Շեշտ.am (shesht.am) - Feed

Մերձավոր Արևելքի 2030թ. քարտեզը` ըստ Ժիրինովսկու
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզմունք է հայտնել, որ մինչև 2030թ. Մերձավոր Արևելքի քարտեզն էական փոփոխություններ կկրի:

Նրա խոսքով` Պակիստանն ու Աֆղանստանը կմիավորվեն, և կառաջանա Պուշտունիստան պետությունը: Մյուս բոլոր` ոչ պուշտունական ժողովուրդները դուրս կմղվեն դեպի Միջին Ասիա` Արևմուտք գաղթելու: Աֆղանական խարազները հարկադրված կլինեն փախչել դեպի Իրան, որտեղ իրենց կրոնակից շիաներն են:

Սակայն Իրանը, ռուս պատգամավորի կարծիքով, կործանվելու է: Հակաիրանական ուժերը կփորձեն նրա տարածքում ստեղծել իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան և Բելուջիստան: Երկրի մասնատման հետևանքով մեծ թվով փախստականներ կշարժվեն դեպի Կովկաս ու Թուրքմենստան: Մասնավորապես, ինչպես նշում է, իրանցի թուրքմենները կմիավորվեն Միջին Ասիայի իրենց ազգակիցների հետ, ինչը կարող է հակամարտությունների հանգեցնել:

Ժիրինովսկու համոզմամբ` Թուրքիայում ԱՄՆ-ի աջակցությամբ թուրքական, սիրիական, իրանական և իրաքյան քրդերը, որոնց թիվը շուրջ 40 մլն է, կմիավորվեն մեկ պետության շուրջ` ստեղծելով Քուրդիստան պետությունը` Դիարբեքիր մայրաքաղաքով: Այդ պահից սկսած, ինչպես նշում է, կսկսվի Թուրքիայի մասնատումը:

Ժիրինովսկին շեշտում է, որ դրանից հետո Եվրոպան Հայաստանին կաջակցի արևմտահայկական տարածքները վերադարձնելու հարցում (հիշեցնում է, որ այդ տարածքները դեռ Թուրքիայի կազմում են), Հունաստանը կազատագրի Կիպրոսն ու կհավակնի Իզմիրին: Բուլղարիան իր հերթին կփորձի վերադարձնել Թրակիան:

Իրաքի սուննիները, ՌԼԴԿ-ի առաջնորդի գնահատմամբ, կվերադառնան իշխանության և վերահսկողություն կհաստատեն հյուսիսային շրջանների նկատմամբ ու Բաղդադում, իսկ հարավային մասը հիմք կդառնա արաբական շիայական նոր պետության համար` Բասրա մայրաքաղաքով:

Ընգծում է, որ այդ փոփոխությունների գլխավոր շահառուն Իսրայելն է, որը գերակայություն է ունենալու այդ փոքր ու քայքայված պետությունների նկատմամբ:

Ժիրինովսկու համոզմամբ` Աֆղանստանից, Իրանից ու Թուրքիայից դուրս եկող մեծաթիվ փախստականները Միջին Ասիայում, այդ թվում` Հարավային Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, տևական քաղաքացիական պատերազմի պատճառ են դառնալու: Այդ երկրներն ունենալու են իրենց փախստականները, որոնք կձգտեն դեպի հյուսիս: Սակայն Ռուսաստանը, ինչպես պնդում է, թույլ չի տա մուտք գործել իր տարածք, ինչպես նաև` իր տարածքով դեպի Արևմուտք, Եվրոպա:

Վերջին հաշվով, Պետդումայի պատգամավորի կարծիքով, երկարատև քաղաքացիական պատերազմից հետո 2030թ. միջինասիական երկրների ղեկավարները դիմելու են Ռուսաստանին` խնդրելով ներառել իր կազմը, որպեսզի անվտանգությունն ապահովեն: Նրանք կխնդրեն Աֆղանստանի հետ ներկայիս սահմանի փոխարեն լինի ռուս-պուշտունիստական սահմանը:

Սակայն Ռուսաստանը, Ժիրինովսկու խոսքով, սպասողական դիրքորոշում կընդունի: Մի կողմից` կճանաչի Բելուջիստանի, Իրանական Ադրբեջանի, Պարսկաստանի և Քուրդիստանի անկախությունը: Նաև, ինչպես նշում է, Մոսկվան կհամաձայնի Հայաստանին իր արևմտյան տարածքները վերադարձնելուն, Կիպրոսի ազատագրմանը, Թրակիան Բուլղարիայի հետ վերամիավորմանը: Սակայն մյուս կողմից իր կազմը չի կարող ընդունել միջինասիական երկրներին`  իրենց ավերված տնտեսությամբ, մեծաթիվ փախստականներով ու պատերազմ անցած սովահար բնակչությամբ: Ռուսաստանը միայն կամրապնդի առևտրատնտեսական հարաբերություններն այդ երկրների հետ` նրանցից գնելով տարատեսակ ապրանքներ: Առևտուրը Միջին Ասիայի երկրների համար կապահովի կենսական որոշակի մակարդակ:

Ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս Երկրի վրա կատարվողը. նա, կարծես, ամեն ինչ գիտի
Սիեթլից Քեմերոն Բեքարիոյի հեղինակած կայքը սկզբում մշակվել է նրա համար, որպեսզի ցուցադրվի Երկրի վրա քամիների տեղաշարժը: Տվյալները ստացվել են ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության Կանխատեսման համաշխարհային համակարգից (GFS) և ներդրվել են մասշտաբացվող քարտեզի վրա: Քարտեզը թարմացվել է յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ինչը թույլ է տվել գրեթե իրական ժամանակում դիտարկել քամիները:

Այդ գործառույթը Earth կայքում մնացել է մինչ օրս, սակայն ներկայումս նախագիծը վերածվել է անհավատալի ծավալի տվյալների հավաքման հարթակի:

Ձախ կողմի ներքևում սեղմելով earth կոճակը՝ օգտատերը կարող է հետևել քամու ուժգնությանն աշխարհագրական տարբեր լայնություններում, ամպերում խոնավության պարունակությունը, դիսկոմֆորտի դասիչը (օդի զգայուն ջերմաստիճանը), օվկիանոսային հոսքի ուղղությունը, ալիքների բարձրությունը, ծովի մակերևույթի ջերմաստիճանը, գոլորշիացած գազերի մթնոլորտում ընթացիկ պարունակությունը, մթնոլորտի գոլորշային բաղադրությունը, ներառյալ տարբեր չափերի փոքր դիսպերային մասնիկների առկայությունը, ինչպես նաև տեղեկանալ, թե այդ պահին մոլորակի որ հատվածում կարելի է տեսնել հյուսիսափայլը:

Earth նախագծի հնարավորությունների օրինակ / © earth.nullschool.net

Ծրագրում GFS-ից բացի ներգրավված են նաև Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA), NASA-յի՝ Երկրի դիտարկման համակարգերի (Գոդդարդի) 5 տարբերակների (GEOS-5), ինչպես նաև տարբեր գործակալությունների ու հետազոտական կենտրոնների տվյալները:

Երկիրը դիտարկել հնարավոր է 7 տարբեր դիտանկյուններից, կարելի է մոտեցնել քարտեզը՝ տեղափոխվելով և ծանոթանալով մոլորակի ցանկացածի կետի տվյալներին:

Covid-19 ինքնամեկուսացվածների առցանց քարտեզ
Ստեղծվել է Covid-19 կորոնավիրուսով վարակված ինքնամեկուսացածների քարտեզ: Դրանով հնարավոր է տեսնել բոլոր բնակավայրերում առկա վարակվածների թիվը: Թեև հնարավոր է՝ 50 մետր շեղում լինի, սակայն այս կերպ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց հասցեի մոտակայքում գտնվող ինքնամեկուսացածների մասին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր հրապարակել բոլոր վարակվածների ոչ միայն բնակության վայրը՝ ըստ քաղաքի ու թաղամասի, այլև՝ հստակ հասցեն, որպեսզի մարդիկ տեսնեն, համոզվեն և «հավատան, որ կորոնավիրուս կա»:

Հայաստանում Covid-19-ի 459 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 319-ի:  Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունները 110-ն են (մեկ օրում ավելացել է 9-ով):

Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 8266՝ նախորդ օրն ավելանալով 706-ով: Փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ:

Մինչ օրս կատարվել է 91943 թեստավորում: Նախորդ օրը թեստերից 1492-ը բացասական են եղել:

Covid-19 ինքնամեկուսացվածների քարտեզ / © Արմեդ

Հավելենք նաև, որ հրապարակվել է Covid-19-ով ինքնամեկուսացվածների քարտեզն ամբողջ Հանրապետության տարածքում:

Կորոնավիրուսի տարածման և եղանակի կապը ցույց են տվել քարտեզի վրա
Գիտնականները վաղուց են խոսում այն մասին, որ որևէ երկրում կորոնավիրուսի տարածման վրա կարող են ազդել շոգն ու տաքացումը՝ մեղմացնելով համաճարակի ընթացքը: Չնայած դրան՝ ներկայիս SARS-CoV-2-ի «մոտ հարազատներ» SARS-CoV-ը և MERS-CoV-ը սեզոնային վարակներ չեն համարվում:

Սակայն մասնագետների կարծիքները չեն համընկնում. օրինակ՝ հետազոտություններից մեկում նշվել է, որ Covid-19-ով վարակվածության աճն այս կամ այն տարածաշրջանում պետք է դադարեր 27,7-32,4 °C-ի պայմաններում (միջինը՝ 30,6 °C): Գիտնականների մեկ այլ խումբ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է 11,1 °C-ից ցածր օրական միջին ջերմաստիճանի պայմաններում: Երրորդ խումբը շտապել է հիասթափեցնել հանրությանը՝ նշելով, որ ջերմաստիճանն ու աշխարհագրական լայնությունը կապ չունեն Covid-19-ի հետ:

Այս թեմայում իրենց ներդրում են որոշել ունենալ նաև ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի գիտնականները՝ դիտարկելով կորոնավիրուսային վարակի կապը եղանակի հետ՝ աշխարհի տարբեր երկրներում:

Հետազոտությունը դիտարկել է աշխարհի 50 քաղաքների կլիմայական տվյալները: Նրանց թվում կան վիրուսից և՛ շատ տուժած, և՛ համեմատաբար թեթև տուժած քաղաքներ. Յուհան (Չինաստան), Տոկիո (Ճապոնիա), Տեգու (Հվ.Կորեա), Ղոմ (Իրան), Միլան (Իտալիա), Փարիզ (Ֆրանսիա), Սիեթլ (ԱՄՆ) և Մադրիդ (Իսպանիա) քաղաքները համեմատել են 42 այլ քաղաքների հետ, որոնք ընդհանրապես չեն հայտնվել համավարակի ճիրաններում և որտեղ մեծ թվով մահացություններ մարտի 10-ի դրությամբ չեն գրանցվել: Կլիմայական տվյալները՝ ջերմաստիճանը Երկրի մակերեսին, խոնավությունը և այլն, ստացել են Եղանակի միջնաժամկետ կանխատեսման եվրոպական կենտրոնից՝ ERA-5-ից: Վերցվել են 2020թ. հունվար-մարտ ամիսների տվյալները:

Եզրակացությունների համաձայն՝ SARS-CoV-2-ը լուրջ բնութագիր ունի և տարածվում է որոշակի կլիմայական պայմաններում (ձմռանը և վաղ գարնանը), քանի որ բոլոր շրջանները, հատկապես՝ համաճարակի սկզբում տուժածները, գտնվում են մեկ «միջանցքում»՝ հյուսիսային լայնության 30 °-ից 50 °-ի սահմաններում: Հենց այդ վերոնշյալ 8 քաղաքներին բնորոշ են ցածր ջերմաստիճանը և հարաբերական ցածր խոնավությունը հունվար-մարտ ամիսներին:

Ջերմաստիճանը՝ 2018թ. նոյեմբեր-2019թ. մարտ ամիսներին: Կորոնավիրուսից ամենաշատը տուժած 8 քաղաքները գտնվում են հյուսիսային լայնության 30 °-ից 50 °-ի սահմաններում (կանած գիծ և սև օղակներ) / © Jama Network

Արդյունքները ցույց են տվել, որ 2020թ. հունվար-փետրվար ամիսներին չինական Յուհանում և մյուս 7 քաղաքներում միջին ջերմաստիճանը տատանվել է 4 °C-ի և 9 °C-ի սահմաններում (օդանավակայանների հարևանությամբ գտնվող օդերևութաբանական կայանների տվյալներով): Այդ քաղաքներից յուրաքանչյուրում Covid-19-ից առաջին մահացությունից 20-30 օր առաջ գրեթե նույն ջերմաստիճանն է եղել՝ 3-9 °C (մեգապոլիսի կենտրոնի համար՝ 5-11 °C): Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը 11,2 °C միջին ջերմաստիճանում կազմել է 2,67, իսկ Աֆրիկայում, Սահարայից հարավ, նվազել է մինչև 0,03՝ 34,8 °C միջին ջերմաստիճանի պարագայում: Բացի այդ՝ այդ բնակավայրերում դիտարկվել է օդի տեսակարար խոնավության ցածր մակարդակ:

Գունային գրադիենտը ցույց է տալիս ջերմաստիճանը 2020թ. հունվար-փետրվար ամիսներին՝ ըստ ERA-5-ի տվյալների: Սպիտակ օղակները ցույց են տալիս այն երկրները, որտեղ կորոնավիրուսն ավելի մեծ տարածում է ստացել (մարտի 10-ի դրությամբ՝ 10 մահ), կարմիրները՝ 5-11 °C ջերմաստիճան ունեցող երկրները / © Jama Network

Համեմատաբար ցածր ջերմաստիճան է գրանցվել Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում և արևմուտքում, ինչպես նաև Կանադայի Բրիտանական Կոլումբիայում: Այս հատվածները գտնվում են «կանաչ գոտում», որտեղ վարակների տարածման վտանգն, ըստ հեղինակների, ավելի մեծ է ձմռանը և վաղ գարնանը:

Նրանց կարծիքով՝ ներկայացված քարտեզները մասնագետներին ու կառավարություններին կօգնեն կանխատեսել, թե որտեղ և երբ տեղի կունենան հաջորդ բռնկումները, և դադարեցնել մահաբեր վարակը, քանի դեռ շատ ուշ չէ: Վիրուսի գոյությանը զուգահեռ՝ ցածր ջերմաստիճանն ու նվազ խոնավությունը կարող են ազդել քթի խոռոչում նրա բազմացման արագության վրա՝ թուլացնելով իմունտետը, օրգանիզմին թույլ տալով տարածվել ամբողջ օրգանիզմում:

Կորոնավիրուսից առավել տուժած քաղաքները նաև տեսակարար խոնավության ցածր մակարդակ են ունեցել / © Jama Network

Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի Մարդու վիրուսոլոգիայի ինստիտուտի դոցենտ, աշխատության առաջատար հեղինակներից Մոհամեդ Սաջադին նշել է, որ, իրենց կարծիքով, SARS-CoV-2-ն իրեն դրսևորում է որպես սեզոնային: Հետևաբար՝ այն ջերմաստիճանային և խոնավության նկատմամբ պահանջներ ունի, որոնք նպաստում են դրա փոխանցմանը: Գիտնականի խոսքով՝ մի շարք հետազոտություններ, ներառյալ՝ լաբորատոր,  համաճարակաբանական, ինչպես նաև մաթեմատիկական մոդելավորումը խոսում են սեզոնային վիրուսների գոյատևման ու տարածման գործում ջերմաստիճանի ու խոնավության դերի մասին:

Կորոնավիրուսի դեպքում նույնը հաստատող բազմաթիվ հետազոտություններ հիմք են տվել՝ ուսումնասիրելու Covid-19-ի վրա շրջակա միջավայրի ազդեցության հանգամանքները: Սաջադին նշել է, որ փորձել են հասկանալ՝ արդյո՞ք կլիման կարող է այս հիվանդության տարածման հարցում հանգամանք լինել:

Սակայն, հետազոտության համաձայն, «միջանցքում» չեն հայտնվել, օրինակ, Մոսկվան (հյուսիսային լայնության 56,0 °), Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը (հյուսիսային լայնության 13,7 °): Թեև մարտի 10-ի դրությամբ այնտեղ մահացության բարձր ցուցանիշ չի եղել, սակայն հետագայում նրանք նույնպես տուժել են Covid-19-ից:

Կորոնավիրուսի տարածման քարտեզ. 3 ամիսը՝ րոպեից քիչ ժամանակում
Քարտեզի ստեղծման համար կալիֆորնիացի Էդվարդ Հաասն օգտագործել է Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Սկզբնաղբյուր կոդը և պատրաստի տարբերակը հրապարակված են GitHub-ում (ՏՏ նախագծերի հոսթինգի համար նախատեսված վեբ ծառայությունում և նրանց համատեղ մշակում):

Աշխատանքը ցուցադրում է Covid-19- տարածումը՝ 3 ամսվա ընթացքում: Նշանակալից է, որ քարտեզում ներկայացվում է, թե որ երկրներում ու շրջաններում է կորոնավիրուսն ավելի շատ տարածվել:

Կորոնավիրուսի տարածման քարտեզ / ©GitHub

Covid-19-ի համաճարակը սկիզբ է առել նախորդ տարվա վերջին՝ Չինաստանի Յուհան քաղաքի բնակիչների շրջանում՝ անհայտ ծագման թոքաբորբի տեսքով: Շուտով պարզ դարձավ, որ խոսքը համաշխարհային վտանգի մասին է. մարտի 11-ին ԱՀԿ-ն համաճարակը հայտարարեց պանդեմիա:

Վերջերս հետազոտողներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի դիմացկունությունը կոշտ մակերեսների վրա: Պարզվել է, որ վիրուսի հարուցիչը դրանց վրա կարող է գոյատևել մինչև 3 օր: