Շեշտ.am (shesht.am) - Feed

Արհեստական բանականությունը պարզել է, թե ինչն է ավելի շատ ազդում ռոմանտիկ հարաբերությունների վրա
Ռոմանտիկ հարաբերությունների՝ իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն արհեստական բանականության կիրառմամբ, որի համար հիմք են հանդիսացել ավելի քան 11 հազար զույգերի տվյալները, թույլ է տվել բացահայտել գլխավոր հանգամանքները, որոնցով զուգընկերները դրական են գնահատում այդպիսի հարաբերությունները:

Մեքենայացված ուսուցման ալգորիթմի հիման վրա անցկացված հետազոտությունը հաստատել է, որ այդ հարաբերությունների հետ կապված ցուցիչները դրանց որակի մասին վկայող առավել ուժին են, քան մարդկանց անհատական բնութագրերի ցուցիչները: Այլ կերպ՝ զուգընկերոջ հետ կառուցվող հարաբերությունների տեսակը կարող է ավելի կարևոր լինել կյանքը վայելելու և երջանկության համար, քան ձեր անհատական առանձնահատկություններից ցանկացածը: Հետազոտության առաջատար հեղինակ, Կանադայի Արևմտյան համալսարանից Սամանտա Ջոելի խոսքով՝ ուշագրավ էր այն, որ երբ հավաքվեցին տվյալ հարաբերություններին վերաբերող բոլոր տվյալները, որոշ տարբերություններ մղվել են երկրորդ պլան:

Փոխհարաբերությունների մասին գիտությունը գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Ստեղծվել են այս ուղղությամբ բազմաթիվ հոգեբանական տեսություններ այն մասին, թե ինչն է զույգերին դարձնում երջանիկ և ինչն է դրան խոչընդոտում: Սակայն գիտնականները հանգում են այն եզրակացության, որ ոչ մեծ ինքնուրույն հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքների նշանակության ամրագրման համար անհրաժեշտ է այդ տվյալների կենտրոնացում և նրանց լայնածավալ գնահատում:

Հանգամանքներ, որոնք ազդում են ռոմանտիկ փոխհարաբերությունների որակի վրա (գծապատկերում ձախ կողմի 2 աղյուսակներում են) և դրույթներ, որոնց վրա այդ որակը կարող է ազդել (աջ կողմի շրջանակներում) / © Joel, Visserman et al., Proceedings of the National Academy of Sciences, 2020

Այդ նպատակով վերլուծական որոշումներից մեկը կարող է լինել արհեստական բանականությունը, որն ունակ կլինի մշակել տեղեկությունների մեծ ծավալը՝ հավաքված առանձին ինստիտուտներից և լաբորատորիաներից: Նոր աշխատությունում հենց այդ մոտեցումն է որդեգրվել. գիտնականներն օգտագործել են random forest (պատահական անտառ), որն իր մեջ միավորում է որոշումների կայացման բազմաթիվ ծառեր:

Այդ ալգորիթմի օգնությամբ վերլուծվել են 11196 զույգերի ցուցիչներ՝ տվյալների 43 առանձին ընտրանքից: Հեղինակները նշել են, որ արդյունքները ցույց են տվել, որ հարաբերությունների սեփական ընկալումն արտահայտող բնութագրերը (օրինակ՝ կոնֆլիկտայնության, կապվածության մակարդակը) կանխատեսում են մինչև 45 աստիճան շեղում՝ հետազոտության սկզբում առկա հարաբերությունների որակի նկատմամբ:

Հարաբերությունների համար առանձնահատուկ փոփոխությունների տեսանկյունից, որոնք առավել հուսալիորեն ցուցադրել են զույգերի փոխհարաբերությունների որակը, ամենահուսալին են եղել իր վրա պարտականություններ վերցրած զուգընկերոջ հավատարմությունը (օրինակ՝ «իմ զուգընկերը ցանկանում է, որ մեր հարաբերությունները երկար տևեն»), զուգընկերոջ կողմից բավարարվածության ընկալումը (օրինակ՝ «մեր հարաբերություններն իմ զուգընկերոջը երջանկացնում են»), գոհունակությունը (օրինակ՝ «բախտս բերել է, որ կյանքի ընկեր ունեմ»), ինչպես նաև վեճերի հաճախականության մակարդակը և սեռական բավարարվածության մակարդակը:

Անհատական հատկանիշներին վերաբերող հանգամանքները (տարիք, սեռ, ունակություններ) մեծամասամբ բացատրել են միայն հարաբերությունների որակի տարբերության 21 տոկոսը: Անհատական հատկանիշների շարքում, որոնք առավել ուժգին կանխատեսել են հարաբերությունների որակը, պարզվել է, որ կյանքից բավարարվածությունը, բացասական աֆեկտը (օրինակ՝ անհանգստության զգացումը), ճնշվածությունը, խուսափողական կապվածությունը և անհանգստացնող կապվածությունը:

Հարաբերության առանձնահատուկ հանգամանքների և փոխհարաբերությունների որակի հստակ կանխատեսման վրա նրանց ազդեցության աղյուսակ / © Joel, Visserman et al., Proceedings of the National Academy of Sciences, 2020

Հեղինակները նշում են, որ բացասական աֆեկտի, դեպրեսի կամ անվտանգ կապվածության ապրումը վտանգ է փոխհարաբերությունների համար: Նրանց խոսքով, սակայն, եթե մարդիկ կարողանում են հարաբերություններ կառուցել, որոնք բնութագրվում են ճանաչողությամբ, սեռական բավարարվածությամբ և վեճի բացակայությամբ, և նրանք միևնույն ժամանակ իրենց զուգընկերոջը համարում են նվիրված ու կարեկից, ապա այդ անհատական բնութագրերը կարող են ոչ էական ազդեցություն ունենալ:

Գիտնականների եզրակացությունները հանգում են այն պարզ իրականության, որ մեր ընտրյալն այնքան կարևոր չէ, որքան հարաբերությունը նրա հետ: Համահեղինակներից Ջոել Ինվերսի խոսքով՝ փոխհարաբերությունների մոդելն ավելին է, քան այդ հարաբերությունները ձևավորող մարդիկ:

Սեռական զուգընկերների մեծ քանակը կապել են քաղցկեղի կամ այլ հիվանդության բարձր վտանգի հետ
Աշխարհի գիտնականները փորձում են գտնել վտանգավոր հիվանդությունների միջև պատճառահետևանքային կապերը: Ներկայումս Վիեննայի բժշկական համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և այլ հաստատությունների մասնագետների միջազգային խումբն իր եզրակացությունն է ներկայացրել, որը վերաբերում է սեռական զուգընկերների քանակին և հիվանդությունների շարքին, առաջին հերթին՝ քաղցկեղին:

Մասնագետները հետազոտել են բրիտանացի 2537 տղամարդու և 3185 կնոջ ցուցանիշները, որոնք ստացվել են ELSA (English Longitudinal Study of Ageing) հետազոտական նախագծի շրջանակներում:

Մասնակիցների միջին տարիքը 64 է եղել: Տղամարդկանց շուրջ 28%-ը նշել են, որ հարցման պահին իրենք ունեցել են 0-1 սեռական զուգընկեր, 29%-ը՝ 2-4, 20%-ն ունեցել է 5-9, իսկ 22%-ը՝ 10 և ավել զուգընկեր: Կանանց դեպքում համապատասխան ցուցանիշը կազմել է 41%, 35%, 16% և մոտ 8%:

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում սեռական զուգընկերների մեծ թիվը պայմանավորված է եղել կողակցի բացակայությամբ, ինչպես նաև բարձր կամ, ընդհակառակը, ցածր բավարարվածությամբ: Բացի այդ, դա ուղեկցվել է ծխախոտի և ալկոհոլի նկատմամբ հակմամբ:

Առավել հետաքրքրական է հանդիսացել կապը սեռական զուգընկերների քանակի և վտանգավոր հիվանդությունների միջև, որոնցից են քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունը և կաթվածը:

Այն կանանց մոտ, ովքեր ամբողջ կյանքում ունեցել են 10 և ավելի սեռական զուգընկերներ, քաղցկեղի վտանգն 91%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր մեկից ավելի զուգընկեր չեն ունեցել: Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև տղամարդկանց մոտ: Երկուսից չորս զուգընկերոջ մասին հաղորդած տղամարդկանց մոտ սարսափելի ախտորոշման վտանգը 57%-ով բարձր է եղել, քան միայն մեկն ունեցածների մոտ: 10 և ավելիի դեպքում տարբերությունը կազմել է արդեն 69%:

Ուշագրավ է, որ 5 և ավել տղամարդկանց հետ հանդիպած կանայք ունեցել են 64%-ով ավելի բարձր հավանականություն՝ խրոնիկ հիվանդությունների, քան նրանք, ովքեր ունեցել են 0-1 զուգընկեր:

Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղցկեղի վտանգի աճը կարող է դիտարկվել նրա այն տեսակների հաշվին, որոնք կապված են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետ, բայց չեն շտապել հիվանդությունների պատճառների մասին կատարել հստակ եզրակացություններ:

Ավելի վաղ մասնագետների մեկ այլ խումբ պարզել էր, որ մենոպաուզայի դեպքում հորմոնալ թերապիան բարձրացնում է կրծքի քացղկեղի վտանգը: Մասնագետների ևս մեկ խումբ առաջ էր քաշել կապը վեյփինգի և վտանգավոր հիվանդության միջև:

«Երկրորդ կեսի» բույրը բարձրացրել է քնի որակը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները եզրակացրել են, որ ռոմանտիկ հարաբերություններում զուգընկերոջ բույրը դրականորեն է ազդում քնի որակի վրա, նույնիսկ եթե այդ զուգընկերը չի քնում անմիջապես կողքին:

Հետազոտությունն իրականացնող Մարլիզ Հոֆերը նշել է, որ ուսումնասիրությունը կրկին ապացուցել է, որ սովորական քնի որակն էականորեն բարձրանում է զուգընկերոջ մարմնի բույրը շնչելիս: Գիտնականի խոսքով՝ նկատվել է այն էֆեկտը, որը համապատասխանում է մելատոնին ընդունելուն (ցիրկադային ռիթմերը կարգավորող դեղամիջոց):

Գիտնականները փորձարկում են արել, որի ժամանակ 155 մարդ քնել է՝ բարձերեսի փոխարեն օգտագործելով մարզաշապիկ: Փորձարկվողների մի մասն անծանոթ մարդու մաքուր «բարձերեսի» վրա է քնել: Մյուս մասնակիցներն օգտագործել են իրենց զուգընկերների հագած շորերը: Փորձի  մասնակիցների «երկրորդ կեսերին» նախօրոք մաքուր շապիկներ են տրվել՝ 24 ժամ հագնելու համար:

Խորհուրդ է տրվել զերծ մնալ օծանելիքից և բուրավետ նյութերից, ֆիզիկական վարժություններից, ծխելուց և ծանր հոտով սննդից: Շապիկները փորձարկվողներին վերադարձնելուց հետո դրանք պահվել են բացասական ջերմաստիճանում՝ բույրը պահելու համար:

Մասնակիցներին յուրաքանչյուրին տարամադրել են երկուական շապիկ՝ չտեղեկացնելով, թե հատկապես ով է կրել այն և կրել է ընդհանրապես, թե՝ ոչ: Փորձարկվողներն առաջին օրը քնել մի, հաջորդ օրը՝ մյուս շապիկի վրա: Քնի որակը չափվել է ակտիգրաֆների օգնությամբ (մարդու շարժումն արձանագրող ցուցիչ): Արթնացումից հետո մասնակիցները նաև պատմել են իրենց ինքնազգացողության և տպավորությունների մասին: Փորձարկման վերջում մասնակիցները պետք է կռահեին՝ շապիկներից ո՞րն էր իրենց զուգընկերը հագել:

Փորձարկվողները նշել են, որ իրենց ավելի հանգստացած են զգացել, երբ կարծել են, թե իրենց զուգընկերոջ բույրն են շնչել: Անկախ դրանից՝ դիտարկման տվյալները ցույց են տվել, որ հետազոտության մասնակիցներն առավել լավ են քնել (քիչ են շրջվել և տեղաշարժվել քնած ժամանակ), երբ զգացել են ծանոթ մարդու բույրը:

Փորձարկման հեղինակների խոսքով՝ ռոմանտիկ զուգընկերոջ տևական ֆիզիկական ներկայությունը գիշերային հանգստի ժամանակ կապված է առողջության համար դրական արդյունքների հետ, օրինակ՝ անվտանգության զգացման, հանգստության և թուլացման, և հնարավորություն է տալիս ավելի խորն ընկղմվել քնի մեջ: Զուգընկերոջ սովորական բույրը նույն արդյունքն է ունենում: Ներկայումս գիտնականները մասնակիցների են հավաքագրում նոր փորձարկման համար, որպեսզի պարզեն, թե որքանով կարող է ծնողների բույրը բարելավել երեխայի քունը: