Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 429 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 49072-ի: Նրանցից 43576-ն ապաքինվել են: Նախորդ օրը կատարված թեստերից 3860-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 280366 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 948-ի: Նախորդ օրը մահացած պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2758784821029296

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 210 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 942-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը հասել է 292-ի: Վերջին 24 ժամում գրանցվել է այսպիսի 4 նոր դեպք:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2756012671306511

Նախորդ օրը կատարված թեստերից 2046-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 268322 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 47877-ի. նրանցից 43026-ն ապաքինվել են:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 115-ով
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 47667-ի: Առողջացածների թիվը 42676 է: Նախորդ օրը կատարված թեստերից 710-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 266066 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 938-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության նոր դեպքերը 257-ն են
Նախորդ օրը կատարված թեստերից 3878-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 247839 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 46376-ի, նրանցից 42069-ն ապաքինվել են:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 923-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 150 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 46119-ի: Նրանցից 41941-ը ապաքինվածներն են: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 243704 թեստավորում: Նախորդ օրը կատարված թեստերից 2611-ն են եղել բացասական:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 920-ի: Նախորդ օրը մահացած պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահվան 1 նոր դեպք է գրանցվել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 283-ի:

Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակի մեղմացումը թույլ է տվել ուսումնական գործընթացը վերադարձնել դպրոց՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մասնավորապես՝ 5 տարեկանից բարձր երեխաները դպրոցում պարտավոր են դիմակ կրել:

Վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է 107-ով
Նախորդ օրը կատարված թեստերից 2524-ը բացասական են եղել: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 45969-ի: Նրանցից առողջացածները 41693-ն են:

Հայաստանում Covid-19-ից մահացածների թիվը հասել է 919-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ խիստ կարանտինից հրաժարվելը սխալմունք էր
Covid-19 համավարակի ժամանակ Շվեդիան առավել մեղմ սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել, քան պետությունների մեծ մասը: Այսպես, արգելվել են խմբային հավաքները՝ 50 հոգուց ավելի, դադարեցվել են տարեցների տներ այցելությունները, փակվել են համալսարանները և ավագ դպրոցները: Սակայն հանրային վայրերի մեծ մասը շարունակել է աշխատանքը:

Սպասվում էր, որ այդ մեթոդով հնարավոր կլինի վիրուսից պաշտպանել առավել խոցելի խումբը և միևնույն ժամանակ թույլ տալ, որ երկրի ամբողջ բնակչությունը սահուն կերպով վարակվի SARS-CoV-2-ով: Այդպիսի ռազմավարություն առաջարկել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Տեգնելը:

Ամիսներ շարունակ Տեգնելը հրապարակայնորեն հայտարարել է «շվեդական ուղու» ճշմարտացիության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և քննադատել է հարևան երկրներին, որոնք ավելի խիստ միջոցներ էին ձեռնարկել: Նրա խոսքով՝ աշնանը նոր ալիք է լինելու. Շվեդիայում այդ ժամանակ սպասվում է իմունիտետի առավել բարձր մակարդակ, և վարակվածների քանակը, նրա կարծիքով, ավելի ցածր կլինի: Տեգնելը նշել է, որ Ֆինլանդիայում իմունիտետի մակարդակը ցածր է լինելու. «Եվ Ֆինլանդիան կրկի՞ն խիստ կարանտին է մտցնելու»:

Համաճարակաբանի կարծիքով` խիստ կարանտինը հիմնավորված չէ, քանի որ դրա գիտական օգտակարությունն ապացուցված չէ: Իսկ նման միջոցներ ձեռնարկած երկրների իշխանությունները պարզապես կրկնել են չինական մոտեցումը՝ վախենալով առողջապահական համակարգի հնարավոր ծանրաբեռնվածության համար:

Անդրես Տեգնել / © Claudio Bresciani

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ համաճարակաբանը շվեդական ռադիոյին հայտնել է, որ իր ռազմավարությունը կատարյալ չէր. ինքնամեկուսացումից հրաժարվելու պատճառով Covid-19-ից մահացությունը երկրում շատ բարձր է: Տեգնելը խոստովանել է, որ տվյալ պահին առկա տեղեկությունները նախկինում ունենալու դեպքում այլ կերպ կգործեր՝ ընտրելով Շվեդիայի և մյուս երկրների փորձի միջին տարբերակը:

Վերջին պաշտոնական տվյալներով` Շվեդիայում վարակվածության 40803 դեպք է գրանցվել, մահացել են 4542-ը: Այս ցուցանիշը կազմում է 450՝ 1 մլն բնակչի հաշվով. Շվեդիան այսպիսի հաշվարկում աշխարհում 7-րդ տեղում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գիտնականները ծավալուն ակնարկ են հրապարակել, որտեղ հավաքված են կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ 172 հետազոտությունների տվյալներ: Դրանում դիտարկվել է, թե ինչպես են նվազեցնում վարակվելու հավանականությունը ֆիզիկական հեռավորությունը, կտորե դիմակները, աչքերի պաշտպանությունը:

«Յուրաքանչյուրը վարվում էր այնպես, ինչպես ճիշտ էր համարում». Իրինա Տիխոնովան՝ Լոմբարդիայում տեղի ունեցածի մասին
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի մասին: Չինաստանում համաճարակն անկում էր ապրել. մարտի 19-ին Հուբեյ նահանգում առաջին անգամ վարակվածության ոչ մի դեպք չէր գրանցվել: Սակայն համաճարակի էպիկենտրոն էր դարձել Եվրոպան և, առաջին հերթին, Իտալիան:

Իտալիայում բնակվող Իրինա Տիխոնովան, ով կլինիկական հոգեբան և գիտական լրագրող է, պատմել է, թե ինչպես են իրադարձությունները զարգացել Լոմբարդիայում: Իրինայի կարծիքով՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե իտալացիներն իրավիճակին լրջորեն վերաբերվեին: Նրա պատմությունը ներկայացնում ենք ստորև:

«Վերահսկելի է»

Երբ առաջին դեպքերը գրանցվեցին, ամուսնուս հետ պատրաստվում էինք արձակուրդի. Սումատրայի երթուղին էինք դասավորում, ուսումնասիրում, թե ինչպես ենք Բալի կղզուց հասնելու Ճավա: Տոմսերը, ճամպրուկները. ամեն ինչ հավաքված է, պացիենտների ընդունումը հետաձգվել է (ամուսինս բժիշկ է), գործերն արված են: Արձակուրդին մեկ շաբաթ է մնացել: Աշխատանքային բժշկական չատերում հանգիստ էր: Երբեմն ինչ-որ մեկը կատակում էր՝ անհանգստացողներին կոչ անելով «ծանր չտանել. գրիպ է», «միևնույն է՝ բոլորս հիվանդությունից ենք մահանալու», «Վտանգի գոտում ծերերն են, բայց դա կարելի է վերահսկել», «բավական է՝ Չինաստանի մասին. նրանց մոտ ամեն ինչ այլ կերպ է»:

Այդ օրերին մեզ հյուրընկալվել էր համակուրսեցիս՝ ՄՊՀ-ից. ամենահեռատեսն էլ նա էր: Օրերից մի օր նա կիսվեց տեղի ունեցողի վերաբերյալ անհանգստությամբ ու Ավստրիայի հետ սահմանների հնարավոր փակման մասին լուրերով: Փետրվարի 23-ն էր, արդեն մեկ շաբաթ բոլորը քննարկում էին վիրուսը, բայց՝ անլուրջ: Իսկ հետո սկսվեցին տարօրինակ երևույթները:

Խանութներից սկսեցին պակասել ապրանքները և քլոր պարունակող լվացող միջոցները: Մի քանի օրվա ընթացքում դեղատներից անհետացան դիմակները: Մարդիկ սկսեցին գնումների գնալ այլ շրջաններ, քաղաքներ, պատվիրել համացանցով: Ինչ-որ տեղ սկսվեցին հարձակումներ չինական խանութների ու ռեստորանների վրա: Ոմանք ցուցադրաբար անցան փողոցի մյուս մայթը՝ ձեռք առնելով բարակ աչքերով մարդուն: Դա սոցիալական հիստերիա էր:

Հեգնական է, որ Պավիայում առաջին վարակվածը 38-ամյա տղամարդ էր, ով երբեք չէր եղել Չինաստանում: Ոչ ոք չէր մտածում, թե քանիսին կարող է վարակել՝ ընդունարանում սպասելով օգնության: Եվ դեռ ինչքան մարդու կվարակեին բժիշկները, ովքեր օգնում էին վարակվածին և նրա հղի կնոջը:

Խուճապի մյուս կողմն իրավիճակի վտանգավորության հերքումն էր: Դպրոցները, համալսարանները, թանգարաններն ու մարզասրահները կարանտինում էին: Բայց փողոցներում ոչինչ չէր փոխվում: Մարդիկ շարունակում էին դահուկ քշել, հավաքվել այգիներում, կազմակերպել երեկույթներ ու խնջույքներ: Սոցիալական ցանցերում կոչ էին անում չչեղարկել կյանքը:

Առավել հաճախ հայտնվում էին կոնսպիրոլոգիական տեսություններ՝ նշելով, որ կորոնավիրուսից մահացած մարդ դեռ ոչ ոք չի տեսել, ուստի՝ սուտ է: Գրում էին, թե այդ ամենը ՆԱՏՕ-ի վարժանքներ են, իրենց խաբում են, քանի որ իտալացիներն ալարկոտ են ու արձակուրդ են ուզում, մահանում են միայն ծերերը, բայց նրանք այդպես էլ կմահանային, վթարներից ամեն օր մարդիկ են մահանում, ծիծաղելի է, ծանոթ բժիշկն ասել է, թե սովորական գրիպ է:

Եվ քանի դեռ բոլորը մտածում էին, թե կորոնավիրուսից պետք է զգուշանան միայն 80 տարեկանները և ակտիվորեն խախտում էին կարանտինային միջոցառումները, վիրուսն ընկերացավ երիտասարդների ու ակտիվների հետ: Մեկ շաբաթ անց հիվանդանոց էին տեղափոխվում 20-50 տարեկանները: Եվ դա միայն կոլապսի սկիզբն էր:

Երկիրը` կարանտինում

Մարտի 10-ի գիշերն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել՝ սահմանափակելով տեղաշարժը Լոմբարդիայում և 14 այլ մարզերում: Հաջորդ օրը կառավարության կայքում հայտարարություն տեղադրվեց՝ ամբողջ երկրում կարանտինի հաստատման մասին. ոչ մի թաղում ու հարսանիք, բոլոր հնարավոր ձեռնարկությունները փակ են, տանից դուրս գալ կարելի է միայն սննդի, շանը ման տալու, դեղատուն, բժշկի կամ աշխատանքի՝ ունենալով հատուկ թույլտվություն: Խախտելու դեպքում արդեն ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն էր նախատեսված:

Լոմբարդիական հրամանագրի ստորագրումից օրեր առաջ փաստաթղթի նախագիծն արդեն լրագրողների ձեռքին էր, տեքստն արդեն տարածվել էր սոցկայքերում ու չէին էլ ենթադրում, թե որքան մեծ է իրենց բացած Պանդորայի արկղը: Մարտի 9-10-ը հնարավոր չէր գնացքով ուղևորվել Միլանից Ջենովա կամ Հռոմ, եթե նույնիսկ այնտեղ ես ապրում կամ աշխատում: Գնացքները մարդկանցով էին լի, մայրուղիները՝ մեքենաներով: Մարդիկ փակվող շրջաններից փախչում էին հարավ, ով կարող էր՝ երկրից: Ամբողջ երկիրը փախչում էր ասես տնային կալանքից՝ չգիտակցելով, որ իրենց հետ վիրուս են տանում:

Քամահրական վերաբերմունքը տանը մնալու, ախտանշանների ի հայտ գալու դեպքում ինքնամեկուսացվելու և բժշկի սպասելու կոչ անող բժիշկների հասցեին, «իշխանությունների քմահաճույքի» պատճառով ստեղծված անհարմարության տանելու ցանկության բացակայությունը, կեղծ լուրերով ողողված սոցցանցերի ազդեցությունը հանգեցրեցին նրան, որ յուրաքանչյուրն այնպես էր վարվում, ինչպես կարող էր:

Ի՞նչ սխալներ ենք թույլ տվել

Սխալ 1. Վտանգի չգիտակցել, հիվանդներին չմեկուսացնել, բնակչությանը չտեղեկացնել, անմիջապես կարանտին չհայտարարել շրջաններում մինչ այն պահը, երբ աղետը դարձավ համաժողովրդական: Երբ հայտարարվեց կարանտին, արդեն ուշ էր: Մարդիկ շարունակում էին մեկնել. ո՞վ գիտե՝ քանի հոգու կարող էին վարակել:

Սխալ 2. Քամահրանքը բժիշկների անվտանգության նկատմամբ: Հենց նրանց էր պետք առավելագույնս ապահովել հագուստով, դիմակով, ակնոցով, ախտահանիչ միջոցներով: Սովորեցնել ճիշտ հագնվել, հերթափոխից հետո հագուստը ճիշտ հանել, դիմակը՝ նմանապես: Բոլոր բժիշկները պետք է թեստավորում անցնելու հնարավորություն ունենան. թանկ է, բայց՝ անհրաժեշտ:

Սխալ 3. Հիվանդանոցներ չնախապատրաստելը, որտեղ հնարավոր կլիներ մեկուսացնել և բուժել Covid-19-ով վարակվածներին, ինչպես դա արեցին Չինաստանում: Բոլորը լավ հասկանում են, որ երբ հիվանդանոցում հայտնվում է կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, մյուս պացիենտները նույն պահին դառնում են պոտենցիալ վարակակիրներ: Կորոնավիրուսով վարակվածները պետք է մեկ վայրում լինեն՝ իրենց առանձնահատկություններից կախված տարանջատմամբ:

Սխալ 4. Բժիշկների հաղորդած տեղեկատվության անտեսում: Վերջին տարիներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տեղերն էականորեն կրճատվել են, իսկ առողջապահական համակարգի զարգացման ծախսերը՝ նվազել: Հարևան Գերմանիայի հետ համեմատ՝ վերակենդանացման բաժանմունքներում մի քանի անգամ քիչ տեղ կար: Բժիշկները վաղուց էին նշում, որ եթե այսպես շարունակվի, համակարգը կտապալվի: Ներկայումս վերակենդանացման բաժանմունքներում տեղերն ավելացվել են 65%-ով, բայց դա արել են կամավորների ու բուժանձնակազմի մեծ ջանքերի շնորհիվ, պացիենտներին տեղավորել են միջանցքներում, քանի որ պալատներում տեղ չկար: Կորոնավիրուսից բացի՝ կա նաև ինսուլտ, վթարներ, օնկոլոգիական վիրահատություններ: Եվ պարզ է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտին չպետք է պառկեցնել քաղցկեղով հիվանդի կողքին:

Ներկայումս հիվանդանոցների ներկայացուցիչները լրագրողների հետ ավելիի զգույշ են շփվում՝ խուճապ չառաջացնելու և իրենց չհարվածելու համար: Բժիշկները ցավով էին պատմում, որ տեղ չկար, ու ստիպված բուժման էին ընդունում միայն ավելի մեծ հավանականություն ունեցողներին: Իհարկե, բժիշկները չէին ենթադրում, որ իրենց կարող են քննադատել. ոմանց տարեց ծնողները հիվանդանոցում էին: Եթե ամեն ինչ վատ ընթանա, մեղավոր կլինի բժիշկը, ով որոշել է փրկել ոչ թե ձեր հարազատին, այլ մեկ պացիենտի, ում բուժվելու հավանականությունն ավելի մեծ է:

Սխալ 5. Փոխըմբռնման բացակայություն ու եսասիրություն: Որքան էլ տարօրինակ չթվա՝ համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է սիրել մերձավորին և հանուն նրա չգնալ ռեստորան, մարզադաշտ, դիմանալ կորուստներին՝ աշխատակիցներին փոխադրելով հեռավար աշխատանքի: Իսկ բլոգերներն ու լրագրողները պետք է պատասխանատվություն կրեն այն տեղեկատվության համար, որը հաղորդում են լսարանին ու ընթերցողներին:

Ինչպե՞ս պայքարել ահազանգի դեմ համավարակի ժամանակ. մի քանի խորհուրդներ

Բոլորիս մոտ վախը մեկն է. համավարակին չդիմակայելը: Փորձում ենք փրկել մեզ ու մեր հարազատներին, տարօրինակ գործողությունների ենք դիմում, չենք վերահսկում մեզ և, իհարկե, փորձում ենք իմանալ ավելին:

Վախն ահագնանում է այսպես կոչված «տեղեկատվավարակով». վիրուսային և շատ արագ տարածվող լուրերով, կիսալուրերով, կիսաճիշտ տեղեկություններով: Դա կարող է տարանջատել մարդկանց, տրամադրել մեկը մյուսի դեմ, սրել առկա անհանգստացնող մտքերն ու պաթոլոգիաները: Առաջարկում եմ 7 միջոցառումներ՝ ինչպես դիմակայել համավարակի երկրորդ դեմքին.

1. Հոգ տարեք ձեր մասին, տանը ստեղծեք հնարավորինս հարմարավետ ու անվտանգ միջավայր: Եթե դա կհանգստացնի, գնեք սննդամթերք, գրառեք առաջիկա 2 շաբաթվա ծրագրերը, հասկացեք, որ կյանքը շարունակվում է, իսկ կարանտինն ու համաճարակը պատերազմ չեն. ոչ ոք չի ռմբակոծելու ձեր քաղաքը:

2. Կարդացեք միայն պաշտոնական լուրերը՝ ստուգված ԶԼՄ-ների ու առողջապահական մարմինների հրապարակած: Պատշաճ տեղեկացվածությունը նվազեցնում է տագնապը:

3. Ընդունեք, որ «սարսափելի» երևույթներ կան: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ կընթանա: Ժամանակ հատկացրեք լուրեր կարդալու և խնդիրները քննարկելու համար: Մնացած ամբողջ ընթացքում ձեր կյանքով զբաղվեք: Ձեր կյանքը կորոնավիրուսը չէ:

4. Խուսափեք որոշում կայացնելուց, քանի դեռ տագնապը չի անցել:

5. Մի շրջանառեք համացանցային կամ սոցցանցային տեղեկությունները, հատկապես եթե դրանք այն «ընկերների» կողմից են տարածվում, որոնք միմյանց չեն ճանաչում:

6. Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում դիմեք բժշկի, ֆորումներում ու սոցցանցում խորհուրդ մի հարցրեք:

7. Խուճապային իրավիճակում հայտնվելու դեպքում դիմեք հոգեբանի:

Ամեն ինչ՝ սկզբի՞ց. ե՞րբ կլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը և ինչո՞վ է վտանգավոր
Առաջիկայում սպասվում է, որ սահմանափակումներն աստիճանաբար կհանվեն: Տարբեր երկրներում տարբեր ժամկետներ են նշվում: Հայաստանում մայիսի 4-ից հետզհետե կսկսվեն այդ գործընթացները: Սակայն գիտնականները, իշխանությունների խորհրդականները և քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհում նախազգուշացնում են համաճարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:

Ե՞րբ կարող է սկսվել այդ ալիքը և ինչպե՞ս կանդրադառնա մեզ վրա:

Տարբերակ 1. Նոր բռնկում՝ կարանտինի թուլացումից հետո

Անհանգստացնող օրինակ է ծառայել Սինգապուրը, որտեղ կարծես կարողացել են զսպել սկզբնապես ուժեղ բռնկումը: Սակայն մեկուսացման ռեժիմի թուլացումից հետո վարակվածների թիվը կտրուկ աճեց: Եվ դա այն դեպքում, երբ տեխնոլոգիական հզորությունների շնորհիվ կարելի էր հայտնաբերել վարակվածների հետ շփում ունեցածներին:

Համաճարակը բռնկվել էր բազմահազարանոց հանրակացարանում, որտեղ հիգիենայի ցածր մակարդակ է ու ընդհանուր ճաշարաններ են: Այսինքն՝ թույլ օջախներում հնարավոր է բռնկում ու տարածում:

Գերմանիայում կարանտինի մեղմացումից հետո նույնպես աճեց վարակվածների թիվը: Իշխանությունները քաղաքացիներին կոչ արեցին գիտակցաբար մոտենալ և շարունակել հնարավորինս մնալ տանը, իսկ հանրային վայրերում պահպանել կանոնները:

Չինաստանում երկրորդ ալիքի վտանգը ստեղծել է Ռուսաստանը. չինացի աշխատողներն այդ երկրից հայրենիք են վերադարձել՝ իրենց հետ տանելով վիրուսը: Այժմ Չինաստանում շատացել են բերովի դեպքերը: Դրանք հատկապես շատ են երկրի հյուսիս-արևելքում, որտեղ կարանտինը վերականգնվել է:

Ռուսաստանում երկրորդ ալիքի վտանգի մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կպահպանվեն ինքնամեկուսացման կանոնները մայիսյան տոներին, մինչև ամսի 11-ը:

Տարբերակ 2. Կորոնավիրուսի ու գրիպի «շատ վտանգավոր կոկտեյլ»՝ տարվա երկրորդ կեսին

Շատերի կարծիքով՝ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ գիպի ավանդական սեզոնին: Անհանգստացնող է, որ դրանք կարող են գերակայել միաժամանակ:

ԱՄՆ-ում, օրինակ, մոտավոր հաշվարկներով՝ 2019-2020թթ. աշուն-ձմեռ-գարուն ընթացքում միայն գրիպից մահացել է 24-62 հազար մարդ: Բժիշկներն ընդունել են 26 մլն պացիենտի, նրանցից կես մլն-ը հոսպիտալացվել է:

Այնպես որ՝ կորոնավիրուսն ու գրիպը միասին՝ կարող են վատ հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհում:

Ի՞նչ կապ ունի «իսպանուհին»

Ընդհանուր առմամբ՝ պետք չէ հուսալ, թե ամեն ինչ, գուցե, վատ չլինի: Առանցքային օրինակը, որը ներկայումս դիտարկվում է կորոնավիրուսի քննարկման շրջանակներում, 1918-1920թթ. «իսպանուհին» է: Այն և այլ համաճարակներ բազմալիք են եղել: Երկրորդ ալիքը (1918թ. օգոստոս) առաջինից ծանր գտնվեց: Այդ տարվա հոկտեմբերին համաճարակից ամենաշատ մահացությունը եղավ:

1919-1920թթ. տեղի է ունեցել ևս 2 ալիք: Երրորդը քիչ վնասակար էր, բայց կրկին բարձր մահացությամբ, քան առաջինը: Եվ, վերջապես, չորրորդը տեղի ունեցավ միայն տեղային և համեմատաբար ավելի քիչ մարդկանց կյանք խլեց:

Պետք է հաշվի առնել, որ Առաջին համաշխարհայինը նոր էր ավարտվել: Վարակը տարածվեց նաև պատերազմից վերադարձողների, վիրավորների միջոցով: Այս կորոնավիրուսն ու «իսպանուհին» ընդհանրություն ունեն նաև պատվաստանյութի հարցում. նրա դեպքում այն այդպես էլ չգտնվեց, իսկ այս մեկի համար դեռ չի ստեղծվել (եթե իհարկե՝ ընդհանրապես ստեղծվի):

Բացի այդ՝ մենք դեռ հեռու ենք կոլեկտիվ իմունիտետից, երբ բնակչության մեծամասնության օրգանիզմում պաշտպանիչ հակամարմիններ կան, և վիրուսի թիրախները քիչ են լինում: Առայժմ, սակայն, խոցելիներն ավելի շատ են, քան «իմունայինները»:

Երկրորդ ալիքին դիմակայելու հնարավորության բացակայության մասին խոսել է նաև ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը՝ նշելով, որ սա նոր վիրուս է, և իմունիտետ բնակչության շատ փոքր մասն ունի:

Ինչպե՞ս կազդի երկրորդ ալիքը

Քաղաքական գործիչների երկրորդ ալիքի մասին բոլոր նախազգուշացումները խոսում են այն մասին, որ պետք է բոլոր սահմանափակումները պահպանել ամբողջ տարվա ընթացքում:

Դրանցից առանցքայինն են.

սոցիալական հեռավորություն և հիգիենա,քաղաքացիների տեղաշարժման վերահսկում,զանգվածային թեստավորում:

Ամենայն հավանականությամբ՝ իշխանությունները ստիպված կլինեն իրավիճակն ամեն շաբաթ գնահատել և ցուցիչներից կախված՝ թուլացնել կամ խստացնել սահմանափակումները:

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, հնարավոր է, տևի մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը, ուստի պետք է աստիճանաբար համակերպվել «նրա հետ ապրելուն»: Սակայն միաժամանակ խորհուրդ է տրվում խստորեն պահպանել նշված կանոնները:

Սոցցանցերում ու ԶԼՄ-ներում գրում են Իլոն Մասկի մասին: Նա կարանտինն անվանում է «ֆաշիստական» ու պահանջում վերադարձնել մարդկանց ազատությունը
Կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից Իլոն Մասկը համարվում է գլխավոր թերահավատներից մեկը. նա բազմիցս հաստատել է, որ վտանգը չափազանցված է, և խուճապն ավելի մեծ վնաս կբերի, քան հենց Covid-19-ը:

Որքան երկար է ԱՄՆ-ում ձգվում կարանտինը, այնքան շատ մարդիկ հանդես են գալիս դրա դեմ: Մի քանի քաղաքներում ամերիկացիներն արդեն դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով թուլացնել սահմանափակումները և վերացնել դրանց մի մասը: Ապրիլի 29-ին այդ կոչերին միացել է նաև Մասկը՝ դա անելով այն բանից հետո, երբ Կալիֆորնիայում shelter in place («մնալ թաքստոցում») ռեժիմը երկարաձգել են մինչև մայիսի վերջը: Այդ պատճառով Tesla-ն ստիպված է եղել հետաձգել էլեկտրոմոբիլների հավաքման միակ գործարանի բացումը:

Գործարարն իր թվիթերյան էջում մի քանի կոչեր է հրապարակել, կիսվել է Տեխասի իշխանությունների ծրագրերի մասին նորություններով՝ խանութներն ու սրճարանները բացելու վերաբերյալ, The Wall Street Journal-ի հրապարակումներով այն մասին, որ համընդհանուր «արգելափակումը» լուրջ ազդեցություն չի ունենում մարդկանց կյանքերը փրկելու հարցում:

https://twitter.com/elonmusk/statuses/1255380013488189440
Ազատեղ Ամերիկան հիմա:

https://twitter.com/elonmusk/statuses/1255377239853719552
Վերադարձրեք մարդկանց ազատությունը:

https://twitter.com/elonmusk/statuses/1255378401738752002
Բրավո, Տեխաս:

Միևնույն ժամանակ՝ Մասկը լիովին չի հերքում կորոնավիրուսի վտանգավորությունը: Նա առաջարկում է երկիրը բացել զգուշությամբ և անվտանգության անհրաժեշտ միջոցառումներով, բայց մարդկանց փաստացի տնային կալանքի չենթարկել: Գործարարը խելամիտ է համարել Գերմանիայի իշխանությունների քայլերը, որտեղ աստիճանաբար մեղմացնում են կարանտինային միջոցառումները:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, կալիֆորնիական մեկուսացումը Մակսն անվանել է «ֆաշիստական»:

Նրա խոսքով` shelter in place ռեժիմի երկարաձգումը մարդկանց հարկադրական փակում է տանը, որը դեմ է նրանց սահմանադրական իրավունքին: Ըստ Մասկի` դա մարդկանց իրավունքների խախտում է սարսափելի և սխալ միջոցներով: Դա, նրա խոսքով, չի համընկնում նրա հետ, որ մարդիկ ժամանել են Ամերիկա և այստեղ պետություն կերտել:

Իլոն Մասկի խոսքով՝ եթե կան մարդիկ, որ ցանկանում են տանը մնալ, հրաշալի է: Նրանց պետք չէ ստիպել՝ վերադառնալու բնականոն կյանքի: Սակայն հրամայել մնալ տանը և ասել, թե հակառակ դեպքում կկալանավորեն, ապա դա ֆաշիզմ է: Ժողովրդավարական չէ, ազատություն չէ: Նա կոչ է արել մարդկանց վերադարձնել իրենց ազատությունը:

Այնուհետև Մասկը գծապատկեր է հրապարակել, ըստ որի՝ կալիֆորնիական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն էականորեն տարբերվում է կանխատեսվողից: Նույն թեմայով այլ հրապարակում ավելի ուշ հեռացրել է:

https://twitter.com/elonmusk/statuses/1255678979043778560
Այս ամբողջ ընթացքում Կալիֆորնիայի հիվանդանոցները կիսով չափ դատարկ էին:

https://twitter.com/RMac18/statuses/1255764261252427779
Լարվող ժամացույցի նման:

Դրանից հետո Մասկի վրա գրոհել են մի շարք լրագրողներ, ովքեր մինչ այս էլ նրան խիստ քննադատում էին Covid-19-ի հարցում ունեցած դիրքորոշման համար: The Verge-ի հեղինակը նշել է, որ ձեռնարկատերը ոչ միայն մոլորվում է, այլև իրական վտանգ է ստեղծում համավարակի ամենակարևոր իրավիճակում: Նրա խոսքով՝ մարդիկ լսում են Մասկի հակառակ կարծիքը, նա ունի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր նրա խոսքն են ընդունում որպես իրականություն: Եվ քանի դեռ աշխարհն անորոշ վիճակում է, այդ մարդիկ այժմ ունեն հիմնավորում՝ կանոնները խախտելու և բռնկման պատճառ դառնալու:

Ջոշուա Տոպոլսկին ենթադրել է, որ Մասկին դրդում է ոչ թե դեմոկրատիային հավատարմությունը, այլ եկամուտ ստանալու ցանկությունը. Tesla-յի աշխատանքը և հաջողությունն ուղղակիորեն կապված են նրանից, թե դեռ ինչքան կձգվի կարանտինը: Լրագրողը նշել է, որ նրա հրապարակումներն ամերիկյան ազատության մասին չեն, մարդկանց իրավունքների մասին չեն, այլ՝ համավարակի ընթացքում հարստանալու ձգտման:

Սոցցանցերում Մասկը նույնպես հանդիպել է քննադատությունների ալիքի:

https://twitter.com/Fivesandalives/statuses/1255525863963140107
Իլոն Մասկ, Հիմնավորված քննադատություն, Տաղտկալի մարդիկ:

https://twitter.com/speculawyer/statuses/1255679751420735488
Մենք պահպանում ենք սոցիալական հեռավորության կանոնները, բայց կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ չկա: Դա՝ այն պատճառով, որ միջոցառումներն աշխատում են:

https://twitter.com/MarkDice/statuses/1255685955186388992
Ե՞րբ կարգելվի Իլոն Մասկին թվիթերյան հրապարակում անել՝ կարանտինի չեղարկմանն աջակցելու համար:

https://twitter.com/joangrande/statuses/1255556433019465728
Որքա՞ն անպատասխանատու եք ձեզ պահում: Եվ կարծում եք, որ գիտության ու տեխնոլոգիաների կողմնակից եք... Ամոթ... Այժմ ես կազատվեմ իմ Tesla-յից... իսկ դուք այնքան էլ խելացի չեք:

https://twitter.com/MalcolmNance/statuses/1255497727586287617
Հարուստ լինելու ապացույցը դեռ չի նշանակում, թե խելացի եք:

https://twitter.com/Owakita_/statuses/1255497423398539267
Մարդիկ հասկանում են, որ Իլոն Մասկն ինքնասիրահարված հիմար է:

Մասկին պատասխանել է սոցցանցերում հայտնի դոկտոր Յուջին Գուն, ում լաբորատորիան Կալիֆորնիայում զբաղվում է կորոնավիրուսի թեստավորմամբ:

https://twitter.com/eugenegu/statuses/1255508209881821186
Բարև, Իլոն: Այստեղ նրա համար չեմ, որ հրաժարվեմ ձեզանից կամ գրոհեմ: Պարզապես ցանկանում եմ ձեզ և ձեր լսարանին տեղեկացնել, որ հավատում եմ՝ տանը մնալու ցուցումը ճիշտ որոշում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ապրիլի 16-ին 5 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից: Եթե ընդհանրացնենք, կստացվի՝ 1,8 մլն մահ՝ տարեկան:

https://twitter.com/eugenegu/statuses/1255509615820840963
Եվ մահերի մեծամասնությունը Նյու Յորքում էր: Եթե ամբողջ երկրում կարանտին չլիներ, մահվան դեպքերն ավելի շատ կլինեին: 1,8 մլն մահերը կգերազանցեին սրտի (647 հազար) և քաղցկեղի (609 հազար) մահերին, որոնք ԱՄՆ-ում առաջին և երկրորդ տեղում են:

Հիշատակվել են Մասկի այն թվիթները, որտեղ նա ապրիլի վերջերին ԱՄՆ-ում զրոյին մոկ վարակվածություն էր կանխատեսել: Ապրիլի 29-ին երկրում արձանագրվել է ավելի քան 1 մլն վարակվածություն, մեկ օրում՝ 27 հազար:

Ձեռնարկատիրոջը հիշեցրել են նաև Թոքերի արհեստական օդափոխման սարքերի անբավարարության դեպքում դրանց «հարցը լուծելու» խոստումը: Մինչ օրս Մասկը 1000 ԹԱՕՍ է գնել ու նվիրել ամերիկյան հիվանդանոցներին, սակայն, պարզվել է, դրանք քնի խանգարումը բուժման համար ոչ արդյունավետ պարագաներ են:

https://twitter.com/PATreasury/statuses/1255512967157858304

https://twitter.com/mousterpiece/statuses/1255508636627095558

https://twitter.com/bessbell/statuses/1255514429749366785
Այն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի կողմից կորոնավիրուսը հասկանալու մասին. նա հայտարարել է, որ գնել է ԹԱՕՍ-եր, բայց իրականում քնի խանգարումը բուժող անարդյունավետ սարքեր են:

Բայց եղել են նաև մարդիկ, ովքեր սատարել են Մասկին:

https://twitter.com/TheRightMelissa/statuses/1255397309350903812
Համավարակի ամենասարսափելին ոչ թե վիրուսն է, այլ այն, որ ամերիկացիներն իրենց ազատությունը հանձնել են կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր անվտանգություն են խոստացել:

https://twitter.com/jakebrowatzke/statuses/1255387146497785857
Նրանց համար, ովքեր Իլոնին անմիտ են համարում. գիտական հանրությունում աճում է այն տեսակետը, որ վարակի մակարդակն ուժգին չի նվազում կարանտինով՝ կոլեկտիվ իմունիտետի հանգամանքներով պայմանավորված: Շվեդիան չի անցել կարանտինի, և իրավիճակն այնտեղ այնպես է, ինչպես հարևան երկրներում:

Վերջում հավելենք, որ քանի դեռ մյուս հայտնիները մարտի կեսերից մարդկանց կոչ են անում մնալ տներում, Մասկը մինչև վերջ չի փակել Tesla-յի գործարանը, իսկ աշխատակիցներին պատմել է ավտովթարից մահանալու ավելի մեծ հավանականության մասին: