Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոր օվկիանոսն Աֆրիկայում ի հայտ կգա հինգ միլիոն տարի անց
Եթովպիայի Աֆար տարածաշրջանը գտնվում է Սոմալիական, Արաբական և Նուբիական տեկտոնական աղյուսների հատման կետում: Նրանք միմյանցից հեռանում են տարեկան մեկուկես սանտիմետր արագությամբ, ինչի հետևանքով մայրցամաքը մասնատվում է երկու մասի: Այդ մասին է վկայում արդեն իսկ գոյություն ունեցող մոտ 56 կմ երկարությամբ բացվածքը:

Աֆրիկյան մայրցամաքի տեկտոնիկան ուսումնասիրվում է արդեն տասնամյակներ շարունակ: Արբանյակային նոր չափումները գիտնականներին օգնում են առավել հստակ դիտարկումներ կատարել և հետազոտել նոր օվկիանոսի առաջացման գործընթացը: Լիդսի համալսարանի Երկրի և շրջակա միջավայրի դպրոցի աշխատակից, նշված տարածաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող Քրիստոֆեր Մուրը նշել է, որ սա Երկրի վրա միակ տարածքն է, որտեղ հնարավոր է ուսումնասիրել, թե ինչպես է մայրցամաքային բացվածքը վերածվում օվկիանոսայինի:

30 մլն տարվա ընթացքում Սոմալիական աղյուսն առանձնացել է Աֆրիկայի մյուս մասից: Առաջացել է ռիֆտային (ճեղք) տարածք, որը սկսվում է Եթովպիայից ու Էրիթրեայից և առանձնանում է «քենիական գմբեթի» շուրջը՝ մինչև Մալավիական ռիֆտը: Միևնույն ժամանակ՝ Արաբական աղյուսն անջատվում է Աֆրիկայից, ինչը հանգեցրել է Կարմիր ծովի և Ադենի ծոցի առաջացմանը: Ապագայում այն բախվելու է Եվրասիական աղյուսին՝ ներկայիս Իրանի տարածքում՝ փակելով Պարսից ծոցը և դառնալով Եվրասիայի մի մասը:

Բացվածք՝ Ադարի շրջանում / © Ռոչեստերի համալսարան

Սակայն Աֆարը գտնվում է մայրցամաքային ռիֆտից օվկիանոսային տարածվող լեռնաշղթայի անցման գործընթացում: Գիտնականները հաստատում են դա՝ հետազոտելով տարածաշրջանի կեղևը: Մայրցամաքային կեղևի՝ 35 կմ հաստության փոխարեն այստեղ 20 կմ-ից քիչ է: Եվ դա՝ հրաբխային բազալտը հաշվի առնելով, որն այս տարածքում ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում:

Այս հատվածում նոր օվկիանոսի առաջացման մասին խոսում է նաև Էրտա Ալե հրաբխի վիճակը: Այն աշխարհում ամենաակտիվներից է և այն հրաբուխներից է, որոնցում առկա են լավային ակտիվ լճեր: Քրիստոֆեր Մուրի կարծիքով՝ Էրտա Ալեն դրսևորում է միջօվկիանոսային լեռնաշղթայի հատկանիշներ, որի, տարբեր գնահատականներով, կվերածվի 5-10 մլն տարի հետո:

Դեռևս հայտնի չէ, ինչն է մայրցամաքին ստիպում մասնատվել: Ոմանք ենթադրում են, թե շարժող ուժը կարող է լինել ջերմացած ապարները: Արբանյակային դիտարկումները և դաշտային հետազոտությունները կարող են գիտնականներին օգնել՝ Աֆարի ընդերքում կատարվողի մասին տեղեկատվություն հավաքելու համար:

Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանի գեոֆիզիկոս Սինթիա Էբինգերը համարել է, որ բարձրացող մագմայի ահագնացող ճնշումը կարող է հանգեցնել պայթյունային երևույթների, որոնք դիտարկվում են տարածաշրջանում: Նա համեմատել է այդ երևույթը փչած փուչիկի հետ, երբ նրա արտաքին մակերեսի վրա ճնշումն այնքան մեծ է, որ մեծ ջանք չի պահանջվում այն պայթեցնելու համար:

Ինչո՞ւ է ցունամիից առաջ ջուրը հեռանում ափից
Ձևավորվում է ալիք, որը տարբերվում է սովորական քամուց առաջացած ալիքից, մասնավորապես՝ վիթխարի երկայնքով: Եթե սովորական ալիքներն ունենում շուրջ 100-200 մետր երկարություն, ապա ցունամիի դեպքում դրանք կարող են հասնել տասնյակ և հարյուրավոր կիլոմետրերի:

Ամենակարևոր վերափոխությունը ցունամիի ալիքների հետ տեղի ունենում, երբ այն «բախվում» է ափամերձ ծանծաղուտին: Նրա արագությունը, որը բաց օվկիանոսում հավասար է ռեակտիվ օդանավի արագությանը (800կմ/ժ), անկում է, բայց կտրուկ աճում է բարձրությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ դեպի ափը շարժվող ալիքի բարձր հատվածից բացի առկա է նաև «հիմքը»՝ ամենացածր կետը, որը հանդարտ ջրից ներքև է ընկնում:

Եթե «հիմքն» առաջինն է հարվածում ափին, ապա ափամերձ ջրի մակարդակն իջնում է՝ մերկացնելով մի քանի մետրից մինչև մի քանի կիլոմետր հատվածը: Սակայն դա տևական բնույթ չի կրում. դրան անմիջապես հաջորդում է աղետաբեր ալիքը: Այդ նախանշանը ճանաչողները կարող են փրկվել ուժգին ալիքի հարվածից:

Փորձերը ցույց են տվել, որ մոլորակ-օվկիանոսները կարող են առանց հատակի լինել
Որքանով հայտնի է՝ մեր Գալակտիկայում տարածված են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կիլոմետրերի հասնող հաստությամբ ջրի շերտով պատված ու սիլիկատային կոշտ մակերեսով մոլորակ-օվկիանոսները: Չնայած մեզ հայտնի նյութերի համակցությանը՝ այդ աշխարհների գեոքիմիան պետք է որ տարբերվի Երկրից: Այսպես, համաշխարհային օվկիանոսի հատակին ճնշումն այնքան մեծ է, որ այդ պայմաններում ջրի և սիլիկահողի բնույթը դեռևս հայտնի չէ:

Այդ իսկ պատճառով Արիզոնա նահանգի համալսարանի հանքաբանները վերջերս լաբորատոր պայմաններում վերստեղծել են նման միջավայր՝ դիտարկելով, թե ինչ է տեղի ունենում ջրի և սիլիկահողի հետ ամենաբարձր ճնշման դեպքում՝ մինչև 24 ԳՊա (համեմատության համար՝ 100 կմ խորության վրա ճնշումը մոտ 0,1 ԳՊա է): Հետազոտությունն իրականացրել են պրոֆեսոր Սան-Հոն Սիմը և նրա գործընկերները:

Նման բարձր ճնշումը ստանալու համար փորձարկումներ են արվել ալմաստե սալով (կոնաձև գերամուր զույգ ալմաստներ, որոնք սրածայրին սեղմում են հաղորդում): Տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել վիթխարի ճնշման` ընդհուպ մինչև 1000 ԳՊա-յի և ստանալ, օրինակ, մետաղական ջրածին. այն գոյություն ունի հսկայական մոլորակների ընդերքում: Սակայն այս անգամ սալերի սրածայրերի միջև գիտնականները տեղադրել են սիլիկահող ու ջուր պարունակող փոքր նմուշ՝ այն սեղմելով և միաժամանակ ջերմացնելով լազերային բարձր ջերմաստիճանի հասցնող ճառագայթներով, ինչպես մոլորակ-օվկիանոսների ներսում: Նմուշը լուսավորելով ռենտգենային ճառագայթների փնջով` նրանք հետևել են միկրոկառուցվածքի փոփոխություններին:

Փորձերը ցույց են տվել, որ նման փորձնական տարբերակներում նյութերն անցնում են բավականին տարօրինակ ֆազի. սիլիկատը և ջուրը «փոխադարձաբար լուծվում են»՝ ձևավորելով լուծույթ, որը պարունակում է ջրածնի և սիլիկահողի օքսիդների խառնուրդ: Ըստ այդ արդյունքների՝ մոլորակ-օվկիանոսները կարող են ընդհանրապես որևէ կոշտ ընդերք չունենալ, իսկ նրանց վիթխարի խորության վրա ջուրը սիլիկատային կեղևն անցնում է նման կիսահեղուկ լուծված շերտի միջով:

Աշխատության հեղինակներից Քերոլ Նիսրը նշել է, որ սկզբնապես համարվել է, թե ջուրն ու ջրային մոլորակների կոշտ շերտերը հստակ առանձնացած են միմյանցից, սակայն փորձարկումները ցույց են տվել ջրի և սիլիկատի՝ նախկինում անհայտ փոխազդեցություններ, որը ձևավորում է միջանկյալ կայուն ֆազ: Ջուրն և քարը, պարզվում է, բարձր ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում յուրօրինակ կերպով «ողողվում են»:

Տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրը, եթե նրա բոլոր ջրավազանները ցամաքեն
Գիտնական Ջեյմս Օ'Դոնոհյուն հրապարակել է Երկրի անիմացված մոդելը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենա մեր մոլորակը ծովերի, օվկիանոսների ու գետերի ցամաքելու դեպքում:

Օ'Դոնոհյուն NASA-յի նախկին աշխատակից է, ներկայումս աշխատում է Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունում (JAXA): Իր աշխատանքում նա օգտագործել է NASA-յի 2008թ. տեսանյութը, որի հեղինակը ֆիզիկոս և անիմատոր Հորաս Միթչելն է, հավելել է այն, թարմացրել և ներդրել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի իջեցումը ցուցադրող հաշվիչ. տեսանյութում ջուրը հեռանում է՝ տեսանելի դարձնելով ծովի հատակն ու ընդերքը, այդ թվում՝ մայրցամաքային ծանծաղուտները, իջվածքներն ու բարձունքները:

Օ'Դոնոհյոն նշել է, որ տեսանյութը դանդաղեցրել է, որպեսզի ցույց տա, թե ինչպես է առաջին մի քանի տասնյակ մետր ջրածածկույթի հեռացումից հետո ակնթարթորեն բացվում նոր ու բազմազան լանդշաֆտ: Նրա խոսքով՝ վերջին սառցե դարաշրջանի պատճառով օվկիանոսային ջրերի մի մասը բևեռներում արգելափակվել է՝ սառույցի տեսքով: Մինչ այդ գոյություն են ունեցել ցամաքային կամուրջներ, որոնցով մարդիկ տեղաշարժվել են, իսկ երբ սառցե դարաշրջանն ավարտվել է, ջուրը նրանց կարծես կնիքել է:

https://youtu.be/-uOwv_Krqk8
Երկրի անիմացված մոդելը, որտեղ ցուցադրվում է ջրավազանների ցամաքումը / © Dr James O'Donoghue

Մոդելը, մասնավորապես, ներկայացնում է, թե ինչ տեսք ունի Միջինօվկիանոսային լեռնաշղթան, որը գտնվում է բոլոր օվկիանոսների կենտրոնական հատվածներում և ձգվում է 70 հազար կիլոմետր: Այն երևում է, երբ ջուրը ցամաքում է մինչ ծովի մակերևույթից 3000 մետր ներքև:

Այնուհետև, երբ հաշվիչը ցույց է տալիս ծովի մակերևույթից 6 հազար ներքև ընկած հատվածը, բոլոր օվկիանոսների մեծ մասն անհետանում է: Եվս մի քանի հազար մետր, և Երկրի վրա մնում է միայն Մարիանյան անդունդը՝ Խաղաղ օվկիանոսի արևմուտքում. այն իր հերթին կանհետանա 11 հազար մետրին հասնելիս:

Ինչպես նշում է Օ'Դոնոհյուն, Երկրի «ցամաքած» մոդելը պատկերացում է տալիս, թե ինչպիսի տեսք է այն ունեցել նախնիների օրոք: Միևնույն ժամանակ, ներկայիս գլոբալ տաքացումը, ընդհակառակ, միայն ազդարարում է Ծովի մակարդակի բարձրացման մասին՝ սառույցների հալոցքի և ջրի գոլորշիացման պատճառով: Որպես հետևանք՝ սպասվում է ոչ միայն էքստրեմալ երևույթ մերձափնյա հատվածներում, միլիոնավոր կլիմայական փախստականներ, այլև մեծ թվով կղզիների անհետացում: