Շեշտ.am (shesht.am) - Feed

Պենտագոնը զգուշացնում է Մերձավոր Արևելքի երկրներին` չհամագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ
Պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Դանա Ստրոուլի խոսքով` ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի որոշ երկրներ և ԱՄՆ-ի գործընկերներ պատրաստ են հավելյալ զիջումների գնալ ռուսների ու չինացիների հետ համագործակցության ընդլայնման համար, հատկապես անվտանգության, ռազմական և տիեզերական ոլորտներում:

Սակայն Ստրոուլը շեշտել է, որ այդպիսի որոշումը ոչ միայն կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարները, այլև իրենց ինքնիշխանությունը:

Նրա խոսքով` Մերձավոր Արևելքի երկրները պետք է ընտրեն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունը կամ գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ: Ստրոուլը նշել է, որ այդպիսի ընտրության արդյունքն ակնհայտ է, իսկ նման հարաբերությունների զարգացումից հնարավոր օգուտները` անհամեմատելի:

Պենտագոնում չեն բացառել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային պատերազմը
ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային պատերազմը հնարավոր է: Նրա խոսքով` Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնը չի դիտարկել միջուկային տերության հետ անմիջական բախման հնարավորությունը, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է:

Ծովակալի կարծիքով` չպետք է բացառել Միացյալ Նահանգների հնարավոր հակառակորդների կողմից միջուկային զինատեսակների կիրառման հավանականությունը:

Ռիչարդի խոսքով` քանի դեռ Պենտագոնը կենտրոնացած է ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանն ագրեսիվ քաղաքականություն են սկսել վարել` Սառը պատերազմից հետո աննախադեպ ուժային մեթոդներով մարտահրավեր նետելով միջազգային նորմերին: Ծովակալը համոզված է, որ Վաշինգտոնն այսօրինակ գործողությունները չպետք է անուշադրության մատնի:

Պենտագոնում ՉԹՕ-ների վերաբերյալ տվյալների հետաքննության խումբ են ստեղծել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը հետաքննելու է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ի հայտ գալու դեպքերը:

Հաղորդվում է, որ աշխատանքային խմբի ստեղծման նպատակը ՉԹՕ-ների ծագման, բնույթի վերաբերյալ պատկերացում կազմելն է: Խմբի առաքելությունն է՝ հայտնաբերել, վերլուծել, կազմել ՉԹՕ-ների կատալոգ, որոնք կարող են հավանական վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնն այդ նպատակային խմբի կազմավորման գործընթացում է գտնվում: Նախագիծը ղեկավարելու է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դևիդ Նորքվիստը:

Հուլիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր մտածել գաղտնազերծել չբացահայտված թռչող օբյեկտների և այսպես կոչված ռոզուելյան միջադեպի վերաբերյալ նյութերը (1947թ. հուլիսի 4-ին Նյու Մեքսիկո նահանգում՝ Ռոզուելի մոտակայքում օդապարիկ էր կործանվել, որն օգտագործվում էր խորհրդային միջուկային փորձարկումների ձայնային ազդանշանները որսալու համար: Զինվորականները թաքցրել էին բեկորների ծագումը, ինչի բազմաթիվ կոնսպիրոլոգիական տեսությունների պատճառ հանդիսացավ):

Ապրիլի վերջին Պենտագոնը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ «չբացահայտված թռչող օբյեկտ» որակավորմամբ թռչող մարմիններ էին երևում: Տեսանյութերն արվել են ամերիկյան ՌՕՈւ-ի կողմից՝ 2004 և 2015 թվականներին:

2017թ. վերջերին հայտնի էր դարձել, որ Պենտագոնում գործել է «արտասովոր օդատիեզերական վտանգների» վերաբերյալ տվյալների հավաքման ու վերլուծության գաղտնի ծրագիր: 2007-2012թթ. ծրագրի համար հատկացվել է 22 մլն դոլար: Սկզբնական շրջանում այն գտնվել է ԱՄՆ ՊՆ-ի Հետախուզական վարչության կազմում:

Փորձագետները փորձել են բացատրել ՉԹՕ-ների վերաբերյալ Պենտագոնի հրապարակած տեսանյութերը
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը երեք տեսանյութեր է հրապարակել, որոնք արվել են ամերիկյան ՌԾՈՒ-ի օդաչուների կողմից՝ վարժական թռիչքների ժամանակ: Դրանցում երևում է նրանց հանդիպումը «չբացահայտված թռչող օբյեկտների» հետ: Տեսանյութերը նկարահանված են 2004 և 2015 թվականներին և մինչ օրս գաղտնի են եղել, սակայն պարբերաբար հայտնվել են համացանցում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղյակ չեն, թե հատկապես ինչ է պատկերված տեսանյութերում, ուստի նպատակահարմար են գտել խոսել «չբացահայտված թռչող օբյեկտների» մասին. առեղծվածային անթև ինքնաթիռներ, որոնք թռչում են գերձայնային արագությամբ ու «չունեն տարբերակված թևեր ու պոչ, արտահայտված շլեյֆ»: Հաղորդվում է, որ տեսանյութերը Պենտագոնը որոշել է հրապարակել՝ հանրության շրջանում դրանց իսկության մասին սխալ պատկերացումներին վերջ դնելու համար: Սակայն այդպես էլ չի նշվել, իրականում ինչ են նկարել:

Նշվել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ավելի վաղ խոստովանել են, որ տեսանյութերն իրենց օդաչուների կողմից են արվել: Մանրամասն հետազոտությունից հետո նախարարությունը հաստատել է, որ տեսանյութերի բացահայտ հրապարակումը զինվորականների հետագա առաքելություններին չի խոչընդոտի: Տեսանյութում երևացող մարմինները շարունակում են համարվել «չբացահայտված»:

https://youtu.be/7l6Usdooji8
2004թ. Կալիֆորնիայի առափնյա հատվածում արված տեսանյութ / © Defence Blog

Մեկնաբանելով Պենտագոնի հայտարարությունը՝ ամերիկյան սենատի դեմոկրատների նախկին առաջնորդ, 80-ամյա Հարի Ռիդը նշել է, որ ուրախ է Պենտագոնի կողմից նյութի հրապարակման համար, սակայն դա հետազոտությունների և հասանելի նյութերի միայն մի մասն է: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է լրջորեն և գիտականորեն դիտարկի այն և ազգային անվտանգության համար հնարավոր ցանկացած հետևանքի, և ամերիկացիները պետք է տեղեկացված լինեն:

https://youtu.be/s4cKU6-LCFY
2015թ.-ի տեսանյութ / © Defence Blog

Դեռևս տարիներ առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ՊՆ-ը 2007թ.-ից սկսած ՉԹՕ-ների ուսումնասիրության վրա 22 մլն դոլար է ծախսել («Ավիացիոն վտանգների նույնականացման ընդլայնված ծրագիր», «The Advanced Aviation Threat Identification Program»): Առաքելությունն այն ժամանակ ղեկավարում էր ռազմական հետախուզության անդամ Լուիս Էլիզոնդոն, ով խորապես համագործակցում էր ԿՀՎ-ի ու ՌԾՈՒ-ի հետ: Երեք տարի առաջ անցնելով պահեստազոր՝ նա նշել է. «ՉԹՕ-ներն իրականություն են»:

https://youtu.be/ZFpnBkCn30I
2015թ. արված մեկ այլ տեսանյութ/ © Defence Blog

Ընդ որում՝ ծրագրի նախաձեռնողը հենց դեմոկրատ սենատոր Հարի Ռիդն է՝ տիեզերագնաց Ջոն Գլենի ներկայացմամբ, ով 1962թ. փետրվարին «Մերկուրի» տիեզերանավով իրականացրել է ուղեծրային տիեզերական թռիչք: Նա վստահ էր, որ Վաշինգտոնը պարտավոր է զբաղվել ՉԹՕ-ների հետազոտությամբ՝ հատկապես ռազմական օդաչուների մասնակցությամբ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում երկնքում: Ուշագրավ է, որ ամերիկացի զինվորականները դեռևս 1969-ին էին հայտարարել, որ ՉԹՕ-ներն ուսումնասիրելու կարիք չկա:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ «թող նրանք մտածեն այնպես, ինչպես մտածում են»: Նրա ընդգծել է. «Ասում են՝ տեսել եմ, կարդացել եմ, լսել եմ. այդ հարցով մի կարճատև հանդիպում եմ ունեցել: Մարդիկ ասում են, թե տեսնում են ՉԹՕ. հավատո՞ւմ եմ ես դրան. ոչ այնքան»:

Ինչ վերաբերում է գիտնականների կարծիքին, ապա աստղաֆիզիկ Լեոն Գոլուբը, մեկնաբանելով ամերիկացի օդաչուների պատմությունները, նշել է, որ «ՉԹՕ-ների հետ հանդիպման» պատճառ կարող են լինել սարքավորումների սխալմունքները կամ մթնոլորտային երևույթները, բացի այդ՝ չպետք է բացառել նաև հենց օդաչուների «նյարդային ծանրաբեռնվածությունը»՝ մեծ արագությամբ թռիչքների ժամանակ:

SETI ինստիտուտի առաջատար աստղագետ Սեթ Շոստոկն իր հերթին ընդգծել է, որ քանի դեռ ապացույցներ չկան, պետք է թերահավատորեն տրամադրվել: Ինստիտուտը զբաղվում է ռադիո և օպտիկական աստղադիտակների կիրառությամբ՝ «այլմոլորային քաղաքակրթություններից ստացվող ազդանշանների» որոնման համար: Աստղագետի խոսքով՝ ինտիտուտը որոնում է այլմոլորակայինների, սակայն դեռևս չեն հաստատում, թե գտել են:

Այլ տեսակետ ունի ՉԹՕ-ների ուսումնասիրության փորձագետ և Այլմոլորակայինների հետազոտության կենտրոնի (Նևադա նահանգ, Հիկո) ղեկավար Ջորջ Հարիսը, ում գնահատմամբ՝ ՉԹՕ-ները ճամփորդում են էլեկտրամագնիսական հարթություններում: Նրանք այդպիսով արագություն են ձեռք բերում և կարող են թռչել լույսի արագությամբ: Նրա խոսքով՝ կառավարության համար դժվար է եղել ճանաչել արժանահավատ դիտարկումների առկայությունը: Հարիսը ցավալի է համարել, որ այդ ամենը տեղի է ունենում 50-ականների վերջերից, սակայն ոչ ոք երբեք այդ մասին չի խոսել:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ՉԹՕ-ների հետազոտության ռազմական ծրագիրն ավարտվել է 2012թ.: Սակայն, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուսումնասիրությունները մինչ օրս շարունակվում են: Անցած հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը խումբ են ստեղծել, որը, ենթադրաբար, զբաղվելու է հիպոթետիկ այլմոլորակային տեխնոլոգիաների հետազոտությամբ:

Պենտագոնում պարզում են ԱՄՆ-ի դեմ կորոնավիրուսի օգտագործման հավանականությունը
Տեղեկություն է տարածվել, որ Միացյալ Նահանգներում Պաշտպանության նախարարության և հետախուզական մարմինների նախաձեռնությամբ հետաքննություն է սկսվել՝ կապված կորոնավիրուսային վարակն ԱՄՆ-ի հակառակորդների կողմից որպես կենսաբանական զենքի հնարավոր օգտագործման հետ:

Նշվում է, որ ազգային անվտանգությունում հասկանում են, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել կորոնավիրուսը, սակայն պաշտոնյաները չեն պնդում, թե Covid-19-ը միտումնավոր այդ նպատակով է ստեղծվել:

Պենտագոնը շարունակում է աջակցել մի շարք գերատեսչություններ, որոնք գործում են միջուկային, քիմիական և կենսաբանական անվտանգության ծրագրերի շրջանակներում: Աջակցության միջոցառումները ներառում են վարակի առկայության թեստավորում, պատվաստանյութի ստեղծում, դիմակների, նրանց ֆիլտրերի և ջերմատես սարքերի մատակարարում:

Հետաքննության վերաբերյալ տեղեկությունը Պենտանոնը չի մեկնաբանել: Հաղորդվում է, որ ռազմական գերատեսչությունում այդ թեմայով հիմնական թեման կորոնավիրուսի առաջացման հարցն է, ինչպես նաև այն, որ Չինաստանի իշխանությունները նրա մասին տեղեկացված են եղել ավելի վաղ փուլերում:

Պենտագոնի և հետախուզական ծառայությունների կողմից կորոնավիրուսը որպես կենսաբանական զենք կիրառելու տեսության վրա ուշադրության սևեռման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:

Հավելենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 869 հազարից: Մահացել է շուրջ 50 հազար մարդ, առողջացել են մոտ 81 հազարը: