Շեշտ.am (shesht.am) - Feed

Մեքենայի ամրագոտու հայտնագործումը. ինչպե՞ս է այն ստեղծվել
1985թ. Արևմտյան Գերմանիայի Արտոնագրային բյուրոն Միջազգային արտոնագրային համաժողովի շրջանակներում նշել է մարդկության համար ամենակարևոր 8 հայտնագործությունները: Նրանց շարքում է եղել նաև շվեդ ինժեներ Նիլս Բոլինի գյուտը:

Այն ժամանակ, երբ Svenska Aeroplan Aktiebolaget (SAAB) գործարանի իր գործընկերները երազում էին ստեղծել հզոր և արագընթաց ինքնաթիռներ, Նիլսը ցանկանում էր օդաչուների համար անվտանգ պայմաններ ստեղծել:

1956թ. Ford ավտոմեքենաներում հայտնվեց աննախադեպ գործառույթ. անվտանգության երկկողմ գծային գոտի, որի հեղինակները Լիգոն եղբայրներն էին: Բախման դեպքում այդ գոտին վարորդին թույլ չէր տալիս հարվածել դիմապակուն, սակայն երբեմն վնասվածքներ էր պատճառում որովայնի հատվածում: Այդ գյուտը տպավորել էր Volvo ընկերության ղեկավար Գունար Ինգելաուին. նա որոշել էր Volvo մեքենաները դարձնել ամենաանվտանգը: Այդ նպատակով նրան անհրաժեշտ էր մեկը, ով հմուտ էր անվտանգության համակարգերի ոլորտում՝ ավիացիայում: Հրավիրվեց Նիլս Բոլինը:

Նրա առջև դրված խնդիրը բարդ էր: Բոլինը հետագայում պատմել է, որ օդաչուները պատրաստ էին ամեն ինչ կրել՝ հանուն իրենց անվտանգության համար, սակայն վարորդներն այլ մոտեցում ունեին: Մեկ տարվա փնտրտուքից հետո Բոլինը հնարեց անկյունաձև՝ կրծքավանդակը և ուսերը պահող, ազդրերը շրջանցող գոտի: Լուծումը հարմարավետ էր, քանի որ հնարավոր էր մեկ ձեռքով անցկացնել այն, ինչը կարևոր նշանակություն ունեցավ: Ավելի ուշ հեղինակը խոստովանել էր, որ իր ստեղծած ամրագոտին մեծ ճանաչում է ստացել ինչպես հարմարավետության, այնպես էլ անվտանգության համար:

Նիլս Բոլինը ցուցադրում է իր գյուտը / © Volvo

1959թ. եռակետ գոտիները հայտնվեցին Volvo-յի 2 մոդելների՝ P120 Amazon-ի և PV544-ի մոտ, իսկ 1963թ. այն տեղադրվեց բոլոր մոդելների վրա: Ընկերությունն ամրագոտու կառուցվածքի արտոնագիրն ազատ հայտարարեց, ինչի արդյունքում շուտով մյուս արտադրողները նույնպես տեղադրեցին անվտանգության նոր համակարգը: Հետագա տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություն ամրագոտին չի կրել. փոփոխվել են միայն ամրակցման դետալների ձևը, բարելավվել են ճարմանդները:

Գյուտարարը մահացել է 2002թ. սեպտեմբերի 21-ին: Նրա հողարկավորության ժամանակ Volvo ընկերության տնօրեններից մեկը հայտարարել է. «Նիլս Բոլինի մի մասնիկն առկա է ցանկացած մեքենայում»:

Մահացել է Cut, Copy, Paste հրամանների հեղինակ Լարրի Տեսլերը
Ամերիկացի ծրագրավորող Լարրի Տեսլերը մահացել է փետրվարի 17-ին՝ 74 տարեկան հասակում: Նա հայտնի էր առաջին հերթին որպես «Կտրել» (Cut), «կրկնօրինակել» (Copy) և «տեղադրել» (Paste) գործառույթների հեղինակ:

Տեսլերը ծնվել է 1945թ., Նյու Յորքում, սովորել է Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում: Մասնագիտացել է մասնավոր ինտերֆեյսի նախագծման ոլորտում և կարիերան սկսել Xerox PARC-ում՝ 1973թ.: Նա այնտեղ Թիմ Մոտտի հետ համատեղ ստեղծել է «Կտրել» (Cut), «կրկնօրինակել» (Copy) և «տեղադրել» (Paste) հրամանները:

https://youtu.be/Dhmz68CII9Y
Լարրի Տեսլերը Xerox Alto-յի վրա ցուցադրում է գործառույթները, 2019թ. / ©Computer History Museum

1980թ. Տեսլերն ընդունվել է Apple և այնտեղ աշխատել 17 տարի: Ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ գիտական գլխավոր աշխատակից (Ստիվ Վոսնյակը նույնպես այդ պաշտոնը զբաղեցրել է): Տեսլերը մասնակցել է Macintoshi-ի, Lisa-յի, Newton-ի ստեղծմանը, հանդիսանում է 16 արտոնագրերի հեղինակ:

1997թ. Apple-ից հեռանալուց հետո Տեսլերը դարձել է Stagecast Software ընկերության համահիմնադիր: Նա զբաղվել է հավելվածների մշակմամբ, որոնք երեխաների համար հեշտացրել են ծրագրավորման հիմունքների ուսումնասիրությունը: Տեսլերն աշխատել է նաև Amazon-ում, Yahoo-ում, 23andMe-ում, իսկ 2009թ.-ից զբաղվել է խորհրդատվությամբ:

Ամերիկացի դիզայները դեմքի արտատպումով բժշկական դիմակի կոնցեպտ է ստեղծել
Պրոդուկտային դիզայներ Դանիել Բասկինը ծառայության կոնցեպտ է ներկայացրել, որը բժշկական դիմակի տեսքով արտատպում է մարդու դեպքը, որպեսզի վերջինս կարողանա և պաշտպանվել վիրուսներից, և ապարգելափակել սմարթֆոնը՝ օգտագործելով դեմքի ճանաչման համակարգը:

https://twitter.com/djbaskin/status/1228798382598000640
Ստեղծել եմ ծառայություն, որն արտատպում է ձեր դեմքը բժշկական դիմակի տեսքով, որպեսզի պաշտպանվեք համաճարակներից, բայց միևնույն ժամանակ կարողանաք ապաարգելափակել հեռախոսը:

Բասկինը մտադիր է դիմակները վաճառել 40 դոլարով: Դրանք դեռևս մշակման փուլում են: Դիզայները պատմել է, որ մեկնարկը մի քանի պատճառներով հետաձգել է. նախ՝ սկզբի համար անհրաժեշտ էր տպագրության գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի դեմքերն իրականին նման լինեն:

Երկրորդ. դիզայները դեռ չի փորձարկել դիմակների՝ սմարթֆոնները դրանցով ապաարգելափակելու համակարգի աշխատանքը: Ենթադրել է, որ օգտատերերը կարող են դիմակները կրելուց առաջ կարգավորած լինել iPhone-ների Face ID-ն:

https://twitter.com/djbaskin/statuses/1228857860353753088
Նրանց համար, ովքեր հարցրել են. ես փորձարկում եմ բոլոր սարքավորումների՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի համատեղելիությունը: Բայց ի՞նչ կլինի, եթե բավարարվենք միայն նրանով, որ ձեզ ընկերները ճանաչեն:

Ձգձգման հիմնական պատճառն այն է, որ Բասկինը հրաժարվում է կոնցեպտն իրականություն դարձնել, քանի դեռ COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով աշխարհում բժշկական դիմակների դեֆիցիտ կա: Բացի այդ, N95 ֆիլտրով շնչադիմակները, նախատեսված օդային և հեղուկ մասնիկների համար, 100%-ով չեն կարող պաշտպանել կորոնավիրուսից:

Ծառայության թողարկումից հետո օգտատերերը կկարողանան կայքում դեմքի նկարը ներբեռնել և հարմարացնել այն, մինչև պատվիրելը: Այնուհետև նկարը կտպագրվի բնական ներկանյութերով՝ N95 ֆիլտրով շնչադիմակի վրա: Բասկինը վստահեցրել է, որ տպագրությունից հետո նկարները ջնջվելու են:

Թվիթերյան օգտատերերը Բասկին կոնցեպտի այլ կիրառություն էլ են հայտնաբերել, բացի վիրուսից պաշտպանությունը: Օրինակ, սոցցանցում համարել են, որ դեմքով դիմակները կզվարճացնեն պացիենտ երեխաներին, ովքեր բժիշկներին տեսնում են միայն ստերիլ սպիտակ դիմակներով:

https://twitter.com/djbaskin/statuses/1228908585028972545
Սելֆի-դիմակի կիրառության այլ տարբերակներ, բացի հեռախոսն ապաարգելափակելը. տեխնոլոգիա ընդդեմ հետևելուն (այլ դեմք օգտագործելու դեպքում), ստերիլ հիվանդանոցներում զվարճանքի ավելացում. եթե հիվանդացել ես, ապա ամենայն հավանականությամբ կկրես «հոյակապ» տեսք ունեցող դիմակը:

Բասկինը պատմել է, որ թեև իր գաղափարն այնքան էլ լուրջ չէ, դա չի նշանակում, որ այն իրականություն կդարձնի: Դիզայների խոսքով՝ վստահ չէ՝ դա կատակ է, թե՝ ոչ, բայց կատակը հնարավոր է կյանքի կոչել:

Սարդանման էկզոկմախքն իր մեծության համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Վանկուվերի բնակիչ Ջոնաթան Տիպետի ստեղծած Էկզոկմախքն ունի 3,96 մետր բարձրություն: Այն հիշեցնում է հսկայական սարդի. երկարությունը 5,1 մետր է, լայնությունը՝ 5,5 մետր, իսկ ընդհանուր քաշը՝ 1,5 տոննա:

Գյուտարարն էկզոկմախքը ստեղծել է 13 տարվա ընթացքում: Սարքավորումը բաղկացած է քրոմացված խողովակներից, որոնք օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերությունում: Մեխանիզմը տեղաշարժվում է երկու էլեկտրաշարժիչների օգնությամբ, որոնք աշխատում են լիթիումաիոնային հզորացված մարտկոցներով:

Էկզոկմախքը կառավարվում է մարդու կողմից, ով նստում է կառուցվածքի կենտրոնում: Սարքավորումն ունակ է անհարթ մակերեսի վրա հրել կամ քարշ տալ մինչև 5 տոննա կշռող բեռներ:

https://youtu.be/lld7KPhgd9g
Գինեսի ռեկորդակիր էկզոկմախքի մասին / © Guinness World Records

Հեղինակը նշել է, որ կառուցման գործընթացն ինտենսիվ կերպով է ընթացել: Մեքենան ամրակցվել է մոտ մեկ տարվա ընթացքում, իսկ արդեն երեք տարի փորձարկվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեց ճապոնացիները սկսել են էկզոկմախքներ կրել, որպեսզի կարողանան բարձր տարիքում աշխատել: Էկզոկմախքները նվազեցնում են մարմնի ծանրաբեռնվածությունը և հնարավորություն են տալիս ծանրություններ տեղափոխել՝ գործնականում չհոգնելով: