Շեշտ.am (shesht.am) - Feed

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում
Կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որը լրացում է նախատեսում «Պետական սահմանի մասին» օրենքում: Վարչապետի որոշմամբ` օրենքի նախագիծը խորհրդարանում կներկայացնի Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Մասնավորապես, նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կառավարությունն այդ որոշումն ընդունելու է օրենքի նախագծի ընդունումից հետո` 90 օրվա ընթացքում:

Նախագծի հիմնավորման հատվածում նշվում է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում ՀՕՊ զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:

Բացի այդ, ինչպես նշվում է, 2015թ. դեկտեմբերի 23-ին կնքված և 2017թ. հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի և համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին

Ընդ որում, զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորմամբ` օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը:

Այդ պատճառով, ինչպես նշվում է, անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը: Հաշվի է առնվում նաև, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են ՀՀ կառավարության ենթակայության ներքո:

Ռուս սահմանապահներ չեն տեղակայվում կողմերի վստահության բացակայության պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին չի կարող սահմանապահներ տեղակայել միջազգային իրավական ձևակերպումների, ինչպես նաև կողմերի վստահության բացակայության պատճառով:

Նրա խոսքով` սահմանին կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման, ապա և` սահմանազատման աշխատանքների մեկնարկի պարագայում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը, նրա խոսքով, թույլ կտար հանդարտ պայմաններում իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

Պաշտպանության նախարարը հրամայել է կրակել և ոչնչացնել նրանց, ովքեր զենքով կփորձեն հատել հայկական սահմանը
Տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հրամայել է անմիջական կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը:

Ինչպես հաղորդվում է, նախարարը զգուշացրել է, որ այն հրամանատարները, ովքեր իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում թույլ կտան սահմանի հատում հակառակորդի կողմից, խստորեն կպատժվեն:

Գեղարքունիքի սահմանին երեկ տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկություն է տարածվել (upd.)
Տեղեկություն է տարածվել, թե նախօրեին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածում, որտեղ ներխուժել են ադրբեջանական զորքերը, վերջինների սադրիչ գործողությունների հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմից մեկ հոգի վիրավորվել է: Նշվում է, որ ադրբեջանական կողմը ևս ունի առնվազն մեկ վիրավոր:

UPD. Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

Նրա խոսքով` հայկական կողմի մեկ զինծառայող թեթև վիրավորում է ստացել: Զինված ուժերի ունեցած տեղեկությունների համաձայն` ադրբեջանական կողմից երկու հոգի է վիրավոր:

Ռուսաստանը զսպում է նոր բախումը, բայց գործընթացը դանդաղ է ընթանում. քաղաքագետ
Քաղաքագետ Ռուբեն Մարգարյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրա հետ կապված լուծման տարբերակների մասին խոսակցություններին: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ նախատեսվում է ռուս սահմանապահների տեղակայում, սահմանագծում և սահմանազատում, ապա ռուսական ստորաբաժանումների փոխարեն հայկական և ադրբեջանական սահմանապահների տեղակայում:

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ չէ: Մի կողմից, ինչպես նշում է, Ալիևն ավելի հաճախ է խոսում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին և Երևանին մեղադրում է ձգձգելու մեջ, մյուս կողմից` շարունակում է կրել զինվորական համազգեստ (այս հանգամանքին ուշադրություն էր դարձրել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը):

Մարգարյանի համոզմամբ` խնդիրը միայն համազգեստը և այլ երկրների արձագանքները չեն. խոսելով խաղաղության մասին` Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար կամ անդադար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Դրանցից մեկը ներկայումս ընթանում է («Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անվանումը կրող զորավարժության մասին է խոսքը, խմբ.):

Քաղաքագետը հիշեցնում է, որ իրավիճակը լարված է պահում նաև հայ ռազմագերիների հարցը: Չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությունում հստակ նշված է բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի պարտավորության մասին, Բաքուն չի իրականացնում այդ կետը և ցուցադրական դատական գործընթացներ է իրականացնում նրանց նկատմամբ` որակելով «դիվերսանտներ»:

Հայ փորձագետների կարծիքով` եզրույթների այդօրինակ խաղը խոսում է Երևանից հավելյալ զիջումների հասնելու Բաքվի ձգտումների մասին: Մասնավորապես, ինչպես նշում է Մարգարյանը, Ադրբեջանը Հայաստանին դրդում է ստորագրել խաղաղության պայմանագիր, ըստ որի` ամբողջ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի մաս: Այս հարցով է բացատրվում ռազմագերիների վերադարձի հապաղումը` միջազգային հեղինակավոր կառույցների կոչերին:

Մարգարյանը շեշտում է, որ 15 գերիների վերադարձը հայրենիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ: Շատերը, նրա խոսքով, դա որակել են որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանն Ադրբեջանի աջակցություն, որի դիմաց հայկական կողմը Բաքվին Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզն է տրամադրել:

Քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը, անդրադառնալով ռազմական նոր սրման հավանականությանը, ընդգծում է, որ դրա վտանգի զսպման երաշխավորը ներկայումս սահմանամերձ շրջաններում տեղակայված ռուսական ստորաբաժանումներն են: Այդուհանդերձ, ինչպես նշում է, սահմանային խնդրի լուծման առաջարկված գործընթացը խիստ դանդաղ է ընթանում:

Վրաստանը բացում է օդային սահմանը նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի համար
Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան այցելել Վրաստան` ունենալով վերջին 72 ժամի ընթացքում արված ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Հաղորդվում է, որ թեստավորումից հետո երրորդ օրը Վրաստան ժամանողները պետք է տեղում իրենց հաշվին կրկնակի թեստավորում անցնեն:

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պարզաբանել է, որ խոսքը դեպի Վրաստան օդային այցերի մասին է: Ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար շարունակում է փակ մնալ:

Ավելի վաղ Վրաստանն արդեն պարզեցրել էր մուտքը Եվրամիության երկրների, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի և Բահրեյնի քաղաքացիների համար: Փետրվարի 1-ից Վրաստան կարող են այցելել այն օտարերկրացիները, ովքեր Covid-19-ի դեմ ցանկացած տեսակի պատվաստանյութի ստացման լիարժեք փուլ են անցել:

Ադրբեջանցի զինվորները Շուռնուխի կեսը պահանջում են. գյուղապետ
Նրա խոսքով՝ քիչ առաջ գյուղ եկած ադրբեջանցիները պահանջում են հանձնել 12 տները: Ընթանում են բանակցություններ: Արշակյանը նշել է, որ եթե գործողությունները GPS-ով իրականացվեն, ապա գյուղի կեսը կանցնի թշնամուն:

Այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ համայնքներում ստեղծված վիճակը կարող է «ցավոտ իրավիճակի« հանգեցնել:

Ուշագրավ է, որ բնակիչներին իրենց տները հանձնելու մասին հայտնում են ադրբեջանցի զինվորները: Որոտան գյուղում, օրինակ, տան բնակչին մեկ ժամ ժամանակ են տվել՝ տարածքն ազատելու համար: Հակառակ դեպքում տանտիրոջը սպառնացել են գերեվարել:

Ռուսաստանը ռազմատեխնիկա է տեղափոխում Սյունիք
Քանի դեռ Հայաստանի «ապագայով մտահոգ» քաղաքական ուժերն իշխանության համար պայքար են մղում, դաշնակիցը լուռ իր գործն է անում. աղբյուրի հաղորդմամբ՝ մեծ քանակությամբ ռուսական ռազմատեխնիկա է տեղափոխվում Սյունիք:

Ենթադրվում է, որ նմանատիպ որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հավակնություններ է ցուցաբերել Սյունիքի մարզի հայկական տարածքների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը Հայաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ, և այդ պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման հարցում ռազմական դաշնակցի աջակցությունն անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզից որոշ տարածքներ, այդ թվում՝ սեփական և պահուստային հողատարածքներ, GPS համակարգով քարտեզագրման արդյունքում հանձնվում են Ադրբեջանին: Հայաստանում, նրա խոսքով, այս պահին նշված հարցվող պատասխանատու կառույց չի գործում:

Իրանի ԱԳՆ-ն մերժել է Հայաստանի հետ սահմանի ցանկացած փոփոխություն
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված համաձայնությունից հետո սահմանային ցանկացած փոփոխություն՝ հայտարարելով, որ Թեհրանը հայտարարությունում հիշատակված նոր միջանցքը (Նախիջևանն Ադրբեջանին կապող, խմբ.) դիտարկում է ոչ ավելին, քան տարանցիկ ճանապարհ:

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում 6 շաբաթ շարունակված պատերազմը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների սահմանները ոչ մի կերպ չեն փոխվել և ապագայում չեն փոխվելու: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում ոչ մի փոփոխություն, բացի հայտարարությունում մատնանշվածները: Անհրաժեշտ է համարվել քննարկել նաև հայտարարությունում նշված տարանցիկ ուղու անվտանգության հարցերը:

Հարցին՝ արդյո՞ք Իրանը մտադիր է խաղաղապահ ուժեր ունենալ տարածաշրջանում, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային բոլոր հարցերում ունեցել և ունենալու է իր ռազմավարական դերակատարումը:

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում կրադի դադարեցման վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանի տարածքով տարանցիկ ուղու տրամադրում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապն ապահովելու համար: Ճանապարհը հսկվելու է Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից:

Հայ-վրացական սահմանը 10 օրով փակ է լինելու
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հայ-վրացական սահմանը 10-օրյա ժամկետով փակ է լինելու: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապահովելու են իրենց երկիր վերադառնալ ցանկացող քաղաքացիների անարգել մուտքը:

Ավինյանը հայտնել է, որ տեղաշարժը երկու երկրների միջև կասեցվելու է ժամանակավորապես՝ մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչև մարտի 24-ը: Որոշումն, ըստ փոխվարչապետի, կայացվել է փոխադարձ համաձայնությամբ:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2432462730391466

Սահմանափակումները տարածվում են տրանսպորտային բոլոր միջոցների վրա՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնողների:

Վրացական աղբյուրների հաղորդմամբ՝ վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որից հետո է նման որոշումը կայացվել: Մարտի 14-ից նույն սկզբունքով փակ է լինելու նաև վրաց-ադրբեջանական սահմանը:

Դե իսկ հայ-ադրբեջանական սահմանը փակ է ավելի քան 30 տարի: Իսկ Իրանի հետ սահմանը փակ է փետրվարի 24-ից: Ավելի վաղ նախատեսվել էր հայ-իրանական սահմանը և օդային հաղորդակցությունը դադարեցնել 2 շաբաթով, սակայն ժամկետը երկարացվել է: