Շեշտ.am (shesht.am) - Feed

Ավիացիայի նախկին պետը ձերբակալվել է ժամկետնանց հրթիռները թանկ գնով ՊՆ-ին վերավաճառելու մեղադրանքով
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Զինված ուժերի ավիացիայի նախկին պետը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռք բերելով պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռներ՝ շուկայականից բարձր գնով:

Մասնավորապես, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանվել է 1100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ:

ԱԱԾ հաղորդմամբ՝ բարձրաստիճան զինվորականը տեղեկացված է եղել, որ դեռևս 2011թ. 1985-1991թթ. արտադրության հրթիռներ են ներմուծվել Հայաստան, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով է ձեռք բերվել, օրացույցային ժամկետներն անցած են եղել, նպատակային օգտագործման համար պիտանի չեն, և որ մատակարար ընկերությանը վերադարձման են ենթակա, իսկ հետագա պահպանության համար ՀՀ ՊՆ-ին ի պահ են հանձնված:

Արդյունքում կնքված պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը, ինչպես հաղորդվում է, համապատասխանեցվել է փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, ինչը թույլ է տվել անտեսել օրացույցային ժամկետները: Ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Բայց սա դեռ ամենը չէ. ԱԱԾ տեղեկացմամբ՝ նույն անձը չի իրականացրել ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն:

Այս գործողությունների հետևանքով Զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել ժամկետնանց, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Մատակարարումից որոշ ժամանակ անց, ինչպես նշվում է, հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:

ԱԱԾ հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է:

«Սոյուզ-2.1վ» հրթիռը տիեզերք է տեղափոխում ՌԴ ՊՆ սարքավորումը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերը Արխանգելսկի մարզի Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ արձակել են թեթև դասի «Սոյուզ-2.1վ» ("Союз-2.1в") հրթիռ-կրիչը:

Ինչպես հաղորդվում է, հրթիռն ուղեծիր բարձրացնում ՌԴ պաշտպանության նախարարության սարքավորումը: Սարքավորման տեսակի և նշանակության մասին տեղեկություններ հայտնի չեն:

«Սոյուզ-2.1վ» թեթև դասի հրթիռ-կրիչի թռիչքային փորձարկումները Պլեսեցկի տիեզերակայանում մեկնարկել են դեռ 2013թ.-ից: Տիեզերական զորքերի մարտական հաշվարկները, ինչպես նշվում է, այն ուղեծիր են ուղեծիր են արձակում արդեն 7-րդ անգամ:

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հրթիռակոծում են միմյանց. գիշերը լայնածավալ հարձակում է սպասվում
Որոշ տեղեկությունների համաձայն` Իսրայելի զինված ուժերն այս գիշեր լայնածավալ հարձակում են սկսելու Գազայի հատվածի ուղղությամբ: Հաղորդվում է, որ պաղեստինցիներով բնակեցված շրջանի վրա գրոհն ուղեկցվելու է օդային հարվածներով, ինչպես նաև զրահատանկային և հետևակային ստորաբաժանումների կիրառմամբ:

Դրա հետ է կապվում նաև այն, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Գազային սահմանակից 80 կմ-անոց հատվածում հայտարարել է արտակարգ դրության գոտի` առաջիկա 2 օրերի համար:

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, պաղեստինյան բոլոր խմբավորումները պատրաստվում են համատեղ գրոհ իրականացնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի վրա:

Իսկ մինչ այդ` Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների, հրթիռակոծել է այդ շրջանը: Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է հրեական պետության «երկաթե գմբեթ» համակարգը որսում Գազայից արձակված հրթիռները: Նշվում է, որ դրանց մեծ մասը ոչնչացվել են երկնքում:

Գազային հատվածից հրթիռակոծությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել շրջանը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ուղղված վերջնագիրը, որով Իսրայելը պահանջել է ուժերը հետ քաշել Արևելյան Երուսաղեմի այն թաղամասերից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են տեղի ունենում արաբ բնակչության և հրեական պետության իրավապահների միջև:

Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 40 հրթիռների պատասխանատվությունն արդեն ՀԱՄԱՍ-ը ստանձնել է: Դրանց հետևաքով զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:

Հավելենք, որ բախումների պատճառ են դարձել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում տեղի ոստիկանության գործողությունները, որոնք փորձել են ցրել հավաքված ամբոխին` կիրառելով նաև ռետինե փամփուշտներ: Հարյուրավոր ցուցարարներ վիրավորում են ստացել:

Լուսանկարներում հայկական Սու-30-ներն են` հրթիռներով. ի՞նչ հրթիռներ են
Համացանցում 2020թ. հոկտեմբերին արված լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում են ՀՀ ԶՈւ-երում գտնվող Սու-30ՍՄ կործանիչները` Ռ-73 և Ռ-27 երկինք-երկինք դասի հրթիռներով:

ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ կործանիչները` հրթիռներով / © SisMasis

Այս օրերին քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է Սու-երի հրթիռներին. առանցքում են վարչապետի հայտարարությունը կործանիչներն առանց հրթիռների գնելու մասին, ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի պնդումը, թե Ռուսաստանը չի վաճառում 130 կմ հեռահարությամբ հրթիռներ Սու-30-երի համար:

Սու-30ՍՄ, հրթիռներով, Գյումրու ավիաբազա / © Google

Հնչում են հարցադրումներ. ի՞նչ հրթիռներ են երևում լուսանկարներում, ինչո՞ւ է հայտարարվում, թե կործանիչներն առանց հրթիռների են ձեռք բերվել, և այդ դեպքում` ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա ամռանը խոսում «մարտական կրակով փորձարկման» մասին:

Ռ-73 և Ռ-27 հրթիռները

Ռ-73-ը խորհրդային արտադրության երկինք-երկինք դասի փոքր հեռահարությամբ կառավարվող հրթիռ է` ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով:

Այս հրթիռի հեռահարությունը, ըստ բաց աղբյուրների, առավելագույնը 40 կմ է: Թիրախը կարող է խոցել մինչև 20 կմ բարձրության վրա:

Ռ-73 հրթիռ / © ՌԴ ՊՆ

Ռ-27-ը նույնպես խորհրդային արտադրության է, նույն դասի, միջին հեռահարությամբ, կառավարվող: Առավելագույն հեռահարությունը 50 կմ է (թեև որոշ մոդիֆիկացիաներով մինչև 110 կմ է, սակայն հայտնի չէ, թե հայկական ինքնաթիռի վրա որ մոդելն է):

Վարչապետի և գեներալի հայտարարությունները

Դեռևս նախորդ տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ նշել էր, որ Սու-30ՍՄ-ները «մարտական կրակով» (չակերտները` վարչապետի) վարժանք են իրականացրել: Օրերս Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ կործանիչների համար հրթիռները չեն հասցրել ձեռք բերել:

Գեներալ Մովսես Հակոբյանն իր հերթին պնդել էր, որ Հայաստանը չէր կարող Սու-30-ների համար հրթիռներ ձեռք բերել, քանի որ ՌԴ կառավարության որոշումն արգելում է դրանց վաճառքն այլ պետությունների:

Փորձենք հասկանալ` համադրելով տեղեկությունները

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սու-30ՍՄ կործանիչներն Արցախի տարածքում չեն կիրառվել: Պատճառ է համարվում, ըստ որոշ կարծիքների, այն, որ դրանք նախատեսված են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համար: Մինչդեռ Ադրբեջանի տարածքում կամ նույնիսկ Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներում դրանց կիրառությունը կարող էր համարվել «Հայաստանի կողմից ագրեսիա»` իր բոլոր հետևանքներով (Թուրքիայի կողմից անմիջական ներգրավվածություն և այլն):

Բացի այդ` ունենալով փոքր և միջին հեռահարությամբ հրթիռներ` հայկական կործանիչները չէին կարող խոցել ավելի մեծ հեռավորության վրա գործող թուրքական (ամերիկյան) F-16-երի, անօդաչուների կամ հրթիռային համակարգերի դեմ: Չկարողանալով մուտք գործել Արցախի օդային տարածք` դրանք Հայաստանի տարածքից չէին կարող խոցել նաև Մարտակերտն ու Մարտունին ռմբակոծող ադրբեջանական ինքնաթիռներին:

Ինչ վերաբերում է հրթիռներով նկարներին և «հրթիռ չունենալու մասին» հայտարարություններին. վարչապետը չորեքշաբթի օրն Ազգային ժողովում մեկնաբանեց` նշելով, որ «մարտական կրակի» և «հրթիռ չունենալու» մասին հայտարարություններում հակասություն չկա. խոսքը, ըստ Փաշինյանի, Սու-30ՍՄ-ին համապատասխան հրթիռների բացակայության մասին է, մինչդեռ վարժանքներին կիրառվել են զինված ուժերում առկա հրթիռներ, որոնք անհրաժեշտ արդյունավետությունն ունենալ չէին կարող (հավանաբար նկատի ունի խորհրդային արտադրության հրթիռների և գերժամանակակից կործանիչների համադրության խնդիրները):

Չպարզաբանված հարցեր

Այդուհանդերձ` բաց են մնում մի շարք հարցեր: Դրանցից է, օրինակ, «անհրաժեշտ հրթիռներ չունենալու» մասին տեղեկությունը. արդյո՞ք ճիշտ է գեներալը, երբ նշում է, թե Հայաստանը Սու-30-ի հրթիռ չի կարող գնել ՌԴ-ից: Այդ դեպքում` ինչո՞ւ են ձեռք բերվել Սու-երը:

Հաջորդ հարցը. կործանիչներն, ի վերջո, կարող էին/են կիրառվել Արցախի տարածքում կամ նրա պաշտպանության համար: Եթե այո, ապա ինչո՞ւ չեն կիրառվել տվյալ պահին առկա հրթիռային միջոցներով:

3-րդ հարցը. Հայաստանն ունի՞ այնքան փորձառու օդաչուներ, որոնք կարող են ապահովել գործող ավիացիայի պատշաճ կիրառությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ զրուցել ենք ոլորտի մասնագետներից մեկի հետ, ով ընդգծել էր, որ հայկական ավիացիայում մասնագետների խնդիր կա:

Հիշեցնենք նաև դեռևս 2019թ. դեկտեմբերին տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռք է բերել  Խ-31ՊԴ հակառադիոտեղորոշման հրթիռներ, որոնք, իբր, Սու-30ՍՄ-ների համար են: Հրթիռների առավելագույն հեռահարությունը մոտ 250 կմ է: Տեղեկությունը, սակայն, այդպես էլ չհաստատվեց:

Ուկրաինան թևավոր հրթիռների շարժիչներ կտրամադրի Թուրքիային
Ուկրաինան թևավոր հրթիռների տուրբոռեակտիվ շարժիչներ կմատակարարի Թուրքիա: Զապորոժյեի ակադեմիկոս Իվչենկոյի անվան «Պրոգրես» մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոն մի շարք պայմանագրեր է կնքել Աի-35 և ՄՍ-400 տուրբոռեակտիվ շարժիչների լրակազմերի մատակարարման վերաբերյալ:

«Պրոգրեսի» կողմից մշակվող Աի-35 շարժիչը, հայտնի տեղեկությունների համաձայն, կիրառվելու է Gezgin նախագծի շրջանակներում ստեղծվող թուրքական հեռանկարային հրթիռի արտադրությունում: Հաղորդվում է, որ 2021թ. Ուկրաինան 12 այդպիսի շարժիչ է տրամադրելու Թուրքիային:

Ստեղծվող թուրքական թևավոր հրթիռի մասին հայտնի է, որ այն իր բնութագրերով համեմատելի է լինելու ամերիկյան Tomahawk-ի հետ և ստանալու է մոդուլային կոնստրուկցիա: Առավելագույն հեռահարությունը հազար կիլոմետր է նշվել:

Աի-35 (Аи-35) տուրբոռեակտիվ շարժիչն ընդհանրապես նախատեսված է անօդաչուների և հարվածային գերճշգրիտ միջոցների համար: Շարժիչի քաշը 61 կգ է, զարգացնում է 310 կգվ առավելագույն ձգողություն:

«Պրոգրեսի» կողմից պատվիրված մի շարք բաղադրիչներ կարող են օգտագործվել ՄՍ-400 (МС-400) տուրբոռեակտիվ շարժիչների արտադրությունում, որոնք կիրառվում են ուկրաինական «Նեպտուն» թևավոր հրթիռներում, ինչը խոսում է այդ հրթիռի հնարավոր արտադրության մեկնարկի մասին:

Հայ օգտատերերը Մինգեչաուրի «հրթիռի» սեփական տարբերակներն են հրապարակել՝ մեմերով
Նախորդ օրը Ադրբեջանի իշխանությունները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ադրբեջանական Մինգեչաուր քաղաքի էլեկտրակայանը հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից: Հայկական կողմը հերքեց այս տեղեկությունը՝ մատնանշելով ապացույցների բացակայությունը:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի խորհրդականը հրապարակեց հրթիռի մնացորդների լուսանկարները, որոնք, սակայն, հայ օգտատերերի համար նոր մեմերի ու ծաղրի առիթ դարձան, քանի որ հստակ երևում է, թե ինչպես է հրթիռի հետնամասը նրբորեն ամրացվել ասֆալտի մեջ:

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

Կատակում են հայերը / © Սոցցանցերի հայկական տիրույթից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ավելացրեց. «Ինչպիսի՞ քաղաքակիրթ պահված մեր հրթիռի կողմից...»:

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից
Գերձայնային զինատեսակը, թերևս, ռազմարդյունաբերական համալիրների վերաբերյալ լուրերում բոլոր երկրներում ամենատարածված թեման է: Ուստի պատահական չէ, որ, չնայած գաղտնիությանը, փորձարկումների մասին տեղեկություններն այսպես թե այնպես հայտնվում են մամուլում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է անախորժություններին, ինչպիսին սա է. ԱՄՆ-ում հերթական փորձարկումների ժամանակ ուշագրավ անհաջողություն է տեղի ունեցել. հաղորդվում է, որ թռիչքի համար չնախատեսված հրթիռի նախատիպն արձակվել է ռմբակոծչից ու ընկել:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը, սակայն, տարածված տեղեկությունը չի հաստատել՝ որևէ կերպ չմեկնաբանելով այն:

Տարածված լուրերի համաձայն՝ նախատիպից բացի՝ ոչ ոք չի տուժել: Նախատեսվել է, որ 419-րդ փորձնական էսկադրիլայի B-52 ռազմավարական ռմբակոծիչը պետք է թևի տակ կցված գերձայնային հրթիռով փորձնական թռիչք իրականացնի: Սա ծրագրի մի մաս է, երբ գնահատվում են ինքնաթիռ-կրիչի վարքը և սպառազինության համալիրի բոլոր համակարգերի աշխատանքը: Սակայն Կալիֆորնիայի Էդվարդս ավիաբազային օդ բարձրանալուց հետո ինչ-որ պահի նախատիպն անսպասելիորեն անջատվել է ինքնաթիռից: Նրա բեկորներն արդեն հայտնաբերել և հավաքել են:

Փորձարկումներն իրականացվել են «Գերձայնային օդահրթիռային զինատեսակի կոնցեպտ» (Hypersonic Air-breathing Weapon Concept, HAWC) ծրագրի շրջանակներում, որի շուրջ աշխատանքներ են տարվում միաժամանակ մի քանի ընկերությունների հետ: Ոչնչացած հրթիռը մշակվել էր Lockheed Martin-ի կողմից՝ Aerojet Rocketdyne-ի գերձայնային ուղղաձիգ ռեակտիվ շարժիչի (scramjet) կիրառմամբ: Վերջին ընկերությունը սկզբում դուրս էր մնացել մրցույթից, ապա վարելավել է իր առաջարկը և կրկին մասնակցում է:

HAWC ծրագիրն առանց այդ էլ արդեն ձգձգվում է. որևէ դրական լուրեր ծրագրի ընթացքի մասին դեռևս չեն հաղորդվում: Դրանում իրենց ներդրում ունեն նաև գաղտնիությունը պահպանող կազմակերպությունները: Ենթադրվում է, որ մամուլի հաղորդագրությունների բացակայությունը նույնպես վկայում է անհաջող ընթացքի մասին: Հաղորդվում է, որ այդպիսի գերձայնային հրթիռներով են մտադիր համալրել ինչպես ռազմավարական ռմբակոծիչներն ու հրթիռակիրները, այնպես էլ 5-րդ սերնդի F-35 կործանիչները:

Ներկայումս ԱՄՆ-ում ստեղծվում են գերձայնային համակարգերի առնվազն 3 ընտանիքներ: HAWC-ը, ARRW «նետը» (օդային հիմնավորման արագ արձագանքման զինատեսակ, Air-Launched Rapid Response Weapon) և «մարտավարական նախատեսող մարտական բլոկ» TBG-ն (Tactical Boost Glide): Այս ամենին գումարվում են նաև նավատորմի համար կատարվող մշակումները: Հանելուկային Vintage Racer-ը, օրինակ, հայտնաբերվել էր ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի կոնֆերանսի նկարներում. ենթադրվում է, որ արտադրողները խոստանում են փաստացի մեկանգամյա գերձայնային անօդաչու, որն ինքնուրույն է ընտրում թիրախը:

Ներկայացվել է վառելիքի կարիք չունեցող ռեակտիվ շարժիչի նախատիպը
Ժամանակակից ինքնաթիռների ու հրթիռների ռեակտիվ շարժիչները և վառելիք են այրում և մեծ ցայտով արտանետում, որի իմպուլսը սարքավորումն առաջ է հրում: Սակայն Ցզայ Տանը և նրա գործընկերները (Չինաստանի Յուհանի համալսարան) ներկայացրել են, որ այդ հարցը հնարավոր է շրջանցել նաև առանց վառելիքի՝ օգտագործելով սեղմված պլազմայի ցայտը, որը ստացվում է անմիջապես օդից:

Այդպիսի շարժիչի առկա նախատիպը նոր աշխատություն է հրապարակվել: Համակարգը կուտակում և սեղմում է օդը՝ հզոր կոմպրեսորի օգնությամբ, ինչից հետո միկրոալիքների օգնությամբ իոնիզացվում է: Պլազմայի լիցքավորված մասնիկներն արագացվում են էլեկտրական դաշտով և օգտագործվում են ռեակտիվ ցայտի ստեղծման համար. մոտավոր այնպես, ինչպես արդեն իրականացվում է տիեզերական որոշ զոնդերի իոնային շարժիչներում:

Նշվում է, որ գործող իոնային շարժիչները տարբերվում են վառելիքի չնչին ծախսով և աշխատաժամանակի երկարատևությամբ, սակայն մեծ ձգողականություն չեն կարող ստեղծել, ուստի երկրային մթնոլորտում թռիչքների համար չեն օգտագործվում: Ի տարբերություն դրանց՝ նոր նախատիպի ռեակտիվ ցայտը հաջողությամբ օդ է բարձրացրել պողպատե գունդը (1 կգ)՝ օգտագործելով միայն էլեկտրական էներգիա:

Նախատիպի սխեման, ինչպես նաև ռեակտիվ ցայտը՝ տարբեր ճնշումների դեպքում / © Ye et al., 2020

Հեղինակները նշել են, որ սեփական զանգվածի հաշվարկում ստեղծվող նախատիպի կողմից ստեղծվող ձգող ուժը հավասար է սովորական ռեակտիվ շարժիչների ցուցիչներին: Դա հույս է առաջացնում, որ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի օգտվել քիչ աղմուկով ու «էկոլոգիապես մաքուր» էլեկտրական ինքնաթիռներից՝ ոչ միայն պտուտակային, այլև՝ ռեակտիվ ձգողականությամբ:

Օդային տրանսպորտը նշանակալից տեղ է զբաղեցնում օդի աղտոտման գործում՝ արտանետելով մեծ ծավալի ածխաթթու գազ: Առկա տվյալների համաձայն՝ ավիափոխադրումներին (բացի՝ ռազմականից) բաժին է ընկնում СО2-ի արտանետումների 2,5 տոկոսը: Պրոֆեսոր Տանն ընդգծել է, որ իրենց մշակած սխեմայում օգտակար հանածո չի օգտագործվում, հետևաբար՝ ածխաթթու գազ չի առաջանում, որը կարող է ջերմոցային իրավիճակ ստեղծել՝ նպաստելով համաշխարհային տաքացման գործում: