Շեշտ.am (shesht.am) - Feed

Պարզվել է՝ դեմքի որ արտահայտությունն է աղջիկների կողմից սիրախաղի նշան
Սիրախաղի (ֆլիրտ) վերաբերյալ գիտական հետազոտությունները շատ չեն: Միևնույն ժամանակ՝ այս թեման բազմաթիվ մարդկանց է հետաքրքրում. շատերը սիրախաղը չեն տարբերում հարգալից վերաբերմունքից, ինչը հանգեցնում է զրուցակցի ու սեփական անձի վերաբերյալ սխալ եզրակացության: ԱՄՆ-ի Կանզասի համալսարանի գիտնականները որոշել են կարգավորել իրավիճակը և պարզել՝ արդյո՞ք սիրախաղին բնորոշ է դեմքի որևէ հատուկ արտահայտություն, որով կինը ցույց է տալիս իր հետաքրքրությունը տղամարդու հանդեպ:

Գիտնականները դիմել են պրոֆեսիոնալ դերասաններին ու կամավորներին՝ ինքնաբերաբար ցույց տալ դեմքի այդպիսի արտահայտություն կամ դա անել ըստ սիրախաղի որոշման առկա ուղեցույցների: Արդյունքում հաջողվել է պարզել, որ որոշ կանանց մի մասը խնդիրն արդյունավետորեն է կատարել, քան՝ մյուսները: Միևնույն ժամանակ՝ տղամարդկանց մեծամասնությունը, ինչպես պարզել են հետազոտողները, կարող են ճանաչել կնոջ դեմքի այն արտահայտությունը, որը սիրախաղի մասին է վկայում: Սակայն բոլոր տղամարդիկ միևնույն կերպ չեն հաղթահարել խնդիրը:

Հետազոտողներն օգտագործել են դեմքի մկանային շարժումների կոդավորումը՝ դասակարգելու «կոկետության արտահայտման» կազմաբանությունը: Կոդավորումը ցույց է տվել, որ սիրախաղի առավել արդյունավետ ազդանշան է թեքված և փոքր-ինչ կախված գլուխը, թեթև ժպիտը և հայացքը դեպի սիրախաղի օբյեկտը:

Որոշ հոգեբաններ նշում են կանացի սիրախաղի նաև այլ նշաններ. մազերի ուղղումը (գլուխն այդ դեպքում ներքև է ուղղված, իսկ վիզը բաց է), շուրթերը լիզելը կամ ուռցնելը, դեպի ցած ուղղված աչքերի, կարճ հայացքը դեպի զրուցակիցը և հաճախակի թարթումը: Երկու սեռերի համար էլ սիրախաղի ապացույցներն են՝ աշխուժությունը, հաճախակի ծիծաղը, մեծ հետաքրքրությունը միմյանց հանդեպ, խաչաձևված ոտքերը դեպի զրուցակիցը և դիպչելը:

Ինչո՞ւ են տղամարդիկ նախընտրում շիկահերների
Մինեսոտայի համալսարանի գիտնականները փորձարկում են կատարել. ավելի քան 100 տղամարդ դիտել է շիկահերների, թխահերների ու շագանակահերների լուսանկարներ: Գիտնականներ, իրենց հերթին, հետևել են նրանց արձագանքին:

Առավել մեծ ուշադրության են արժանացել շիկահերները. ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նրանք ավելի հետաքրքրական են:

Այս պարագայում տղամարդիկ հաստատել են այն կարծրատիպը, թե բաց գույնի մազերով կանայք ավելի հասանելի են: Այդ իսկ պատճառով նրանք շիկահերներին մեծ ուշադրություն են դարձնում և գործնականում միշտ պատրաստ են նրանց հետ հարաբերություններ ստեղծել:

Կատարված մեկ այլ հետազոտության համաձայն՝ տղամարդիկ պետք է ընտրեին նույն կնոջ՝ տարբեր գույնի մազերով նկարներից մեկը: Նրանք պետք է պատասխանեին մի շարք հարցերի: Պարզվել է, որ հարցվածների 40%-ն իսկապես չէր հրաժարվի շիկահերի հետ արտամուսնական կապից, իսկ հարցվածների 1/3-ը նշել է, որ որպես կին կընտրեր թխահերի, ավելի փոքր մասը նախընտրություն կտար շագանակահերի, 10%-ից քիչը՝ շիկակարմիրի:

Շիկահերի հետ ամուսնանալու կողմնակից է հարցվածների ընդամենը 15%-ը: Տղամարդկանց այսպիսի ընտրությունը բացատրել են նրանով, որ, նրանց կարծիքով, թխահերներն ավելի ինքնուրույն են և տնտեսություն վարելիս ու երեխաներին դաստիարակելիս՝ առավել վստահելի: Նրանք, ըստ տղամարդկանց, սովորաբար ավելի շատ են վաստակում, քան շիկահերները: Միևնույն ժամանակ՝ հարցված տղամարդկանց կեսը համոզված է եղել, որ հայտնի կանանց շարքում շիկահերները մեծամասնություն են:

Ավստրիացի մարդաբան, պրոֆեսոր Կառլ Գրամերը ուժեղի սեռի ընտրությանը գիտական բացատրություն է տալիս: Նրա համոզմամբ՝ բնական շիկահերների մոտ էստրոգենի մակարդակն ավելի բարձր է, քան մուգ գույնի մազերով կանանց մոտ, իսկ տեստոստերոնը՝ հակառակը՝ ցածր է: Այդ համադրությունը ոչ միայն արտաքինի վրա է ազդում, այլև վարքի. սովորաբար՝ շիկահերներն ավելի կայտառ են ու ինֆանտիլ: Այդ ամենը միասին տղամարդկանց համար ենթագիտակցական ազդանշան է՝ հենց նրանց ընտրելու համար:

Սան Դիեգոյի համալսարանի մասնագետները զարգացրել են այդ հիպոթեզը: Նրանց վարկածի համաձայն՝ շիկահերների դեպքում տարիքը և մաշկի վրա առկա նշաններից առկա հիվանդությունը որոշել է հեշտ է: Նշվում է, որ հնագույն շրջանում, երբ «բանական մարդը» ենթարկվում էր մանրէների, վիրուսների, հիվանդությունների վտանգին, գոյատևման հարց էր սերունդներին ծնելը: Բաց մաշկով կանանց դեպքում ընտրություն կատարելն այդ նպատակով հեշտ էր: Բացի այդ՝ շիկահերներն ավելի երիտասարդ տեսք են ունենում, ինչը նույնպես երեխա ունենալու օգտին խոսող հանգամանք է:

Տղամարդկանց կողմից շիկահերների ներկայիս մեծ պահանջարկի ևս մեկ հանգամանք է այն, որ, իբր, շիկահերները հեշտությամբ են կարմրում, ինչի շնորհիվ տղամարդը համոզվում է՝ դուր է եկել, թե ոչ, հոգատարությունն առավել հաստատակամորեն են ցուցաբերում: Հետազոտողները նշում են, որ սպիտակ գույնը մաքրության խորհրդանիշ է. սա տղամարդկանց նույնպես վստահություն է ներշնչում: Սակայն այս հիպոթեզերի գիտական հաստատում դեռևս չի իրականացվել:

Սեռաբան և հոգեբան Ալեքս Մեյը հիշեցնում է մարդու երկու հիմնական բնազդների մասին՝ գոյատևել և բազմանալ: Եթե կինը փնտրում է իրեն պաշտպան, ով օջախն ու երեխաներին կպաշտպանի, ապա տղամարդուն անհրաժեշտ  այդ օջախի պահապան ու երեխաների մայր: Ալեքս Մեյը նույնպես ընդունում է, որ տղամարդը, դիտելով կնոջը, ենթագիտակցորեն գնահատում է նրա առողջությունը: Շիկահերների դեպքում դա հասկանալն առավել դյուրին է:

Բացի այդ՝ բնական շիկահերների մեծ մասին մոտ ռեցեսային գեներ են, որոնք հազվադեպ են փոխանցվում ժառանգաբար: Տղամարդու համար դա առավելություն է, քանի որ երեխաներն իրեն նման կլինեն, նշանակում է՝ վստահ կլինի, որ հենց իր երեխաներին է դաստիարակում: Բացառությամբ հազվադեպ դեպքերի՝ շիկահերներն ընտանիքը ղեկավարելու հակում չեն ունենում, ինչը տղամարդուն թույլ է տալիս միշտ տեր զգալ իրեն:

Սեռաբանն ընդգծել է ևս մեկ կարևոր կետ. իրականում շիկահերներն ավելի քիչ խանդավառ են, քան թխահերները կամ շիկակարմիրները: Բայց տղամարդիկ պատրաստ են ներել շիկահերների ձախողումները կամ չնկատել դրանք, այդ պատճառով շատ կանայք ներկում են մազերը: Իսկ տղամարդուն, հոգեբանի խոսքով, բավական է միայն մազերի գույնը. նա չի նկատի ունքերի ու աչքերի գույնը (բնական շիկահերները հիմնականում կապուտաչյա են):

Ալեքս Մեյը կատարել է իր հիմնավոր եզրակացությունները: Ոմն Ստաս Կոտովը համացանցում տեղադրել է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների իր վարկածը: Նրա համոզմամբ՝ շիկահերն ուրախ է, որ կին է ծնվել: Նա սիրում է իր մարմինը և կարողանում է օգտվել դրանից: Նրա մտքով անգամ չի անցնում դառնալ ֆեմինիստուհի կամ բարձրանալ բարիկադների վրա: Ստասի համոզմամբ՝ շիկահերը չի պնդում «հավասար իրավունքներ», քանի որ նա ավելին ունի ու հասկացել է, որ տղամարդուն պետք է գրավել սեփական մարմնով:

Մորուքի աճը բացատրել են դեմքին հասցված հարվածները մեղմելու անհրաժեշտությամբ
Տղամարդու դեմքի ստորին հատվածում երկար մազածածկույթը մարդկանց մոտ սեռական դիմորֆիզմի վառ նշաններից է: Բեխերն ու մորուքն այնքան էլ հարմարավետ չեն. ուտելիքը մնում է նրանց վրա, բազմանում են մակաբույծներ, դժվարանում է քրտնարտադրությունը և միմիկական հաղորդակցությունը: Չնայած դրան՝ գրավիչ են և կարող են պահպանվել սեռական ընտրության արդյունքում, ինչպես՝ պոչը սիրամարգների արուների կամ եղջյուրը միաեղջյուրի արուների մոտ: Սակայն հնարավոր է՝ մորուքն ունի որոշակի գործնակա՞ն նշանակություն:

Իրականում` առկա է «բռունցքային հիպոթեզ», որը բացատրում է մարդու ձեռքի ու դեմքի անատոմիայի առանձնահատկությունները՝ անհրաժեշտության դեպքում հարվածելու և հարվածն ընդունելու առումով: Հիպոթեզի հեղինակ Դևիդ Քերիերը (Յուտա նահանգի համալսարան) փորձել է դրա հետ կապել դեպքի խիտ մազածածկույթը՝ ենթադրելով, որ մորուքը կարող է ծառայել հակառակորդի հարվածը մեղմացնելուն:

Դրանում հստակ տրամաբանություն կա, և հեղինակներն իրենց գաղափարի օգտին ներկայացնում են երեք առանցքային կետեր: Նախ՝ ագրեսիայի դրսևորումների մեծ մասը տեղի է ունենում տղամարդկանց միջև: Երկրորդ՝ նման հակամարտությունների ճնշող մեծամասնությունը մինչև վերջերս եղել են բռունցքային ուղիղ հարվածները: Երրորդ՝ էվոլյուցիան պետք է նպաստեր  ֆենոտիպերի (անհատական զարգացմամբ ձեռք բերված հատկանիշների ամբողջություն) զարգացմանը, որոնք կօգնեին հաղթել նման հակամարտություններում:

Իրենց գաղափարը ստուգելու համար գիտնականները փորձարկում են կատարել էպօքսիդային յուղից պատրաստված մարդկային գանգի մոդելով՝ այն ծածկելով ոչխարի բրդով՝ տարբեր աստիճանների կտրվածքով ու առանց կտրելու: Հստաչ չափված հարվածներ են հասցվել մոդելին, իսկ ընդունիչն արձանագրել է ստացված հարվածը: Ինչպես և սպասվում էր, չկտրված բուրդն ավելի շատ էներգիա է կլանել, քան կտրված կամ սափրված տարբերակները (երբեմն՝ 37%-ով ավելի):

Հեղինակների կարծիքով՝ դա հաստատում է իրենց սկզբնական հիպոթեզը, ընդ որում՝ մազերի նման գործառույթը լայնորեն տարածված է: Համարվում է, որ նույնիսկ առյուծների շքեղ բաշն է նպաստում մռութի ու կոկորդի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ՝ նրանց եզրակացությունները վերջնական ընդունելու համար դեռ վաղ է. Դարվինը դեմքի մազածածկույթն անվանել էր սովորական սեռական ընտրություն:

Նշվում է, որ նախ՝ ոչխարի բուրդը մարդու մազերից ավելի խիտ է և, համապատասխանաբար, կարող է ավելի շատ էներգիա կլանել: Երկրորդ՝ նման կլանումը կարող է նվազեցնել ոսկորի կոտրվածքի վտանգը, բայց դժվար թե ուղեղը պաշտպանի ցնցումներից: Բարձրագոչ հայտարարությունները հուսալի ապացույցների կարիք ունեն, և Քերիերը դեռ  պետք է վերջնականորեն հիմնավորի «բռունցքային հիպոթեզը» կամ հրաժարվի դրանից:

Չինացի բժիշկները Covid-19-ով հիվանդների սերմնահեղուկում կորոնավիրուս են հայտնաբերել
Գիտնականներն արդեն ստուգել են SARS-CoV-2-ով վարակված տղամարդկանց սերմնահեղուկում վիրուսային ՌՆԹ-ի առկայությունը: Հետազոտություններն անցկացվել են պացիենտների ոչ մեծ խմբի նկատմամբ, ինչպես նաև մեկ՝ միակ կամավորի մասնակցությամբ, ում մոտ հիվանդությունն անցել էր հստակ արտահայտված կերպով և արդեն առողջացել էր, իսկ սերմնահեղուկում կորոնավիրուսի հետք չի հայտնաբերվել: Սակայն աշխատության հեղինակները կրկնել են Covid-19-ի ծանր դեպքերով տղամարդկանց մոտ ուսումնասիրությունները: Վերջիններս լիովին այլ արդյունքներ են տվել:

Չինացի բժիշկները հետազոտել են 38 տղամարդու սերմնահեղուկը, ովքեր բուժում են ստանում Հենան նահանգի Շանցյուի քաղաքային կլինիկայում: 15 նմուշ վերցվել է հիվանդության սուր փուլում գտնվող պացիենտից, 23-ը՝ դրանից 2-3 օր անց: Վիրուսի առկայության ապացույց հայտնաբերվել է առաջին խմբից 4-ի, երկրորդ խմբից՝ 2-ի սերմում: SARS-CoV-2 եղել է փորձարկվողներից 16-ի մոտ: Հետազոտությունն իրականացրել են Շիսի Չժանը և նրա գործընկերները:

Նշվում է, որ վերարտադրողական օրգանները կենտրոնական նյարդային համակարգին հավասար պատկանում են մեր օրգանիզմի «իմունային արտոնյալ» մասերին: Վարակի առկայությամբ պայմանավորված բորբոքային գործընթացները դրանցում չեն զարգանում, ինչը մինչև որոշ մակարդակի հասնելը պաշտպանում է մարմնի այդ մասերը սեփական իմունիտետի կողմից վնասվելուց: Սակայն դա նրանց յուրահատուկ «թաքստոց» է դարձնում, որտեղ վիրուսը կարող է թաքնվել իմունային համակարգի հարձակումներից՝ բարդացնելով հիվանդության բուժումը:

Նման «մարտավարություն» իսկապես որդեգրում են որոշ վիրուսներ և, հնարավոր է, SARS-CoV-2-ը: Տեսականորեն, պահպանվելով վերարտադրողական համակարգի օրգաններում, այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով՝ բացի արդեն հայտնի օդակաթիլային և շփման միջոցները: Ընդհանուր առմամբ՝ բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ կոչ են անում այդ տվյալները չդիտարկել որպես վերջնական:

Այսպես, Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Ալան Փեյսին նշել է, որ սերմնահեղուկում վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերումն ուղեկցվում է տեխնիկական մեծ բարդություններով և կարող է սխալ տեղեկություններ տրամադրել՝ առանց այդ էլ ոչ մեծ ընտրության պարագայում: Բացի այդ՝ դրանք ոչինչ չեն ասում վիրուսային մասնիկների և վարակիչ մնալու ունակության մասին: Վերարտադրողական համակարգի վրա SARS-CoV-2-ի ազդեցության և հիվանդության սեռական ճանապարհով փոխանցման հարցը մնում է բաց:

Naked Science: Գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ Covid-19-ի համար ավելի խոցելի են
Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրությունը տարբերվում է գրիպի տարբեր տեսակներից: Այսպես, տարեցներն ավելի խոցելի են վիրուսի նկատմամբ, քան միջին տարիքի մարդիկ և երեխաները: Նույն կերպ՝ SARS-CoV-2-ը վտանգավոր է անամնեզում օնկոլոգիական կամ կարդիոլոգիական պաթոլոգիաներով, ինչպես նաև շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Վերջին շրջանում մի շարք հետազոտություններ ցույց են տվել Covid-19-ի տարածման գենդերային տարբերությունը: Այսպես, տղամարդկանց մոտ հիվանդության ախտանշաններն ավելի հաճախ են ի հայտ գալիս, իսկ ընթացքն ավելի հաճախ է մահվան ելք ունենում: Այդ տենդենցն առաջին անգամ արտահայտվել է, երբ համաճարակը դեռ միայն Չինաստանն էր ալեկոծում: Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հրապարակած ամենշաբաթյա տեղեկագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց ոտ կազմում է 2,8%, մինչդեռ կանանց մոտ 1,7% է:

Նույն պատկերը դիտարկվել է, երբ պանդեմիան ընդգրկեց նաև Եվրոպան: Հրապարակված տվյալների համաձայն` Իտալիաում կորոնավիրուսից մահացածների 71%-ը տղամարդիկ են: Իսպանիայի տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց մահացությունը կրկնակի շատ է:

Ինչո՞ւ են տղամարդիկ կորոնավիրուսի նկատմամբ ավելի խոցելի: Լոնդոնի համալսարանական քոլեջի Գենդերային և գլոբալ առողջապահության կենտրոնի տնօրեն Սարա Հոուքսի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե տարբերության իրական պատճառը որն է: Սկզբում հիմնական պատճառ է նշվել ծխելը. ՉԺՀ-ում ծխում է տղամարդկանց կեսը, կանանց` 2%-ը: Գիտնականները ենթադրել են, որ այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց շնչառական համակարգերի առողջության վրա և նրանց վարակի նկատմամբ ավելի խոցելի է դարձնում:

Փետրվարի վերջին հրապարակված մեկ այլ հետազոտությամբ ևս ծխելու հիպոթեզը հաստատվել է: Համաձայն դրա՝ Covid-19-ի թույլ կամ միջին արտահայտված ախտանշաններով մարդկանց շարքում տղամարդիկ կազմում են շուրջ 12%-ը, բայց ռեանիմացիայում հայտնված և մահացածների՝ 26%-ը: Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ տղամարդկանց մահացության վրա բացասաբար են ազդում սովորույթները: «Ուժեղ սեռը» թեթևամտորեն է վերաբերվում ձեռքերը լվանալուն, հաճախ առանց օճառի են լվացվում, քիչ են դիմում բժիշկների և չեն հետևում առողջապահական խորհուրդներին:

Սակայն ավելի ուշ արված հետազոտություններում հերքվում է ծխելու հիպոթեզը: Այսպես, Իտալիայում ծխում է տղամարդկանց 28%-ը, կանանց՝ 19%-ը, սակայն Չինաստանի համեմատ մահացության առումով տարբերությունն այդչափ էական չէ, և ծանր ախտանշաններով պացիենտների, վիրուսից մահացողների թիվը տղամարդկանց շրջանում մեծ է: Հնարավոր է՝ այդ երևույթի ներքո առկա է յուրահատուկ պատճառ:

Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սարբի Կլյայնի կարծիքով՝ այդ հանգամանքը կարող է լինել բնատուր ցածր իմունային հակավիրուսային պատասխանը: Նրա ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դա արդար է ՍՇՎ-ի և հեպատիտ C-ի դեպքում: Մկների վրա արված հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա կարող է իրավացի լինել նաև կորոնավիրուսի դեպքում, թեև անմիջապես SARS-CoV-2-ի դեպքում արուների իմունային համակարգի ռեակցիան չի ուսումնասիրվել:

Բացի այդ՝ սեռական նման տարբերության գործում կարող են դերակատարում ունենալ հորմոնները. օրինակ՝ էստրոգենը բջիջների հակավիրուսային ռեակցիան ուժգնացնող էստրոգենը: Բացի այդ՝ բազմաթիվ գեներ, որոնք կարգավորում են իմունային համակարգը, կանանց մոտ տեղակայված են սեռական X քրոմոսոմում (կանանց մոտ այդ քրոմոսոմը զույգ է, մինչդեռ տղամարդկանց մոտ մեկն է):

Սաբրա Կլյայնը նշել է, որ Covid-19-ի նկատմամբ իմունային պատասխանի սեռային տարբերությունները, հավանաբար, կհայտնաբերվեն հակամարմինների հետազոտություններում, որոնք ներկայումս ամբողջ աշխարհում տարվում են: Նրա խոսքով՝ առաջիկայում այդ հարցում հստակությունը կարող է մեծանալ: