Շեշտ.am (shesht.am) - Feed

Պարզվել է, թե ինչու է SARS-CoV-2-ը հոտառության կորուստ առաջացնում
Քիթ-կոկորդ-ականջաբան բրիտանացի մասնագետներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ Covid-19 կորոնավիրուսային վարակն ուղեկցվում է հոտառության կորստով (անոսմիա): Այդուհետ՝ այդ ախտանշանը համարվել է վաղ շրջանում կորոնավիրուսի ախտորոշման կարևոր նախապայմաններից մեկը: Նույնիսկ բարձր ջերմությունն է ավելի քիչ հանդիպում վարակվածների մոտ, քան՝ անոսմիան: Միևնույն ժամանակ՝ վերականգնումն առավել արագ է տեղի ունենում, քան վիրուսային այլ հիվանդությունների դեպքում, որոնք վնասում են հոտառական նեյրոնները:

Այժմ Հարվարդի ֆիզիոլոգները պարզել են, թե ինչպես է SARS-CoV-2-ը հոտառության կորուստ առաջացնում: Այդ նպատակով Բլավատնիկի ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Դատայի խումբը վերլուծել է քթի խոռոչի վերին հատվածի բջիջների ակտիվ գեները՝ առաջին հերթին՝ ACE2-ը և TMPRSS2-ը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի ամրացման և ներս սողոսկելու համար:

Պարզվել է, որ նեյրոններում այդ գեները չեն արտահայտվում, բայց ակտիվ են հոտառական էպիթելիայի այլ՝ հենակետային և բազալային բջիջներում, որոնք օժանդակ դերակատարում ունեն: Հենակետային բջիջները «պարուրում են» ռեցեպտորային նեյրոնները՝ նրանց հաղորդելով ֆիզիկական և մետաբոլային աջակցություն: Բազալային բջիջներն ունեն ցողունային նշանակություն՝ ապահովելով վնասված էպիթելերի վերականգնումը: Նրանցում ACE2-ը և TMPRSS2-ը արտադրվում են այնպես, ինչպես և ստորին շնչուղիների բջիջներում, որոնք SARS-CoV-2-ի հիմնական թիրախն են:

Հեղինակները նաև հետազոտել են լաբորատոր մկների ուղեղի հոտառական կենտրոնի բջիջներում գեների արտահայտումը: Այդ նեյրոններում ACE2-ը նույնպես ոչ ակտիվ է մնում, թեև արտադրվում է նրանց հետ կապված անոթների բջիջներում: TMPRSS2-ը չի արտահայտվել ոչ այստեղ, ոչ էլ՝ մյուսներում:

Այդպիսով, Covid-19-ի պարագայում  հայտ եկող անոսմիայի պատկերն առավել պարզ է դարձել: Պարզվել է, որ վիրուսը կարող է խախտել ռեցեպտորների աշխատանքը՝ վնասելով հոտառական էպիթելիայի օժանդակ բջիջները: Հիվանդության ժամանակ նկատվող մի շարք այլ նյարդաբանական ախտանշաններ կարող են կապ ունենալ ոչ թե նեյրոնների վնասման, այլ նրանց աշխատանքն ապահովող և, առաջին հերթին, արյունատար անոթների բջիջների վնասման հետ:

Գիտնականները պարզել են, թե ինչու են Covid-19-ով վարակվածները կորցնում հոտառությունը
Covid-19-ին բնորոշ ախտանշաններից մեկն անոսմիան է՝ հոտառության կորուստը: Սովորաբար դա պայմանավորված է լինում քթի հագեցվածությամբ, սակայն կորոնավիրուսային վարակով պացիենտները կարող են քթով շնչել և հոտ չզգալ: Մի քանի շաբաթ տևած հետազոտություններից հետո գիտնականները ներկայացրել են այդ երևույթի մոդելը:

Ստանալով Covid-19-ի պատճառով անոսմիա ունեցող մարդկանց քթի և խոռոչի համակարգչային տոմոգրաֆիայի պատասխանները՝ գիտնականները պարզել են, որ քթի այն հատվածը, որը պատասխանատու է հոտառության համար, փակվում է այտուցված փափուկ հյուսվածքներով ու լորձով: Քթի և խոռոչի մյուս հատվածում փոփոխություն տեղի չի ունենում, այդ պատճառով քթով շնչելու խնդիր չի առաջանում:

Հայտնի է, որ կորոնավիրուսն օրգանիզմը վարակում է վերին շնչուղիներում առկա բջիջների մակերեսներին ACE2 ռեցեպտորների ամրակցման միջոցով: TMPRSS2 սպիտակուցը բջջի մեջ սողոսկելու հարցում աջակցում է վիրուսին: Հայտնվելով բջջի ներսում՝ վիրուսը կարող է բազմանալ՝ առաջացնելով իմունային համակարգի բորբոքային պատասխան:

Ի սկզբանե ենթադրվել է, որ վիրուսը կարող է վարակել և վնասել հոտառական նեյրոններին (բջիջներ, որոնք հոտի մոլեկուլի ազդանշանը փոխանցում է ուղեղի այն հատվածին, որտեղ այդ ազդանշանը վերափոխվում է հոտի): Սակայն միջազգային հետազոտական խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ հոտառական նեյրոնների վրա ACE2 բջիջներ չկան: Սակայն առկա են այսպես կոչված սուստենտակուլյար բջիջների վրա, որոնք աջակցում են հոտառական նեյրոններին:

Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ բջիջների վնասումն է առաջացնում իմունային պատասխան և այտուց, բայց հոտառական նեյրոններին չի դիպչում: Երբ իմունային համակարգը հաղթահարում է վիրուսը, այտուցն անկում է, և հոտի մոլեկուլները կրկին կարող են հասնել չվնասված ռեցեպտորների մոտ:

Հոտառական նեյրոն (վարդագույն) և հոտի ռեցեպտորներ / © Steve Gschmeissner/Getty Images

Լուրջ զարգացումների դեպքում բորբոքված գոտին ամեն դեպքում այլ բջիջների կարող են վնասել: Այդ դեպքում հոտառության վերականգնումը դանդաղ է ընթանում, ուստի հոտառական նեյրոններին ժամանակ է պետք՝ ցողունային բջիջները պահուստից դեպի քթի լորձաթաղանթը վերագեներացնելու համար:

Նախնական առողջացումը հաճախ կապված է հոտառության խախտման՝ պարոսմիայի հետ, երբ նյութերն այնպիսի հոտ չունեն, ինչպես նախկինում: Օրինակ՝ այդպիսի խնդիրներ ունեցողներից շատերը սուրճի հոտի փոխարեն կեղտաջրի հոտ են զգում:

Լավ լուրն այն է, որ հոտառական նեյրոնները կարող են վերագեներացվել: Հնարավոր է այդ վերագեներացիան օգտագործել և ուղղել «քթի ֆիզիոթերապիայի»՝ հոտի մարզման օգնությամբ:

Հոտառության կորուստը կմատնանշի կորոնավիրուսի գաղտնի վարակակիրներին
Հոտերի տարբերակման ունակության կորուստը՝ անոսմիան, 40%-ով պայմանավորված է վիրուսային վարակով: Զարմանալի չէ, որ նոր տեսակի Covid-19-ի բռնկումը բազմաթիվ պացիենտների մոտ ուղեկցվում է անոսմիայով: Այդ ախտանշանը կարելի օգտագործել կորոնավիրուսի գաղտնի կրողնեին բացահայտելու համար, որոնց մոտ հիվանդության ավելի ակնհայտ ախտանշաններ ի հայտ չեն եկել, բայց շարունակում են շրջապատի համար վարակիչ հանդիսանալ:

Նման հայտարարությամբ է եկել Բրիտանական օթոլարինգոլոգիական համայնքի (BRS) ղեկավար պրոֆեսոր Կլեր Հոփքինսի և Օթոլարինգոլոգիայի բրիտանական ասոցիացիայի (BAO) նախագահ Նիրմալ Քումարի ղեկավարած բժիշկների խումբը:

Բժիշկները հիմնվել են Covid-19-ի վերաբերյալ հարավկորեական տվյալների վրա, որտեղ մանրամասն հետազոտություններ են իրականացվում և ցույց են տալիս, որ վարակվածների գրեթե 1/3-ի մոտ հոտի տարբերակման ունակության կորուստը (նրա հետ նաև՝ համի) եղել է հիմնական արտահայտիչ ախտանշանը: Նրանց խոսքով՝ անոսմիայի կտրուկ ի հայտ գալու մասին նշել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իտալիայի օթոլարինգոլոգները:

Երիտասարդները Covid-19-ը համեմատաբար թեթև են տանում՝ հաճախ չունենալով հիվանդության ոչ մի ակնհայտ արտահայտում, շարունակելով վարել ակտիվ կյանք, միաժամանակ՝ հանդիսանալով վարակակիր: Նման «գաղտնի վարակակիրները», անձամբ չնկատելով, նպաստում են հիվանդության հետագա տարածմանը: Ուստի բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում համի ու հոտի զգացման կորստին: Հեշտությամբ առանձնացող այդ ախտանշանը թույլ կտա նկատել գաղտնի վարակակիրին:

Բացի այդ, բրիտանացի բժիշկները հիշեցնում են, որ, ըստ որոշ տվյալների, հորմոնային դեղամիջոցները՝ կորտիկոստերոիդները, որոնք օգտագործվում են վերին շնչուղիների որոշ հիվանդությունների բուժման համար, կարող են ահագնացնել ռինովիրուսային և կորոնավիրուսային վարակների ծանրությունը, և խորհուրդ են տալիս զգուշանալ՝ շարունակվող պանդեմիայի պայմաններում այդ դեղամիջոցը նշանակելիս: