Շեշտ.am (shesht.am) - Feed

4 հայտնի դեղամիջոցների արդյունավետությունը ստուգելու համար մեկնարկել են «Համերաշխություն» անվամբ փորձարկումները
Covid-19-ի պանդեմիան շարունակում է խլել հազարավոր կյանքեր մոլորակի տարբեր հատվածներում: Ներկայումս պալիատիվ թերապիայից բացի վարակի բուժման այլ մեթոդ առկա չէ: Սակայն այլ հիվանդությունների համար նախատեսված մի շարք դեղամիջոցներ մինչկլինիկական փորձարկումներում արդյունավետություն են դրսևորել կորոնավիրուսի բուժման համար: Եվ այժմ դրանք կլինիկական հետազոտություններ են անցնում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 2,7 միլիոնի, մահացել է ավելի քան 192 հազար մարդ: Պատվաստանյութի ստեղծման վրա կարող են տարիներ պահանջվել, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնարկել է «Համերաշխություն» (Solidarity) անվամբ փորձարկումները՝ ստուգելու 4 հայտնի դեղամիջոցների արդյունավետությունը:

Ստորև ներկայացվում են փորձարկվող դեղամիջոցների վերաբերյալ տեղեկությունները:

Քլորոքին և հիդրոքսիքլորոքին

Դոնալդ Թրամփը մի քանի անգամ որպես կորոնավիրուսի բուժման միջոց է նշել հակամալարիական քլորոքին և հիդրոքլորոքին դեղամիջոցները՝ չնայած կլինիկական ապացույցներին: Ուտոիմունային հիվանդությունների, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի կամ գայլախտի բուժման ժամանակ օգտագործվող այդ դեղամիջոցը խնդրո առարկա դարձել բժիշկների ու պացիենտների միջև՝ կիրառման իրավունքի պատճառով:

Ներկայումս ԱՄՆ-ում դրանց քանակն անբավարար է: Բացի այդ, դրանք կարող են նաև վնասակար լինել: Այդ կապակցությամբ մասնագիտական շրջանակներում բանավեճերը շարունակվում են: Որոշ մասնագետներ նշում են դրա նվազ արդյունավետության մասին՝ կոչ անելով պատահական սկզբունքով հետազոտությունները շարունակել:

Մինչկլինիկական փորձարկումների ժամանակ հիդրոքսիքլորոքինն իր արդյունավետությունը կորոնավիրուսի հարցում հաստատել է, սակայն կլինիկական հետազոտությունների ժամանակ այն չի ապացուցվել: Ֆրանսիայում դեղամիջոցն օգտագործվել է ազիթրոմիցին հակաբիոտիկի հետ. ոչ մեծ ընտրությամբ փորձարկումների արդյունքում վիրուսային մասնիկների քանակն օրգանիզմում նվազել է՝ ի տարբերություն դրանցից հրաժարվածների կամ այլ հիվանդանոցներում բուժվողների:

Վերջին հանգամանքը, սակայն, փորձագետների կողմից կասկածի է առնվել: Կրկնակի հետազոտություն է իրականացվել Չինաստանում: Նշվել է, որ հիդրոքսիքլորոքինը պետք է օգնի Covid-19-ով վարակվածներին, սակայն բուժում ստացողները միաժամանակ այլ հակաբիոտիկներ ու հակավիրուսներ են ընդունել, ուստի միանշանակ պնդել հնարավոր չէ:

Գիտնականները քլորոքինի արդյունավետության գնահատման հարցում հիմնվում նրա՝ մինչկլինիկական փուլում ցուցաբերած արդյունավետության ապացույցների վրա: Սակայն նշում են, որ քլորոքինն ու հիդրոքսիքլորոքինը փոխում են pH գործոնները, որոնք անհրաժեշտ են SARS-CoV-2 վիրուսի կրկնապատկման համար: Երկուսն էլ կարող են դերակատարում ունենալ վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի թուլացման գործում և դրանով ազդեցություն ունենալ որոշ պացիենտների մահացության հարցում:

Վերջին պարագայում մասնագետները նշում են, որ իմունային համակարգի թուլացումը կարող է մարդուն խոցելի դարձնել նաև այլ հիվանդությունների համար: Ուստի նրանք խորհուրդ են տալիս իմունային համակարգը ճնշող դեղամիջոցների հարցում զգուշավորություն ցուցաբերել:

Ռեմդիսիվիր

Այս դեղամիջոցը ստեղծվել է Էբոլայի տենդի բուժման համար: Ապացուցվել է, որ մարդու համար այն անվնաս է: Մկների և բջջային մշակումներում արված լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն արգելափակում է մի շարք այլ տեսակների կորոնավիրուսների բազմացումը: Ներկայումս ռեմդիսիվիրը կլինիկական փորձարկումներ է անցնում ԱՄՆ-ում և Չինաստանում: Վերջինում արվող հետազոտությունների արդյունքները հայտնի պիտի լինեն մոտ օրերս:

Ամերիկյան մասնագետները նշել են, որ որոշ դեպքերում դրա կիրառումից հետո պացիենտների մոտ դրական փոփոխություն նկատվել է, սակայն վերջնական արդյունավետության ապացույցներ չունեն: Այս դեպքում փորձարկումների արդյունքների մասին տեղեկություններ կհրապարակվեն 6-7 շաբաթ անց:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռեմդիսիվիրը գործում է ՌՆԹ-կախյալ ՌՆԹ պոլիմերազների զսպման (ինհիբացման) միջոցով. SARS-CoV-2 վիրուսը բազմացման համար օգտագործում է հենց այդ ֆերմենտը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, օրինակ, ցույց է տրվել, որ ռեմդիսիվիրն արդյունավետ է ոչ միայն սովորական մրսածության, այլև SARS կորոնավիրուսի և MERS-ի դեմ: Այժմ ուսումնասիրվում է SARS-CoV-2-ի դեպքում:

Վերջերս 53 պացիենտի մասնակցությամբ փորձարկում է կատարվել, որի արդյունքներով՝ 63%-ի մոտ դրական փոփոխություն է արձանագրվել, չնայած այդ փորձարկումը չի կարելի համարել պատահական ընտրությամբ և վերահսկվող:

Ռեմդիսիվիրը ներերակային մեթոդով է ներարկվում, ուստի այն հնարավոր է ստանալ միայն հիվանդանոցում: Էմորիի համալսարանից Թիմոթի Շիհենը և նրա գործընկերները EIDD-2801 դեղամիջոցն են ստեղծել՝ հաբի տեսքով: Այն նույնպես արգելափակում է վիրուսի բազմացումը:

Ռիտոնավիր և Լոպինավիր

Կլինիկական փորձարկումների ընթացքում Covid-19-ի դեմ արդյունավետությունը ստուգելու համար օգտագործվել են նաև ռիտոնավիր և լոպինավիր դեղամիջոցները (նախատեսված են ՄԻԱՎ-ի դեմ): Առաջին արդյունքները չեն հաստատել դրանց արդյունավետությունը: Դրանք ունեցել են միայն սովորական թերապևտիկ արդյունք: Այն նույնպես զսպում է պրոթեազները, սակայն, ինչպես նշել են մասնագետները, կորոնավիրուսի դեպքում դժվար թե գործի:

Այդուհանդերձ՝ ԱՀԿ-ում իրականացված հետազոտության շրջանակներում պացիենտների մի մասը ստանում է այդ դեղամիջոցը, իսկ մի մասն էլ այն ստանում է ինտերֆերոն բետայի հետ միաժամանակ: Վերջինս իմունային պատասխանի հզոր կազմակերպիչ է, ուստի այն պետք է զգուշությամբ օգտագործել:

SARS-ով և MERS-ով վարակված մկների դեպքում այն վարակվածությունը դադարեցրել է: Սակայն ավելի բարդ դեպքերում անօգուտ է գտնվել: Այսպիսով՝ նմանատիպ դեղամիջոցն արդյունավետ կարող է լինել վարակվածության միայն նախնական շրջանում:

Իմունային համակարգի զսպիչներ (ինհիբիտորներ)

Գիտնականները դիտարկում են նաև մի շարք այլ դեղամիջոցներ, որոնք ուղղված են Covid-19-ի ծանր դեպքերում առաջացող իմունային հզոր պատասխանի թուլացմանը: Խնդիրն այն է, որ թոքերում իմունային համակարգի կողմից ստեղծված բջիջների մեծ քանակությունը հանգեցնում է մահվան («ցիտոկինային փոթորիկ»): Վարակվածության ծանր դեպքերում բազմաթիվ պացիենտների մոտ դիտվել է բորբոքային սպիտակուցի (ինտերլեյկին 6 կամ IL-6) բարձրացած մակարդակ:

Չինաստանում իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ Ակտեմրա  դեղամիջոցը կարող է ոչ վատ արդյունք ցույց տալ: Արտադրող Roche ընկերությունը սկսել է կլինիկական վերահսկվող երրորդ ֆազի փորձարկումները:

ԱՄՆ-ում գիտնականների խումբը ներկայումս այսպես կոչված կույր պլացեբո-վերահսկվող կլինիկական փորձարկումներ են իրականացնում նմանատիպ մեկ այլ դեղամիջոցի՝ սարիլումաբի արդյունավետության ստուգման համար: Այն նշանակվելու է միայն ծանր դեպքերում:

Առողջացած պացիենտների արյան պլազմա

Բուժման հարցում սա մեկ այլ մոտեցում է: Կորոնավիրուսով վարակված և առողջացած պացիենտների արյան պլազման այդ վիրուսի դեմ հակամարմիններ է պարունակում: Կլինիկական փորձարկումներն արդեն ընթանում են:

Այս կամ այն հիվանդությունից առողջացածների արյամբ մյուսներին բուժելու գործընթացը վաղուց է կիրառվում: 1930-ականներին արյուն էին վերցնում պոլիոմիելիտով վարակված ձիերից, 2014թ.՝ Էբոլա տարած պացիենտներից: Սակայն SARS-CoV-2-ի դեպքում այդ առանձնահատկությունը դեռևս հիմնավորված չէ: Մասնագետները նշում են, որ բավարար չափով հակամարմիններ պարունակող արյան պլազմա վերցնելը դյուրին գործ չէ, բայց այդ՝ խնդիր է դոնորների քանակը: Որոշ կազմակերպություններ դիտարկում են պլազման արհեստական ճանապարհով ստանալու հարցը: Մի շարք հիվանդանոցներ փնտրում են կամավորների:

Նշենք, որ վերոնշյալ դեղամիջոցներից ոչ մեկը Covid-19-ի բուժման հարցում արդյունավետությունը դեռ վերջնական չի ապացուցել: Սակայն սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կստացվեն շատ հարցերի պատասխաններ, երբ հայտնի կլինեն կլինիկական փորձարկումների արդյունքները:

Դիդյե Ռաուլ. Համակցված բուժման արդյունքում Covid-19-ով վարակված 1003 մարդ առողջացել է
Մարսելի Ինֆեկցիոն հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի ղեկավար Դիդյե Ռաուլը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման իր նոր մեթոդաբանությունը, պարզվել է, բավականին արդյունավետ է:

Ինստիտուտում բուժում ստացող 1004 պացիենտներից 1003-ն առողջացել են: Մեկը մահացել է: Ռաուլի կողմից մշակված մեթոդաբանությունը հիմնված է հակամալարիական հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի վրա: Պացիենտներն այն ընդունում են ազիթրոմիցին հակաբիոտիկի հետ: Վերջինս կանխում է բակտերիալ սուպերվարակների առաջացումը:

Ավելի վաղ Դիդյե Ռաուլը և նրա գործընկերներն արդեն հաղորդել էին, որ հիդրոքսիքլորոքինն ու ազիթրոմիցինը մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում ամբողջապես ձերբազատում են կորոնավիրուսային վարակից: Սակայն նախորդ երկու աշխատանքներն իրականացվել էին փոքրաթիվ պացիենտների մասնակցությամբ՝ համապատասխանաբար 24 և 80: Գիտնականի նոր հայտարարությունը կարող է էականորեն փոխել գիտական հանրության վերաբերմունքն առաջարկված բուժման տարբերակի նկատմամբ:

Դիդյե Ռաուլ / © The Times

Սակայն բեկման մասին խոսելը դեռ վաղ է: Հիդրոքսիքլորոքինի արդյունավետության թեմայով հետազոտություններից ոչ մեկը դեռ չի հրապարակվել գրախոսական գիտական ամսագրում: Ռաուլի քննադատները նաև ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ խոսքը գնում է ոչ թե փորձարկումների, այլ դիտական հետազոտությունների մասին, որտեղ տվյալները հավաքվում են առանց իրադարձության մեջ ակտիվ միջամտությամբ: Այդ դեպքում մեծ է համակարգային սխալմունքի ի հայտ գալու հավանականությունը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի համակարգային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալլուի խոսքով՝ նոր մեթոդի մասին առաջին երկու աշխատանքների արդյունքները ոչնչի մասին չեն խոսում: Նա նշել է, որ Covid-19-ով վարակվածների մեծ մասը բուժվում է թե՛ Հիդրոքսիքլորոքինի օգնությամբ, թե՛ առանց դրա:

https://twitter.com/BallouxFrancois/status/1243858701070544898
Ֆրանսուա Բալլուի մեկնաբանությունը / © @BallouxFrancois

Դեղագործական քիմիայի ամերիկացի մասնակետ Դերեք Լոուն իր հերթին ցույց է տվել Ռաուլի հետազոտություններից մեկի անբավարարությունը: Նա  ընդգծել է, որ առկա չեն պացիենտների դուրսգրման՝ հետազոտության ընթացքում փոփոխվող չափանիշները, բարդության տարբեր մակարդակներ ունեցող հիվանդների մասին տվյալները: Բացի այդ, թեև Լոուն կասկածի տակ չի դրել Դիդյե Ռաուլի հեղինակությունը, սակայն ֆրանսիացին եղել է մի քանի՝ գիտական տեսանկյունից կասկածելի հոդվածների համահեղինակ, որոնցում հայտնաբերվել են միկրոլուսանկարների կրկնօրինակումներ և նկարների խմբագրմամբ փոփոխված բլոտ հետազոտության արդյունքներ:

Ֆրանսիացի գիտնականների աշխատանքի նկատմամբ քննադատությունն այն էր, որ հետազոտությունն անցկացվել է միայն պացիենտների վրա, ովքեր ծանր հիվանդացության նշաններ չունեին: Դիդյե Ռաուլի հետ համահեղինակ Ֆիլիպ Գոտրեն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ իրենց մարտավարությունը նպատակ է ունեցել բուժել այդ փուլում՝ հիվանդությունը դադարեցնելով մինչև լուրջ մակարդակի հասնելը:

Հրապարակման պահին, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում 741724 է: Կորոնավիրուսից մահացել է 35305 մարդ, առողջացել են 156841-ը: Հայաստանում վարակվածների թիվը 482 է: 3 մարդ մահացել է, 30-ն առողջացել են:

Հիդրոքսիքլորոքինը և Ազիթրոմիցինը կորոնավիրուսի բուժման նախնական միջոց են դիտարկել նաև Ֆրանսիայում
Քաղաքագետների և կազմակերպությունների համար նախատեսված սոցիալական YukoSocial.com կայքի գլխավոր տնօրեն Մայքլ Կուդրին իր թվիթերյան էջում հաղորդել է, որ ֆրանսիական հետազոտությունն ապացույց է ներկայացրել, ըստ որի՝ հակամալարիական դեղամիջոցի կոմբինացիան (հիդրոքսիքլորոքին և ազիթրոմիցին) բավականին արդյունավետ են Covid-19-ի բուժման հարցում:

Հետազոտությանը ներգրավված պացիենտների մոտ, ինչպես նշվում է, բուժման հինգերորդ օրն արձանագրվել է վիրուսի ոչնչացում:

https://twitter.com/MichaelCoudrey/status/1241354642417577986
Կուդրին պատմում է փորձարկումների մասին

ԱՄՆ-ի Առողջապահության և սոցիալական ծառայությունների Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) նույնպես նման եզրահանգման է եկել:

Այդ կապակցությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ հիդրոքսիքլորիքինը և ազիթրոմիցինը՝ միասին, իրական հնարավորություն ունեն բժշկության պատմության մեջ ներմուծելու նշանակալից փոփոխություններից մեկը:

https://twitter.com/realDonaldTrump/status/1241367239900778501
Թրամփը՝ դեղամիջոցի մասին: Նաև շնորհակալություն՝ FDA-ի հասցեին:

Թրամփի խոսքով՝ FDA-ն «սարը շարժել է տեղից»: ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Վարչությանը:

Սակայն պետք է նշել, որ ֆրանսիացի մասնագետների կողմից կատարված հետազոտությանը բավականին քիչ թվով մարդ է մասնակցել (26 մարդ), և արդյունքները դեռևս խիստ նախնական են, մինչդեռ գիտական հիմնավորման համար ավելի շատ մասնակիցներ են անհրաժեշտ և կրկնակի կույր թեստավորման մեթոդ: Միայն դրանից հետո կարելի է այն համարել արդյունավետ միջոց: