Շեշտ.am (shesht.am) - Feed

AstraZeneca պատվաստանյութի անունը փոխել են` բացասական ընկալումներից խուսափելու համար
Անգլաշվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր AZD1222 պատվաստանյութը (ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ) անվանափոխել է` կոչելով Vaxzevria: Անվանափոխության պատճառը չի նշվում, սակայն համարվում է, որ դա կարող է պայմանավորված լինել վերջին ամսվա ընթացքում պատվաստանյութի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքներով:

Մարտի սկզբին եվրոպական երկրների մեծ մասը, որոնք ներկրել էին նշված պատվաստանյութը, դադարեցրել են դրա կիրառումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` պատվաստվելուց հետո բազմաթիվ պացիենտների մոտ բացասական հետևանքներ էին ի հայտ եկել (թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա և նմանատիպ այլ խնդիրներ), պատվաստվածների շրջանում գրանցվել էին մահացության դեպքեր:

Համարվում է, որ անվանումը փոխելը մարքեթինգային քայլ է, սակայն` յուրահատուկ և անհասկանալի, քանի որ պատվաստանյութի բաղադրությունը չի փոխվում, այլ` միայն արտաքին փաթեթավորումը: EMA-ի հաղորդմամբ` պատվաստումից հետո այլևս թրոմբոզի առաջացման մասին այլևս չի հիշատակվի: Ներկայումս բացասական հետևանքներ են նշվում պատվաստման տեղում ցավը, գլխացավը, հոգնածությունը, մկանային ցավը, դողերոցքը, սպամոքսի ցավ և սրտխառնոց, հաճախ նաև` ախորժակի կորուստ, գլխապտույտ, փորացավ, ալերգիկ ռեակցիաներ:

Անվանափոխության մասին լուրերից հետո հայտնի է դարձել, որ բեռլինյան Charité կլինիկան առայժմ դադարեցրել է մինչև 55 տարեկան բուժաշխատողների պատվաստումը Vaxzevria-ով: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր տեղեկությունները հիմնականում կանանց մոտ գլխուղեղի երակների թրոմբոզի դեպքերի մասին:

Ներկայումս միայն Նորվեգիան և Դանիան են որոշել հետաձգել Vaxzevria պատվաստանյութովի կիրառությունը և կատարել սեփական հետազոտությունները: Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան և Իսլանդիան կպատվաստեն ավագ սերնդին, իսկ Եվրամիության մյուս երկրները վերսկսել են պատվաստումը` չնայած պատվաստվածների շրջանում, որոնց մոտ թրոմբ է առաջացել, մահացությունը հասել է 40%-ի:

Արևմուտքը դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Շվեդիան, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայտարարել են անգլաշվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված հակակորոնավիրուսային AZD1222 պատվաստանյութի կիրառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ավելի վաղ նման որոշում կայացրել էր Ավստրիան` հաշվի առնելով պատվաստվածների մոտ թրոմբի առաջացման և մեկ կնոջ մահվան հանգամանքները:

Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լյուքսեմբուրգը և Կիպրոսը դադարեցրել են ABV5300 խմբաքանակի օգտագործումը, մինչև ավարտվի հետազոտությունն ու հաստատվի պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրություններ են ընթանում նաև Հարավային Կորեայում, որտեղ պատվաստվածներից հինգն են մահացել:

Թեև Մեծ Բրիտանիայում պնդել են, թե պատվաստանյութի և պատվաստվածների մահվան միջև կապը հաստատված չէ, սակայն Դանիայում մահացության դեպքի պատճառով երկու շաբաթով է դադարեցրել պատվաստումը:

Մեծ Բրիտանիայում Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո թրոմբոզի 11 դեպք է գրանցվել. պատվաստվել է ընդհանուր առմամբ 22 մլն բրիտանացի, որոնցից 11 մլն-ը` AstraZeneca-ով:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ Եվրամիությունում տարեկան հազարավոր մարդիկ են ունենում թրոմբի հետ կապված խնդիրները, և պատվաստվածների շրջանում այդ դեպքերն ընդհանուր ցուցանիշը չեն գերազանցում:

Սիցիլիայում պատվաստվել են ABV2856 խմբաքանակից, որը նույնպես արգելվել է. պատճառը պատվաստվածներից մեկի սրտի կանգն է, մյուսի դեպքում` կաթվածը, երրորդի դեպքում մանրամասներ հայտնի չեն:

Գերմանիայի Պաուլ Էռլիխի անվան ինստիտուտում հայտարարել են, որ գրանցվել են ուղեղային երակների խիստ հազվադեպ թրոմբոզի առանձնահատուկ կառուցվածքի դեպքեր` կապված AstraZeneca-ով պատվաստվելու ժամանակահատվածում թրոմբոցիտների քանակի և արյան շրջանառության անկման հետ:

AstraZeneca-յում, սակայն, պնդում են, որ պատվաստման և ի հայտ եկող խնդիրների միջև կապի ապացույցներ չկան: Միաժամանակ, մարտի 18-ին EMA-ն արտահերթ նիստ է հրավիրելու` քննարկելու AstraZeneca-յի պատվաստման հետ կապված դեպքերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին խորհուրդ է տվել շարունակել օգտագործել պատվաստանյութը` խոստանալով ժողով հրավիրել և քննարկել ի հայտ եկած խնդիրը:

Որոշ բժիշկներ հայտարարության համաձայն` քանի որ ընկերություններն աշխարհում պատվաստումը սկսել են խոցելի խմբերից, ապա նրանք, ովքեր պատվաստվել են, ենթադրվում է` արդեն առողջական խնդիրներ ունեն: Փորձագետների կարծիքով` հենց դա էլ խոչընդոտում է վնասական երևույթների պատճառների հայտնաբերմանը:

«Սպուտնիկ-V»-ն 91,6% արդյունավետություն է ցուցաբերել հետազոտությունների վերջին փուլում
Առողջապահության բնագավառի համաշխարհային առաջատար պարբերականներից The Lancet-ը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումների ընթացիկ արդյունքները:

Հետազոտությունների ընթացքում ստուգվել են 19 հազար 866 կամավորների տվյալները: Նրանցից 14 հազար 964-ը պատվաստանյութ են ստացել, 4 հազար 902-ը` պլացեբո: Եզրափակիչ ստուգարքային կետին հասնելու պահին նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության հաստատման 78 դեպք, որոնցից 62-ը` պլացեբո ստացածների շրջանում:

60 տարեկանից բարձր 2144 կամավորների համար պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,8%: Վիճակագրորեն` թիվը չի տարբերվել 18-60 տարեկանների խմբում ստացված արդյունքից: Պատվաստանյութը նաև 100%-ով պաշտպանում է կորոնավիրուսի ծանր ընթացքից:

Նշվում է, որ պատվաստումը վնասակար հետևանքներ չի ունեցել: Դեպքերի մեծ մասը թեթև բնույթ է կրել և ի հայտ է եկել մրսածության ախտանշաններով, ներարկման հատվածի ցավով, գլխացավով և ընդհանուր թուլությամբ: Պատվաստանյութն ալերգիա և անաֆիլակտիկ շոկ չի հարուցում:

Անցանկալի երևույթները (այդ թվում` հնարավոր բարդացումները պատվաստանյութից, վերջինի հետ կապ չունեցող վատթարացում) գրանցվել են փորձարկումներին մասնակցած 68 կամավորների մոտ (45-ը` պատվաստանյութի խմբում, 23-ը` պլացեբոյի): Հաղորդվում է, անցանկալի երևույթներից ոչ մեկը կապ չի ունեցել պատվաստման հետ:

Փորձարկման մասնակիցների շրջանում մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը` պատվաստման խմբում, 1-ը` պլացեբոյի: Առաջին խմբում մահվան մեկ դեպքը կապված է կոտրվածքների հետ, 2-ն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնց զուգահեռ զարգացել են կորոնավիրուսի ախտանշանները: Դա տեղի է ունեցել պատվաստումից 4-5 օր անց, այսինքն` ելնելով հիվանդացության ինկուբացիոն շրջանից, նրանք վարակված են համարվում մինչև պատվաստումը:

«Սպուտնիկ-V»-ն ստեղծվել է Գամալեյի կենտրոնի և ՌԴ ՊՆ-ի կողմից: Այն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շարքում առաջինն է գրանցում ստացել: Ներկայումս հաստատված է աշխարհի 16 երկրում: Հավելենք, որ նույն պատվաստանյութով են պատվաստվում նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները:

«Սպուտնիկ V»-ով պատվաստված նախարար Արսեն Թորոսյանի ինքնազգացողությունը լավ է
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը, այդ թվում՝ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվածների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Նշվում է, որ Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները: Սակայն, ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ստացման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել:

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները Հայաստանին որպես նվիրատվություն էին տրվել նոյեմբերի 21-ին՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի  կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ:

Հայաստանի առողջապահական գերատեսչությունն իր խորը երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ վարակիչ հիվանդությունների, այդ  թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրներում հանրային առողջության ապահովմանը:

Moderna-ն հայտարարել է Covid-19-ի ծանր ընթացքի պարագայում իր պատվաստանյութի 100%-անոց արդյունավետության մասին
Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության հակակորոնավիրուսային mRNA-1273 երկբաղադրիչ պատվաստանյութի երրորդ փուլի թարմացված արդյունքները հաստատել են, որ նրա արդյունավետությունն 94,1% է: Ընդ որում՝ Covid-19-ի ծանր ընթացքի պարագայում այդ ցուցանիշը հասնում է 100%-ի:

Թեստերի երրորդ փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 30 հազար մարդ, որոնցից 196-ը վարակվել են Covid-19-ով: Ընկերությունում նշել են, որ երրորդ փուլի հետազոտությունների նախնական վերջնական կետը հիմնված է Covid-19-ի հաստատված և դիտարկված դեպքերի վերլուծության վրա՝ սկսած պատվաստանյութի երկրորդ խմբաքանակի ներարկումից երկու շաբաթ անց: Նշվում է, որ նոր վերլուծությունը հիմնված է կորոնավիրուսով վարակվածության 196 դեպքերի վրա, որոնցից 185-ը դիտարկվել է պլացեբոյի խմբի մոտ՝ ի տարբերություն պատվաստանյութ ստացած 11 հոգանոց խմբի: Հետազոտությունների երրորդ փուլի երկրորդական վերջնական կետը ներառել է 30 հազար ծանր դեպք: Նրանք բոլորը գրանցվել են պլացեբոյի խմբում, պատվաստանյութի խմբից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել: Պլացեբոյի խմբից մեկ մարդ մահացել է:

Փորձարկումներին նաև մասնակցել է 65 տարեկանից բարձր 7 հազարից ավելի մարդ և ավելի քան 5 հազար երիտասարդ՝ քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են դիաբետը, գիրացումը և սիրտ-անոթային հիվանդությունները: Կամավորներից 11 հազարը (37%, ԱՄՆ-ի բնակչությանը համապատասխան) եղել են էթնիկ փոքրամասնություններից (սևամորթ կամ աֆրոամերիկացի, լատինոամերիկացի կամ ասիացի): Փորձարկվողներից ոչ ոքի մոտ լուրջ վնասակար հետևանքներ չեն գրանցվել: Պատվաստանյութի արդյունավետությունը կախված չի եղել տարիքից, ռասայից կամ սեռից:

Moderna-յի առաջին գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը նշել է, որ վերլուծությունը հաստատել է հիվանդության կանխարգելման ունակությունը՝ 94,1% արդյունավետությամբ: Նրա խոսքով՝ պատվաստանյութի շնորհիվ հնարավոր է խուսափել վարակի ծանր ընթացքից: Համարվում է, որ այս դեղամիջոցը հզոր գործիք կդառնա, որը կօգնի փոխել համավարակի ընթացքը և կանխարգելել ծանր հիվանդացությունը, հոսպիտալացումն ու մահը:

Ընկերությունը ներկայումս նախատեսում է տվյալները փոխանցել ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությանը (FDA)` դեղամիջոցը ծայրահեղ դեպքերում կիրառելու թույլտվության համար: Հայտը պետք է դիտարկվի դեկտեմբերի 17-ի նիստում:

Moderna-ն ամերիկյան դաշնային հիմնադրամներից 2,48 մլրդ դոլար է ստացել, այդ պատճառով ԱՄՆ-ն առաջին կստանա mRNA-1273-ը: Սպասվում է, որ տարվա վերջին կարտադրվի 20 մլն չափաբաժին: 2021թ. նախատեսվում է թողարկել 500 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին (այդ թվում՝ այլ երկրների համար):

Moderna-յի, ինչպես նաև ամերիկյան Pfizer-ի և գերմանական BioNTech-ի մշակման ժամանակ կիրառվել է մՌՆԹ տեխնոլոգիան: Այն հիմնված է բազմանալու ունակությունից զրկված վիրուսից, որն իր մեջ կրում է մայրական ՌՆԹ՝ SARS-CoV-2-ի առանձնահատուկ սպիտակուցների կոդավորման համար: Բացի այդ՝ սառցախցիկից դուրս բերելուց հետո mRNA-1273-ը մեկ ամիս կարելի է պահել սովորական սառնարանային ջերմաստիճանում: Սակայն դեղամիջոցը համեմատաբար թանկարժեք է. մեկ չափաբաժինը 32-37 դոլար է (օրինակ՝ AstraZeneca-ն՝ մոտ 4 դոլար, «Սպուտնիկ-V»-ն՝ 10 դոլար (քանի որ պատվաստանյութը երկբաղադրիչ է, ապա միանգամից 2 չափաբաժին է անհրաժեշտ)):

Վերջին ամսում տարբեր երկրների մշակողները միջնաժամկետ վերլուծություն և տվյալներ են ներկայացրել իրենց պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: BNT162 և «Սպուտնիկ-V» պատվաստանյութերի դեպքում այն կազմել է 95%:

Իսկ բրիտանական AZD1222-ի պարագայում գնահատվել է 70,4%: Գիտնականների խոսքով՝ սա միջին ցուցանիշ է. այդպիսի արդյունքի են եկել երկու տարբեր չափաբաժինների միախառնումից (2741 մասնակցի դեպքում (կես չափաբաժին) արդյունավետությունն 90% է կազմել, 8895 մասնակիցների դեպքում (2 լիարժեք չափաբաժին՝ կրկին երկու փուլով)՝ 62%): Ամերիկյան փորձագետներն այս տվյալները քննադատել են և մշակողներին մեղադրել փորձարկումների ընթացքում «նենգություն» կատարելու մեջ:

Moderna-յի նոր պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 94,5%-ի. սա ավելին է, քան մյուս տարբերակներինը
Moderna-յի մամուլի հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակված կամավորներից 11-ը Covid-19-ը ծանր են տարել: Նրանք պլացեբո ստացածների խմբում են եղել: Փորձարկումներին մասնակցում է 30 հազար մարդ՝ հավասար բաժանված: Հենց դրանում էլ կայանում է հիմնական տարբերությունը մյուս պատվաստանյութերի, օրինակ՝ «Սպուտնիկ-V»-ի և BNT162b2-ի համեմատ, որոնց դեպքում ստուգիչ խմբերը մի քանի անգամ ավելի քիչ են եղել:

Փորձարկումների նախնական արդյունքը նույնպես տվյալներ է պարունակում երկբաղադրիչ mRNA-1273 պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: Բացասական ոչ մի հետևանք չի հայտնաբերվել, միայն՝ ընդհանուր մրսածության ախտանշաններ, որոնք անցել են 1-2 օրվա ընթացքում: Փորձարկումները շարունակվելու են ևս 2 ամիս: Ընկերությունում նշում են, որ, չնայած օպտիմիզմին, իրենց արդյունքները կարող են փոփոխվել:

Հայտարարությունում Moderna-ն նաև հայտնում է, որ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի հիման վրա հայտ է ուղարկվելու ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչություն (FDA)` ծայրահեղ դեպքերում պատվաստանյութի օգտագործման հաստատման համար: Ամեն դեպքում՝ միջնաժամկետ արդյունքները բավարար չափով արդյունավետություն և անվտանգություն են ցուցաբերում:

Համաձայն ստորև ներկայացվող տեսանյութի՝ աշխատանքի սկզբունքով mRNA-1273-ը նման է «Սպուտնիկ-V»-ին: Նրա հիմքում բազմանալու ունակությունից զրկված վիրուս է, որը SARS-CoV-2-ի առանձնահատուկ սպիտակուցների կոդավորման նպատակով իր ներսում կրում է մայրական ՌՆԹ:

https://youtu.be/qJlP91xjvsQ
mRNA-1273 պատվաստանյութը / © Moderna

Արդյունավետության հայտարարված 94,5%-ը փորձարկվողների առանձին խմբերում հիվանդների հարաբերակցությունն է (ովքեր համապատասխանաբար ստացել են պատվաստանյութ և պլացեբո): Մինչև 2020թ. սկիզբը Moderna-ն նախատեսում է արտադրել շուրջ 20 մլն չափաքանակ: Շուկայական արժեքը և զանգվածային մատակարարումների ժամկետները դեռ չեն նշվում: Այս պատվաստանյութի առանձնահատկություններից է նաև այն, որ լոգիստիկան ավելի հեշտ է, քան այլընտրանքային Pfizer-ի և BioNTech-ի դեպքում: BNT162b2 պատվաստանյութը պետք է տեղափոխել և պահպանել -70 աստիճանում, իսկ mRNA-1273-ի դեպքում -20-ն էլ բավական է:

Covid-19-ի դեմ բրիտանական AZD1222 պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են
AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից համատեղ մշակված AZD1222 պատվաստանյութի փորձարկումները երրորդ փուլի ընթացքում դադարեցվել են: Պատճառը հակակորոնավիրուսային դեղամիջոցի ենթադրյալ վնասակար ազդեցությունն է կամավորներից մեկի վրա:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը մեկնարկել էր ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում՝ այս տարվա օգոստոսին: Այդ փուլում պատվաստվելու է շուրջ 30 հազար մարդ: Նախորդ փուլերում դեղամիջոցն իմունային պատասխանի արդյունավետություն է ցուցաբերել և փորձարկվողների մոտ վնասակար լուրջ ազդեցություն չի ունեցել: Նկատվել են միայն թեթև և միջին ծանրության ախտանշաններ (ջերմություն, գլխացավ ու մկանային ցավ):

Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում ընթանում է AZD1222 պատվաստանյութի միջանկյալ՝ այսպես կոչված ⅔ փուլի թեստավորումը: Հենց այդ փուլի մասնակիցներից մեկի մոտ ռեակցիա է ի հայտ եկել, որը ստիպել է գործընթացը դադարեցնել: Խոսքը լայնակի միելիտի մասին է՝ ողնուղեղի մեկ կամ մի քանի բաժինների բորբոքում:

Այժմ մասնագետները պարզում են՝ արդյո՞ք այդպիսի ախտանշանը պատվաստման բացասական ռեակցիա է, թե՞ այն ոչ մի կերպ կապ չունի ներարկման հետ, այլ ուրիշ հիվանդության կամ աուտոիմունային գործընթացի հետևանք է: Պատվաստանյութը մշակողների ներկայացուցիչները թեստերի դադարեցնումն անվանել են «բնականոն գործընթաց, որը պետք է տեղի ունենա այն դեպքերում, երբ փորձարկումնեի որևէ փուլում հնարավոր անբացատրելի հիվանդացություն է հայտնաբերվում»՝ փորձարկումների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ներկայումս երրորդ փուլի կլինիկական հետազոտություններ են անցնում 9 պատվաստանյութ-թեկնածուներ, որոնք մշակվել են տարբեր երկրներում: Թեև փորձարկումների դադարեցումը վնասակար հետևանքների պատճառով հազվադեպ երևույթ չէ, հատկապես փորձարկվողների մեծ թվի պարագայում, AstraZeneca-յի դեղամիջոցն առաջինն է, որի հետազոտությունները դադարեցվել են:

AZD1222-ը մշակվել է ChAdOx1-MERS դեղամիջոցի հիման վրա: Այն մերձավորարևելյան շնչառական համախտանիշի՝ MERS-CoV-ի հարուցիչի դեմ պատվաստանյութն էր: Դրա ստեղծման համար, ենթադրաբար, օգտագործվել է շիմպանզեի ադենովիրուսը (մարդու համար անվտանգ), SARS-CoV-2 կորոնավիրուսի սպիտակուցներից մեկի հավելյալ գենոմով հավելված: Այդպիսի մոլեկուլակենսաբանական կառուցվածքն օրգանիզմին թույլ է տալիս ձևավորել իմունային պատասխան ընդդեմ Covid-19-ի՝ առանց հիվանդության հիմնական ախտանշանների:

Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում
Հռչակավոր գրաքննական բժշկական The Lancet ամսագիրը, որը հիմնադրվել է դեռ 19-րդ դարում, հրապարակել է SARS-CoV-2-ի դեմ ռուսական պատվաստանյութի՝ «Սպուտնիկ-V»-ի փորձարկումների առաջին 2 փուլերի արդյունքները: Պատվաստանյութը մշակվել է Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնը՝ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ադենովիրուսային վեկտորի հիման վրա (վիրուս, որի՝ վարակի զարգացման համար պատասխանատու գեները «հեռացված» են):

Դեղամիջոցի գրանցման մասին Ռուսաստանը հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ. պատվաստանյութը փորձարկել են ամռանը՝ 18-60 տարեկան կամավորների մի քանի խմբերի նկատմամբ, Պաշտպանության նախարարությունում և Մոսկվայի պետական բժշկական առաջին համալսարանում (Սեչենովի անվան): Գրանցումից հետո հաջորդ փուլը մեկնարկում է այս շաբաթ, որի ընթացքում «Սպուտնիկ-V»-ն ներարկելու են 40 հազար փորձարկվողների:

Ռուս գիտնականների հաղորդմամբ՝ 2020թ. հունիսի 18-ից օգոստոսի 3-ը 76 մասնակից ներառվել է երկու հետազոտությունում (38-ական): Յուրաքանչյուր հետազոտությունում 9 կամավոր առաջին փուլում ստացել է rAd26-S (26-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), 9-ը ստացել է rAd5-S (5-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), ևս 20-ը՝ երկրորդ փուլում՝ rAd26-S և rAd5-S: Երկու պատվաստանյութն էլ անվտանգ են եղել և հեշտությամբ անցկացվել: Վնասակար հետևանքներ են եղել ներարկման հատվածի ցավը (44 [58%]), հիպերտերմիան (38 [50%]), գլխացավը (32 [42%]), աստենիան (21 [28%]), ինչպես նաև մկանային ցավ և հոդացավ (18 [24%]): Անցանկալի երևույթների մեծ մասը որոշակի են եղել, լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել: Նշվում է, որ բոլոր մասնակիցների մոտ առաջացել են SARS-CoV-2-ի գլիկոպրոտեինի հակամարմիններ: Բջջային-միջնորդավորված պատասխան հայտնաբերվել է բոլոր մասնակիցների մոտ՝ 28 օր:

Հաղորդվում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակվելու են կենդանիների վրա պատվաստանյութի փորձարկումների հետազոտությունները:

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամում հերթական անգամ ընդծել են, որ բոլոր կամավորների մոտ ռուսական պատվաստանյութը կայուն, հումորալ և բջջային իմունային պատասխան է ձևավորել: Բացի այդ՝ մասնագետները լուրջ անցանկալի հետևանքներ չեն նկատել, այն դեպքում՝ երբ մրցակից պատվաստանյութերի մոտ դրանք 1-25% են կազմում:

Կամավորների մոտ վիրուսները չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ գերազանցել է Covid-19-ով վարակվածների հակամարմիններից: Բրիտանական AstraZeneca-յի դեպքում, օրինակ, դրանք հավասար են եղել:

The Lancet-ի հրապարակումն այնքանով է կարևոր, որ պատվաստանյութի գրանցման նախօրեին Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների ասոցիացիայի (ԿՀԿԱ, նրա կազմում են Bayer, AstraZeneca, Novartis և այլ ընկերություններ) ներկայացուցիչները խնդրել էին հետաձգել գրանցումը, քանի դեռ այն չի անցել մարդկանց վրա փորձարկման երրորդ փուլը և «վերջնական արտադրանք» չէ: ԿՀԿԱ-յի կարծիքով՝ առաջին թեստերը կատարվել են միայն մի քանի տասնյակ մարդկանց վրա, այն դեպքում, երբ վերջին փուլին մասնակցելու են հազարավոր կամավորներ:

Դիմումի հեղինակներն օրինակ էին բերել այլ երկրներում մշակվող 26 թեկնածու-պատվաստանյութերը, որոնք արդեն նախորդ փուլերի արդյունքների նախնական հրապարակումներն ունեն: Նշվել է, որ արագ գրանցումը Ռուսաստանին այլևս առաջատար չի դարձնի, ընդհակառակը՝ պատվաստանյութի վերջնական սպառողների կողմից անցանկալի զգուշության կարող է հանգեցնել:

Օրերս նաև հայտնի էր դարձել, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 50 նահանգներին նամակ են հղել՝ խնդրելով արագացնել կորոնավիրուսի պատվաստանյութի լիցենզավորումը, նախապատրաստել զանգվածային պատվաստման ցանց:

Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման մասին
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն արդեն պատրաստ է: Այն մշակել են ռազմական վիրուսաբանները և Գամալեի անվան ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները:

Հաղորդվում է, որ մասնագետների ու գիտնականների կողմից փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները տրված են: Փորձարկումներին մասնակցած բոլոր կամավորները, ովքեր կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ստացել, դուրսգրման պահին իրենց լավ են զգացել:

Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել են երկու խումբ կամավորներ, որոնք դուրս են գրվել հուլիսի 15-ին և 20-ին: Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում, որտեղ նույնպես պատվաստանյութի հետազոտություն է կատարվել, նշել են, որ իմունիտետը ձևավորվում է մի քանի օր անց, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ տևողությամբ է այն իր արդյունավետությունը պահպանում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դեռևս ապրիլին ռուսաստանցի գործարար և քաղաքական էլիտայի մի քանի հարյուր ներկայացուցիչներ հասանելիություն են ստացել փորձնական պատվաստանյութին, որը մշակվել էր Գամալեի անվան ինստիտուտում: Նշվել է, որ դեղամիջոցն ընդունելուց հետո նրանց ջերմությունը բարձրացել, մկանների ցավ է սկսվել: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հերքվում է:

Կորոնավիրուսի դեմ 133 պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ դրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ ներկայումս աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 պատվաստանյութ է մշակվում:

Հաղորդվում է, որ բոլոր պատվաստանյութերը գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում: Ռայանը հույս է հայտնել, որ համաշխարհային մակարդակի պատվաստումների արդյունքում հնարավոր կլինի վերջ դնել կորոնավիրուսի համավարակին:

Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարի մյուս միակ տարբերակը վիրուսի փոխանցման շղթայի կոտրումն է: Սակայն այդ միջոցն, ըստ ԱՀԿ ներկայացուցչի, անիրատեսական է, քանի որ խիստ կարանտինային միջոցների ապահովումն անհնար է համարվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ համավարակը նոր թափ է հավաքում: Վարակի տարածմանը, նրա խոսքով, նպաստել է նաև տաք եղանակը. «մարդիկ հոգնել են տանը նստելուց»:

ԱՀԿ նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացել, քանի որ, չնայած որոշ երկրներում արձանագրված հաղթահարմանը, մյուսներում վարակվածության նոր դեպքերն ավելի են շատացել: Հավելենք, որ Covid-19-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 10 միլիոնը: