Շեշտ.am (shesht.am) - Feed

Շատերի մոտ կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետ, հնարավոր է, երբեք էլ չձևավորվի
Յուհանի համալսարանի գիտնականները հետազոտել են քաղաքի 26 հազար բնակիչների մոտ հակամարմինների առկայությունը: Նրանցից 3832-ն առողջապահության աշխատակիցներ են, որոնց մոտ համաճարակի ժամանակ թեստերի բացակայության և այլ պատճառով չեն հասցրել Covid-19 ախտորոշել: Ընդհանուր գնահատմամբ՝ բուժաշխատողների առնվազն 1/4-ը պետք է կորոնավիրուսով վարակված լիներ: Եվս 1470  պացիենտ վարակվել է Covid-19-ով, ընդ որում՝ հետազոտության համար նրանցից արյուն են վերցրել բուժվելուց 21 օր անց:

Պարզվել է, որ վերջերս կորոնավիրուսով վարակված հիվանդների 10,8%-ը նոր վիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ չեն ունեցել: Այդ հակամարմինները պատասխանում են երկարաժամկետ իմունիտետի համար: Այլ խոսքով՝ առնվազն յուրաքանչյուր 10-րդ պացիենտը հիվանդությունից արդեն երեք շաբաթ անց վիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ չի ունեցել:

Բուժաշխատողների շրջանում այդպիսի հակամարմիններ են հայտնաբերվել միայն 4%-ի մոտ (մինչդեռ պետք է վարակված լիներ 25%-ը): Նրանց մոտ նոր կորոնավիրուսի հակամարմիններ հանդիպելու փոքր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ նրանց մեծ մասը թեստավորվել է հիվանդությունից շաբաթներ անց:

Ըստ այդմ՝ հեղինակները եզրակացնում են, որ հիվանդացածների մոտ գուցե տևական պաշտպանիչ հակամարմիններ չլինեն: Եթե դա իսկապես այդպես է և առողջացածները երեք ամիս հետո կրկին կարող են վարակվել, ապա կորոնավիրուսն իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան մինչ այժմ համարվել է:

Օրինակ՝ Շվեդիան նախատեսում էր բնակչության շրջանում ձևավորել SARS-CoV-2-ի «խմբային իմունիտետ», իսկ իտալական Բերգամո նահանգի համար այդպիսի իմունիտետն արդեն առկա է, թեև՝ ծանր գնով (համաճարակի շրջանում մահացել է յուրաքանչյուր 200-րդ բնակիչը): Այժմ կարող է պարզվել, որ այս աշնանը, երբ սպասվում է կորոնավիրուսի առավել ուժգին երկրորդ ալիքը, այդ նույն տարածաշրջանները կարող են կրկին բախվել նույն վարակին: Հնարավոր է՝ դա բացատրում է նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հակամարմիններով շվեդների թիվը, ըստ թեստերի քանակի, աճում է բավականին դանդաղ, քան սպասվել է:

Նշվում է, որ չինացի հետազոտողների եզրակացությունները կարող են մինչև որոշակի մակարդակի ահագնացնել խնդրի ծավալը: Հիվանդությունից պաշտպանող իմունիտետի հնարավորությունը կախված է ոչ միայն IgG հակամարմիններից, այլև՝ IgA-ներից: Նրանց դերակատարումը կորոնավիրուսով վարակման դեպքում քիչ հայտնի է: IgA-ները ներկայումս բավարար ուսումնասիրված չեն, և հասկանալի չէ՝ գործո՞ւմ են դրանք հետազոտված վիրուսների (գրիպի) դեպքում (տվյալների միայն մի մասն է ցույց տալիս դրա հավանականությունը): Բացառված չէ, որ այդ հակամարմինները կարող են ազդել նաև Covid-19-ով հիվանդացածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ կայունության վրա:

Առայժմ ոչ մի հստակ ապացույց չկա, որ թեկուզ մի քանի ամսով նոր վիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: Անցկացված բոլոր փորձարկումները՝ կենդանիների կրկնակի վարակման վերաբերյալ, տևել են ընդամենը շաբաթներ, իսկ մարդկանց դեպքում այդպիսի փորձարկումները, հասկանալի պատճառներով, քիչ իրատեսական են:

Վարակվածների մեծ մասի մոտ IgG հակամարմինների երկարաժամկետ ձևավորման բացակայությունը դեռ չի խոսում նոր վիրուսի դեմ պատվաստանյութի ինքնաբերաբար առաջացման մասին, թեև մի շարք դիպաշարերում իրավիճակն առավել բարդ է գնահատվում:

Բերգամոյի օրինակը. ի՞նչ կարժենա խմբային իմունիտետը
Համաճարակի ընթացքում եվրոպական երկրների և նույնիսկ ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներն առաջարկել են չգնալ Չինաստանի ճանապարհով. կարանտին չմտցնել, այլ բնակչությանը թույլ տալ հիվանդանալ՝ չխախտելով բնականոն կյանքը: Մինչ օրս նման դիրքորոշում են դրսևորել Շվեդիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով մահացել է յուրաքանչյուր 4 հազարերորդը, թեև համաճարակի վերջն այնտեղ դեռ չի երևում:

Նման գաղափարի կողմնակիցները հիմնվում են խմբային իմունիտետի կոնցեպցիայի վրա: Ըստ դրա՝ ցանկացած վարակիչ հիվանդություն, վարակելով բնակչության մեծ մասին, պետք է դադարեցնի իր տարածումը:

Համարվում է, որ խմբային իմունիտետի ձևավորումը նոր կորոնավիրուսի դեպքում հնարավոր է, եթե վարակվի բնակչության 60%-ը: Դրանից հետո շրջապատում նոր հիվանդության նկատմամբ իմունիտետ ունեցողները շատ կլինեն, և վիրուսը կդժվարանա հետագա տարածման հարցում:

Խմբային իմունիտետի գաղափարի ստուգման համար կատարյալ պայմաններ է ներկայացրել Բերգամո քաղաքի համաճարակը: Քաղաքի բնակչության գրեթե 1/3-ը ներկա է գտնվել ֆուտբոլային հանդիպման, որտեղից էլ տարածվել է վիրուսն Իտալիայի այդ շրջանում: Մարդկանց մեծ քանակի պատճառով Բերգամոյում վիրուսն արագորեն տարածվեց:

Իտալացի հետազոտողնեը ստուգել է բերգամցիների մոտ հակամարմինների առկայությունը: Ըստ նրանց՝ քաղաքի բնակիչներից թեստավորվածների 61,9%-ի մոտ հայտնաբերվել են նոր կորոնավիրուսի հակամարմիններ, թեև դրանց կոնցենտրացիան նրանց մոտ խիստ տարբեր է եղել: Թեստավորվել է 3320 մարդ՝ 18-64 տարեկան (դեռևս մշակված են միայն 2581-ի տվյալները): Հակամարմիններն առաջանում են վարակվածների մոտ, նշանակում է՝ քաղաքի բնակչության 62%-ը վարակված է եղել: Նախկինում կորոնավիրուսի թեստերի պակասի պատճառով Իտալիայում դա ստուգել հնարավոր չէր:

Ուշագրավ է, որ բուժաշխատողների շրջանում հակամարմինները միայն 23,2%-ի մոտ են եղել: Դա արտասովոր է, քանի որ բժիշկներն ավելի շատ են շփվել վարակակիրների հետ և վտանգավոր գոտում են:

Վերևում բնակչության տվյալներն են: Վերևից ներքև՝ հակամարմինների դրական արդյունքը, կասկածելիները, բացասականները: Ներքևում՝ բուժաշխատողների տվյալներն են / ©bergamonews.it

Թեև Բերգամո քաղաքի բնակչությունը խմբային իմունիտետ ձեռք է բերել, բայց դրա համար շատ թանկ է վճարել: Քաղաքի ընդհանուր բնակչությունը 122 հազար է: Դժվար է ասել, թե քանիսն են մահացել Covid-19-ից, քանի որ ոչ բոլոր մահացածներին են հասցրել թեստավորել: Պաշտոնական տվյալներով՝ 2020թ. մարտի 1-ից ապրիլի 4-ը Բերգամոյում մահացությունն աճել է երկուսից ավելի անգամ: Այդ ընթացքում գրանցված մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 585-ով ավել է եղել:

Այդպիսով, միայն մինչև ապրիլի 4-ը մահացել է յուրաքանչյուր 200-րդ բերգամցին, բնակչության շուրջ 0,5%-ը:  Համեմատության համար՝ գրիպի համաճարակի դեպքում մահացությունը 0,1% է: Մի խոսքով՝ նոր կորոնավիրուսը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան սովորական գրիպը:

0,5% մահացությունը կարող է փոքր թվալ, սակայն ամբողջ աշխարհում այն կկազմի ավելի քան 37 մլն մարդ: Այսինքն, եթե ակնկալվում է, որ կոլեկտիվ իմունիտետ առաջանա ամբողջ մոլորակում, ապա պետք է պատրաստ լինել 37 մլն զոհերի. գրեթե Երկրորդ աշխարհամարտի նման: ԱՄՆ-ի դեպքում 0,5%-ն ավելի քան 1,6 մլն է, Ռուսաստանի դեպքում՝ 0,7 մլն, Հայաստանի դեպքում այն կկազմի շուրջ 15 հազար: Ուստի՝ ոչ բոլոր երկրները պատրաստ կլինեն նման կորստի՝ հանուն խմբային իմունիտետի:

Ռուսաստանցի մասնագետները՝ Բերգամոյում / ©The Guardian

Թեստավորումն իրականացրած իտալացիները նշում են, որ հայտնի չէ, թե որքան կպահպանվի նոր հիվանդության նկատմամբ իմունիտետը: Ավելի վաղ հաղորդվել է մեկ այլ հետազոտության մասին, ըստ որի՝ նոր առողջացածների 30%-ի մոտ հակամարմինների ցածր մակարդակ է. կրկնվելու հավանականությունը մեծ է: Այլ կերպ՝ հիվանդացածներից յուրաքանչյուր 4-րդն իրականում իմունիտետ չունի: Եթե այդ գնահատականն իրավացի է, ապա Բերգամոյում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսելը բարդ կլինի:

Բերգամոյի դեպքերը չափազանց արտահայտիչ են ամբողջ աշխարհի համար նաև այն պատճառով, որ 2020թ. մայիսի 4-ից այնտեղ հանվելու են կարանտինային միջոցառումները: Քաղաքը նույնանուն նահանգում է՝ 1 մլն բնակչությամբ: Համարվում է, որ համաճարակի սկզբից այստեղ մահացել է 5 հազար մարդ: Եթե սահմանափակումների չեղարկումից հետո համաճարակի երկրորդ ալիք տեղի չունենա, հնարավոր կլինի ասել, որ վարակվածության նման մեծ ցուցանիշներ ունեցող շրջանները կարող են դիմակայել հիվանդության նոր բռնկումներին: