Շեշտ.am (shesht.am) - Feed

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի հատուկջոկատայինները վարժանքներ կանցկացնեն սեպտեմբերին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացնելու:

Հայտնի է, որ նշված երկրների փորձագիտական խմբերն արդեն Ադրբեջանում են, նրանք ներկայումս ուսումնասիրում են անցկացվելիք զորավարժությունների տեղանքը:

Հավանական է համարվում, որ խոսքը «Կովկասյան արծիվ» զորավարժության մասին է` Պակիստանի ներգրավմամբ: Հատուկջոկատայինների այս վարժանքներն անցկացվում են յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին` սկսախ 2009-ից, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, նրանց տարածքներում` հաջորդաբար:

Թուրքիայի և Պակիստանի միջև գործընկերությունը խորացել է հատկապես 2016թ.-ից սկսած, երբ պակիստանցի զինվորականները սկսեցին վերապատրաստում անցնել Թուրքիայում: Անկարան Պեկինից հետո Իսլամաբադի զենքի ամենախոշոր մատակարարն է, իսկ 2020թ.-ից սկսած մշակվում է երկու երկրների միջև երկքաղաքացիության համաձայնությունը:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանին աջակցող Պակիստանում սկսեցին ակտիվորեն քննարկել Քաշմիրի հարցի (վիճելի նահանգ Հնդկաստանի կազմում) լուծմանը Թուրքիայի մասնակցության անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի հայ համայնքը պահանջում է պատժել Պակիստանին` ահաբեկչության ֆինանսավորման համար
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն իր թվիթերյան պաշտոնական էջում FATF-ին (Financial Action Task Force) կոչ է արել վերջապես Իսլամաբադին սև ցուցակում ներառել:

Հայտարարությունում նշվում է հետևյալը.

«Հարգելի Ջանեթ Յելլեն, FATF-ում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պետք է ճնշում գործադրի այդ հզոր համաշխարհային կազմակերպության վրա, որպեսզի վերջինս ահաբեկչությանը ֆինանսավորելու համար Պակիստանին «սև ցուցակում» ներառի: Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմող վարձու ջիհադիստների ֆինանսավորման համար»:

https://twitter.com/ANCA_DC/status/1360546681645899778?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1360546681645899778%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Friafan.ru%2F1388740-armyanskaya-diaspora-v-ssha-trebuet-nakazat-pakistan-za-finansirovanie-terrorizma
ANCA-ի հայտարարությունը:

Բացի այդ` ԱՄՆ-ի հայերը հիշեցրել են ահաբեկիչ Ահմեդ Օմար Սայիդ Շեյխին ազատ արձակման վերաբերյալ Պակիստանի դատարանի որոշման մասին (Սայիդ Շեյխն առևանգել և գլխատել էր The Wall Street Journal թերթի ամերիկացի լրագրող Դանիել Պեռլին):

Պակիստանին FATF-ի «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը հավանական է համարվում այնքանով, որ ամերիկացի լրագրողին սպանած ահաբեկչի ազատ արձակման որոշման պատճառով լարված են ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները: Ընդ որում, չնայած ամերիկյան կողմի ճնշումներին, պակիստանյան դատարանները չեն պատրաստվում փոխել որոշումը, ինչպես նաև ահաբեկչին արտահանձնել ԱՄՆ-ին:

Ի՞նչ է FATF-ը

FATF-ը (Financial Action Task Force) միջկառավարական կազմակերպություն է, որը 1989 թվականից սկսած զբաղվում է հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում չափորոշիչների մշակմամբ ու վերահսկողությամբ: Խմբի աշխատանքներում ընդգրկված են 37 երկրներ, ինչպես նաև երկու միջազգային կազմակերպություններ` Եվրահանձնաժողովը և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

FATF-ի խնդիրներն Իսլամաբադի հետ սկիզբ են առել 2018թ.-ից: Մինչ օրս Պակիստանը կազմակերպության «սև ցուցակում է»: Սակայն ի տարբերություն Իրանի և Հյուսիսային Կորեայի` պակիստանցիներին վերջնական չեն արգելափակել: Չնայած, որ Պակիստանը տասնամյակներ շարունակ աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, երկիրը «չոր գոտում» է` շնորհիվ ազդեցիկ ընկերների` Թուրքիայի, Չինաստանի, Մալայզիայի և այլն:

Այդուհանդերձ` Իսլամաբադը չի կարող հեշտությամբ ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից, ԱՄՀ-ից, Համաշխարհային և Ասիական զարգացման բանկերից:

2020թ. փետրվարին պակիստանցիներին վերջին նախազգուշացումն է տրվել` մինչև հունիս կատարելու FATF-ի գործողությունների պլանի բոլոր պայմանները: Սակայն համավարակի պատճառով ժամկետը երկարացվել է: 2021թ. փետրվարին նախատեսված է խմբի հերթական հանդիպումը, որտեղ բարձրացվելու է Պակիստանի հարցը:

Հնդկաստանն ու Հունաստանը կարող են միավորել ուժերն ընդդեմ Պակիստանի և Թուրքիայի. հնդիկ գեներալ
Հնդկաստանի բանակի պահեստազորային գեներալ-մայոր Գահան Դիփ Բաքշին, պատասխանելով հունական պարբերականի հարցերին, խոսել է Հնդկաստանի ու Հունաստանի դեմ ուղղված թուրք-պակիստանյան հարաբերությունների մասին և նշել, որ Հունաստանի և Հնդկաստանի դաշինքը կարող դիմակայել Թուրքիայի և Պակիստանի համատեղ ագրեսիային:

Պահեստազորի գեներալ-մայորն ընդգծել է, որ Պակիստանում ծնունդ առած ահաբեկչությունը Հնդկաստանի ավելի քան 80 հազար բնակչի կյանք է խլել: Նա նշել է, որ թեև Հնդկաստանը ռմբակոծում է ահաբեկիչների պակիստանյան բազաները, Իսլամական Հանրապետության ագրեսիան հապաղում է, սակայն Թուրքիայի աջակցությամբ, հնարավոր է, բռնության նոր էսկալացիա բռնկվի:

Գեներալ-մայոր Բաքշիի խոսքով` Պակիստանը փորձում է վերսկսել ահաբեկչությունը և ահաբեկչական բռնություն կիրառել Հնդկաստանում: Վերջինս զգուշացրել է պակիստանցիներին, որ այդ դեպքում նա արյամբ կվճարի հենց իր տարածքում:

Նախկին զինվորականը նշել է, որ եթե Թուրքիան կարծում է, թե կարող է օգնել, ապա «խելագարվել է, աջակցում է ահաբեկչությանն ամբողջ աշխարհում»: Գեներալը շեշտել է, որ Թուրքիան արդեն ահաբեկիչներ է ուղարկել Սիրիա, Ադրբեջան, Հայաստան, Լիբիա:

Բաքշիի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է իրեն վատ դրսևորել, ապա դա կունենա իր հետևանքները: Եվ այստեղ, հնդիկ գեներալի խոսքով, Հունաստանն ու Հնդկաստանը կարող են միավորվել, միավորել ուժերը, էներգիան, որպեսզի պատասխան հարված հասցնեն Պակիստանին և Թուրքիային` արմատականության այդ առանցքին:

Գեներալ-մայոր Բաքշին նաև առաջարկել է, որպեսզի Հունաստանի ռազմածովային ուժերը Հնդկաստանի ՌԾՈՒ-երի հետ համատեղ զորավարժություններ անցկացնեն Հնդկական օվկիանոսում, ապա` Էգեյան ծովում` համատեղ գործողությունների, կապի և օպերատիվ ներդաշնակության բարելավման նպատակով:

Գեներալը նշել է, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը և հնդկական նավատորմը բավականին հզոր են: Նրա խոսքով` Էգեյան ծովում հունական ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքները մեծ փորձ կապահովեն, ինչի արդյունքում անհրաժեշտության դեպքում միասին աշխատելն ավելի հեշտ կլինի:

Թուրքիան միջուկային տեխնոլոգիաների համար բանակցում է Պակիստանի հետ
Հնդկական աղբյուրների հաղորդմամբ՝ Պակիստանը և Թուրքիան ներկայումս ակտիվ բանակցություններ են վարում Անկարային մի շարք միջուկային, այդ թվում՝ ատոմային զենք ստեղծելու հետ անմիջական կապ ունեցող, տեխնոլոգիաներ փոխանցելու վերաբերյալ: Նշվում է, որ Էրդողանն անձամբ է պակիստանական բանակի գերագույն հրամանատարից խնդրել իրենց հետ կիսվել միջուկային զենքի տեխնոլոգիայով, ինչին Իսլամաբադը դրական պատասխան է տվել:

Խոսք է գնում նաև Թուրքիային հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մասին: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ նաև հաղորդել էին, որ Թուրքիան արդեն, հնարավոր է, տիրապետում է որոշակի քանակությամբ պակիստանական արտադրության ցենտրիֆուգերի: Ռազմական փորձագետները սա համարում են ամենավտանգավոր երևույթը, երբ «ոչ ադեկվատ, աշխարհաքաղաքական ցնորված գաղափարներով օսմանյան ֆյուրերի ձեռքում ատոմային զենք կարող է հայտնվել»:

Մոդելավորումը տեղային միջուկային պատերազմից հետո համաշխարհային սով է կանխատեսել
Բոլորս բազմիցս լսել ենք միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի սարսափելի հետևանքների մասին. համակարգչային մոդելավորումը մարդկության համար կանխատեսում է ամենադաժան փորձությունները` ընդհուպ մինչև «միջուկային ձմեռ»: Սակայն առկա նաև տեղային նման հակամարտության հավանականություն, օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև, որոնց հարաբերությունները ծայրահեղ բարդ իրավիճակում են:

Որոշ տվյալներով՝ միջուկային լիցքերի նման սահմանափակ կիրառումը կունենա հեռահար և ծանր հետևանքներ: Դրանց գնահատականին վերաբերող հետազոտության հեղինակները՝ եվրոպացի և ամերիկացի գիտնականները՝ Պոտսդամի՝ կլիմայի հետազոտության ինստիտուտից Յոհան Ագերմեյերի գլխավորությամբ, համաշխարհային սով են խոստանում նույնիսկ տեղային միջուկային հակամարտության դեպքում:

Իրականում, գործնականում աշխարհի գործող 14 հազար մարտագլխիկները գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ-ի տրամադրության ներքո: Պակիստանը և Հնդկաստանն ունեն յուրաքանչյուրը շուրջ 150 մարտագլխիկ, և մոդելավորման համար գիտնականները սահմանել են նրանցից յուրաքանչյուրի համար 50 անգամ ավելի մեծ հզորություն, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբը:

Այս դեպքում հեղինակներին չեն հետաքրքրել այդ ամբողջ զինանոցի կիրառման հետևանքով անմիջական զոհերը: Նրանք օգտագործել են ներկայիս կլիմայական և տնտեսական մոդելները, ինչպես նաև գյուղատնտեսության արտադրողականության կանխատեսման մոդելները՝ ավելի հեռահար հետևանքները գնահատելու համար: Գիտնականների գնահատմամբ՝ հակամարտությունը պետք է հանգեցնի մթնոլորտում շուրջ 5 մլն տոննա մուրի արտանետմանը:

Հասնելով ստրատոսֆերային՝ այն արագորեն կտարածվի մոլորակի շուրջբոլորը՝ նվազեցնելով Երկրի մակերեսին հասնող արևի լույսը: Մոդելավորումը ցույց է տալիս, որ համաշխարհային միջին ջերմաստիճանն այդ դեպքում կնվազի 1,8 °C-ով՝ առնվազն 5 տարով: Այն, իր հերթին, կհանգեցնի մարդկությանը կերակրող հիմնական մշակաբույսերի՝ ցորենի, բրնձի, եգիպտացորենի և սոյայի բերթատվության նվազմանը: Այդ ժամանակահատվածում դրանց արտադրությունը կնվազի տարեկան 11%-ով:

Գիտնականները ցույց են տվել, որ բերքատվությունն ամենաշատը կնվազի Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ առավել հյուսիսային շրջաններում: Ամերիկայում եգիպտացորենի արտադրությունը կնվազի 20%-ով, Ռուսաստանում՝ 50: Սակայն առավել շատ կտուժեն հարավային և խիտ բնակեցված երկրները, որոնք ունակ չեն իրենց մեծաթիվ բնակչությանը սննդով ապահովելու համար բավականաչափ ապրանք արտադրել:

Եթե զարգացած երկրներն արգելում են դեֆիցիտային արտադրական ապրանքների արտահանումը, մյուս երկրներում կարող դաժան սով սկսվել: Յագերմեյերի և նրա գործընկերների գնահատմամբ՝ շուրջ 70 երկրներում, հիմնականում ոչ շատ հարուստ, ընդհանուր 1,3 մլրդ բնակչություն ունեցող, բնակչությունն ավելի քան 20%-ով կարող է նվազել: Վտանգված են հատկապես Բանգլադեշը, Եմենը, Սիրիան, Սոմալին, Ռուանդան, Նիգերը և Հոնդուրասը:

Յագերմեյերը նշել է, որ նույնիսկ նման տարածաշրջանային, սահմանափակ միջուկային պատերազմը կունենա ավերիչ՝ ոչ անմիջական հետևանքներ՝ համաշխարհային մասշտաբի: Դրանք կարող են վերածվել այնպիսի սովի բռնկմանը, որին միայն պատմական փաստաթղթերում կարելի էր հանդիպել: