Շեշտ.am (shesht.am) - Feed

Ֆիլմի նկարահանումների համար Թոմ Կրուզը կմեկնի Միջազգային տիեզերակայան
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հաջորդ երեք տարիների երթուղին հրապարակվել է Space Shuttle Almanac-ի թվիթերյան էջում: Թռիչքների ծրագրում ներառված է նաև Crew Dragon տիեզերանավով «զբոսաշրջային ուղևորություն», որի մասնակիցները կլինեն հայտնի դերասան Թոմ Կրուզը և ռեժիսոր Դագ Լայմանը:

Տեղեկություններ կան, որ դերասանը և ռեժիսորը տիեզերք են մեկնելու ապագի ֆիլմի մի մասն այնտեղ նկարահանելու նպատակով: Ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ: Թռիչքին մասնակցելու են նաև ամերիկացի տիեզերագնաց-հետազոտող Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան և ևս մեկ ուղևոր, ում անունը չի նշվում: Հնարավոր է՝ նա պրոդյուսերը կլինի կամ օպերատորը:

Այն մասին, որ հոլիվուդյան դերասանը տիեզերքում մարտաֆիլմի նկարահանումների համար կուղևորվի Միջազգային տիեզերակայան, հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին: Այն ժամանակ NASA-յի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը նշել էր, որ Գործակալությունում շատ ուրախ են ՄԿՏ-ում նկարահանվող ֆիլմի շրջանակներում Թոմ Կրուզի հետ աշխատելու համար:

Տեղեկություններ կան նաև, որ իր ֆիլմը կամ մի մասը Երկրի ուղեծրում գտնվող ՄՏԿ-ում նկարահանելու մտադրություն ունեն ռուսաստանցի պրոդյուսերները և «Ռոսկոսմոսը»:

https://twitter.com/roscosmos/status/1308466143838040066?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1308466143838040066%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2Froscosmos2Fstatus2F1308466143838040066widget%3DTweet
«Ռոսկոսմոսի» հայտարարությունը՝ ՄՏԿ-ում նկարահանվելիք առաջին ֆիլմի մասին:

Վերջինիս կողմից նկարահանվելիք ֆիլմում դիպաշարը նախատեսում է դեպի ՄՏԿ թռիչքն իրականացնել 2021թ. աշնանը:

Իլոն Մասկն ու Թոմ Կրուզը մտադիր են տիեզերքում մարտաֆիլմ նկարահանել
Թոմ Կրուզը և Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում են նկարահանել տիեզերքում մարտաֆիլմ նկարահանել:

Հաղորդվում է, որ ֆիլմը միանշանակ չի հանդիսանալու «Առաքելությունն անկատար է»-ի շարունակությունը: Նախագծի համար ստուդիա դեռ չկա, այն գտնվում է մշակման նախնական փուլում:

Ֆիլմի աշխատանքներին մասնակցում է նաև NASA-ն: Դեռևս հայտնի չէ՝ այն ամբողջությա՞մբ է տիեզերքում է նկարահանվելու, թե՞՝ մասամբ:

Թոմ Կրուզի առաջիկա ծրագրերը կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժել են: «Թոփ Գան. Մևերիկ» ֆիլմի թողարկումը հուլիսից տեղափոխվել է 2020թ. դեկտեմբեր, իսկ «Առաքելության» 7-րդ մասի նկարահանումները դադարեցվել են Իտալիայում հիվանդության տարածմամբ պայմանավորված:

Մայիսի 27-ին NASA-ն նախատեսում է 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի տարածքից դեպի Միջազգային տիեզերակայան գործուղել ամերիկացի տիեզերագնացներին: Առաքելությունը նաև առաջինն լինելու, որը թռիչք է իրականացնելու SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով: