Շեշտ.am (shesht.am) - Feed

Պատմել են Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ուշագրավ տեղեկություն է հայտնել Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որը նրան պատմել է դեպքին ականատես զույգը:

Հաղորդվում է, որ օդանավակայանում, նստեցման կտրոնները վերցնելուց հետո (ինչպես կարգն է) զույգը մուտք է գործել Երևան թռչող ինքնաթիռի նստեցման գոտի։ Տեղում գտնվող հայերի խմբին է մոտեցել հայախոս մի տղամարդ, որի հարցուպատասխանը հավաքված հայերից մեկին ի սկզբանե տարօրինակ է թվացել: Կասկած է առաջացել, թե մոտեցած տղամարդն իրականում հայազգի չէ կամ, հնարավոր է, ներկայիս իշխանությունների ընդդիմադիրներից է, թեև հայերեն է խոսել:

Նախ՝ հարցրել է՝ Հայաստան եք թռչո՞ւմ․․․ Մեր հայրենակիցը զարմացած պատասխանել է, որ եթե հայերով նստեցման գոտում են ու ինքնաթիռ են նստում, ուրեմն Երևան են թռչում։ Այնուհետև անծանոթն ավելի տարօրինակ է դրսևորել իրեն. մի տարիքով կնոջ հարցրել է, թե «ինչու է այս սարսափելի պատերազմական շրջանում Հայաստան թռչում, երբ պատերազմ է, երբ «Նիկոլ Փաշինյանը կործանել է երկիրը»» և այլն․․․ Սաֆարյանի փոխանցմամբ՝ կինը միամտաբար պատասխանել է, թե գնում է առաջնագծում գտնվող որդու կամ թոռան համար։ Սկսել է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում առաջնագծում, հրետանավո՞ր է, տանկի՞ստ է, հետախո՞ւյզ է, ո՞ր մասում է։ Միամիտ կինը պատասխանել է:

Միջադեպի ականատեսն ավելի է համոզվել, որ տղամարդն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է ու տիկնոջը հորդորել է այլևս չպատասխանել նրա հարցերին: Պատմում է, որ այդքանից հետո տղամարդը սկսել է հորդորել, որ չգնան Հայաստան, հանգանակություն չանեն «Հայաստան» հիմնադրամին, ինքը «մի երկու տասնյակ միլիոնի արել է, տեղ չի հասել, իշխանությունները բոլոր փողերը ուտում են՝ սարսափեցնելով առաջնագծի պատմություններով»․․․

Ուշագրավ է, որ, Սաֆարյանի փոխանցմամբ, վերջում տղամարդը հեռախոսի տեսախցիկը միացրած, նստեցման գոտում հավաքվածներին ցուցադրելով, ուղիղ եթեր կամ տեսագրությամբ, սկսել է դիտավորյալ բարձրաձայն խոսել, թե հարազատի թաղման է մեկնում, պատերազմում մահացել է, մի սարսափ է և այլն, և այլն․․․

Ականատեսն, ըստ Սաֆարյանի, նշել է, որ բացի կողքինների վրա հոգեբանորեն ազդելու փորձից, այդպես նաև հաշվետվություն է ներկայացրել «կենտրոնին»․․․

Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ պատմությունն ուշադրությունը գրավել է, քանի որ պատերազմից հետո թշնամու թիրախներից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձող մեր եղբայրների ու քույրերի ճանապարհը փակելն է, Հայաստան հիմնադրամի հանգանակությունները խզելը և այլն:

Թշնամին, Սաֆարյանի խոսքով, պարբերաբար բարձրացնում է Լիբանանից, Սիրիայից, անգամ Ֆրանսիայից Հայաստան ու Արցախ եկող «վարձկանների» մասին՝ ակնկալելով, որ որոշակի երկրներ կկասեցնեն հայերի վերադարձը։ Սակայն, քաղաքագետի մատնանշմամբ, տեսնում են, որ դա չի ստացվում, ստիպված իրենք են գործի անցել. հայերենին տիրապետող գործակալներին ուղարկում են դեպի Հայաստան թռիչքի նստեցման կամ տարանցիկ գոտիներ, որպեսզի խուճապ, հուսահատություն տարածեն, հորդորեն չգնալ, չօգնել Հայաստանին։

Սաֆարյանը շեշտել է, որ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել հայերենի իմացության տարածման վրա՝ գործակալներին ուղևորելով ինչպես արտասահման, այնպես էլ առաջնագիծ: ՄԱՀՀ ինստիտուտի հիմնադիրը նշված դեպքի առնչությամբ հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը:

ՏՏ ընկերությունը Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցին մոտ 10 հազար դոլար է փոխանցել՝ պիցցա և կոլա գնելու համար
Բելառուսական Andersen People ՏՏ ընկերությունը Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցին 22 հազար բելառուսական ռուբլի (շուրջ 9800 դոլար) է փոխանցել և հրապարակել վճարման անդորրագիրը:

Andersen People-ը մեկնաբանել է, որ դա արել է՝ պայմանավորված Covid-19 կորոնավիրուսի տարածմամբ:

Փոխանցման անդորրագիր / © Andersen People

Եթե նախկինում բարձր ջերմությունը և հազը նշանակում էր տանը մեկ շաբաթ պառկել, ապա այժմ յուրաքանչյուրը փռշտոցը բժշկի դիմելու առիթ է՝ ինչ-որ վիրուսով վարակվելու անհանգստությամբ: Ինֆեկցիոն հիվանդանոցներում շտապօգնության նախկին երկու-երեք մեքենաների փոխարեն ներկայումս հերթ է շարված:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը հայտնել է, որ ցանկանում են բժիշկներին հնարավորություն տալ՝ պատվիրելու գոնե պիցցա և կոլա, և չբավարարվեն մանրաձավարով ու թեյով, ինչը նրանց մոտ պետք է ընդունված լինի:

Բելառուսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Գրառման պահին հայտնի է երեք վարակվածների մասին: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվն անցել է 90 հազարից: