր է սկսվել, մինչդեռ եվրոպացիները չեն հասցրել հարմարվել բարձր ջերմաստիճանին:

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը 2019թ. ամենաշոգ տարին է հայտարարել, իսկ վերջին հինգ տարվա ամենաբարձր միջին ջերմաստիճանը դիտարկման ողջ ընթացքի համար նոր ռեկորդ է սահմանել։

Եվրոպական շոգն այս տարի պայմանավորված է Սահարայից դեպի  Հարավային և Կենտրոնական Եվրոպա ձգվող տաք օդային զանգվածով, որն արդեն Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում դարձել է զոհերի պատճառ: Մասնավորապես, Իսպանիայի 8 շրջաններում օդերևութաբանական վտանգի ամենաբարձր` կարմիր աստիճան է հայտարարվել: Կատալոնիայում արդեն այրվել է 6500 հա անտառ, ևս 20 հազար հա-ի սպառնում է հրդեհի վտանգը:

Ֆրանսիայում անձանագրվել է +45,9 աստիճան շոգ: Այստեղ նմանատիպ երևույթ գրանցվել է նաև 2003թ.` Մոնպելյե և Նիմ քաղաքներում, երբ 44,1 աստիճանի հասած շոգը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Երկրի 4 շրջաններում հայտարարված անոմալ շոգի վտանգի կարմիր մակարդակը միայն այսօր է չեղարկվել, բայց դեռ 79 շրջաններում` այդ թվում և` Փարիզում` նարնջագույն աստիճան է: Հետաձգվել են քննությունները, օդորակիչների անբավարար աշխատանքի պատճառով փակվել են մի շարք հաստատություններ, հիվանդանոցներն ու ծերանոցները նախապատրաստվել են զանգվածային ընդունելության:

Պոտսդամի համալսարանի եղանակագետ Շտեֆան Ռամշտորֆը անոմալ տաք եղանակն անվանել է լուռ մարդասպան` վկայակոչելով նախորդ տարի Գերմանիայում հազարից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած տապը: ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մամուլի քարտուղարի հաղորդմամբ, դեռևս վաղ է եվրոպական անոմալ շոգը կլիմայի փոփոխության հետ կապելու համար, սակայն գլոբալ տաքացմամբ պայմանավորված` 40 աստիճանը գերազանցող տաք օդային հոսանքները կարող են դառնալ հաճախակի և տևական: