Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոր փորձարկումները հերքել են սպերմատոզոիդների շարժման մասին քրեստոմատիական պատկերացումը
Սպերմատոզոիդները եղել են մանրաշխարհի առաջին մարմինները, որոնք դիտարկել է առաջին լիարժեք մանրադիտակի հեղինակ Անտոնի վան Լևենհուկ: Նա նկատել է, որ դրանք շարժվում են պոչի արագ հարվածների հաշվին՝ օձերի կամ ծովային նմանատիպ կենդանիների նման: Այդ ժամանակներից 350 տարի է անցել, և բազմաթիվ սերունդներ, սպերմատոզոիդները մանրադիտակով դիտելով, չեն էլ մտածել, որ իրականում դա խաբկանք է:

Նոր՝ ավելի հստակ տվյալները ցույց են տալիս, որ այդ բջիջների շարժումը տեղի է ունենում լրիվ այլ կերպ և նրանք օձանման չեն շարժվում, այլ պտուտակվում են հեղուկի մեջ, խցանահանի նման՝ վայրկյանում կատարելով 20-30 պտույտ: Նոր հետազոտությունն իրականացրել են Բրիստոլի համալսարանից Հերմես Գադելան և նրա գործընկերները:

Գիտնականները սարքավորում են ստեղծել, որը թույլ է տալիս սպերմատոզոիդները դիտարկել հեղուկի մեջ՝ վայրկյանում 55 հազար պատկեր կատարող գերարագ տեսախցիկով զինված մանրադիտակի օգնությամբ: Հիմնվելով այդպիսի նկարահանման վրա՝ հեղինակները ստեղծել են սպերմատոզոիդների շարժման եռաչափ մոդելը՝ հայտնաբերելով, որ նրանց օձաձև գալարը և տատանումները խաբկանք են՝ կարծրացած վան Լևենհուկի ժամանակներից:

https://youtu.be/LNYVSHx3jPk
Սպերմատոզոիդների շարժումը՝ նոր հետազոտության համաձայն / © Polymaths Lab - University of Bristol

Այդ բջիջների երկար պոչը, պարզվել է, համաչափ է, և շարժման մեջ արագորեն պտտվում են միևնույն ուղղությամբ՝ պտտելով նաև գլխիկը: Ընդ որում՝ պոչի և գլխի առանձին հատվածներ պրեցեսավորում են՝ տատանվելով պտտման առանցքի շուրջը, որպեսզի հավասարակշռեն մեկը մյուսին և ապահովեն տեղափոխումն ուղիղ ընթացքով: Հենց դա էլ ստեղծում է գալարապտույտի տեսք, որին մարդիկ այսքան տարի հավատացել են:

Հերմես Գադելան նշել է, որ իրականում սպերմատոզոիդների լողը հիշեցնում է ոչ թե պոչով հրողի, այլ խայտացող ջրասամույրի, որը պտուտաձև մտնում է ջուրը՝ պտտվելով ու գալարվելով ամբողջ մարմնով՝ այդ շարժումների անհամաչափությունը հավասարակշռելով: Գադելայի խոսքով՝ համաչափությունը ծագում է անհամաչափությունից:

Այդ բջիջների տեղաշարժման վերաբերյալ նոր, առավել հստակ պատկերացումը թույլ է տալիս ստեղծել առավել կատարյալ մեթոդներ՝ տղամարդկային անպտղության բուժման համար: Այդպիսի խնդիրները հաճախ են պայմանավորված լինում սպերմատոզոիդների շարժման խախտմամբ կամ, հնարավոր է, տղամարդկանց բեղմնականխման նոր, ոչ հորմոնալ միջոցներով:

Գիտնականները պատմել են կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար զուգարանից ճիշտ օգտվելու մասին
Ինչպես արդեն հայտնի է, կորոնավիրուսը կարող է վարակել նաև աղիների առանձին բջիջներ, որոնց վրա առկա են ACE2 ռեցեպտորներ, ինչպես նաև դուրս գալ կղանքի հետ: Ընդ որում՝ վիրուսային մասնիկները կարող են արտաթորանքի մեջ հայտնաբերվել ախտանշանների անհետացումից հետո մի քանի շաբաթ անց: Այս թեմայով վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունների ժամանակ պացիենտների արտաթորանքի մեջ SARS-CoV-2 է հայտնաբերվել արյան մեջ վիրուսի առկայության բացասական թեստից 5 շաբաթ անց:

Դա նշանակում է, որ ինչպես տան, այնպես էլ հանրային զուգարանում պետք է պահպանել զգուշավորության հավելյալ կանոններ: Մասնավորապես, ջրահեռացման ժամանակ զուգարանակոնքի ծածկոցը փակել: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հեղուկի արագ հոսքից առաջացող տուրբուլենտության (մրրկային շարժում) պատճառով վիրուսային մասնիկների ամպը բարձրանում է օդ՝ շուրջ 90 սմ բարձրությամբ:

Բնականաբար՝ որոշ մասնիկներ խառնվում են խողովակատարում կամ չորանում են, բայց վիրուսների շուրջ 60%-ը դուրս են թռչում զուգարանակոնքից: Նրանք կարող են նստել մոտակա մակերեսների վրա (օրինակ՝ փայտե բռնակին) կամ ուղղակիորեն հայտնվեն մեկ այլ մարդու օրգանիզմում: Այդ մասնիկները շարունակում են ակտիվ մնալ և կարող են կղանքաօրալային վարակման պատճառ դառնալ: Սակայն մարդկանց մեծ մասը տեղեկացված չէ կորոնավիրուսային վարակի՝ այդ ճանապարհով հնարավոր փոխանցման մասին:

Զուգարանակոնքի բաց ծածկոցի դեպքում ջրահեռացման վտանգավորությունը հասկանալու համար հետազոտության հեղինակները մի շարք համակարգչային ձևումներ են կատարել: Գիտնականները դիտարկել են ջրի հեռացման երկու տարբեր տեսակներ. ջրի հոսքի 1 և 2 անցքերով (2-րդ դեպքում հավելյալ տուրբուլենտություն է ստեղծվում):

Միահոսք ջրահեռացմամբ զուգարանակոնք, մոդելավորում / © Yun-yun Li, Ji-Xiang Wang and Xi Chen, Physics of Fluids, 2020

Մոդելավորումը ցույց է տվել, որ հոսքի ընթացքի դիմահայաց պատին հայտնվող ջուրը ոչ մեծ օդային փնջեր է ստեղծում: Դրանք օդ են բարձրացնում բյուրավոր ոչ մեծ կաթիլներ: Դրանք այնքան փոքր են լինում, որ օդում կախված են մնում ավելի քան 1 րոպե:

Այդպիսի երևույթը հատկապես վտանգավոր է, օրինակ, յն բնակարաններում, որտեղ շատ մարդիկ են բնակվում, կամ բանուկ հատվածի հանրային զուգարաններում: Աշխատության հեղինակները համարում են, որ անհարաժեշտ է ջրահեռացումից առաջ ծածկոցի փակման հավելյալ գործընթացի անհրաժեշտության վերաբերյալ տեղեկացնել բնակչությանը: Հատկապես այն դեպքում, երբ զուգարանից օգտվող մարդու մոտ կորոնավիրուսային վարակ է կասկածվում:

Ինչո՞ւ են աճում լեռները. գիտնականները միասնական պատասխանի են հանգել
Ներկայումս լեռների աճը պայմանավորված է երեք հանգամանքներով: Առաջինը տեկտոնական ապարների տեղաշարժն է, ինչպես նաև նրանց «խորացումը» դեպի Երկրի մանթիա: Երկրորդը հիմնված է կլիմայական մաշվածության վրա: Երրորդ հանգամանքը իզոստազիան է. այն գործընթացը, որը լեռներին ստիպում է «լողալ» տաք ու փափուկ մանթիայի բարձունքում: Սակայն դա համարվում է քիչ էական և մասամբ պայմանավորված է երկու այլ հանգամանքներով:

Գիտնականները վերլուծել են ապարների առանձին սահմանների ամրությունը և մոդելավորել են տարբեր ուժեր, որոնք կարող են ազդել տեկտոնական ապարների վրա: Այդ մոդելները համեմատելով Հիմալայների, Անդերի, Սումատրայի և Ճապոնիայի լեռնաշղթաների փաստացի բարձրությունների հետ՝ խումբը եզրակացրել է, որ դեռևս ակտիվ աճող լեռների վրա բարձրությունն ու քաշը շարունակում են հավասարակշռված մնալ ստորգետնյա հսկայական ուժերի հետ: Եթե նրանց ներքո շփումն ու ճնշումը միախառնվում են, նույնը տեղի է ունենում նաև լեռան բարձրության հետ: Այդպիսով՝ լեռների ներքո առկա տեկտոնական ուժերը վերահսկում են, թե ինչքան կարող են դրանք աճել:

Հետազոտողներն օրինակ են բերում՝ նշելով, որ եթե ձեռքը դնենք սփռոցի վրա և երկուսը միասին տեղաշարժենք, ապա միջնամասերում կտորը ծալքեր կտա, որոնք կբարձրանան, ինչպես լեռներ, իսկ ձեռքի շարժմամբ հետ ընթացող կտորի շփումը տեկտոնական ակտիվությունն է:

Մնում է պարզել՝ ճի՞շտ է արդյոք դա նաև լեռների համար, որոնք գտնվում են սուբդուկցիայի (մեկը մյուսի ներքո խորասուզման) գոտիների մոտ: Այդպիսի վայրերում դեռևս հնարավոր է, որ լեռների բարձրությունները սահմանափակված լինեն կլիմայական պայմաններով:

Քայլքի, վազքի և հեծանվավազքի ժամանակ Covid-19-ի համար անվտանգ հեռավորությունը, պարզվել է, ավելին է, քան խորհուրդ է տրվում շատ երկրներում
Լևենյան կաթոլիկ համալսարանի (Բելգիա) և Էյնդհովենի տեխնիկական համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականների համատեղ աշխատությունը ցույց է տվել, որ Covid-19-ի փոխանցման պարագայում անվտանգ հեռավորության որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել շարժումը և պոտենցիալ վարակվածի և վարակվելու վտանգի ներքո գտնվող մարդկանց դիրքը տարածությունում: Հեղինակները, ինժեներներն ու աերոդինամիկայի ոլորտի մասնագետներն իրենց եզրակացությունները ներկայացրել են հետազոտություններից մեկում հրապարակված նախնական զեկույցում:

Մարդկանց միջև այն հեռավորությունը, որ խորհուրդ են տալիս բժիշկներն ու պաշտոնյաները ներկայիս պանդեմիայի պայմաններում, պայմանավորված է նրանով, որ վիրուսը տարածվում է մանրադիտակային հեղուկ կաթիլներով, որոնք շնչելիս, հազալիս կամ փռշտալիս դուրս են գալիս հիվանդի քթից ու բերանից: Եթե նրան շատ մոտ լինեք, ապա վտանգ կա, որ դրանք կորսաք, կհայտնվեն ձեր դեմքին, ձեռքերին, լորձաթաղանթներին:

Բազմաթիվ երկրներում կիրառվող 1,5-2 մետր հեռավորությունն օգնում է խուսափել դրանից, սակայն փակ միջավայրում կամ երբ քամի չկա, կամ էլ երբ մարդիկ շատ դանդաղ են տեղաշարժվում:

Գիտնականների կողմից արված մոդելավորումը ցույց է տվել, որ վազորդի, հեծանվորդի կամ արագ-արագ քայլող մարդու՝ այսպես կոչված օդային հետագծում հայտնվելիս հայտնվում եք միկրոկաթիլների տիրույթում, որը ձգվում է նրա հետևից, ինչպես գիսաստղի պոչը: Օդի նման սահուն հոսք շարժվող մարդու հետևից միշտ ձևավորվում է, և այդ երևույթը մարզիկներն օգտագործում են. այլ վազորդի հոսքով վազելիս այն նվազեցնում է օդի դիմադրությունը, որը պետք է հաղթահարել: Սակայն եթե վազորդին նման իրավիճակը ձեռնտու է, ապա վարակվելու ցանկություն չունեցող մարդը պետք է հակառակն անի:

Կադր 4 կմ/ժ (քայլք) արագությամբ ընթացքը և միկրոկաթիլների տեսքով վիրուսային մասնիկների տարածումը ցուցադրող մոդելավորումից / © Bert Blocken

Աշխատանքի հեղինակներն օգտվել են մոդելավորման այն տեսակից, որը կիրառվում է շարժման ժամանակ (քայլք, վազք) մարզիկների՝ մեկը մյուսի նկատմամբ արդյունավետ դիրքի (կողք կողքի, հետևում՝ անկյունագծով, անմիջապես հետևում) որոշման համար և դիտարկում է օդի շարժումը: Դրա հետ մեկտեղ նրանք մոդելի օրինակով վերլուծել են մարդու քայլքի ու վազքի ժամանակ միկրոկաթիլների ձևավորումը և տարածումը, որոնք կարող են վիրուսային մասնիկներ կրել:

Ինչպես նշում են գիտնականները, այդ աերոզոլն առանձնանում է ոչ միայն հազալիս կամ փռշտալիս, այլև պարզապես ակտիվ շնչելիս: Ինչքան մեծ են մասնիկները, այնքան շատ վիրուսային մասնիկներ են կրում և իրենց ծանրությունից իջնում են ցած: Բացի այդ՝ կապ ունի ոչ միայն դիմացից ընթացողի արագությունը, այլև հետևից եկողինը. անցնելով շատ մոտ և արագ՝ նա կարող է իր վրա խոշոր մասնիկներ ընդունել:

Կադր. 14,4 կմ/ժ արագությամբ ընթացքի (արագ վազք) և վիրուսային մասնիկների տարածումը միկրոկաթիլների տեսքով: Երևում է, որ առավել խոշոր և հավանաբար ավելի շատ վիրուսներ կրող կաթիլների քանակն ավելի շատ է (կարմիր), և դրանք հայտնվում են հետագծում գտնվող վազորդի վրա / © Bert Blocken

Նմանապես՝ պետք է հաշվի առնել նաև քամին: Հետազոտողների կողմից ներկայացված անիմացիայի արդյունքների համաձայն՝ առջևից գնացողի «պոչում» շարժվելն առավելագույն վտանգ է պարունակում, մինչև կողքով և անկյունագծով ընթացքը նվազեցնում է այդ վտանգը:

Ստացված արդյունքների հիման վրա հեղինակները եզրակացնում են, որ սովորական քայլքի ժամանակ մեկը մյուսի հետևից տեղաշարժվող մարդիկ պետք է իրարից հեռու լինեն առնվազն 4-5 մետր, վազելիս և հեծանիվը դանդաղ վարելիս այն պետք է կազմի շուրջ 10 մետր, իսկ արագ ընթացքի ժամանակ՝ առնվազն 20 մետր: Բացի այդ՝ եթե ցանկանում եք վազանց կատարել, խորհուրդ է տրվում մանևրին ավելի շուտ նախապատրաստվել և բավականին մեծ աղեղ կազմելով՝ հայտնվել կողքին՝ հնարավորինս հեռու մյուս վազորդից, ում փորձում եք շրջանցել:

Նշվում է, որ աշխատանքի արդյունքները դեռ վերջնական չպետք է համարել. հեղինակներն ընդգծում են, որ աշխատել են պանդեմիայի պայմաններում ավելի վաղ հասանելի դարձնել այն՝ հաշվի առնելով նոր տվյալների կարևորությունը, որոնք կարող են օգնել գիտական հանրության այլ ներկայացուցիչների: Վերջնարդյունքները կարող են փոփոխվել, քանի որ ուսումնասիրությունները և գիտական հրապարակումները դեռևս շարունակվում են:

Մոդելավորումը տեղային միջուկային պատերազմից հետո համաշխարհային սով է կանխատեսել
Բոլորս բազմիցս լսել ենք միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի սարսափելի հետևանքների մասին. համակարգչային մոդելավորումը մարդկության համար կանխատեսում է ամենադաժան փորձությունները` ընդհուպ մինչև «միջուկային ձմեռ»: Սակայն առկա նաև տեղային նման հակամարտության հավանականություն, օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև, որոնց հարաբերությունները ծայրահեղ բարդ իրավիճակում են:

Որոշ տվյալներով՝ միջուկային լիցքերի նման սահմանափակ կիրառումը կունենա հեռահար և ծանր հետևանքներ: Դրանց գնահատականին վերաբերող հետազոտության հեղինակները՝ եվրոպացի և ամերիկացի գիտնականները՝ Պոտսդամի՝ կլիմայի հետազոտության ինստիտուտից Յոհան Ագերմեյերի գլխավորությամբ, համաշխարհային սով են խոստանում նույնիսկ տեղային միջուկային հակամարտության դեպքում:

Իրականում, գործնականում աշխարհի գործող 14 հազար մարտագլխիկները գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ-ի տրամադրության ներքո: Պակիստանը և Հնդկաստանն ունեն յուրաքանչյուրը շուրջ 150 մարտագլխիկ, և մոդելավորման համար գիտնականները սահմանել են նրանցից յուրաքանչյուրի համար 50 անգամ ավելի մեծ հզորություն, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբը:

Այս դեպքում հեղինակներին չեն հետաքրքրել այդ ամբողջ զինանոցի կիրառման հետևանքով անմիջական զոհերը: Նրանք օգտագործել են ներկայիս կլիմայական և տնտեսական մոդելները, ինչպես նաև գյուղատնտեսության արտադրողականության կանխատեսման մոդելները՝ ավելի հեռահար հետևանքները գնահատելու համար: Գիտնականների գնահատմամբ՝ հակամարտությունը պետք է հանգեցնի մթնոլորտում շուրջ 5 մլն տոննա մուրի արտանետմանը:

Հասնելով ստրատոսֆերային՝ այն արագորեն կտարածվի մոլորակի շուրջբոլորը՝ նվազեցնելով Երկրի մակերեսին հասնող արևի լույսը: Մոդելավորումը ցույց է տալիս, որ համաշխարհային միջին ջերմաստիճանն այդ դեպքում կնվազի 1,8 °C-ով՝ առնվազն 5 տարով: Այն, իր հերթին, կհանգեցնի մարդկությանը կերակրող հիմնական մշակաբույսերի՝ ցորենի, բրնձի, եգիպտացորենի և սոյայի բերթատվության նվազմանը: Այդ ժամանակահատվածում դրանց արտադրությունը կնվազի տարեկան 11%-ով:

Գիտնականները ցույց են տվել, որ բերքատվությունն ամենաշատը կնվազի Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ առավել հյուսիսային շրջաններում: Ամերիկայում եգիպտացորենի արտադրությունը կնվազի 20%-ով, Ռուսաստանում՝ 50: Սակայն առավել շատ կտուժեն հարավային և խիտ բնակեցված երկրները, որոնք ունակ չեն իրենց մեծաթիվ բնակչությանը սննդով ապահովելու համար բավականաչափ ապրանք արտադրել:

Եթե զարգացած երկրներն արգելում են դեֆիցիտային արտադրական ապրանքների արտահանումը, մյուս երկրներում կարող դաժան սով սկսվել: Յագերմեյերի և նրա գործընկերների գնահատմամբ՝ շուրջ 70 երկրներում, հիմնականում ոչ շատ հարուստ, ընդհանուր 1,3 մլրդ բնակչություն ունեցող, բնակչությունն ավելի քան 20%-ով կարող է նվազել: Վտանգված են հատկապես Բանգլադեշը, Եմենը, Սիրիան, Սոմալին, Ռուանդան, Նիգերը և Հոնդուրասը:

Յագերմեյերը նշել է, որ նույնիսկ նման տարածաշրջանային, սահմանափակ միջուկային պատերազմը կունենա ավերիչ՝ ոչ անմիջական հետևանքներ՝ համաշխարհային մասշտաբի: Դրանք կարող են վերածվել այնպիսի սովի բռնկմանը, որին միայն պատմական փաստաթղթերում կարելի էր հանդիպել: