Շեշտ.am (shesht.am) - Feed

Մեմբրանային սպիտակուցի բարձր էքսպրեսիան ծխողներին կորոնավիրուսի դեպքում առավել խոցելի է դարձնում
Թոքերի խրոնիկ ընդդիմագործական (օբստրուկտիվ) հիվանդությամբ (ԹԽՕՀ) տառապող մարդիկ, ինչպես նաև ակտիվ ծխողները կարող են խոցելի լինել SARS-CoV-2 վիրուսի համար: Կատարված հետազոտության համաձայն՝ ACE-2 սպիտակուցի էքսպրեսիայի մակարդակն այդ մարդկանց մոտ բարձր է: Այդ թեմայով նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը ACE-2-ն օգտագործում է բջջի մեջ սողոսկելիս:

Հետազոտությունն իրականացրել է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Ջենիս Լեյունգի ղեկավարած խումբը: Գիտնականներն ուսումնասիրել են 42 մարդուց վերցված թոքային էպիթելերի նմուշները. մարդկանց մի մասն ունեցել է ԹԽՕՀ, մյուսներն առողջ են եղել: Փորձարկվողների 24%-ը ծնողներ են եղել: Հյուսվածքների նմուշներում գիտնականները չափել են ACE-2-ի մակարդակը: ԹԽՕՀ-ով պացիենտների և ծխողների մոտ հետազոտվող սպիտակուցն էականորեն բարձր է եղել:

Ստացված տվյալները համեմատել են երկու այլ հետազոտությունների տվյալների հետ. դրանք ներառել են տեղեկություններ՝ ընդհանուր առմամբ 249 մարդու մասին. ներկա և նախկին ծխողներ, երբեմն չծխողներ: Պարզվել է, որ ծխելը շարունակողների մոտ էպիթելերի վրա ACE-2-ներն ավելի ինտենսիվորեն են էքսպրեսավորվել, քան նրանց, ովքեր երբեք չեն ծխել կամ թողել են:

Ջենիս Լեյունգի խոսքով` Covid-19 պանդեմիայի պայմաններում ԹԽՕՀ-ով տառապողները և ծխողները պետք է առավելագույնս խստորեն պահպանեն սոցիալական հեռավորությունը և ձեռքերի հիգիենան: Այն փաստը, որ նախկին ծխողների մոտ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտների (ԱՓՖ) մակարդակն էականորեն ցածր է, քան՝ ներկայումս ծխողների, Լեյունգի մեկնաբանմամբ՝ ծխելը թողնելու համար ամենալավ ժամանակն է՝ Covid-19-ից պաշտպանվելու համար:

Հետազոտությանը մասնակցող պրոֆեսոր, կորոնավիրուսի հարցերով գերմանական ուղղությամբ աշխատանքային խմբի կոորդինատոր Թոբիաս Վելտեն նշել է, որ ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրությամբ ներկայացնում է, թե ինչու են որոշ մարդիկ Covid-19-ի ախտանշանների առումով ավելի մեծ ռիսկի ենթարկվում, քան մյուսները: Գիտնականը հնարավոր է համարել, որ հենց մեմբրանային սպիտակուցների քանակն է պատճառը, որ ծխողների և ԹԽՕՀ-ով տառապողների մոտ Covid-19-ի ժամանակ անցանկալի ելքի վտանգն ավելի մեծ է:

Գիտնականի կարծիքով՝ հետազոտությունների համար հաջորդ կարևոր հարցն այն է, թե որքանո՞վ է հնարավոր փոխել ռիսկային խմբի պացիենտների մոտ ACE-2-ի էքսպրեսիայի մակարդակը՝ վարակվելու վտանգը նվազեցնելու համար:

Naked Science: Գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ Covid-19-ի համար ավելի խոցելի են
Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրությունը տարբերվում է գրիպի տարբեր տեսակներից: Այսպես, տարեցներն ավելի խոցելի են վիրուսի նկատմամբ, քան միջին տարիքի մարդիկ և երեխաները: Նույն կերպ՝ SARS-CoV-2-ը վտանգավոր է անամնեզում օնկոլոգիական կամ կարդիոլոգիական պաթոլոգիաներով, ինչպես նաև շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Վերջին շրջանում մի շարք հետազոտություններ ցույց են տվել Covid-19-ի տարածման գենդերային տարբերությունը: Այսպես, տղամարդկանց մոտ հիվանդության ախտանշաններն ավելի հաճախ են ի հայտ գալիս, իսկ ընթացքն ավելի հաճախ է մահվան ելք ունենում: Այդ տենդենցն առաջին անգամ արտահայտվել է, երբ համաճարակը դեռ միայն Չինաստանն էր ալեկոծում: Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հրապարակած ամենշաբաթյա տեղեկագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց ոտ կազմում է 2,8%, մինչդեռ կանանց մոտ 1,7% է:

Նույն պատկերը դիտարկվել է, երբ պանդեմիան ընդգրկեց նաև Եվրոպան: Հրապարակված տվյալների համաձայն` Իտալիաում կորոնավիրուսից մահացածների 71%-ը տղամարդիկ են: Իսպանիայի տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց մահացությունը կրկնակի շատ է:

Ինչո՞ւ են տղամարդիկ կորոնավիրուսի նկատմամբ ավելի խոցելի: Լոնդոնի համալսարանական քոլեջի Գենդերային և գլոբալ առողջապահության կենտրոնի տնօրեն Սարա Հոուքսի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե տարբերության իրական պատճառը որն է: Սկզբում հիմնական պատճառ է նշվել ծխելը. ՉԺՀ-ում ծխում է տղամարդկանց կեսը, կանանց` 2%-ը: Գիտնականները ենթադրել են, որ այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց շնչառական համակարգերի առողջության վրա և նրանց վարակի նկատմամբ ավելի խոցելի է դարձնում:

Փետրվարի վերջին հրապարակված մեկ այլ հետազոտությամբ ևս ծխելու հիպոթեզը հաստատվել է: Համաձայն դրա՝ Covid-19-ի թույլ կամ միջին արտահայտված ախտանշաններով մարդկանց շարքում տղամարդիկ կազմում են շուրջ 12%-ը, բայց ռեանիմացիայում հայտնված և մահացածների՝ 26%-ը: Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ տղամարդկանց մահացության վրա բացասաբար են ազդում սովորույթները: «Ուժեղ սեռը» թեթևամտորեն է վերաբերվում ձեռքերը լվանալուն, հաճախ առանց օճառի են լվացվում, քիչ են դիմում բժիշկների և չեն հետևում առողջապահական խորհուրդներին:

Սակայն ավելի ուշ արված հետազոտություններում հերքվում է ծխելու հիպոթեզը: Այսպես, Իտալիայում ծխում է տղամարդկանց 28%-ը, կանանց՝ 19%-ը, սակայն Չինաստանի համեմատ մահացության առումով տարբերությունն այդչափ էական չէ, և ծանր ախտանշաններով պացիենտների, վիրուսից մահացողների թիվը տղամարդկանց շրջանում մեծ է: Հնարավոր է՝ այդ երևույթի ներքո առկա է յուրահատուկ պատճառ:

Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սարբի Կլյայնի կարծիքով՝ այդ հանգամանքը կարող է լինել բնատուր ցածր իմունային հակավիրուսային պատասխանը: Նրա ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դա արդար է ՍՇՎ-ի և հեպատիտ C-ի դեպքում: Մկների վրա արված հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա կարող է իրավացի լինել նաև կորոնավիրուսի դեպքում, թեև անմիջապես SARS-CoV-2-ի դեպքում արուների իմունային համակարգի ռեակցիան չի ուսումնասիրվել:

Բացի այդ՝ սեռական նման տարբերության գործում կարող են դերակատարում ունենալ հորմոնները. օրինակ՝ էստրոգենը բջիջների հակավիրուսային ռեակցիան ուժգնացնող էստրոգենը: Բացի այդ՝ բազմաթիվ գեներ, որոնք կարգավորում են իմունային համակարգը, կանանց մոտ տեղակայված են սեռական X քրոմոսոմում (կանանց մոտ այդ քրոմոսոմը զույգ է, մինչդեռ տղամարդկանց մոտ մեկն է):

Սաբրա Կլյայնը նշել է, որ Covid-19-ի նկատմամբ իմունային պատասխանի սեռային տարբերությունները, հավանաբար, կհայտնաբերվեն հակամարմինների հետազոտություններում, որոնք ներկայումս ամբողջ աշխարհում տարվում են: Նրա խոսքով՝ առաջիկայում այդ հարցում հստակությունը կարող է մեծանալ: