Շեշտ.am (shesht.am) - Feed

Նավթ` Լեռնային Ղարաբաղի փոխարեն. Բաքուն գնե՞ց Արևմուտքին, թե՞ վաստակեց բանակի համար
EurAsia Daily պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել ադրբեջանական նավթի ու Արցախյան հակամարտության առնչության վերաբերյալ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

«23 տարվա ընթացքում Ադրբեջանը նավթի ավելի քան 75%-ը տրամադրել է օտարերկրացի ներդրողներին` նրանց թույլ տալով դրանով միլիարդավոր դոլարներ վաստակել: Հայաստանում քննարկում են, թե դա Լեռնային Ղարաբաղի դիմաց վարձատրություն էր: ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ տեխասցի լոբբիստներն Ադրբեջանին օգնել են Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Մինսկի խմբի բանակցություններից և ի սկզբանե կանխորոշել են տարածաշրջանի ճակատագիրը: Նավթագազային ոլորտի զարգացման շնորհիվ Ադրբեջանը լուրջ եկամուտներ է ստացել, որն, ամեն դեպքում, իր դերակատարումն է ունեցել հակամարտության հարցում:

Ադրբեջանը, սակայն, նավթի ու գազի արդյունահանման համար թանկ է վճարել: Socar-ի տվյալներով` 1997-2019թթ. շուրջ 720 մլն տոննա նավթ է արդյունահանվել: Պետական ընկերությանը դրանից շուրջ 200 մլն-ն է բաժին հասել: 23 տարվա ընթացքում, նավթի միջին գներով հաշված, Ադրբեջանն այդ ոլորտից մոտ 80 մլրդ դոլար է վաստակել, իսկ ներդրողները` մոտ 270 մլրդ դոլար:

Այդ ընկերությունն ադրբեջանական նավթի վաճառքից միայն փոքր մասն է ստանում: Մեծ չէ նաև Բաքվի մասնաբաժինը խողովակաշարերի ծրագրերում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարներում նա ունի 25% բաժին, իսկ Հարավկովկասյան գազատարում` ընդամենը 10%:

Նավթից ու գազից ստացված եկամուտների մոտ 80%-ը բաժին է հասնում արևմտյան կազմակերպություններին: Իսկ Արևմուտքն Ադրբեջանի նավթագազային ոլորտ մեծ թափով մուտք է գործել «Դարի գործարքի» արդյունքում, երբ 1994թ. Բաքուն նավթային 11 ընկերությունների հետ ապրանքների բաժանման մասին համաձայնություն է կնքել «Ազերի», «Չըրաղ», «Գյունեշլի» հանքավայրերի յուրացման ծրագրի շրջանակներում, որը 1997թ. ապահովում էր Ադրբեջանի նավթի 73%-ը:

Տեխասցիները և Լեռնային Ղարաբաղը

Արևմուտքի հետ գործարքի Ադրբեջանը գնացել է Լեռնային Ղարաբաղի հարցն իր օգտին լուծելու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս մայիսի վերջին հայտարարեց, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը 1996թ. Լիսաբոնում ավարտվեց նրանով, որ նրանում ընդունվել են Ադրբեջանին ձեռնտու սկզբունքներ` Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և Բաքուն պատրաստ է նրան բարձր կարգավիճակ շնորհել իր կազմում:

Առաջին նախագահի խոսքով` հավասարակշռությունը խախտվել է դեռ 1996-1997թթ., երբ Ադրբեջանում ստեղծվել է նավթի միջազգային կոնսորցիում, որում ներգրավված էին ամերիկացիները, British Petroleum-ը և այլն: Դրանից հետո Հեյդար Ալիևի հռետորաբանությունը փոխվել է:

Նա պատմել է, որ Լիսաբոնում ամերիկացիները հակամարտության կարգավորման անսպասելի նոր բանաձև են առաջ քաշել: Տեխասի լոբբիի արդյունքում այդ փաստաթուղթը հայտնվել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի սեղանին: Տեր-Պետրոսյանի խոսքով` Քլինթոնի հակառակորդ Նյուտ Գինգրիչի ջանքերով է Ալիևի «խնդրանքը» դարձել առաջարկություն:

Դրանից հետո, ինչպես նշում է, ոգևորված Ադրբեջանը ոչ մի առաջարկության չի համաձայնել: Բանակցություններ ընթացել են, բայց և գործը հասել է փաստաթղթի, հրաժարվել են այն ընդունելուց` գիտակցելով, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Եվ չեն սխալվել»,- նշում է Տեր-Պետրոսյանը:

British Petroleum-ն ադրբեջանական ծրագրերում ամենամեծ բաժինն ունի: «Ազերի», «Չըրաղ» և «Գյունեշլի» հանքավայրերից 35,7%-ն է նրանը, իսկ «Շահդենիզից»` 25%-ը: Ամերիկացիներինը BP-ի համեմատ ավելի քիչ է, սակայն նրանց եկամուտը կարող է հասնել 62 մլրդ դոլարի (120 մլն տոննա նավթ):

Դեռևս 1995թ.-ից տեխասյան բազմաթիվ ընկերություններ Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը նյութեր, տեխնոլոգիաներ ու ծառայություններ են մատուցում: Մասնավորապես, դեպի Եվրոպա գնացող խողովակների վրա աշխատել են ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերություններ (Baker Hughes, Bechtel, Cameron, Emerson, GE, KBR, Schlumberger, Siemens և այլն):

Իսկ պետական ծրագրերի շրջանակներում Ադրբեջանում ամերիկյան 235 կազմակերպություն է գրանցված: Միևնույն ժամանակ` Բաքուն նավթային փողեր է ներդրել ԱՄՆ-ում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) 6,5 մլրդ դոլար է ներդրել ԱՄՆ-ի տնտեսությունում, 16,5 մլրդ դոլար` ֆինանսական թանկարժեք թղթերում:

Փող` բանակի համար

Առանց արևմտյան ներդրումների ու տեխնոլոգիաների` Ադրբեջանը պարզապես չէր կարող զարգացնել նավթագազային արդյունահանումը: Առաջին նավթի արդյունահանման համար կատարվել է 1,7 մլրդ դոլարի ներդրում, այն դեպքում, երբ 7 մլն-անոց Ադրբեջանի տարեկան բյուջեն մոտ 300 մլն դոլար էր, իսկ ինֆլացիան այն ժամանակ` տարեկան 1000%:

Նավթագազային ոլորտում օտարերկրյա ընկերություններն արդեն 80 մլրդ դոլարի ներդրում են կատարել Ադրբեջանում:

ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովի կարծիքով` նավթագազային եկամուտներն Ադրբեջանին օգնել են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը հաղթելու հարցում:

Նրա խոսքով` այդ ոլորտը չի պայմանավորել ռազմական գործողությունների մեկնարկը, սակայն մեծ հաշվով նպաստել է հաղթանակին: Բաքուն նավթի ու գազի վաճառքից գումար է վաստակել` այն ուղղելով բանակին:

Ամեն ինչ սկիզբ է առել դեռ տեխասյան նավթագործներից առաջ

Հայաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանը պատերազմին նախապատրաստվելու ժամանակ շահել է Լիսաբոնից առաջ. 1993թ. Ադրբեջանում տեղի է ունեցել ապստամբություն, իշխանության է եկել Հեյդար Ալիևը: Արդյունքում հայկական կողմը ևս մի քանի տարածքներ է ազատագրել` ստեղծելով այսպես կոչված անվտանգության գոտի:

Բայց պատերազմը չշարունակելու նպատակով նոր նախագահը հրադադար խնդրեց, որը 1994թ. ստորագրեցին Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բաքուն այդ պահից սկսեց գումար վաստակել և այն ներդնել բանակում ու լոբբիստական գործունեությունում:

Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Եվ Արցախի թեման պետք է փակվեր, Ստեփանակերտը հայտնվեր Ադրբեջանի կազմում` նվազեցնելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն զրուցակիցը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի թեման մնացել է բաց Ռուսաստանի միջամտության արդյունքում»:

Իրանը պատրաստ է նավթի շուկայում փոխարինել Ռուսաստանին
Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործնականում եռակի մեծացնել նավթի արդյունահանումը` հասցնելով օրական մինչև 6,5 մլն բարելի:

Նախարարի խոսքով` արդյունահանման նման մակարդակի Թեհրանը հեշտությամբ կարող է հասնել, սակայն «կան ուժեր, որոնք դա չեն ցանկանում»:

Զանգանեն շեշտել է, որ նավթը միայն տնտեսական հարց չէ. Իրանի նավթարդյունահանման հզորության մեծացումն ամրապնդում է երկրի անվտանգությունն ու քաղաքական ուժը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ, ОПЕК) տվյալներով` մարտ ամսին Իրանն օրական 2,3 մլն բարել նավթ է արդյունահանել: Թեհրանը, Զանգանեի խոսքով, պատրաստ է օրական ևս 4,2 մլն բարել արդյունահանել: Շեշտվում է, որ Ռուսաստանի նավթի արտահանումն օրական կազմում է 4,5 մլն բարել:

Մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը Ռուսաստանը միջազգային շուկա էր արտահանել օրական շուրջ 5 մլն բարել նավթ: Սակայն ՆԱԵԿ+-ի գործարքը շարունակում է սահմանափակել ռուսական նավթի արտահանումը: Մայիսին, ՌԴ Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական կարգավարական վարչության տվյալներով, Ռուսաստանում նավթի արդյունահանումը կազմել է օրական 10,5 մլն բարել:

Հաղորդվում է, որ Իրանի պետական National Iranian Oil Co. ընկերությունը սկսել է հանքերի տեխնիկական նախապատրաստությունը, որը հարկադրաբար դադարեցվել էր երկու տարի առաջ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:

Համարվում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը3-6 ամիսների ընթացքում կկարողանա գործնականում կրկնապատկել արդյունահանումը և վերադառնալ մինչպատժամիջոցային շրջանի մակարդակին` օրական 4,5 մլն բարելի:

Նավթային արդյունաբերության ապագան. ի՞նչ են կանխատեսում վերլուծաբանները
Մասնագետները հաճախ են մտորում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նավթի սպառումն իր գագաթնակետին է հասել: Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է տրանսպորտային վառելիքի պահանջարկի կտրուկ անկմանը, մինչդեռ վերականգնվող էներգիայի աղբյուրները ռեկորդային ցուցանիշներ են գրանցել:

Carbon Tracker ֆինանսական վերլուծական կենտրոնի և Systemiq կայուն զարգացման խմբի նոր զեկույցի համաձայն՝ նավթարտադրողները չեն շտապում հանձնվել: Ներկայումս վառելիքային հսկաները պլաստմասը դիտարկում են որպես ապագա պահանջարկի շարժիչ ուժ:

Պլաստմասի արտադրությունը 2000թ.-ից սկսած ամեն տարի աճում է շուրջ 4%-ով: Ընկերությունների մեծ մասն ակնկալում է, որ աճի այդ ցուցանիշը կպահպանվի զարգացող երկրների տնտեսությունների հաշվին: Յուրաքանչյուր տարի աշխարհում արտադրվում է շուրջ 350 մլն տոննա պլաստիկ, որի գրեթե կեսը բաժին է ընկնում Ասիային, 19%-ը՝ Հյուսիսային Ամերիկային և 16%-ը՝ Եվրոպային:

Ներկայումս պլաստիկը կազմում է նավթի պահանջարկի մինչև 9%-ը, սակայն, զեկույցի հեղինակները ոլորտի հեռանկարների մասին խոսելիս ընդգծում են, որ պլաստմասը ապագա պահանջարկի հիմնական բաղադրիչն է:

Զեկույցի հեղինակ Կինգսմիլ Բոնդի խոսքով՝ պլաստիկի պահանջարկի կրկնապատկումն առաջիկա 10, 20 տարիներին բխում է այն փաստից, որ հասարակությունը չի կարող գտնել կրճատման որևէ տարբերակը, որը կփոխարինի պլաստիկին կամ դրա վերամշակմանը:

Սակայն այդ ակնկալիքներին կարող են խոչընդոտել միկրոպլաստիկե աղտոտվածության մասին հաղորդումները: Ներկայումս առնվազն 8 մլն տոննա պլաստմաս ամեն տարի հայտնվում է օվկիանոսներում: Carbon Tracker-ի զեկույցում կանխատեսվում է, որ պլաստիկի կիրառման կրճատման նկատմամբ աճող ճնշումը կարող է առաջնային նշանակության ապրանքների պահանջարկը կրճատել՝ տարեկան 4%-ից հասցնելով մինչև 1%-ի:

Նավթարտադրողները դիմել են ծայրահեղ միջոցների
Շուկայում առաջացած ավելցուկը հանգեցրել է նրան, որ նավթ և նավթամթերք արտադրողները դիմել են ծայրահեղ միջոցների և սկսել են վառելիքը պահելու անսովոր վայրեր փնտրել: Եթե նախկինում նման ընկերությունները նավթային շատ մեծ տանկերների (very large crude carriers, VLCC) պահանջարկ ունեին, ապա այժմ ստիպված են դիմելու ավելի փոքր նավերի:

Մինչև 2 մլն բարել տեղավորող VLCC-ի պահանջարկի գագաթնակետն արդեն անցել է, հիմա ազատը գտնելը գործնականում անհնար է, ուստի նավափոխադրման վճարը սկսել է նվազել: Ներկայումս VLCC-ի վարձակալության արժեքն հասել է մինչև օրական 167 հազար դոլարի:

Փոքրածավալ տանկերների պահանջարկն ու գները, ընդհակառակը, աճել են: Խոսքը Long Range 2 (800 հազար բարել) և Long Range 1 (345-615 հազար բարել) տեսակի տանկերների մասին է: Առաջինների նավափոխադրման արժեքը ռեկորդային աճ է գրանցել՝ դառնալով 173 հազար դոլար/օր, երկրորդինը՝ 112 հազար դոլար/օր:

Նավթի և նավթամթերքի համաշխարհային պանաջարկը սովորաբար օրական 100 մլն բարելի սահմաններում է լինում, արտադրվում է գրեթե նույնքան: Սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ արտադրական ձեռնարկությունների մի մասը չի գործում, պահանջարկը նվազել է մինչև օրական 30 մլն բարել՝ հանգեցնելով առաջարկի գերավելցուկի: Այդ պատճառով ցամաքային գրեթե բոլոր պահեստները լցված են կամ տրված են վարձակալության, բազմաթիվ վերամշակողներ ստիպված են դիմելու լողացող պահեստների:

Վաճառողների խոսքով՝ կան նաև այլ հանգամանքներ, որոնք ազդում են նավափոխադրման արժեքի վրա: Կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ նավահանգիստներում (հատկապես՝ ԱՄՆ-ի) բարդացել է բեռնաթափումը, ուստի նավերն ուղևորվում են այն երկրներ, որտեղ բեռնաթափման աշխատանքներն առավել արագորեն են կատարվում: Տանկերներն արդեն խցանումներ են առաջացնում: Սինգապուրյան նեղ նեղուցում, որը Մալաքյանի հետ միավորում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, 60 տանկերներից բաղկացած հսկայական խցանում է առաջացել, իսկ Կալիֆորնիայի մոտակայքում 30 տանկերներ խարիսխ են գցել. գնալու տեղ չունեն, հումքի պահանջարկ չկա: