Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականը պատմել է մարդկանց մասին, ովքեր անհայտ պատճառներով կորոնավիրուսով չեն վարակվում
ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Սանկտ Պետերբուրգի գլխավոր իմունաբան և Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Արեգ Թոթոլյանը պատմել է SARS-CoV-2-ի առանձնահատկությունների և նրա հետ կապված մի շարք հարցերի մասին, որոնք մինչ օրս հասկանալի չեն մասնագետների համար:

Նրա խոսքով՝ բժիշկները դիտարկում են 200 հոգանոց խմբի, ովքեր կորոնավիրուսային վարակ են տարել, որոնց մոտ, սակայն, հակամարմիններ չեն ձևավորվել (դրանց առկայությունը խոսում է վիրուսով վարակված լինելու մասին): Թոթոլյանը նշել է, որ այդպիսի պացիենտներն ավելի շատ են, քան սպասվում էր: Սովորաբար հակամարմինները չեն առաջանում իմունային անբավարարության դեպքերում, բայց պոպուլյացիայում այդպիսինները քիչ են: Իսկ կորոնավիրուսից առողջացածների շրջանում նման դեպքերը շատ են: Գիտնականի խոսքով՝ սա մանրամասն հետազոտության անհրաժեշտություն է առաջացնում, ինչն իրենք իրականացնում են:

Թոթոլյանն ուշագրավ է համարել այն, որ որոշ մարդիկ SARS-CoV-2-ի նկատմամբ առավել դիմակայուն են. մասնավորապես՝ խոսքը բժիշկների մասին է, ովքեր ամիսներով աշխատել են «կարմիր գոտում», շփվել են հարյուրավոր վարակվածների հետ: Հետազոտության արդյունքում նրանց մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել:

Իմունաբանի խոսքով՝ ռեզիստենտության ցուցիչներն անհրաժեշտ է ուշադիր զննել: Այստեղ կարող է գտնվել վարակի դեմ պայքարի ունիվերսալ միջոցի վերաբերյալ հարցի պատասխանը, որը պատվաստանյութի համեմատ ավելի մատչելի կլինի և արագ կստացվի:

Թոթոլյանը մեկնաբանել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ մայրաքաղաքի պացիենտների շուրջ 60 տոկոսը «բախվել է վիրուսին»: Գիտնականը համաձայնել է դրա հետ, բայց թե հանգեցրե՞լ է դա պաշտպանության՝ դեռևս պետք է պարզել: Գիտնականի խոսքով՝ եթե հումորալ իմունիտետի գնահատման համար կա սովորական թեստ, ապա բջջային իմունիտետի համար (մասնավորապես՝ T բջջային) զանգվածային հետազոտությունների արդյունքում գնահատման ընդհանուր միջոց չկա: Նա նաև հայտնել է, որ Մոսկվայում իմունային «շերտը» դեռևս ուսումնասիրվում է, առաջիկա օրերին հնարավոր է լինեն հստակ տվյալները: Սանկտ Պետերբուրգում Covid-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք է բերել բնակչության 26%-ը: Թոթոլյանի խոսքով՝ սա փոքր թիվ է՝ տարածաշրջանը համաճարակից պաշտպանելու համար:

Գիտնականն ընդգծել է, որ SARS-CoV-2-ով վարակվելու վտանգն աշնանն է բարձր, ընդ որում՝ ավելի բարդ ընթացքով, քան գարնանն էր: Բայց սեզոնային վարակների հետ Covid-19-ի դրսևորման մասին դեռևս գիտական բացատրություն տրված չէ: Հայտնի չէ, թե ինչպես կտանեն վարակը նրանք, ովքեր պահպանել են մեկուսացման կանոնները, քանի որ նրանք մշտապես տանը նստած չեն կարող մնալ: Գիտնականը քիչ հավանական է համարել, որ այս անգամ իշխանությունները խիստ սահմանափակումներ կմտցնեն, քանի որ առողջապահական համակարգն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, որոնք կծառայեն նաև ապագայում:

Ռուսաստանում զանգվածային պատվաստման մասին Թոթոլյանը նշել է, որ պետք է ձգտել 90-95% իմունիզացման, ընդ որում՝ հնարավորինս արագ: Դրա համար նա երկու տարբերակ է նշել՝ բնական (վարակվելու միջոցով) և արհեստական (պատվաստում): Նրա խոսքով՝ գործնականում երկուսն էլ կիրառվում են:

Ակադեմիկոսի խոսքով՝ հակատուբերկուլյոզային պատվաստումն իսկապես ընդունակ է թեթևացնելու Covid-19-ի ընթացքը և նույնիսկ պաշտպանելու վարակվելուց: Այն աշխատում է բջջային իմունիտետի միջոցով՝ պաշտպանելով նաև այլ պաթոգեններից, կատարում է իմունոմոդուլյատորի դեր, կիրառվում է միզապարկի քաղցկեղի բուժման համար: Հայտնի է, որ մահացությունները կապված են ոչ թե վիրուսային վարակի, այլ դրա բարդացումների հետ: Covid-19-ով վարակվածների մահացության պատճառների առաջին տեղում երկկողմանի թոքաբորբն է՝ թոքերի բարձր մակարդակի վնասմամբ, որն առաջանում է վիրուսային և բակտերային վարակի համադրմամբ: Թոթոլյանի խոսքով՝ ԲՑԺ պատվաստումը պաշտպանում է նաև բարդացումներից:

Հակատուբերկուլյոզային պատվաստման և Covid-19-ից մահացության միջև կապի մասին բազմիցս հայտարարել են նաև այլ գիտնականներ: Նյու Յորքի գիտական խումբն ավելի վաղ համեմատել էր ԲՑԺ պատվաստումը տարբեր երկրներում և հայտնաբերել, որ այդ առնչությամբ պետական քաղաքականություն չունեցող երկրներում (օրինակ՝ Նիդեռլանդներ, Իտալիա, ԱՄՆ) ավելի շատ են տուժում համավարակից, քան այն երկրներում, որտեղ այդ պատվաստանյութը վաղուց և պարբերաբար է կիրառվում:

Տղամարդն առողջանալուց 3 ամիս անց կրկին վարակվել է Covid-19-ով
Դեպքի մասին պատմել է Վաշինգտոնից թերապևտ Դ.Քլեյ Աքերլին: Նրա պացիենտներից մեկը երեք ամիս տարբերությամբ կրկնակի է վարակվել: Եվ եթե առաջին անգամ նրան անհանգստացրել են հազն ու կոկորդի ցավը, ապա երկրորդին՝ բարձր ջերմությունը, շնչահեղձությունը և թթվածնային անբավարարությունը: Covid-19-ի ախտանշանները երբեմն կարող են մի ամիս պահպանվել, սակայն չլինեն այդպես էական և, հնարավոր է, պացիենտը պարզապես չի առողջացել: Սակայն Աքերլին այլ կերպ է կարծում. կորոնավիրուսի թեստերը երկու անգամ բացասական են եղել և տղամարդը 6 շաբաթ իրեն լավ է զգացել:

Բժիշկների համոզմամբ՝ սա միակ դեպքը չէ: Հետազոտության հեղինակը պատմել է Նյու Ջերսիի երկու այդպիսի պացիենտների մասին. մեկը վարակվել էր առողջանալուց երկու ամիս անց:

SARS-CoV-2-ի նկատմամբ իմունային անհայտ ռեակցիաները ներկայումս գերակշռում են հայտնիներին: Հայտնի չէ, թե վարակվելուց հետո ինչպիսի իմունիտետ է ձևավորվում, ինչքան է այն տևում և որքան հակամարմիններ են անհրաժեշտ, որ դուրս մղեն վարակը:

Առողջացած պացիենտների մասնակցությամբ կատարված հետազոտությամբ պարզվել է, որ հակամարմիններ ոչ բոլորի մոտ են ի հայտ գալիս: Առանց ախտանշանների պացիենտների մոտ նրանք վիրուսին արձագանքում են անմիջապես վարակվելուց հետո, սակայն արագորեն թուլանում են: Բացի այդ՝ Covid-19-ից առողջացածները կարող են կորցնել իմունիտետը: Առողջանալուց երեք ամիս անց պացիենտի մոտ հակամարմինները նվազում են 23 անգամ, իսկ վիրուսի նկատմամբ հզոր ռեակցիա դիտվել է առողջացածների 17%-ի մոտ (վարակի գագաթնակետում վարակվածների մոտ այդ ցուցանիշը 60% է): Եվ դա այնքան էլ լավ նորություն չէ պատվաստանյութ մշակողների համար:

Կենսաքիմիկոս Քետի Դորեսը նշել է, որ վարակի ժամանակ հակամարմիններն առավել արդյունավետ են աշխատում, ուստի, եթե վարակը հակամարմինների մակարդակ է հաղորդում, որը սպանում սպանում է երկու-ամիս անց, ապա պատվաստանյութը, հնարավոր է, նույն կերպ վարվի:

Փորձագետները ենթադրում են, որ երբևէ SARS-CoV-2-ի ազդեցությանը ենթարկված իմունիտետը հասարակությանը կպաշտպանեն կրկնակի վարակումից և վիրուսի հետագա տարածումից: Սակայն նկարագրված դեպքը ցույց է տալիս, որ բնական կոլեկտիվ իմունիտետը կարող է երբեք էլ չստեղծվել: Ավելին՝ կարճ ժամկետում կրկնակի վարակման դեպքերը բազմաթիվ վիրուսների առանձնահատկությունն են, այդ թվում՝ կորոնավիրուսի:

Անհատական իմունիտետի հարցում անվստահության և առանց համատեղ աշխատանքի համավարակի հաղթահարումը բարդանում է: Աքերլին համարում է, որ ջանքերը պետք է դուրս գան բուժման արդյունավետ մեթոդների ու պատվաստանյութի սպասումների շրջանակից և ներառեն մշտական կանխարգելում. դիմակների կրում, ձեռքերի լվացում, սոցիալական հեռավորություն, համապատասխան թեստավորում և նոր դեպքերի վերահսկում:

Շատերի մոտ կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետ, հնարավոր է, երբեք էլ չձևավորվի
Յուհանի համալսարանի գիտնականները հետազոտել են քաղաքի 26 հազար բնակիչների մոտ հակամարմինների առկայությունը: Նրանցից 3832-ն առողջապահության աշխատակիցներ են, որոնց մոտ համաճարակի ժամանակ թեստերի բացակայության և այլ պատճառով չեն հասցրել Covid-19 ախտորոշել: Ընդհանուր գնահատմամբ՝ բուժաշխատողների առնվազն 1/4-ը պետք է կորոնավիրուսով վարակված լիներ: Եվս 1470  պացիենտ վարակվել է Covid-19-ով, ընդ որում՝ հետազոտության համար նրանցից արյուն են վերցրել բուժվելուց 21 օր անց:

Պարզվել է, որ վերջերս կորոնավիրուսով վարակված հիվանդների 10,8%-ը նոր վիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ չեն ունեցել: Այդ հակամարմինները պատասխանում են երկարաժամկետ իմունիտետի համար: Այլ խոսքով՝ առնվազն յուրաքանչյուր 10-րդ պացիենտը հիվանդությունից արդեն երեք շաբաթ անց վիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ չի ունեցել:

Բուժաշխատողների շրջանում այդպիսի հակամարմիններ են հայտնաբերվել միայն 4%-ի մոտ (մինչդեռ պետք է վարակված լիներ 25%-ը): Նրանց մոտ նոր կորոնավիրուսի հակամարմիններ հանդիպելու փոքր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ նրանց մեծ մասը թեստավորվել է հիվանդությունից շաբաթներ անց:

Ըստ այդմ՝ հեղինակները եզրակացնում են, որ հիվանդացածների մոտ գուցե տևական պաշտպանիչ հակամարմիններ չլինեն: Եթե դա իսկապես այդպես է և առողջացածները երեք ամիս հետո կրկին կարող են վարակվել, ապա կորոնավիրուսն իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան մինչ այժմ համարվել է:

Օրինակ՝ Շվեդիան նախատեսում էր բնակչության շրջանում ձևավորել SARS-CoV-2-ի «խմբային իմունիտետ», իսկ իտալական Բերգամո նահանգի համար այդպիսի իմունիտետն արդեն առկա է, թեև՝ ծանր գնով (համաճարակի շրջանում մահացել է յուրաքանչյուր 200-րդ բնակիչը): Այժմ կարող է պարզվել, որ այս աշնանը, երբ սպասվում է կորոնավիրուսի առավել ուժգին երկրորդ ալիքը, այդ նույն տարածաշրջանները կարող են կրկին բախվել նույն վարակին: Հնարավոր է՝ դա բացատրում է նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հակամարմիններով շվեդների թիվը, ըստ թեստերի քանակի, աճում է բավականին դանդաղ, քան սպասվել է:

Նշվում է, որ չինացի հետազոտողների եզրակացությունները կարող են մինչև որոշակի մակարդակի ահագնացնել խնդրի ծավալը: Հիվանդությունից պաշտպանող իմունիտետի հնարավորությունը կախված է ոչ միայն IgG հակամարմիններից, այլև՝ IgA-ներից: Նրանց դերակատարումը կորոնավիրուսով վարակման դեպքում քիչ հայտնի է: IgA-ները ներկայումս բավարար ուսումնասիրված չեն, և հասկանալի չէ՝ գործո՞ւմ են դրանք հետազոտված վիրուսների (գրիպի) դեպքում (տվյալների միայն մի մասն է ցույց տալիս դրա հավանականությունը): Բացառված չէ, որ այդ հակամարմինները կարող են ազդել նաև Covid-19-ով հիվանդացածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ կայունության վրա:

Առայժմ ոչ մի հստակ ապացույց չկա, որ թեկուզ մի քանի ամսով նոր վիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: Անցկացված բոլոր փորձարկումները՝ կենդանիների կրկնակի վարակման վերաբերյալ, տևել են ընդամենը շաբաթներ, իսկ մարդկանց դեպքում այդպիսի փորձարկումները, հասկանալի պատճառներով, քիչ իրատեսական են:

Վարակվածների մեծ մասի մոտ IgG հակամարմինների երկարաժամկետ ձևավորման բացակայությունը դեռ չի խոսում նոր վիրուսի դեմ պատվաստանյութի ինքնաբերաբար առաջացման մասին, թեև մի շարք դիպաշարերում իրավիճակն առավել բարդ է գնահատվում:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իրենց վրա փորձարկած ռուս գիտնականների մոտ պաշտպանիչ հակամարմիններ են հայտնաբերվել
Գամալեի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի (ՌԴ) աշխատակիցների մոտ, ովքեր իրենց վրա էին փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը, արյան մեջ հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հակամարմիններ: Այդ մասին հայտնել է Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ նշելով, որ խոսքը հենց պրոտեկտիվ, վիրուսչեզոքացնող հակամարմինների մասին է:

Պատվաստանյութը ներարկվել է դրա մշակմանը մասնակցած բոլոր աշխատակիցներին: Ներարկումը կրել է կամավոր բնույթ: Գինցբուրգի խոսքով՝ Կենտրոնի աշխատակիցներն այդ քայլին գնացել են՝ գիտակցելով դրա անվտանգությունն ու այն պատասխանատվությունը, որն առկա է դեղամիջոցի ստեղծման գործընթացում:

Դեղամիջոցը ստեղծվել է ադենովիրուսային վեկտորի (վիրուս, որի՝ վարակի զարգացման համար պատասխանատու գեներն առանձնացված են): Նման վեկտորը SARS-CoV-2 կորոնավիրուսի գեները հասցնում է բջիջներին և նպաստում հակավիրուսային իմունագլոբուլինների արտադրմանը:

Ալեքսանդր Գինցբուրգ / © Россия 24

Պատվաստանյութի նախատիպը ներկայումս մինչկլինիկական փորձարկումների վերջին փուլն է անցնում՝ կապիկների ու կրծողների վրա: Գինցբուրգն ավելի վաղ հաստատել էր, որ դեղամիջոցը ցածր տոքսիկություն է ցուցաբերել, ինչպես նաև՝ բարձր իմունագենություն և անվտանգություն: Եթե մինչև փորձարկումների ավարտը պատվաստանյութի հետ ոչ մի խնդիր չառաջանա, հունիսին կսկսվեն փորձարկումները մարդկանց վրա:

Պատվաստանյութը ստեղծողները հույս ունեն, որ զանգվածային կիրառումը կսկսեն արդեն աշնան սկզբին: Գինցբուրգի կարծիքով՝ պատվաստման գործընթացը կտևի կես տարուց մինչև 9 ամիս:

Ներկայումս ամբողջ աշխարհում մշակման փուլում են գտնվում կորոնավիրուսի դեմ հեռանկարային շուրջ 100 պատվաստանյութեր: Նրանցից մի քանիսն արդեն դուրս են եկել մարդկանց վրա փորձարկումների փուլ: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ անվտանգ նախատիպից դեպի աշխատանքային պատվաստանյութի անցումը կարող է տևել մեկ տարուց ավելի:

Չինացի իմունաբաններն ավելի վաղ պատմել էին դեղամիջոցի ստեղծման մասին, որը հեղինակների կարծիքով կարող է համավարակն ավելի վաղ ու արդյունավետ կանգնեցնել, քան՝ պատվաստումը: Նրանց ամերիկյան գործընկերները Moderna ընկերությունից հայտարարել են, որ հաջողությամբ անցկացրել են սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը՝ մարդկանց վրա:

Բերգամոյի օրինակը. ի՞նչ կարժենա խմբային իմունիտետը
Համաճարակի ընթացքում եվրոպական երկրների և նույնիսկ ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներն առաջարկել են չգնալ Չինաստանի ճանապարհով. կարանտին չմտցնել, այլ բնակչությանը թույլ տալ հիվանդանալ՝ չխախտելով բնականոն կյանքը: Մինչ օրս նման դիրքորոշում են դրսևորել Շվեդիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով մահացել է յուրաքանչյուր 4 հազարերորդը, թեև համաճարակի վերջն այնտեղ դեռ չի երևում:

Նման գաղափարի կողմնակիցները հիմնվում են խմբային իմունիտետի կոնցեպցիայի վրա: Ըստ դրա՝ ցանկացած վարակիչ հիվանդություն, վարակելով բնակչության մեծ մասին, պետք է դադարեցնի իր տարածումը:

Համարվում է, որ խմբային իմունիտետի ձևավորումը նոր կորոնավիրուսի դեպքում հնարավոր է, եթե վարակվի բնակչության 60%-ը: Դրանից հետո շրջապատում նոր հիվանդության նկատմամբ իմունիտետ ունեցողները շատ կլինեն, և վիրուսը կդժվարանա հետագա տարածման հարցում:

Խմբային իմունիտետի գաղափարի ստուգման համար կատարյալ պայմաններ է ներկայացրել Բերգամո քաղաքի համաճարակը: Քաղաքի բնակչության գրեթե 1/3-ը ներկա է գտնվել ֆուտբոլային հանդիպման, որտեղից էլ տարածվել է վիրուսն Իտալիայի այդ շրջանում: Մարդկանց մեծ քանակի պատճառով Բերգամոյում վիրուսն արագորեն տարածվեց:

Իտալացի հետազոտողնեը ստուգել է բերգամցիների մոտ հակամարմինների առկայությունը: Ըստ նրանց՝ քաղաքի բնակիչներից թեստավորվածների 61,9%-ի մոտ հայտնաբերվել են նոր կորոնավիրուսի հակամարմիններ, թեև դրանց կոնցենտրացիան նրանց մոտ խիստ տարբեր է եղել: Թեստավորվել է 3320 մարդ՝ 18-64 տարեկան (դեռևս մշակված են միայն 2581-ի տվյալները): Հակամարմիններն առաջանում են վարակվածների մոտ, նշանակում է՝ քաղաքի բնակչության 62%-ը վարակված է եղել: Նախկինում կորոնավիրուսի թեստերի պակասի պատճառով Իտալիայում դա ստուգել հնարավոր չէր:

Ուշագրավ է, որ բուժաշխատողների շրջանում հակամարմինները միայն 23,2%-ի մոտ են եղել: Դա արտասովոր է, քանի որ բժիշկներն ավելի շատ են շփվել վարակակիրների հետ և վտանգավոր գոտում են:

Վերևում բնակչության տվյալներն են: Վերևից ներքև՝ հակամարմինների դրական արդյունքը, կասկածելիները, բացասականները: Ներքևում՝ բուժաշխատողների տվյալներն են / ©bergamonews.it

Թեև Բերգամո քաղաքի բնակչությունը խմբային իմունիտետ ձեռք է բերել, բայց դրա համար շատ թանկ է վճարել: Քաղաքի ընդհանուր բնակչությունը 122 հազար է: Դժվար է ասել, թե քանիսն են մահացել Covid-19-ից, քանի որ ոչ բոլոր մահացածներին են հասցրել թեստավորել: Պաշտոնական տվյալներով՝ 2020թ. մարտի 1-ից ապրիլի 4-ը Բերգամոյում մահացությունն աճել է երկուսից ավելի անգամ: Այդ ընթացքում գրանցված մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 585-ով ավել է եղել:

Այդպիսով, միայն մինչև ապրիլի 4-ը մահացել է յուրաքանչյուր 200-րդ բերգամցին, բնակչության շուրջ 0,5%-ը:  Համեմատության համար՝ գրիպի համաճարակի դեպքում մահացությունը 0,1% է: Մի խոսքով՝ նոր կորոնավիրուսը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան սովորական գրիպը:

0,5% մահացությունը կարող է փոքր թվալ, սակայն ամբողջ աշխարհում այն կկազմի ավելի քան 37 մլն մարդ: Այսինքն, եթե ակնկալվում է, որ կոլեկտիվ իմունիտետ առաջանա ամբողջ մոլորակում, ապա պետք է պատրաստ լինել 37 մլն զոհերի. գրեթե Երկրորդ աշխարհամարտի նման: ԱՄՆ-ի դեպքում 0,5%-ն ավելի քան 1,6 մլն է, Ռուսաստանի դեպքում՝ 0,7 մլն, Հայաստանի դեպքում այն կկազմի շուրջ 15 հազար: Ուստի՝ ոչ բոլոր երկրները պատրաստ կլինեն նման կորստի՝ հանուն խմբային իմունիտետի:

Ռուսաստանցի մասնագետները՝ Բերգամոյում / ©The Guardian

Թեստավորումն իրականացրած իտալացիները նշում են, որ հայտնի չէ, թե որքան կպահպանվի նոր հիվանդության նկատմամբ իմունիտետը: Ավելի վաղ հաղորդվել է մեկ այլ հետազոտության մասին, ըստ որի՝ նոր առողջացածների 30%-ի մոտ հակամարմինների ցածր մակարդակ է. կրկնվելու հավանականությունը մեծ է: Այլ կերպ՝ հիվանդացածներից յուրաքանչյուր 4-րդն իրականում իմունիտետ չունի: Եթե այդ գնահատականն իրավացի է, ապա Բերգամոյում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսելը բարդ կլինի:

Բերգամոյի դեպքերը չափազանց արտահայտիչ են ամբողջ աշխարհի համար նաև այն պատճառով, որ 2020թ. մայիսի 4-ից այնտեղ հանվելու են կարանտինային միջոցառումները: Քաղաքը նույնանուն նահանգում է՝ 1 մլն բնակչությամբ: Համարվում է, որ համաճարակի սկզբից այստեղ մահացել է 5 հազար մարդ: Եթե սահմանափակումների չեղարկումից հետո համաճարակի երկրորդ ալիք տեղի չունենա, հնարավոր կլինի ասել, որ վարակվածության նման մեծ ցուցանիշներ ունեցող շրջանները կարող են դիմակայել հիվանդության նոր բռնկումներին: