Շեշտ.am (shesht.am) - Feed

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սյունիքում ռուսական նոր ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել` անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակին։

Մարուքյանը հիշեցրել է, որ դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է անվտանգային բնույթի նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ: Սյունիքի մարզում ի հայտ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի հետ անվտանգային նոր պայմանագիրը կամ ռուսական նոր ռազմաբազան ինչպե՞ս կապահովի Սյունիքի անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն փոխել է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Մարուքյանը հիշեցրել է նախորդ տասնամյակներում գոյություն ունեցած ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, խեղելով տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողնելով նոր քաղաքներ ու այլ տարածքներ։

Մարուքյանն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի Դաշնության որոշիչ դերակատարումը: «Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին». նշված է հայտարարությունում։

Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են միևնույն անվտանգային գոտում: Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ.

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Մարուքյանն առաջարկում է նոր պայմանագրում հատուկ տեղ հատկացնել Սյունիքի մարզի անվտանգությանը։ Նշվում է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխությունները Սյունիքում խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ է ստեղծել: Մարուքյանն այստեղ ընդգծում է Մեղրի քաղաքը և հարակից բնակավայրերը, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքերը, Գորիս քաղաքը և և մի շարք հարակից համայնքներ (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրներն Իրանին կապող Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղին, որոնք հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական դիտարկման գոտում:

Այս կապակցությամբ կուսակցության ղեկավարը կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ «Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր»:

Հայտարարությունում նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսել է առաջարկվող պայմանագրի և Սյունիքում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և պատրաստվում են ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը՝ քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումն առաջնային խնդիր գնահատելով:

Ծեծկռտուք Ազգային ժողովում. օգտատերերի արձագանքը
Այսօր Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ, որը վերածվեց իսկական ծեծկռտուքի. Իմ Քայլը խմբակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հարվածեց Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Վերջինս պատասխանեց, այնուհետև փոխադարձ հարվածները շարունակվեցին այլ պատգամավորների մասնակցությամբ:

https://youtu.be/Vls1JSbVTak
Ծեծկռտուք՝ ԱԺ-ում / © Ազատություն

Տեղի ունեցածի վերաբերյալ իրենց վերաբերմունքն են արտահայտել սոցցանցերի օգտատերերը՝ քննադատելով նման վարքագիծն Ազգային ժողովում:

https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/2909266489189891

https://www.facebook.com/100001225973413/posts/3375416159175883/?d=n

https://www.facebook.com/100000573084453/posts/3361990143830055/?d=n

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1299608360244660

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3436740753021698

https://www.facebook.com/100001365010595/posts/2944258225629649/?d=n

https://www.facebook.com/mr.hovhannisyan.armen/posts/2918838881559625

https://www.facebook.com/khoylunts.araqsi/posts/2730668503722008

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=909786986515472&id=100024525362671

https://www.facebook.com/davit.khosrovyan/posts/3112076615515952

https://www.facebook.com/silincuranse/posts/3041262115943115

https://www.facebook.com/emma.palyan.7/posts/2795794440529305

https://www.facebook.com/hovik.aghekjan.7/posts/900442547067247

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3169571556406701&id=100000616638924

https://www.facebook.com/tigran.keyan/posts/10223149800642151

https://twitter.com/ghazvar/status/1258665381767634945

https://twitter.com/GnSahakyan/status/1258672879228649474

https://twitter.com/ashotsargis/status/1258662670481399814

Հավելենք, որ նիստերի դահլիճում ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարության այլ անդամներ: Նիստն ընդհատվեց, հայտարարվեց տևական ընդմիջում:

https://www.facebook.com/lus.manukyan/posts/2844296128939022

Իսկ շիշը, որը նույնպես չվրիպեց օգտատերերի աչքից, կապված է դեռևս 2018թ. ապրիլյան հեղափոխության օրերի հետ, երբ Սասուն Միքայելյանը շշով հարվածեց Լևոն Երանոսյանին: