Շեշտ.am (shesht.am) - Feed

Զբոսանավը բաց օվկիանոսում մեկուկես ամսով ինքնամեկուսացել է
Հունվարի 5-ին Magnifica զբոսանավը Մարսելի նավահանգստից ուղևորվել է շուրջերկրյա ճանապարհորդության: Այն ժամանակ կորոնավիրուսի մասին շատ քչերն էին տեղյակ նույնիսկ Չինաստանում, սակայն հաջորդող շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը վերաճեց պանդեմիայի: Արդյունքում նավի սեփականատեր MSC ընկերությունը որոշեց նրանում մեկուսացնել ուղևորներին ու անձնակազմին. ավելի քան 3 հազար մարդ: Նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս առկա չէ:

https://youtu.be/Q1uxEa6Jn5c
Մանրամասներ զբոսանավի մասին / ©valtfogel

Լրագրող Միխայիլ Վալտֆոգելը, ով կնոջ հետ մասին գտնվում է Սիդնեյի ափերին՝ Magnifica-յում, պատմել է, որ նավը Եվրոպայից ուղևորվել է դեպի Աֆրիկա, ապա՝ Ատլանտյան օվկիանոսով Հարավային Ամերիկա, խաղաղօվկիանոսյան կղզիներ, հասել Ավստրալիա: Այսպես՝ զբոսանավը մշտապես հեռացել է այն վայրերից, որտեղ ավելի ուշ կորոնավիրուս է տարածվել:

Ճանապարհին Magnifica-ն հանդարտորեն մոտեցել է չվարակված կղզիներին՝ Կուկի, Զատկի, Թայիթիի, Նոր Զելանդիայի: Իսկ Հարավային Ամերիկան նավը լքել է մինչև առաջին վարակվածության հայտնաբերումը: Ավստրալիայում նավագնացությունն ավարտվել է. երկիրը Magnifica-յին թույլատրել է նավահանգիստ մուտք գործել, սակայն MSC-ի ղեկավարությունը որոշել է հենց նավում մեկուսացնել ուղևորներին: Պատճառն, ըստ լրագրողի, այն է, որ Ավստրալիայում կան վարակվածներ, և այստեղի նավահանգիստ մուտք գործելուց հետո այլ նավահանգիստներ կհրաժարվեին Magnifica-յի ուղևորներին ընդունելուց:

Միևնույն ժամանակ՝ ուղևորներն ու անձնակազմն անվտանգ են. նրանց շարքում վարակվածություն հնարավոր չէ: Ուստի MSC-ն թույլատրում է մարդկանց դուրս գալ Սիդնեյ, բայց պայմանով, որ այնտեղից Magnifica չեն կարող վերադառնալ: Այդ հնարավորությունից, Միխայիլի խոսքով, օգտվել են միայն 150-ը:

Լրագրողը նշել է, որ նավում հիմնականում եվրոպացիներ են՝ իտալացիներ, իսպանացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, գերմանացիներ և 10 ռուսաստանցի: Նավի անձնակազմն ամեն օր հանդիպում է ուղևորներին՝ հանգստացնելու համար, բայց հայտնի չէ, թե այնուհետև ուր է ուղևորվելու Magnifica-ն: Առջևում սպասում էին 11 երկրներ, իսկ այժմ զբոսանավը կարող է նավահանգիստներին մոտենալ միայն ջրի, սննդի, վառելիքի և կորոնավիրուսի թեստերի համար: Ուղևորները կարող են նավը լքել ցանկացած նավահանգստում, բայց այդ դեպքում վերադարձն արգելվում է:

Զբոսանքի տևողությունը սահմանված է մինչև մայիսի 1-ը, սակայն այժմ Magnifica-ն ստիպված մեկուկես ամիս պետք է լողա օվկիանոսում: Միխայիլի խոսքով՝ մեկուսացման պայմաններում ղեկավարությունը փորձում է տոմսում նշված բոլոր վայրերին մոտենալ: Օրինակ, Magnifica-ն բավականին մոտեցել է Սիդնեյին, որպեսզի ուղևորները գոնե ջրից տեսնեն քաղաքը:

Եվրոպա տանող Սուեզի ջրանցքում զբոսանավը պետք է լինի ապրիլի 25-ին: Մեկ նավի համար ջրանցքի անցումը տևում է 2 օր, և այլ ժամկետ պայմանավորվել MSC-ի ղեկավարությանը դեռևս չի հաջողվել:

Ենթադրվում է, որ ուղևորները չկայացած զբոսանքի համար փոխհատուցում չեն ստանա: MSC-ի հետ պայմանագրում ֆորս-մաժորային իրավիճակների մասին կետ նույնպես առկա. այն վերաբերում է նաև ներկայիս կարանտինին: Միևնույն ժամանակ՝ փաստացի Magnifica-ն կարող է մուտք գործել նախանշված նավահանգիստները՝ լիցքավորվելու: Եթե ուղևորներն այժմ լքեն զբոսանավը, ապա կմեկուսացվեն Թասմանի կղզում, քանի որ ներկայումս ինքնաթիռներ չեն թռչում: Իսկ Եվրասիա վերադառնալուն պես նրանց կարանտինի կենթարկեն:

«Ադամանդե թագուհու» աղետը. ինչպես է տապալվել զբոսանավի կարանտինը
Covid-19 կորոնավիրուսի հետ կապված առանցքային դիպաշարերից մեկը Ճապոնիայի ափերի մոտ գտնվող «Ադամանդե թագուհի» (Diamond Princess) զբոսանավում ստեղծված իրավիճակն է: 3,7 հազար ուղևորներն ու նավաստիները նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով մնացել են ներսում՝ կարանտինի: Նախատեսվել էր, որ այն կտևի երկու շաբաթ և կավարտվի փետրվարի 19-ին:

Սակայն այդ ընթացքում իրավիճակն ավելի վատացավ. իրենց սենյակներում փակված ուղևորները մեկը մյուսի հետևից վարակվեցին: Եթե առաջին օրը վարակման 10 դեպք էր գրանցվել, ապա փետրվարի 21-ին նրանց թիվն արդեն 600 էր, երկուսը մահացել էին: Կարանտինը երկարեց, մարդիկ դեռ նավում են, տարհանվածները, պարզվում է, վարակված են, իսկ նավում տագնապ է ահագնանում, որը փորձում են հանդարտեցնել:

Արդյունքում «Ադամանդե թագուհին» վերածվել է «լողացող Յուհանի», որտեղ շարունակում է տարածվել նոր կորոնավիրուսը:

Ինչպես է վատթարացել իրադրությունը

Ամեն ինչ սկսվել է մեկ հիվանդից. Հոնկոնգի 80 ամյա բնակչի մոտ, ով մինչև զբոսանքի ավարտն է լքել նավը, հունվարի 25-ին ախտորոշվել է Covid-19 վիրուսը: Այդ իսկ պատճառով փետրվարի սկզբին «Ադամանդե թագուհին» մոտեցել է Ճապոնիայի ափերին, որտեղ նավում կարանտին է հայտարարվել: Հիմնական խնդիրը վիրուսը ներթափանցումն էր ցամաք: Բայց արդյունքում գլոբալ իրադարձությունները ծավալվեցին հենց նավում:

— Փետրվարի 4, կարանտինի առաջին օր. 3,7 հազարից՝ 10 վարակված,— փետրվարի 8. 16 վարակված,— փետրվարի 11. 135 վարակված,— փետրվարի 12. 176 վարակված,— փետրվարի 14. 218 վարակված,— փետրվարի 17. 454 վարակված,— փետրվարի 21. 635 վարակված:

Ի վերջո, «Ադամանդե թագուհին» դարձավ նոր կորոնավիրուսի խոշոր օջախ՝ Չինաստանի սահմաններից դուրս: The New York Times-ը նավն անվանել է «Լողացող փոքր Յուհան»: Ավելին, վարակվածների թիվը շարունակում է աճել. տարհանվածներն իրենց երկրներում ստուգվում են, և նրանց մոտ Covid-19 է հայտնաբերվում: Իսկ նավում դեռ հարյուրավոր մարդիկ կան:

Եթե կարանտինի առաջին օրերին մարդիկ մտածում էին իրենց սենյակներում զբաղմունք գտնելու մասին, ապա հիմա պայքարում են իրենց կյանքի համար: Թվիթերյան օգտատերերից մեկը ամբողջ փետրվար ամսին պատմել է զբոսանավում տիրող իրավիճակի մասին՝ ըստ ծնողների պատմածի: Փետրվարի 17-ին նա հայտնել է, որ հայրը վարակվել է, իսկ մայրը ևս 2 շաբաթ մնալու է նավում: Դրանից հետո կպարզվի՝ մայրն էլ է վարակվել, թե՝ ոչ:

https://twitter.com/coco12013yn/statuses/1229283853019172864
Օգտատերը պատմում է նավում գտնվող ծնողների մասին

Տագնապը բարձրացել է ոչ միայն ուղևորների շրջանում: Անձնակազմից խոհանոցում աշխատող Ջեյսոն Աբալոսը պատմել է, որ կարանտինի ավարտից հետո ևս 5 օր իրենց պահել են նավում՝ նշելով, որ օրերն են հաշվում, սակայն դրանք ավելի են երկարում, իրենք սթրեսի ու վախի են ենթարկվում, վիրուսն արագ է տարածվում: Նա հավելել է, որ մահանալու դեպքում գումարը ոչինչ է:

Փետրվարի 20-ին նավի ուղևորներից երկուսը մահացել են: Նրանք ճապոնացի տարեց զույգ էին: Բոլոր ուղևորներին այդ մասին բարձրախոսով են հայտնել: Եվ դա լսել են նաև նրանք, ովքեր մնացել են նավում փակված և չգիտեն՝ վարակված են, թե՝ ոչ:

Թեստի արդյունքները, որն ուղարկում են ուղևորներին / ©tjournal.ru

Լողացող աղետ

Բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ հենց կարանտինի միտքն է հանգեցրել աղետի՝ առողջներին ու հիվանդներին միևնույն վայրում փակելով: Հոնկոնգի համալսարանի Ինֆեկցիոն կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ այդ նավը ինֆեկցիոն մեծ գոտի է:

ԱՄՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին համամիտ է գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ նոր կորոնավիրուսի համար ավելի լավ վայր հնարավոր չէր մտածել. վիրուսը հեշտությամբ է փոխանցվում, բայց փակ տարածությունում այն ավելի է ուժգնանում: Նրա համոզմամբ՝ նավում կարանտինային ռեժիմը տապալվել է: Շատերը վարակվել են հենց այդ շրջանում:

Հնարավոր սխալների շարքին են դասել հիվանդներին առողջներից չտարանջատելը: Սակայն Covid-19 կորոնավիրուսը երկար ժամանակ ախտանիշներ չի արտահայտում, և հիվանդները գտնվել են առողջների հետ նույն սենյակում՝ չիմանալով իրենց վարակվածության մասին:

Հենց այդ պատճառով ինֆեկցիաների մասնագետ Կենտարո Իվատան հայտարարել է, որ Էբոլայի ժամանակ իրենց անվտանգ է զգացել, քանի որ իմացել է վիրուսի տարածման և վարակվածների մասին: Բայց «Ադամանդե թագուհու» ներսում վիրուսի գտնվելու մասին տեղեկություն չկա:

https://twitter.com/yardley_wong/statuses/1230005755249446912
Նավի առողջ ուղևորները տարհանվում են

Կանադային միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին աշխատակցուհի Լորի Հարեթի կարծիքով՝ տարհանումից հետո պետք է ուսումնասիրվի նավի յուրաքանչյուր սանտիմետրը՝ հասկանալու, թե ինչպես է տարածվել վիրուսը: Նա նշել է, որ «Ադամանդե թագուհին» պետք է հանել շահագործումից և մանրակրկիտ ախտահարել: Բայց արդեն ապրիլին նախատեսում են նոր զբոսանքի ուղարկել:

Նավապետը վերջում է լքում նավը

Կորոնավիրուսի պատմության ֆոնին ԶԼՄ-ներն ուշադրության են արժանացրել «Ադամանդե թագուհու» նավապետ Ջենարո Արմային: Նա նավի անձնակազմում է ավելի քան 20 տարի, սկսած ստորին հաստիքներից, իսկ 2018թ.-ից ղեկավարում է նավը: Հենց իտալացու գործողություններին են վերագրում նավում խուճապ չսկսվելը:

Ջենարո Արմա / ©tjournal.ru

Երկու շաբաթից ավելի ուղևորները փակված են մնացել իրենց սենյակներում, իսկ Արման մշտապես ոգեշնչել է բարձրախոսով: Նա լավատեսական կոչեր է հնչեցրել նույնիսկ այն պարագայում, երբ ստիպված էր հայտարարել նոր վարակվածների մասին: Նավապետը նշել է, որ վստահ է՝ «մնալով միասնական, կհասնենք հաջողության»:

Սուրբ Վալենտինի օրը Արման ուղևորներին կոնֆետներ և քաջալերող բացիկներ է ուղարկել: Նա կարդացել է նաև հատված Աստվածաշնչից՝ սիրո և համբերատարության մասին: Նավի ուղևորներից մեկը նշել է, որ նավապետի շնորհիվ հանդարտություն է պահպանվել: Ուղևորի խոսքով՝ նավում տեղի ունեցողի մասին պարբերական հաղորդագրությունները, հարցերին պատասխանները, խորհրդատվությունը կարանտինային սպաների հետ, զբոսանքների կազմակերպումը ցանկություն են առաջացրել, որ այսպիսի մարդը ղեկավարի երկիրը:

Մեկ այլ ուղևոր պատմել է, որ Արման իրեն հիշեցրել է Չեսլի Սալենբերգերին. Նյու Յորքի Հուդզոն գետում ինքնաթիռի վայրէջքն իրականացրած օդաչուն: 2016թ. նրա մասին ֆիլմ են նկարահանել՝ «Հրաշք Հուդզոնի վրա», Թոմ Հենքսի գլխավոր դերակատարությամբ: Միևնույն ժամանակ Իտալիայում նավապետին արդեն անվանակոչել են «il capitano coraggioso»՝ «Քաջ նավապետ»:

Ինքը՝ Արման, փորձում է պահպանել լավ ոգին: Նա նշել է, որ լիարժեք առողջ է, և ինքն այն մարդն է, որ երկու շաբաթ առաջ էր, միայն սպիտակ մազերն են ավելացել: Նավապետը հույս է հայտնել, որ շուտով դա կավարտվի: Արման «Ադամանդե թագուհի» զբոսանավում մնալու է մինչև վերջին ուղևորի և անձնակազմի անդամների տարհանումը, ինչպես վայել է նավապետին:

ԶԼՄ-ները հաղորդել էին Բիլ Գեյցի կողմից ջրածնային շարժիչով զբոսանավ գնելու մասին. Կոնցեպտը մշակած ընկերությունը հերքել է լուրը. (upd.)
Մի շարք պարբերականներ հաղորդել են, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյցը, 644 մլն դոլարով իր համար պատվիրել է էկոլոգիական սուպեր զբոսանավ՝ ջրածնային շարժիչով: Նավը ջուրը կիջեցվի 2024թ.:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Նոր նավի դիզայնը մշակել է նիդեռլանդական Sinot ընկերությունը, որը ներկայացվել է 2019թ. աշնանը: 112 մետր երկարությամբ զբոսանավը կարող է ընդունել 14 հյուրերի և անձնակազմի 31 անդամներով: Այն կունենա 5 տախտակամած, սպա սալոն, լողավազան, ուղղաթիռային հարթակ և մարզասրահ:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Զբոսանավի գլխավոր տեխնոլոգիական առանձնահատկությունը շարժիչներն են լինելու: Տախտակամածների տակ տեղադրվելու են 28 տոննա կշռող երկու հերմետիկ ռեզերվուարներ, որոնք լցվելու են հեղուկ ջրածնով: Երբ այն խառնեն թթվածնով, շարժիչները կկարողանան գեներացնել 4 ՄՎտ հզորություն: Դրա շնորհիվ նավը կարող է զարգացնել մինչև 17 հանգույց արագություն (շուրջ 33 կմ/ժ): Ամբողջ ծավալով լիցքավորման դեպքում նավը կարող է անցնել 3750 մղոն տարածություն (մոտ 6035 կմ):

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

64 ամյա Գեյցը Երկրի վրա երկրորդ ամենահարուստ մարդն է՝ 118 մլրդ դոլար կարողությամբ: Գործարարը նախկինում չի ունեցել զբոսանավեր և վարձակալել է: Օրինակ, Սարդիններում հանգստի համար նա վերցրել է Serene զբոսանավը: Այն արժե 330 մլն դոլար և պատկանում է SPI Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերին:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Գեյցը վաղուց է հետաքրքրվում շարժիչի այլընտրանքային տեսակներով: Նա կալիֆորնիական Heliogen ստարտափի ներդրողներից մեկն է: Ընկերությունը մշակում է արևային էներգիան ջերմության աղբյուրի վերածող համակարգ, որը կարող է նյութերը տաքացնել մինչև հազարավոր աստիճաններ: Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան կկարողանան օգտագործել արդյունաբերական նախաձեռնությունները՝ նվազեցնելու ածխաթթու գազի արտանետումների մակարդակը:

UPD. Կոնցեպտի հեղինակ Sinot ընկերության կայքում հերքվել է Բիլ Գեյցի կողմից ջրածնային շարժիչով աշխատող Aqua զբոսանավի ձեռքբերման մասին լուրը: Կազմակերպության հաղորդմամբ՝ Microsoft-ի հիմնադիրի հետ գործնական որևէ առնչություն չեն ունեցել: