Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Պարետի որոշմամբ
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ տարածքում կիրառվող սահմանափակումներում կատարվել են որոշ փոփոխություններ:

Դիմակ կրելը պարտադիր է՝

-  Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:

- Պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

- Հանրային տրանսպորտում՝ այդ թվում՝ տաքսիներում:

Դիմակ թույլատրվում է չկրել՝

- Մինչև 6 տարեկան երեխաներին,

- Քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն) ունեցող անձանց՝ հիվանդությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,

- Ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

- Գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում:

- Անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում:

Հավելենք, որ դիմակ կրելու պարտադիր կանոնները, բացի վերոնշյալ փոփոխություններից, ուժի մեջ են:

«Գազպրոմի» աշխատակիցները ներտնային այցեր են կատարում առանց դիմակների ու ձեռնոցների
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ու մեղմացնող միջոցառումների շրջանակներում Պարետի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց շարքում առաջնային նշանակություն ունեն գործունեությունը չդադարեցրած տնտեսվարողների (կազմակերպությունների) կողմից համաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ դրույթները:

Մասնավորապես, Պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ (դրանք փոխել 3-4 ժամը մեկ) և ձեռնոցներ: Սակայն մենք պարզեցինք, որ Գազպրոմ Արմենիայի աշխատակիցները, ովքեր ներտնային այցելություններ են իրականացնում, չեն պահպանում նշված կանոնները. չեն կրում դիմակ ու ձեռնոցներ:

Նշված կանոններն, ընդ որում, նոր չեն սահմանված, և բացառվում է «դեռ տեղյակ չլինելու» մասին հնարավոր արդարացումն այդ ընկերության կողմից: Կանխարգելիչ-անվտանգային նույն պահանջները սահմանված են դեռևս մարտի 27-ի N 19 որոշմամբ, ըստ որի՝ «... գազի մատակարարում իրականացնող տնտեսվարողները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով...»:

Ուստի, կարելի է համարել, որ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի (կամ նրա կողմից պատվիրակված ծառայություն մատուցող Էյ-Ի-Ջի-Սերվիս ՍՊԸ-ի) աշխատակիցները կամ չեն հետևում նշված կանոնների պահպանմանը, կամ տնտեսվարող սուբյեկտն է անտեսում Պարետի որոշումները: