Շեշտ.am (shesht.am) - Feed

8 պատմամշակութային վայրեր Հայաստանում, որոնք քչերին են հայտնի
Գաղտնիք չէ, որ Հայաստանը համարվում է «թանգարան» բաց երկնքի տակ: Մեր երկրի պատմամշակութային արժեք ներկայացնող զբոսավայերերը հայտնի են աշխարհին: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան` սեփական աչքով տեսնելու, վայելելու մարդկության և բնության ստեղծած հրաշքը:

Այնուամենայնիվ, կան մի շարք վայերեր, որոնք հանրության համար դեռևս մնացել են ոչ լրիվ բացահայտված: Եվ այսպես, թվարկենք դրանցից մի քանիսը:

1. Շառաչ ջրվեժ

Շառաչ ջրվեժը գտնվում է Տավուշի մարզում՝ Խնձորուտ գետի վրա: Գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից: Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք միախառնվում է Աղնջա գետին։

2. Գեղարոտի ջրվեժ

Գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա: Արագածոտնի մարզի Արագած գյուղից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Գեղարոտի ջրվեժ

3. Քարի լիճ

Գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ: Առաջացել է սառցե գոյակցություններից: Լիճը շրջապատված է ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է գտնվում առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը:

Քարի լիճ

4. Ազոխի քարանձավ

Գտնվում է Արցախի հարավային մասում, Հադրութի շրջանում: Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես։

Ազոխի քարանձավ

5. Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժները գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով հոսող երկու` Զվարագետի եւ Մեղրի գետերի վրա: Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով ավարտվում անտառի վերջում:

6. Դժոխքի ձոր

Դժոխքի ձորը գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում` Նախիջևանիսահմանի մոտ: Կիրճի խորությունը 100-400 մետր է, լայնությունը` 1,5 – 80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ:

7. Քարերի սիմֆոնիա

Կոտայքի մարզում` Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած «Քարերի սիմֆոնիա»-ն:

8. Հոռոմայրի սուրբ նշան վանք

Հոռոմայրի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա:

Հոռոմայրի սուրբ նշան վանք