Շեշտ.am (shesht.am) - Feed

Նոր պարեկային ծառայությունը կսկսի գործել հուլիսից
2021թ. ամռանը Երևանում կսկսի գործել լիովին նոր պարեկային ծառայություն` 770 հոգանոց անձնակազմով, բարձր աշխատավարձերով: 2500 դիմորդներից 770-ն են ընդունվել` անցնելով ֆիզիկական և մտավոր թեստեր: 2021թ. հունվարից նրանք հինգամսյա պատրաստություն են անցնում: Հաղորդվում է, որ նոր ոստիկանությունը նոր սարքավորումներ է ունենալու, նոր հագուստ, մեքենաներ և այլն:

Նոր պարեկային ծառայության կազմավորումն իրականացվում է Ոստիկանության 2020-2022 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում։ Պարեկային ապագա ծառայողները կրթություն են ստանում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։

Երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը և հանձնվել
Քանաքեռում երեխային պատանդ վերցրած հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն: Առկա տեղեկությունների համաձայն` պատանդը հետախուզվողի երեխան էր:

Հետախուզվողի հետ մոտ երեք ժամ բանակցություններ է վարել նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ինչից հետո քաղաքացին վայր է դրել զենքը, ազատ արձակել երեխային և հանձնվել: Նշվում է, որ գործողությունների արդյունքում երեխան չի տուժել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում, հետախուզվողին վնասազերծելու ժամանակ: Հետախուզման մեջ գտնվող անձը երեխային պատանդ էր վերցրել և հրաժարվել էր հանձնվել ոստիկաններին։

Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել (upd.)
Երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման է ենթարկվել: Տեղեկություն հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը՝ նշելով, որ նա բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում։

Հայտնի երգչուհի, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու պատճառը, ըստ տեղեկությունների, խանութներից մեկում 56-ամյա կնոջը հարվածելն է:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով՝ երգչուհուն բերման ենթարկելուց առաջ Ոստիկանություն ներկայանալու հրավեր չի ներկայացվել, դատարանի որոշում առկա չէ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

UPD. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հաղորդում է, որ Շուշան Պետրոսյանի հետ դուրս են եկել ոստիկանության բաժնից։ «Բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունենք». նշել է Մելիքյանը:

Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ. նոր նշանակումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել նոր նշանակումների վերաբերյալ: Վարչապետի հաղորդմամբ՝ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2659386381048407

Հաղորդվում է, որ որոշումներն ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

ԶԼՄ-ներն ու սոցցանցերի օգտատերերը ապատեղեկատվության հրապարակման դեպքում պատասխանատվության կենթարկվեն
Արտակարգ դրության իրավական ռեժիմում արգելված է կորոնավիրուսի թեմայով ոչ պաշտոնական, ինչպես նաև խուճապ առաջացնող տեղեկատվության հրապարակումը: Կարգը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտարարել է, որ զանգվածային լրատվության միջոցներից մի քանիսը և համացանցի օգտատերեր խախտել են Արտակարգ դրության նորմերը: Փոխնախարարի խոսքով` որոշ դեպքերում հրապարակվել է պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն:

Նախօրեին ուշ երեկոյան ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ցուցումներ են տրվել նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։

https://youtu.be/de-x20AUnxo
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում / © Police RA

Փոխնախարար Դանիելյանն ընգծել է, որ ԶԼՄ-ներից բացի, սոցցանցերում նույնպես պետք է պահպանել կարգը: Նրա խոսքով՝ օգտատերերի կողմից նույնպես պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող հրապարակումներ են եղել:

Արտակարգ դրության շրջանակներում ապատեղեկատվության, պաշտոնական տեղեկություններին չհամապատասխանող հրապարակումների և խուճապ առաջացնող լուրերի հարցերով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/244462743259541/
Վահե Դանիելյանի ասուլիսը / © Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Փոխնախարարը շեշտել է, որ խուճապ առաջացնող լուր է համարվում ոչ միայն անմիջապես կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը, այլ, օրինակ, այն, որ խանութներում ապրանքը չի բավականացնում:

Դանիելյանը նշել է, որ ավելի վաղ հանդիպել է մի շարք լրատվամիջոցների գլխավոր խմբագրերի հետ, պարզաբանել արտակարգ դրության ռեժիմում աշխատելու առանձնահատկությունները և հույս հայտնել, որ լրագրողները կպահպանեն պահանջվող նորմերը: Հակառակ դեպքում կենթարկվեն պատասխանատվության:

Հաղորդվում է, որ որոշ օգտատերերի ոստիկաններն արդեն այցելեն են և բարեհամբույր կերպով խնդրել են հեռացնել որոշ հրապարակումներ:

Չինաստանում ոստիկանությունը բարձրախոսով դրոններով սկսել է զգուշացնել կորոնավիրուսի մասին
Չինաստանում ոստիկանները սկսել են օգտագործել դրոններ՝ բարձրախոսներով, մարդկանց նոր կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացնելու համար: Դրանց միջոցով բնակիչներին կոչ են անում մնալ տանը, դուրս չգալ առանց դիմակների: Վիրուսի դեմ պայքարի այս տարօրինակ մեթոդը միջազգային մեծ ուշադրության է արժանացել:

Տարածված տեսանյութի համաձայն՝ ոստիկաններն անօդաչու թռչող սարքին ռադիոկապ են ամրակցել, որի օգնությամբ հաղորդակցվում են բնակիչների հետ: Կվադրոկոպտերները գտնում են փողոցում առանց դիմակի գտնվող մարդկանց և բարձրախոսներով զգուշացնում են վտանգի մասին:

https://youtu.be/2w8YHB7KAvo
Բարձրախոսով դրոնները պայքարում են վիրուսի դեմ / © Damir Kamaletdinov

Մի դեպքում դրոնը «բարկացել» է սառնամանիքին առանց դիմակի դրսում կանգնած միայնակ կնոջ վրա, մյուսում՝ փոքրիկ երեխային տեղեկացրել է, որ կորոնավիրուսը լուրջ է և պետք է փախչել:

Հավելենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, նոր կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացել է արդեն 259 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 12 հազարի:

Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի բնակարանն ու շինությունները. ԶԼՄ
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում: Հաղորդվում է, որ խուզարկվում են նաև նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Կային տեղեկություններ, որ ՀՖՖ նախկին նախագահը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Հաղորդվում է, որ 2012-2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայաստանի մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ: Հայրապետյանը չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները՝ յուրացնելով առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Բացի այդ, ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի նախագահության տարիներին միլիոնավոր դոլարների շինարարության պայմանագրեր էր կնքել հենց նրան պատկանող ընկերոթյունների հետ: Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Ոստիկանությունը ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել,  նյութեր էին նախապատրաստվում։

Ոստիկանությունում տեսախցիկներ կտեղադրվեն՝ խոշտանգումները բացառելու նպատակով
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դեկտեմբերի 11-ին քննարկվել է Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի ներկայացմամբ՝ այն վերաբերում է Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումներ:

Փոխոստիկանապետը հայտնել է, որ նախատեսվում է Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննության սենյակները և այլ տարածքներն ապահովել տեսախցիկներով: Դա հնարավորություն կտա բացառել այս կառույցներում քաղաքացիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները: Եսայանը նշել է, որ այս՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում արդեն Երևան քաղաքի ոստիկանական թվով 20 բաժանմունքներում պետք է տեսախցիկներ տեղադրվեն, իսկ ամբողջությամբ գործընթացը կտևի մինչև 2022թ.:

Տիգրան Եսայանի խոսքով՝ փոփոխության արդյունքում սահմանվում է, որ տեսագրությունները կարող են տրամադրվել հարցաքննված անձանց, նրանց ներկայացուցիչներին, նախաքննական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և դիտորդներին։ Դրանք միտված են լինելու խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգալմանը, ինչպես նաև այդպիսի դեպքերի բացահայտմանը:

Նախագծի ներկայացման ժամանակ ընդգծվել է, որ նմանատիպ փորձ կա տարբեր երկրներում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նմանատիպ միջոցառման արդյունքում խոշտանգումների թիվը 80-90 տոկոսով նվազում է: Նախագիծը դրական եզրակացություն է ստացել և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսել
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 80 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսում իրականացնել:

Ի՞նչ է փոխվելու

Ներկայումս գործող իրավակարգավորումներով գաղտնալսման գործառույթը վերապահված է Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանմանը: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում նույնպես ստեղծվելու է նույնատիպ ստորաբաժանում: Դրանով, ըստ հեղինակի, կխնայվի Ոստիկանության կողմից գաղտնալսում իրականացնելու համար ԱԱԾ-ին դիմելու հետ կապված ժամանակը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյան / ©shantnews.am

Նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հիմնավորմամբ` փոփոխության արդյունքում կբարձրանա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը: Սա իր հերթին կնպաստի հանցագործությունների ավելի արագ բացահայտմանը:

Հիմնավորման մեջ նշված է, որ ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների մեծ մասի բացահայտման նպատակով Ոստիկանությունն օգտվում է ԱԱԾ-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթից: Այդ նպատակով յուրաքանչյուր դեպքի համար Ոստիկանությունը միջնորդություն է ներկայացնում ԱԱԾ: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում ստեղծվող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն ինքնուրույն է իրականացնելու այդ ՀԽՎ գործառույթը:

Գաղտնալսում՝ նաև ինտերնետում

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության միջոցառումը, նախագծի համաձայն, տարածվում է հեռախոսային ֆիքսված ցանցի, բջջային հեռախոսային ցանցի և ինտերնետային հաղորդակցության նկատմամբ:

Դրանք ներառում են խոսակցության ձայնագրում կամ բովանդակության այլ ձևով ամրագրում, հեռախոսահամարի հետ ուղիղ և անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների (այդ թվում` վերահասցեավորված) ճշտում, ժամկետներ, աշխարհագրական վայրը, IP-ն, օգտատերերի անունները, sms-հաղորդագրությունները:

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցը քննարկելիս պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ կատակ-հարց հղեց` նշելով, թե կա՞ն այնպիսի հավելվածներ, օրինակ՝ Viber-ը կամ WhatsApp-ը, որոնց դեպքում տեխնիկապես հնարավոր չէ գաղտնալսել: Նախագծի հեղինակը պատասխանել է, որ նախատեսված է ինտերնետ տիրույթում գաղտնալսում, այդ թվում Messenger-ի և մյուս հավելվածների, ինչը տեխնիկապես հնարավոր է:

Ի՞նչ հիմքով է իրականացվելու գաղտնալսումը

Նախատեսվող փոփոխությունները ՀԽՎ միջոցառումների կամ լիազորությունների ավելացում չեն սահմանում: Այսինքն, գաղտնալսող ստորաբաժանումն այն իրականացնելու համար պարտադիր պետք է ունենար դատարանի որոշումը: Այժմ այդ որոշումը պարտադիր կլինի նաև ոստիկանական համակարգում կատարվող գաղտնալսման համար:

Կան բացառություններ. առանց դատարանի որոշման ՀԽՎ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա հապաղումը կարող է պետության համար առաջացնել տնտեսական, ռազմական, բնապահպանական և ահաբեկչական վտանգներ: Սակայն այս դեպքում, ինչպես նախկինում, տվյալ ստորաբաժանումը 48 ժամվա ընթացքում դատարան պետք է ներկայացնի գաղտնալսման վերաբերյալ հիմնավորում:

https://www.facebook.com/24news.am/videos/567525284067731/

Դատարանի կողից արտակարգ դեպքերի համար գաղտնալսման թույլտվություն տալու դեպքում ՀԽՎ-ն շարունակվելու է, իսկ մերժման դեպքում արդեն իսկ ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Պատգամավորի խոսքով՝ գաղտնալսման վերաբերյալ դատարանի վճիռը կայացվում է միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ գաղտնալսումը համապատասխան ստորաբաժանման կողմից քննության ժամանակ իրականացվող ամենավերջին գործառույթն է: Դրա կարիքն առաջանում է այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները սպառվել են և այլ տարբերակ չկա: Գաղտնալսումը, նրա խոսքով, իրավապահ կառույցներն իրականացնում են ամենավերջում, երբ առանց դրա հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը:

Ինչո՞ւ տալ նաև Ոստիկանությանը. միջազգային փորձ

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ՀԽՎ միջոցառման իրականացումը վերապահվել է ԱԱԾ-ին դեռևս 2007թ.: Այն ժամանակ, ընդունելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ժամանակի Ոստիկանության նկատմամբ անվստահությամբ պայմանավորված է գործառույթը տրվել ԱԱԾ-ին:

https://youtu.be/mRJax6bhhWM
Արմեն Խաչատրյանը ներկայացնում է օրենքի փոփոխության նախագիծը / factor.am

Նրա խոսքով` ներկայումս առաջացել է խնդիր՝ գերատեսչությունների կողմից միմյանց հակակշռելու անհրաժեշտության առումով: Այսինքն, Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ միջոցառումների դեպքում ԱԱԾ-ն ինքնըստինքյան տեղեկանում է Ոստիկանության գործունեությանը: Մինչդեռ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել նաև Ոստիկանությանը` իր աշխատանքն ինքնուրույն իրականացնելու:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի հիմնավորմամբ՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության գործառույթ, բացի Ազգային անվտանգության մարմիններից, վերապահված է նաև Ոստիկանությանը կամ Ներքին գործերի նախարարությանը Ուկրաինայում, ԱՊՀ մի շարք երկրներում: Դրանցից են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

Հավելենք, որ գաղտնալսում իրականացնելու իրավունք ներկայումս ունեն միայն ԱԱԾ-ն և քրեակատարողական հիմնարկները՝ իրենց տարածքում: Նոր նախագիծը դեկտեմբերի 6-ին է քննարկվել Ազգային ժողովում, դեկտեմբերի 9-ի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մինչև երկրորդ ընթերցումն ու վերջնական ընդունումը հնարավոր են փոփոխություններ: Դրանք կարող են ներկայացվել պատգամավորների, խմբակցությունների կողմից:

Ֆլորիդայում շունն «առևանգել» է մեքենան և մոտ 1 ժամ շրջանաձև վարել այն
Տերը շանը կողպել է մեքենայում, երբ  դուրս է եկել ճանապարհը ճշտելու: Կենդանին որոշել է օգտվել առիթից և «շրջագայել»:

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լուսի քաղաքում ոստիկանները ժամանել են մեքենայի տիրոջ ահազանգով: Վերջինս հայտնել էր, որ շանը կողպել է մեքենայի մեջ: Մեքենայում կողպված շունը նստել է ղեկին և ինչ-որ կերպ հետընթաց կատարել:

https://www.facebook.com/PortStLuciePolice/videos/496896797584189/

Մեքենան սկսել է դանդաղ շարժվել տեղից՝ շրջանաձև պտտվելով շուրջ մեկ ժամ: Տերն ահազանգել է ոստիկանություն, երբ հասկացել է, որ ինքնուրույն չի կարող դադարեցնել մեքենայի ընթացքը:

Մեքենայի տերը ոստիկաններին պատմել է, որ ճանապարհին մոլորվել է և մտել փակուղի: Այնուհետև կանգնեցրել է մեքենան և դուրս եկել՝ ճանապարհը հարցնելու: Մեքենայի դռները փակել է՝ Մաքսին թողնելով ներսում:

https://youtu.be/ooKPCFNAw98
Շունը մեքենա է վարում / ©News4JAX

Ոստիկանները մեքենան կանգնեցրել են այն պահին, երբ արդեն թեթև վնասվածքներ էր ստացել: Դեպքի հետևանքով տուժել է մեկ փաստային արկղ: Մյուս ներկաներն ուղղակի փոքր-ինչ վախեցել են: