Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ կլինի, եթե Covid-19-ին ավելանան նաև սեզոնային գրիպն ու մրսածությունը
Կորոնավիրուսի համեմատությամբ շնչառական վարակներն այնքան էլ վտանգավոր չեն թվում: Սակայն շուտով եղանակը կցրտի, և աշնանը, հնարավոր է, նոր անհարմարությունների առաջ կանգնի աշխարհը:

Ուշագրավ է, որ Հարավային կիսագնդում գարնանը, երբ այնտեղ աշնանային եղանակ էր, գրիպով հիվանդացության կտրուկ նվազում է գրանցվել: Պատճառներ են նշվում քիչ ճամփորդությունները, փակ դպրոցները, հակահամաճարակային կանոնների պահպանումը, այդ թվում՝ դիմակ կրելը:

Սակայն, միևնույն ժամանակ, գիտնականներին հայտնի չէ, թե ինչպես SARS-CoV-2-ը կազդի մյուս շնչառական վիրուսների տարածման և դրանց առաջացրած հիվանդության ընթացքի վրա: Փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ երկու վիրուսով վարակվածությունը չի փոխում Covid-19-ի ընթացքը, սակայն վստահ եզրակացնելու համար դա բավարար չէ:

Գրիպով քիչ հիվանդանալն իր հերթին նոր խնդիր է առաջացրել: Գիտնականները դժվարությամբ են կանխատեսում, թե որ շտամմերը կգերակշռեն առաջիկա սեզոնին, ուստի բարդ է պատվաստանյութի հարցը:

ԱՄՆ-ի օրինակը

ԱՄՆ-ի բազմաթիվ շրջաններում կորոնավիրուսը մեծ թափով է տարածվում: Նշվում է, որ եթե դրան ավելանա նաև գրիպը, ապա առողջապահական համակարգը կաթվածահար կլինի:

Գրիպի և Covid-19-ի ծանր դեպքերում ախտանշանները նման են. բուժման համար նույն սարքավորումներն են անհրաժեշտ, սակայն դեղամիջոցները տարբեր են: Այս դեպքում հիվանդությունը տարանջատելը բարդ է լինելու:

Գրիպի թեստերը նույն կառուցվածքն ունեն, ինչ՝ կորոնավիրուսինը: Նշանակում է՝ մեծանալու է լաբորատորիաների ծանրաբեռնվածությունը: Թեև ԱՄՆ-ում թույլատրվել է երկու վիրուսների կոմբինացված թեստավորումը, սակայն այն ամենուր չի կարող կիրառվել:

Հաղորդվում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը կլուծեր այդ խնդիրը: Սակայն եթե սովորական իրավիճակում ոչ բոլորն էին դիմում պատվաստման, ապա այժմ դա իրականացնելն առավել բարդ է: Այստեղ տեխնիկական խնդիրներից բացի առկա է նաև կոնսպիրոլոգիական մոտեցումների խոչընդոտը:

Կորոնավիրուսը՝ տիեզերքի՞ց

SARS-CoV-2-ի ծագման թեմային անդրադարձել ենք: Միջազգային մամուլում տարածվող հիմնական կարծիքներն են՝ արհեստական (որպես զենք) ծագումը և 5G ցանցը: Որոշ գիտնականներ ենթադրել են, որ տիեզերական ծագում ունի. Երկրի վրա է թափվել 2019թ. հոկտեմբերի 11-ին Չինաստանի արևելքում հայտնված երկնաքարից:

Թեև այս վարկածն ապացուցված չէ, սակայն հեղինակներն այն նույնացնում են գիսավորների ու աստղակերպերի միջոցով Երկրի վրա կյանքի առաջացման տեսության հետ:

Նույն գաղափարի հեղինակ գիտնականների համոզմամբ՝ կորոնավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն պարզապես մինչև մթնոլորտ հասնելը փշրված երկնաքարի բեկորների հետ տարածվել է Երկրի վրա՝ մեծ տարածությամբ: Փետրվարին նույն գիտնականները հայտնել էին, որ պատվաստանյութն անիմաստ ծախս է, քանի որ փոշին տարածվելուց հետո վիրուսն անհետանալու է:

Covid-19-ի սահմանափակումները ռեկորդային ցուցանիշներով նվազեցրել են գրիպով վարակվածությունը
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մտցված «կորոնավիրուսային» սահմանափակումները, այդ թվում՝ առնվազն 1,5-2 մ սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու հորդորներն ու պահանջները, օգնել են սեզոնային գրիպով վարակվածության մակարդակի նվազեցման հարցում՝ «աննախադեպ» ազդելով նաև այլ վարակների տարածման վրա:

Հաղորդվում է, որ Չինաստանում, որն առաջինն է միջոցներ ձեռնարկել Covid-19-ի պայքարի դեմ, 90 տոկոսով նվազել են կարմրուկի, 70-ով՝ համաճարակային պարոտիտի, ավելի քան 20%-ով՝ հեպատիտի և հոնորեայի դեպքերը (մեկ ամսում՝ 7500 պացիենտ՝ ի տարբերություն նախորդ տարվա 12100 ցուցանիշի): Ինչ վերաբերում է գրիպին, ապա եթե նախկինում ՉԺՀ-ում գրիպով վարակվում էր ամսական շուրջ 290 հազար մարդ, ներկայումս այդ ցուցանիշը նվազել է 90%-ով՝ չանցնելով 23 հազարից:

Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Հարավային Կորեայում նույնպես դիտվել է գրիպով վարակվածության «բացառիկ ցածր մակարդակ»: Սիդնեյի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Բեն Մարեն նշել է, որ տարվա այս եղանակի համար ցածր ցուցանիշ է գրանցվել: Նրա խոսքով՝ սովորաբար ձմռանը հիվանդանոցները լի էին խզզոցով երեխաներով, սակայն այս տարի պալատները գործնականում դատարկ են:

Գրիպից մահացությունը Ռուսաստանում / © Федеральная служба государственной статистики

Մասնագետների կարծիքով՝ այդ ամենը կմեղմացնի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, սակայն կա վտանգ, որ ցուցանիշների այդպիսի անկումը կարող է բացասաբար ազդե իմունիտետի վրա: Մարեն հնարավոր է համարել, որ այս տարի վարակների բացակայությունը հաջորդ տարի կարող է մարդկանց համար ավելի խոցելի լինել, ուստի անհրաժեշտ է վերահսկել դա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ ամեն տարի աշխարհում գրիպից մահանում է 290-650 հազար մարդ, նրանով վարակվում է աշխարհի բնակչության 5-10%-ը (շուրջ 1 մլրդ մարդ): Ավելի վաղ ԱՀԿ-ն նախազգուշացրել էր, որ գրիպով վարակվածության նվազումը պետք է «զգուշությամբ գնահատել», քանի որ բազմաթիվ երկրներ համավարակի պայմաններում ի վիրակի չեն եղել վիճակագրություն վարել:

4 ամյա տղան ԱՄՆ-ում գրիպից մահացել է. նրա մայրը Facebook-ի խմբի խորհրդով հրաժարվել էր պատվաստումից
Փետրվարի սկզբին Կոլորադոյում մահացել է Նաջիի որդին: Տեղի լրատվամիջոցները գրում են, որ դա նահանգում գրիպի սեզոնին արդեն մանկական երկրորդ մահվան դեպքն է: Երեխայի մահից չորս օր առաջ նրա մայրը Ֆեյսբուքում գրառում է կատարել պատվաստման դեմ հանդես եկողների խմբում: Նրան խորհուրդ են տվել փոքրիկին դեղ չտալ գրիպի համար և օգտագործել բնական միջոցներ, այդ թվում և՝ կրծքի կաթ:

Չնայած Facebook-ի խոստմանը՝ սոցցանցից պատվաստումների վտանգավորության մասին կեղծ լուրերը հեռացնելու մասին, տասնյակ հազարավոր մարդիկ հակառակի քարոզող խմբերում են ընդգրկվում՝ կոչ անելով հրաժարվել պատվաստումներից և օգտագործել ժողովրդական միջոցներ:

Գրիպի համաճարակի թեժ շրջան է ԱՄՆ-ում: Նաջիի ընտանիքում հիվանդ էին բոլոր երեխաները

Գրիպի այս սեզոնին ԱՄՆ-ում գրանցվել է 19 մլն հիվանդացություն: 10 հազար մարդ մահացել է, որոնցից 68-ը՝ երեխաներ: Նաջիի ընտանիքում, նրանից բացի, ևս 3 տղաներ կային: Բոլորն էլ գրիպ էին, բայց Նաջին ամենաառողջն էր:

Նրա մոր խոսքով՝ բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են հոսպիտալացնել իրեն իր 10 ամսական երեխայի հետ, ով բարձր ջերմաստիճան ուներ: Որդիներից երկուսի մոտ գրիպ էր: Նաջիի մոտ նման սուր ախտանիշներ չկային, սակայն փետրվարի 2-ին մայրը նրան հայտնաբերել է անգիտակից վիճակում: Բժիշկների խոսքով՝ տենդի կամ շնչառության դադարեցման պատճառով երեխայի մոտ նոպա է բռնկվել, որը հանգեցրել է ուղեղի անոքսիկ վնասման:

Նաջին մի քանի օր անցկացրել է կենսապահովման սարքում: Այդ ընթացքում նրա մայրը բուժման նպատակով հավաքել է մոտ 9 հազար դոլար: Փետրվարի 5-ին գրել է, որ տղան մահացել է, բայց շարունակել է գումար հավաքել՝ մյուս երեխաների բուժելու համար:

Դեղերի փոխարեն Նաջիին և նրա եղբայրներին բուժում էին անանուխի յուղով, իսկ խորհրդի համար մայրը դիմում էր «հակապատվաստայիններին»

Նաջիի ծնողները չեն պատասխանել՝ պատվաստե՞լ են երեխաներին, թե՞՝ ոչ: Երեխայի մահից 4 օր առաջ մայրը դիմել է ֆեյսբուքյան Stop Mandatory Vaccination խմբին՝ խորհրդի համար: Սա սոցցանցում «հակապատվասայինների» խոշոր հանրույթ է՝ բաղկացած 139 հազար անդամից: Հրապարակումն արդեն հեռացված է:

Կինը պատմել է, որ բժիշկն իր բոլոր երեխաների համար խորհուրդ է տվել «Տամիֆլյու»՝ հակավիրուսային հայտնի միջոց, բայց նա չի հետևել դեղատոմսին: Ոմանք «Տամիֆլյուն» վիճելի են համարում, քանի որ այն կարող է առաջացնել վտանգավոր հետևանքներ, օրինակ՝ ինքնախեղման դրսևորումներ: Բայց Նաջիի մայրը և խմբի այլ մասնակիցներ ընդհանրապես չեն դիտարկել դեղամիջոցը՝ որպես լուծում:

Նա գրել է, որ որդուն փորձել է բուժել անանուխի յուղով, վիտամին C-ով և լավանդով, բայց դա չի օգնել: 45 մեկնաբաններից ոչ ոք նրան խորհուրդ չի տվել բժշկության մեջ ապացուցված մեթոդներով: Փոխարենը՝ նրան պատմել են այլ «իրական դեղերի» մասին՝ կրծքի կաթի, ուրցի, շամբուկի: Մայրը որոշել է փորձել դրանք:

Facebook-ն արդեն խոստացել է լուծել սոցցանցի հակապատվաստումային շարժման հարցը

2019թ. սոցցանցը խոստացել էր հեռացնել պատվաստումների մասին կեղծ տեղեկությունները: Ֆեյսբուքում և Ինստագրամում շատացել էին հակապատվաստումային շարժումները, ինչը կարող էր Վաշինգտոն նահանգում կարմրուկի աճի պատճառ հանդիսանալ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անձամբ էր դիմել Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով ուշադրություն դարձնել «հակապատվաստներին»:

Stop Mandatory Vaccination​ խումբը

Հակապատվաստումային խմբերն իրականում հեռացվել էին նախընտրելիների ցանկից և որոնման արդյունքներից, ջնջվում էին նման կոչերով գովազդները: Բայց սոցցանցը դեռ շարունակում է հակապատվաստումայինների համար հարմարավետ միջավայր լինել:

Նաջիի մահվան մասին հրապարակումից հետո Facebook-ի ներկայացուցիչը կրկնել է, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ ապատեղեկատվությունը նվազեցնելու համար: Հավելել է, որ դրա դեմ պայքարում են ամբողջ հարթակով, ներառյալ մասնավոր խմբերը: