Շեշտ.am (shesht.am) - Feed

Արտաարեգակնային հեռավոր մոլորակում երկաթե անձրևներ են նկատվել
Եթե հեռավոր WASP-76b մոլորակում ինչ-որ մեկը հայտնվի անձրևի տակ, ապա ստիպված կլինի անձրևանոցից ավելի լուրջ բանով պաշտպանվել: Աստղագետները մանրամասն ուսումնասիրել են 400 լուսային տարվա հեռավորությամբ գտնվող արտաարեգակնային մոլորակի լուսապատկերը և եկել են եզրակացության, որ այնտեղ անձրևները «մետաղական» են:

WASP-76b-ն հայտնաբերվել է 2013թ., երեք խոշոր և «փխրուն» մոլորակներից մեկն էր, որոնք գտնվել էին Ձկան համաստեղությունում Արեգակին նմանվող աստղի մոտ: WASP-76b-ի զանգվածը Յուպիտերի 0,9 զանգվածին է հավասար, իսկ շառավիղը՝ Յուպիտերի 1,8 չափին: Քանի որ նրա ուղեծիրն աստղին 30 անգամ ավելի մոտ է, քան Երկրի ուղեծիրը, WASP-76b-ն դասվում է գերտաք գազային հսկաների շարքին:

Այսպիսի մոլորակները ունեն ճառագայթման և մասնիկների մեծ հոսքեր, ուստի ջերմաստիճանը ցերեկային կողմում կարող է հասնել հսկայական միավորների: Նմանօրինակ ամենահայտնի արտաարեգակնային մոլորակներից է KELT-9b-ն, որը որոշ աստեղերից մի քանի անգամ տաք է. 4000 °С: Միևնույն ժամանակ՝ գիշերային կողմում ջերմաստիճանը չափավոր է:

Հենց այդ ցայտուն հակադրությունն է հետաքրքրել գիտնականներին, ովքեր ուսումնասիրել են դրա ազդեցությունը մթնոլորտի վրա՝ WASP-76b-ի օրինակով: Նրանք գազային հսկան դիտարկել են եվրոպական ESO աստղադիտարանի VLT աստղադիտակի օգնությամբ՝ հետևելով մոլորակի երկու տեղափոխություններին. անցմանը մայր աստղի հետնապատկերում: Հավաքված լուսապատկերային տվյալները թույլ են տվել առանձնացնել ցերեկային և գիշերային կողմերի մթնոլորտի կազմում առկա տարբերությունը:

WASP-76b-ի ցերեկային կողմը մոտ 1000 °C-ով ավելի տաք է, քան՝ գիշերայինը, և գիտնականները նկատել են, որ գազանման մետաղն անընդհատ հոսում է տաք կիսագնդից դեպի սառը: Այստեղ այն պետք է կոնդենսացիայի ենթարկվի և թափվի «մետաղական անձրևի» տեսքով:

Գազային հսկան կոշտ մակերես չունի, որի վրա հավաքվեին «մետաղական լճակները»: Ենթադրվում է, որ նյութը ներքաշվում է մոլորակի միջուկի մեջ, հասնում խորքին, որտեղ ջերմաստիճանը և ճնշումը կրկին բարձրանում են, և մետաղը կրկին վերածվում է գազի՝ աստիճանաբար ընդգրկվելով մթնոլորտի մեջ: