Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները բացատրել են, թե ինչպես է Covid-19-ն ազդում նախածննդյան սթրեսի վրա
Հետազոտողների միջազգային խումբը վեր է հանել մայրերի մոտ դիտվող նախածննդյան (պրենատալ) սթրեսի հստակ պատճառները: Այդ վիճակն անմիջապես և երկարատև ազդում է երեխայի հետագա հոգեկան առողջության վրա: Արդյունքները ստացվել են DREAM-BIG («Հետազոտություններ՝ աննպաստ շրջակա միջավայրի պայմանների, հոգեկան առողջության, կենսաբանական դյուրըմբռնման և գենդերի ոլորտներում») ծրագրի շրջանակներում:

Ծրագրի առաջատար հետազոտող Էշլի Վազանան նշել է, որ արդեն հասկացել են. ամբողջ կյանքի հոգեկան առողջության հիմքերը դրվում են կյանքի առաջին տարիներին, բայց նաև հաստատվել է այն հիպոթեզը, որ նախածննդյան սթրեսը՝ հղիության ընթացքում հոգեբանական բարօրությունը, կարևոր հանգամանք է: Նրա խոսքով՝ նախածննդյան սթրեսի ազդեցությունը հաստատող տվյալներ ունենալով՝ հնարավոր է դիտարկել միջոցառումները, որոնք կարող են օգնել մայրերին՝ պաշտպանելու իրենց երեխաներին:

Հետազոտությունում նշված են հաստատուն 4 հանգամանքներ, որոնք ազդում են մոր վրա: Դրանք են՝ գերագրգիռ ախտանշանների ընդհանուր հանգամանքը և երեք հստակները՝ ահազանգի/դեպրեսիայի, մարմնական, ինչպես նաև հղիության հետ կապված անհանգստության հանգամանքները:

Ընդհանուր գերագրգիռ ախտանշանները, որոնք կապված են հղիության ընթացքում մոր տրամադրության հետ, խոսում են հոգեկան առողջության խնդիրների մասին, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ՝ 4-7 տարվա ընթացքում: Նշվում է, որ հոգեկան առողջության խանգարման գրեթե կեսն ազդում է մինչև 5 տարեկանը, իսկ մինչև հասունանալը դրսևորվում է առնվազն 75%-ով:

Հեղինակները եզրակացնում են, որ ստացված արդյունքներն ընդգծում են աջակցող միջոցառումների անհրաժեշտությունը՝ ուղղված հղիների հոգեկան վիճակի բարելավմանը: Նրանք շեշտում են, որ ներկայումս նման միջոցները քիչ են, ինչպես՝ հետազոտությունները, որոնք դիտարկում են երկարատև հետևանքներն այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում տևական սթրես են տարել:

Հետազոտողների գնահատմամբ՝ Covid-19 համավարակը հավելյալ սթրես է հանդիսանում, իսկ սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը նրանց համար հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Աշխատության առաջին հեղինակ դոկտոր Էստեր Սեկելին նշել է, որ կան բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ գենետիկան, գենդերը, սեռը, ծննդաբերությունից հետո շրջակա միջավայրը, սակայն մայրական սթրեսն այդ անբարենպաստ շրջակա միջավայրի հետ համադրելիս այս հետհամավարակային աշխարհում ծնված երեխաների մոտ հոգեկան առողջության լուրջ խնդիրների պոտենցիալ է ձևավորվում:

Դոկտոր Վազանան ընդծել է, որ հոգեկան առողջությունը պետք է հաղթանդամ առողջության հիմնարար մասը լինի: Նշվում է, որ ապագա մայրը չի կարող իր համար բարենպաստ միջավայր ստեղծել, որն իրեն կպաշտպանի շրջապատի ցնցումներից: Գիտնականները շեշտել են, որ պետք է հասկանալ հոգեկան առողջության պահանջների կարևորությունն ամբողջ կյանքի ընթացքում՝ սկսած նախածննդյան շրջանից: Նրանք ցանկություն են հայտնել, որ մայրերը հասանելիություն ունենան հոգեկան առողջության պահպանության ռեսուրսների նկատմամբ, սակայն ներկայումս նման ծառայություններին, հնարավոր է, ավելի երկար պետք լինի սպասել, քան հղիության ընթացքն է:

Երկու տարեկան աղջիկը Facebook-ի օգնությամբ փրկել է մորը
Անգլիայի Դորսեթ կոմսության Փուլ քաղաքում երկու տարեկան աղջնակն արագ ռեակցիայի և ուշիմության շնորհիվ փրկել է մոր կյանքը:

Փոքրիկ Սոֆյա Միզենն արագ օգնության է հասել, երբ 28 ամյա մայրիկի՝ Սամանտայի մոտ նոպա է սկսվել: Աղջնակը վերցրել է Սամանտայի սմարթֆոնը և ապաարգելափակել է այն՝ մոր մատը հպելով էկրանի սենսորին: Այնուհետև Սոֆյան բացել է Facebook-ի մեսենջերը և տեսազանգ կատարել տատիկին՝ Դեբի Բեյքերին: Փոքրիկը ցույց է տվել խոհանոցում, դեմքի վրա պառկած մայրիկին:

Բեյքերը շտապօգնություն է կանչել: Երկու տարեկան Սոֆյան 4 տարեկան եղբոր՝ Իտանի հետ սպասել է բժիշկներին: Վերջիններս Սամանտային հասցրել են հիվանդանոց. պարզվել է, որ նրա մոտ աղիքային վարակ է: Երեխաների մայրն անհրաժեշտ բուժում է ստացել և առողջացել:

Սամանտան նշել է, որ օգնությունն ավելի շուտ Իտանից է սպասել, քանի որ որդուն բացատրել է, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակում: Նա խոստովանել է, որ Սոֆյան սերտել է այն ամենն, ինչ նրա եղբորն է սովորեցրել:

Նախորդ տարի հաղորդվել էր, որ Ուելսում, Ֆլինտշիր քաղաքում, 8 տարեկան տղան փրկել է մորը, ում մոտ անաֆիլակտիկ շոկ է սկսվել: Կինը շոկոլադ է կերել, որն ալերգիկ ծանր ռեակցիա է առաջացրել, և սկսել է շնչահեղձ լինել: Որդին վազել է և շտապօգնություն կանչել: